Օրվա լրահոսը
Hurriyet Daily News. «Էմինե Էրդողան. դաուն համախտանիշով հիվանդները դրախտ են գնում»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, երեկ մասնակցում էր դաուն համախտանիշով հիվանդների համար կազմակերպված միջոցառմանը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը` հղում անելով «Ռադիկալ»-ին: Էմինե Էրդողանը լրագրողներին պատմել է, որ նա դաուն համախտանիշով հիվանդ ազգական ուներ. «Ես դաուն համախտանիշով հիվանդ մոտ ազգական ունեի, նրա անունն էր Հայրեթթին: Նա մեր ընտանիքի թալիսմանն էր: Մենք
Ամփոփվեց «Ուլիսես» պատմվածքի մրցույթը
«Դպրոցական բլոգ» ծրագրի շրջանակներում հայտարարվել էր «Ուլիսես» պատմվածքի մրցույթը: Դրան մասնակցել է 30 դպրոցական: Իսկ այսօր «Նարեկացի» արվեստի միությունում ամփոփվում էին մրցույթի արդյունքները: «Նպատակը միայն օժտված երեխաների հայտնաբերում չէ, այլ նաեւ նրանց` հասարակական կյանքի մեջ ներգրավելը: Դպրոցականների կողմից գրված ստեղծագործությունները արտացոլում են մեր իրականությունը»- ասում է «Դպրոցական բլոգ» ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը: «Ուլիսես» պատմվածքի մրցույթն
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը»-ի հայցն ընդդեմ Արդարադատության նախարարության հիմնավո՞ր է
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» պատրաստվում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության: Aravot.am-ի հետ զրույցում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը մանրամասնեց, թե նման որոշման պատճառը որն է: Նա մասնավորապես ասաց. «Մենք ստացել ենք տեղեկատվություն զինծառայողներից, որ իրենցից գումարներ են հավաքել, կամ իրենց պարտադրել են աշխատավարձից ամսական վճարումներ կատարել:
Արմատախիլ եղած հսկայական արծաթափայլ եղևնիները տեղափոխվեցին գիշերային ակումբի սեփականատիրոջ տուն
Բնապահպանության նախարարությունը ամեն անգամ հանրությանը ներկայացնում է, թե խստացվել է պայքարը անտառահատումների դեմ: Ու այնպիսի խիստ ձևով են աշխատում, որ նույնիսկ հավքն իր թևքով, օձն իր պորտով չի կարող անտառում ծառահատումներ անել: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են երկու բեռնատար ավտոմեքենաներով Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոց տեղափոխում արմատախիլ
Ոստիկանության աշխատակիցները խախտել են քաղաքացու իրավունքները. հրավիրել են որպես «վկա» և ազատ չեն արձակել
Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գծին ահազանգել է Արմենի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ–Զեյթուն բաժնում, որտեղ իրեն իր որդու մասին ոչ մի տեղեկությունչեն հայտնում: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանը որպես վկա է կանչվել ոստիկանություն և նրան մինչև երեկոյան ժամը 22:00-նբաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել: Ժամը 22:00-ին մեր աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել: Սակայն, ինչպես հետո պարզվեց,
The Armenian Weekly. Հայ կանանց թրաֆիքինգ. Մեղավորը իշխանությունն է
Յոթ տարի առաջ Պարսից ծոցում հայ կանանց թրաֆիքինգի մասին Արա Մանուկյանի բացահայտումները բավական չէին: Կասկած չկա, որ այս երևույթը մինչև հիմա շարունակվում է: Գրում է «Արմենիան Ուիքլի» թերթը: Հրապարակման հեղինակը գրում է, որ մի պատմություն է լսել` մեկը գնացել էր իր հայրենիք` հյուսիսային Իրան: Ճաշի ժամանակ նրան հպարտությամբ պատմել են, որ իրենք Հայաստանից հարսնացու ունեն,
Սիրիահայերի հանդիպում-խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ (Տեսանյութ)
ՀՀ սփյուռքի նախարարությունը պարբերաբար կազմակերպում է հանդիպում-խորհրդակցություններ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող սիրիահայերին անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով: Դեկտեմբերի 5-ին գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվող սիրիահայերը հնարավորություն ունեցան Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից: Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է հայտարարել, մշակվում ու իրականացվում են ոլորտի
