Օրվա լրահոսը
Օսկարակիր ռեժիսորը Մանկավարժականում
Մանկավարժական համալսարանը հյուրընկալեց իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերենս Ջորջին: Վերջինս Հայաստանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած գիտաժողովի շրջանակում: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրի ներկայությունը բուհում մեծ պատիվ համարեց: 2012 թվականի Օսկար մրցանակի արժանացած Թերենս Ջորջը խոսելով իր ծագման, Ռուանդայի ցեղասպանության մասին, անկեղծացավ` Հայաստան այցն իր համար խորքային նշանակություն
Հայկ Հարությունյան. «Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է որպես ազգային արժեք»
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը հերքեց 5 միլիոն եվրոյով աստղադիտարանը վաճառելու մասին խոսակցությունները. «Սա իհարկե սխալ ինֆորմացիա է, քանի որ այն ակադեմիական ինստիտուտ է, այսօր արդեն ազգային արժեք, բնականաբար չի կարող վաճառվել որևէ անհատի» :
ՀԱԿ-ն առաջարկում է արտահերթ նիստ անցկացնել
Մարտի 25-ին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը առաջարկ է փոխանցել Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու և նիստում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն ընդունելու վերաբերյալ: Փոխանցվել է նաև ՀՀԿ նախագիծը: Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ խմբակցության ղեկավարին է փոխանցել հնարավոր արտահերթ նիստում ընդունվելիք հայտարարության` «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության նախագիծը
«Մեր պատմական հայրենիքին վերատիրանալու հարցում պետք է մի օր հարաբերվենք քրդերի հետ» (Տեսանյութ)
Քրդերը երբեք չեն հրաժարվում սեփական հայրենիք ունենալու գաղափարից, ուստի մենք մեր պատմական հայրենիքը կորցնելու վտանգ ունենք Երեկ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը արդեն 4 ամիս է վարում է բանակցություններ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որտեղ Օջալանը գնացել է զիջումների՝ անելով այն, ինչ պահանջել էր Թուրքիայի կառավարությունը, եւ եթե սա պսակվի
Ո՞ւմ հավատանք` ՀՀ-ում աղքատության ցուցանիշը աճե՞լ է, թե՞ նվազել
«Հայաստանը լրացուցիչ առաջընթաց է արձանագրել մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և սոցիալական համերաշխության ոլորտներում Գործողությունների ծրագրի նպատակներին հասնելու ուղղությամբ: Չնայած սահմանափակ քայլեր են իրագործվել բարձրաստիճան կոռուպցիայի դեմ պայքարում: Կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ներկայիս շրջանակն անբավարար է»,- սա մի հատված է, որն ամրագրված է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) 2012 թվականի երկրի և տարածաշրջանային զեկույցում: Այն
Աբրահամ-Շտիգլից 3-րդ դիմակայությունը կլինի՞
Շաբաթ օրը երկրորդ միջին քաշային կարգում Ռոբերտ Շտիգլիցին ձախ աչքի հեմատոմայի պատճառով պարտված Արթուր Աբրահամի պրոումոթեր Կալլե Զաուերլանդը հայտարարել է, թե բռնցքամարտիկների միջեւ անհրաժեշտ է երրորդ հանդիպումը կազմակերպել: «Հաշիվը 1:1 է, եւ դա ասում է, որ հարկավոր է նրանց միջեւ երրորդ մենամարտը կազմակերպել: Շաբաթ օրվա դիմակայության առաջին երկու ռաունդները ենթադրել են տալիս, որ մարտը շարունակվելու
«Դինո գոլդի» տնօրենը կփոխվի
