Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Զարգարյան. Գրադարանավարները խայտառակ աշխատավարձ են ստանում

Դեկտեմբեր 01,2012 12:38

«Հայաստանի ազգային գրադարանի համար տարին հագեցած էր: Դեկտեմբերի 14-ին Վենետիկում բացեցինք գրատպության 100-ամյակին նվիրված ցուցահանդես: Ընդհանուր առմամբ` ցուցադրություններ ունեցանք Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում` Սոֆիայում, Ամստերդամում: Ներկայումս  Մոսկվայի պետական գրադարանում տեղի է ունենում ցուցադրություն»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ազգային գրադարանում կազմակերպվել է երկու խոշոր միջազգային գիտաժողով. «Առաջինը «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին» կոնսորցիումի հետ կազմակերպված գիտաժողովն էր` «Մշակութային ժառանգության պահպանումը եւ թվայնացումը» թեմայով, որին մասնակցում էին հյուրեր աշխարհի վաթսուն երկրներից: Մյուսը հայ գրադարանավարների երկրորդ գիտաժողովն էր` «հայ պարբերական մամուլի եւ հնատիպ գրքերի վիճակը» թեմայի շուրջ: Առաջիկայում նախատեսում ենք բացել հայ պարբերական մամուլի համահավաք քարտարանը: Իսկ Թամանյանական մասնաշենքի հետ կապված դեպքերից հետո հուսով ենք, որ գումարը կվերադարձվի եւ աշխատանքը ավարտին կհասցվի: Բացի այդ` մասնաշենքում ջեռուցում պետք է ապահովենք»:

Զարգարյանի խոսքով. «Գրադարանն ընթերցողներ շատ ունի: Ընթերցասրահը բազմամարդ է մինչ երեկո: Հաճելի է, որ երիտասարդները գալիս են եւ կարդում»:

Ազգային գրադարանի տնօրենը տարվա մեծ ձեռքբերումը համարում է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքի ընդունումը. «Այն սահմանեց «մարզային գրադարան», «հանրային գրադարան», «ազգային հավաքածու» եւ այլ հասկացությունները: Օրենքին կհաջորդեն ենթաօրենսդրական ակտերը: Ձեռքբերում է նաեւ սոցիալական փաթեթը (առողջություն, կրթություն, հանգիստ), որից օգտվում են գրադարանավարները: Դա մեծ աջակցություն է նրանց, քանի որ դաժան աշխատանք են կատարում եւ խայտառակ աշխատավարձ ստանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31