Հունգարիան Ադրբեջանից մեծ ակնկալիքներ ունի
Հունգարիան Ադրբեջանին համարում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար, հունգարա – ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Պետեր Սիյարտոն։ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիյարտոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունգարական կողմը շահագրգռված է Nabucco գազատարի նախագծի իրականացմամբ եւ այդ խողովակաշարով ադրբեջանական գազի` Կենտրոնական Եվրոպա առաքմամբ։ Միաժամանակ,
Մհեր Սեդրակյանը չի փախել, գնացել էր հիվանդանոց (Տեսանյութ)
Այսօր առավոտյան lurer.com կայքում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորայինները 2 եղբոր են ծեծել ու վերջիններս ծանր վիճակում հիվանդանոցում են: Լրագրողները փորձեցին Սեդրակյանից ճշտել այդ տեղեկությունը, սակայն նա լքել էր Ազգային ժողովի շենքը: Տպավորություն ստեղծվեց, որ Սեդրակյանը գնացել է՝ խուսափելով լրագրողների հետ հանդիպումից: Սակայն քիչ առաջ Մհեր Սեդրակյանի օգնականն Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում
Դերասանն ասել է ոստիկանությանը, որ իրեն չեն ծեծել. ընկել է տանը
Դեկտեմբերի 1-ին ուղեղի ցնուցմով հիվանդանոց տեղափոխված Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանն ասել է, որ իրեն չեն ծեծել, այլ ինքը երեք օր առաջ ընկել է և ուղեղի ցնցում ստացել: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը: Սերգեյի ու նրա մոր՝ հիվանդանոցում տված ցուցմունքների համաձայն՝ դեպքը պատահել է
The Copenhagen Post. «Թագավորական գրադարանը սուր քննադատությունների տակ. Թուրքիան ուզում է ցեղասպանության իր տարբերակը ցուցադրել»
Դանիայի Թագավորական գրադարանը խիստ քննադատության է արժանացել Հայոց ցեղասպանությանը վերաբերող թուրքական տարբերակի ցուցահանդեսն անցկացնելու համաձայնությունը տալու համար: Գրում է «Կոպենհագեն պոստ» թերթը: Գրադարանը ընդառաջել է Դանիայում Թուրքիայի դեսպանին, որպեսզի նա «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» ցուցահանդեսի, որն այժմ ցուցադրվում է գրադարանում, թուրքական տարբերակը ներկայացնի, ինչն արժանացել է մի շարք շրջանակների քննադատությանը, այդ թվում` քաղաքական գործիչների,
Առաքել Մովսիսյանը (Շմայս) ԱԺ-ում պարապությանը չդիմացավ
Այսօր ԱԺ միջանցքներում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) ՀՀԿ իր գործընկերոջ՝ Մուրադ Մուրադյանի հետ պարապ ման էր գալիս: Մի քիչ շրջեց, մոտեցավ պատուհանին, նայեց պատուհանից դուրս, աջուձախ արեց, հետո զգալով, որ ժամանակը ոչ մի կերպ չի անցնում՝ դիմեց Մուրադյանին. «Չեթա՞նք նստենք: Պարապ մնանք ի՞նչ ենք անելու: Սեյրանենք ընդե՞ղ են»,- ասաց պատգամավորն ու քայլերն ուղղեց ԱԺ
Նախարարությունը ատամնաբույժներից պահանջում է վերացնել խախտումները
Դեռևս հունիսի վերջերից ՀՀ առողջապահության նախարարությունը հարուցված վարչական վարույթների շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել հանրապետությունում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Հայտնաբերվել են լիցենզավորման օրենսդրության և սանիտարական օրենսդրության մի շարք նորմերի պահանջների խախտումներ: Որպես լիցենզավորման օրենսդրության խախտում ավելի հաճախ արձանագրվել է ախտահանման սարքի, անհրաժեշտ մասնագետների առկայության, տվյալ տեսակի գործունեության համար պահանջվող տարածքների, անհրաժեշտ անհետաձգելի
Մեղադրվում են ոստիկանության զորամասի աշխատավարձը հափշտակելու փորձ կատարելու մեջ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, քննվում է ավազակային հարձակմամբ ոստիկանության զորքերի զորամասի աշխատավարձերը հափշտակելու փորձի վերաբերյալ գործը: Ամբաստանյալները հինգն են՝ Վարդան Սարգսյանը, Դավիթ Սարգսյանը, Ռադիկ Հովագիմյանը, Գևորգ Աբրահամյանը և Գևորգ Հովակիմյանը: Ըստ մեղադրանքի, նրանք ոչ ավել- ոչ պակաս «աչք են դրել» ոստիկանության զորքերի զորամասի աշխատավարձերի վրա և դրանց