Այսօր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ընկերությունում առաջիկայում նախատեսվում են կատարել կառուցվածքային փոփոխություններ: Ըստ հաղորդագրության` ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Իլիյա Գարկովին կփոխարինի եւ նրա պաշտոնը կզբաղեցնի «Դինո գոլդի» ներկայիս վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանը, իսկ պարոն Գարկովը կնշանակվի «Դանդի ՓրեշսՄեթալզ» կորպորացիայի Կրումովգրադ նախագծի գլխավոր տնօրեն: Ինչպես հայտնում են ընկերությունից` վերոնշյալ
Արշակ Սադոյանն առաջարկում է գալ քաղաքական համաձայնության
Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, Հարգելի պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, Ս/թ մարտի 21-ին «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության անունից ես դիմել էի Ձեզ որոշակի առաջարկությամբ: Սակայն և պարոն Ր.Հովհաննիսյանի կողմից հաջորդ օրը ուղարկված հայտնի նամակում և պատասխանի մեջ մեր առաջարկությանը առնչվող անդրադարձ չկար: Հաշվի առնելով բարձրացված հարցերի բացառիկ կարևորությունը` այն, որ նոր կառավարության ծրագրում անհրաժեշտ է, որ
Ծավ գյուղում ոչ բոլորն են կողմ Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)
Կապանի տարածաշրջանի Ծավ գյուղում, որտեղ նախագահական ընտրություններին ձայների առավելությամբ հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, արձանագրված արդյունքների պատկերը գյուղացիները պայմանավորում են գյուղի ներկայիս վիճակով, տարիներ շարունակ չլուծվող խնդիրներով եւ գյուղացիներին իրենց հոգսերի, խնդիրների հետ միայնակ թողած կառավարության անտարբերությամբ: Ծավի բնակիչների հավաստմամբ` գյուղացիներն այնքան էին հիասթափված ստեղծված իրավիճակից, որ այդ կերպ են արտահայտել սահմանամերձ ու հեռավոր գյուղի բնակչի
Արյան դոնորին սնունդ կտան
ՀՀ օրենքի պահանջն է դոնորին սնունդով ապահովելը Արյուն տալուց հետո դոնորն իր կենսաբանական եւ էներգետիկ կարողությունները վերականգնելու համար արյունատվությունից 20 րոպե հետո պետք է ստանա 1600-1750 կիլոկալորիա արժեքայնությամբ սնունդ: ՀՀ կառավարություն որոշման այսպիսի նախագիծ է ներկայացրել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի մարտի 28-ի օրակարգից: Ըստ նախարարի, ներկայումս դոնորին սնունդ տրամադրելու
«Գրական թերթի» 1-ին` 1932թ.-ի համարը` grakantert.am-ում (Տեսանյութ)
Այսօր Գրողների միությունում տեղի ունեցավ միության պաշտոնաթերթի` «Գրական թերթի» կայքի` grakantert.am-ի շնորհանդեսը: Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի խոսքով. «Գրական թերթն» արդեն 81-ամյա «պատանի» է, որը վերջին տարիներին ավելի մեծ լսարան է ձեռք բերել: Թերթն ունի կայուն ընթերցողներ, ինչը կարեւոր հանգամանք է: Այն, որ գրական թերթը սպառվում է, նշանակալի ցուցանիշ է»: Ինչ վերաբերում է թերթի էլեկտրոնային
418.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 418.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 419 դրամ:
Վարչապետը ծանոթացել է արդյունաբերական ընկերության գործունեությանը և հետագա ծրագրերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերություն, որը զբաղվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից արդյունահանվող պղնձի խտանյութի վերամշակմամբ։ Կառավարության ղեկավարը շրջել է գործարանում՝ ծանոթացել ֆերոմոլիբդենի արտադրության գործընթացին, կատարված ներդրումների ադրյունքներին և առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ 2012թ. «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ն արտադրել է 2840 տոննա ֆերոմոլիբդեն, որի արժեքը կազմել է 20,11 մլրդ դրամ.