Կենտրոնում ծառ են «սպանել» (Տեսանյութ )
Դեկտեմբերի 3-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարածքում, ավելի ստույգ՝ Սայաթ-Նովայի փողոցում, «Կենտրոն կանաչապատում» ընկերության աշխատակիցները մի հսկայական ծառ տապալեցին՝ պատճառաբանելով, թե այն չորացած է: Տարածքի բնակիչներից մեկը Aravot.am-ին տրամադրեց տեսանյութ եւ լուսանկարներ, որոնք փաստում են, որ ծառը կենդանի օրգանիզմ էր: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
407.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:
Զոլյանի գործը՝ առանց իրեն
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Բրյուսովի անվան լեզվաբանության համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ դատական նիստը: Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ավարտվել են նախնական դատական նիստերը եւ այսօրվա դատաքննության ժամանակ, ինչպես ինքը ներկայացրել է հայցը, այն
Գազալցակայանում ծեծված դերասանն ահաբեկված է: Նրան այցելել է Մհեր Սեդրակյանը (տեսանյութ)
Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում է գտնվում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը, ով Lurer.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ծեծի չի ենթարկվել: Դերասանը մեծ դժվարությամբ էր լսում և պատասխանում հարցերին: Սերգեյ Գրիգորյանի պատասխանները հակասում էին մեկը մյուսին, քանի որ խոսքի սկզբում ասաց, թե նա չի ընկել, իսկ հետո ասաց, որ ընկել է և ուղեղի
«Հարսնաքարի» գործով» կհրապարակվի ճանաչման արձանագրությունը
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի եւ նրա ընկերներին ծեծի ենթարկելու գործով դատական հերթական նիստը: Տուժողներ Գարիկ Սողոմոնյանից եւ Արտակ Բայադյանից հետո հարցաքննվեց թվով երրորդ տուժողը՝ Էդգար Նիկոյանը: Նրան հարցեր էր տալիս ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը:
Լեւոն Զուրաբյանը՝ Բաղդասարովի մասին. «Խայտառակում է մեր երկիրը ամենուրեք եւ ապաշնորհ է»
ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց հակամենաշնորհային այն քայլերը, որոնց խմբակցությունները պետք է կողմ քվեարկեն, եթե ուզում են պայքարել մեր երկրում մենաշնորհների դեմ: Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատասխանները, որոնց համաձայն, մեր երկրում մենաշնորհ չկա, կա միայն գերիշխող դիրք ունեցող, իսկ դա խախտում չէ: Խախտում է միայն , երբ չարաշահվում է
Ռուսաստանի ներդրած փողերով Թուրքիայում ատոմակայան կառուցելու ծրագիրը կասկած է հարուցում
2009 թվականին Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ հայտարարություն արվեց, որ ռուս-թուրքական ապրանքաշրջանառության ծավալները կազմում են մոտավորապես 23 մլրդ դոլար եւ պլանավորվում էր, որ մինչեւ 2015 թվականը այն պետք է դարձնել 100 մլրդ: «Նայելով 2009 թվից եկած դինամիկան, տեսնում ենք, որ կայուն դինամիկա է, բայց 100 միլիարդի հասնելու համար շատ հեռու է: Այսինքն, նույն կերպ այդ 20 միլիարդ
Արմեն Մարտիրոսյանը՝ ՀԱԿ- ՀՀԿ 2-րդ երկխոսության մասին
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի տպավորությամբ, «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկության վերաբերյալ ՀԱԿ-ը կրկին ՀՀԿ-ի հետ երկխոսության գնաց: «Առաջին անգամ չենք տեսնում նմանատիպ իրավիճակ: Եղել է 2011-ին երկխոսություն: Այս անգամ էլ, երկխոսության ականատես ենք լինում, որտեղ եւս իշխանությունների կողմից լիազոր ներկայացուցիչը՝ Դավիթ Հարությունյանն է հայտարարում ՝ այդ հանձաժողովը ինչ ձեւաչափով պետք է
Անելկա Գրիգորյանը՝ Ֆրանսիայի հայկական թանգարանի վտարման մասին. Շատ վատ լուր ասացիք
2006-ի սեպտեմբերի 21-ից՝ Հայաստանի անկախության օրվանից, մեկնարկեց Հայաստանի տարին Ֆրանսիայում, որն ավարտվեց 2007-ի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը: Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում «Հայաստան, իմ բարեկամ» խորագրի ներքո կայացավ շուրջ 850 միջոցառում: Հայ եւ ֆրանսիական կողմերը Ֆրանսիայում Հայաստանի տարի անցկացնելը որակեցին որպես նոր եւ կարեւորագույն փուլ հայ-ֆրանսիական հարաբերություններում Եվ ահա, այդ նոր փուլի համատեքստում, ինչպես ահազանգում
Կրակել են բուքմեյքերական գործունեությամբ զբաղվող 41-ամյա տղամարդու վրա
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին են հայտնել, որ կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանոթյան Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ վիրավոր 41-ամյա Սամվել Սարգսյանը,
Դեկտեմբերի անցած 5 օրվա ընթացքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 3 դեպք՝ 9 տուժածով
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է Հանրապետությունում դեկտեմբերի անցած 5 օրվա ընթացքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 3 դեպք՝ 9 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են Գեղարքունիքի, Տավուշի մարզերում և Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է: Բոլոր հիվանդները հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, ստացել են հակաբոտուլինային շիճուկ:
Լեւոն Հովսեփյան. «Պուտինի այցը նպաստավոր չէր»
«Պուտինի այցը կայացավ բավական բարդ ժամանակահատվածում, երբ փաստորեն, երկու երկրների միջեւ առկա են հանգուցային տարաձայնություններ՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական մի շարք զարգացումների հետ կապված: Խոսքը վերաբերվում է առաջին հերթին Սիրիայում ընթացող զարգացումներին, Թուրքիայի տարածքում հակահրթիռային հակաօդային պաշտպանության եւ այլ խնդիրներին: Մեծ հաշվով՝ Պուտինի այցը այս խնդիրներով էր պայմանավորված եւ այն չնպաստեց կողմերի միջեւ հանգուցային խնդիրների վերաբերյալ, դիրքորոշումների
Комсомольская Правда. «Երևանի բնակչից առգրավել են 414 հատ հեռախոսի ծածկոց»
Մաքսային ծառայության աշխատակիցները Երևան-Կրասնոդար ավիաչվերթի ուղևորների բեռների ստուգման ժամանակ Երևանի բնակչի մոտ հայտնաբերել են 414 հատ հեռախոսի ծածկոց (չեխոլ): Գրում է «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթը և շարունակում այսպես` հարավային երկրի արևային մայրաքաղաքից ժամանած հյուրը չէր պատրաստվում բոլոր ծածկոցներն իր համար օգտագործել, այդ պատճառով դրանք առգրավվել են և ուղարկվել ապրանքի զննման: Ինչպես հայտնել են Կրասնոդարի մաքսային ծառայությունից,
Պաշտպանը նախնական պայմանավորվածության համաձայն Ազգային Ժողով է ուղարկել օրենսդրական փոփոխությունների նախագիծ
Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպվել էին խորհրդարանային լսումներ` պատիժ կրող անձանց, այդ թվում նաև ցմահ ազատազրկման դատապարտված և անչափահաս դատապարտյալների իրավիճակը բարելավելու վերաբերյալ: Հետամուտ լինելով լսումների ընթացքում մասնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պատրաստել է
Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար «Էրեբունի» ՔԿՀ-ի աշխատակիցն ազատվել է աշխատանքից
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասանի հրամանով ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Րաֆֆի Ռուբենի Միքայելյանը ազատվում է աշխատանքից՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար: Այս որոշման համար հիմք են հանդիսացել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը: ՀՀ
Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը Ադրբեջանից առաջ է ընկել
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով, այս տարի Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 34-ն է: Այսօր կազմակերպության այս տարվա ուսումնասիրությունները ներկայացնելով՝ կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասաց, որ Հայաստանը 176 երկրների ցանկում կոռուպցիայի ընկալման համաթվով 105-րդ տեղում է: Ըստ նրա մեր երկրի ցուցանիշը բավականին ցածր է Վրաստանից, որը 51-րդ տեղում է եւ բարձր է Արդբեջանից, որը


















