Կիմ Բակշի. «Հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել»
Մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցավ հայտնի գրող և կինոդրամատուրգ կիմ Բակշիի հանդիպումը Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի ուսանողության հետ, որը համատեղ կազմակերպել էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Մոսկվայի համալսարանի հայկական ուսանողական ընկերակցությունը: Սա «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում հանդիպումների նոր շարքի առաջին միջոցառումն էր: Հանդիպումը տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակի տոնակատարության օրերին: «Հայաստանը բարեկամների
Կաշառք է վերցրել, որ ծառայության վայրից չտեղափոխվի սահմանամերձ զորամաս
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 25-ին ժամը 17:00-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 1978 թ-ին ծնված փոխգնդապետ Ս.Մ.-ն, և տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն և կապիտան Ա.Մ.-ն
«Կովկասը տուն է 50 ազգերի համար».Գյուլնարա Շահինյան
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը ստեղծվել է երկու տարի առաջ` ներառելով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակությունների որոշ ներկայացուցիչների` նպատակ ունենալով ստեղծել փոխվստահության մթնոլորտ առանց միջնորդների»,-այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց շարժման հայաստանյան համակարգող Գյուլնարա Շահինյանը: «Քանի որ զինադադարից անցել է 20 տարի, մեր առաջին նպատակն էր եղել աշխատել առանց միջնորդների: 20 տարի մենք
«Թուրքիայում առաջարկվող իրավական բարեփոխումներն անբավարար են»
Իրավական բարեփոխումները նպատակ են հետապնդում վերջ դնել այս երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների ռեկորդային ցուցանիշները «Թուրքիայում առաջարկվող իրավական բարեփոխումների փաթեթը բավարար չէ», – նշել է Միացյալ Նահանգներից իր գործունեությունն իրականացնող «Human Rights Watch» կազմակերպությունը: Իրավական բարեփոխումները նպատակ են հետապնդում վերջ դնել այս երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների ռեկորդային ցուցանիշները: Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ
«Գործող նախագահը քաղաքական առևտրում այդքան էլ վատ խաղացող չէ». Վերլուծաբանները` հնարավոր զարգացումների մասին
Գործող նախագահ Սերժ Սարգսյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին բանակցային սեղանի շուրջը նստելուց առաջ կոչ է անում դուրս գալ հացադուլից, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը սոված վիճակում չի կարող մասնակցել քաղաքական գործընթացներին: Այս կարծիքին է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված գրավոր պատասխանին: «Հացադուլավորը թույլ վիճակով չի կարող գնալ նախագահի հետ
Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում
Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցավ «Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության եւ արդարության համար» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ կազմակերպված Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից։ Քննարկումը նախագահեց Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մամուլի, սպորտի եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը։ Արցախյան շարժման 25-ամյակի, սումգայիթյան ողբերգության,
Թունավոր օձերը խուժել են խաղադաշտ
Ֆուտբոլի Հնդկաստանի առաջնության «Մոհուն Բագան» եւ «Փեյլան Էրրոուզ» թիմերի հանդիպման ավարտին մի քանի թունավոր օձ հայտնվել է խաղադաշտում: «Indian Express»-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստներից եւ գնդակ մատակարարող պատանիներից ոչ ոք չի տուժել: Աղբյուրը տեղեկացնում է, թե օձերի հայտնվելը ստադիոնում խուճապ չի առաջացրել, թեեւ դրանք սողացել են նաեւ հանդերձարանների մոտ: Կալյանիի մունիցիպալիտետի ղերավարի խոսքերով, oձերի հայտնվելու պատճառը շոգ
«Հարսնաքարի» գործով փորձ արվեց լռեցնել լրատվամիջոցներին
Ավագ Լալայանի գնահատմամբ՝ «որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրում են ցուցմունքները»: Մեղադրող Արթուր Դավթյանի կարծիքով՝ պաշտպանական կողմի հիմնավորումները անհիմն էին եւ որեւէ հղում չկատարվեց, թե որ լրատվամիջոցն է խեղաթյուրել իրականությունը:
Երվանդ Մանարյան. «Մեր թատրոնի վիճակը ինձ չի բավարարում»
Այսօր, թատրոնի համաշխարհային օրվա առիթով «Զարկերակ» ակումբի հյուրերն էին արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ Մանարյանը եւ դերասան Վիլեն Սարգսյանը: Պարոն Մանարյանը հայտնեց իր կարծիքը մերօրյա թատրոնի մասին. «Մեր թատրոնի վիճակը ինձ չի բավարարում, թեեւ բարձրարվեստ գործեր կան, բայց գեղագիտական առումով մեր թատրոնը լավ վիճակում չէ»: Դերասանը հիշեց, թե առաջ ինչպիսի գիշերային հերթեր էին լինում տոմսարկղերի
Լեւոն Արոնյանի երկու կոպիտ սխալի հետեւանքը
Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով պարտվեց Բորիս Գելֆանդին: «Chesspro»-ի շախմատային փորձագետների գնահատմամբ, մինչեւ 24-րդ քայլը խաղատախտակի վրա կողմերի դիրքը մոտավորապես հավասար էր: Սակայն 24-րդ քայլում Գելֆանդը հաջողված «սադրիչ» քայլ արեց, որին ի պատասխան՝ Արոնյանը 26-րդ քայլում կոպիտ սխալ թույլ տվեց: Այնուհետեւ, դրան հաջորդեց նաեւ երկրորդ վրիպումը 32-րդ քայլում, որից հետո
ՀԱԿ պատգամավոր . «Ինչ միամիտ նախագահ ունենք»
Ժողովրդին հիմարի տեղ դնել, կամ ստորացնել, ասելով չկան օլիգարխներ, երբ բոլորը գիտեն, թե անուն առ անուն ինչ գործարարներ կան ՀՀԿ ցուցակում ու ինչ ազդեցություն ունի իրենց ձայնը օրինագծերի ընդունման ժամանակ, այդքան անհարգալից վերաբերմունք չէի սպասում:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի մասում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-1 զանգվածի Րաֆֆու 45, 47, 49, Անդրանիկի 58-122 զույգ և 73-131 կենտ համարների, Բ-2 զանգվածի Ճառագայթային Ա, Բ, Վ, Գ, 83, 85, 89, 91-95, 119-121, 129-140 շենքերի, Իսակովի պողոտայի
«Լրատվական ժուռնալիզմ». սովորելու լավ հնարավորություն
Այսօր Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Լրատվական ժուռնալիզմ» գրքի շնորհանդեսը: «Սա լրագրողի մասնագիտական ձեռնարկ է, որը կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանում լրագրողների որակյալ կրթության հարցում»-ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր իրենց համալսարանում սովորող ապագա լրագրողների համար բացառիկ տոն է. «Մենք տեղյակ ենք
Արման Մուշեղյան. «Քաղաքապետի աշխատանքը գնահատում եմ 1» (Տեսանյութ)
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն ասում է, որ նախագահական ընտրություններից առաջ ու ընտրության օրը Երեւան քաղաքի բոլոր ընտրատեղամասերում իրենց կազմակերպության կողմից անցկացված դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի ընտրատեղամասերից միայն 31-ն են լիովին մատչելի եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ինչպես նշում է «Ունիսոն» հ/կ նախագահը, տեղաշարժման հետ խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի ընտրատեղամասերը
ՀՀԿ-ում «տարօրինակ» են համարում ՄԻՊ-ի զեկույցը քաղաքապետարանի մասին
Aravot.am-ի դիտարկմանը՝ ինչո՞ւ են ՀՀԿ-ականները սվիններ ճոճում, երբ ամեն անգամ ՄԻՊ-ը փորձում է քիչ-թե շատ օբյեկտիվ գնահատականներ հնչեցնել մեր իրողությունների վերաբերյալ, Արտակ Զաքարյանը հակադարձեց. «Անկախ նրանից, թե ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած նյութերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՝ ոչ, մենք միշտ լուրջ եւ հարգանքով ենք վերաբերվել այդ ինստիտուտին, կարեւորում ենք նրա կայացումը:
Իշխանությունները ժամանա՞կ են շահում
Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել վարչախմբի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի եւ, ընդհանուր առմամբ, ընդդիմադիր հանրության նկատմամբ ցուցաբերվող այսօրվա պահվածքից եւ, մասնավորապես, Հովհաննիսյանին հասցեագրված՝ Սարգսյանի մարտի 25-ի նամակից։ Եզրակացություններս հետեւյալն են՝ 1) Իշխանությունները մտածում են, որ «Բարեւի» շարժումը լուրջ երեւույթ է կամ առնվազն մոտ ապագայում կարող է այդպիսին դառնալ, եւ չեն կարողանում անտեսել այն։ Սերժ Սարգսյանը լրագրողների
«Ժառանգությունում» վստահ են, որ «հում» բառը Սերժ Սարգսյանը չի գրել
Ռուբեն Հակոբյանը խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին հաջորդ նամակում խուսափի հում, եփած եւ նման բառերից Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեցին՝ եթե բանակցությունները կայանան, հնարավո՞ր է կոմպրոմիսի գնաք, ասենք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջի շուրջ, զիջեք այդ պահանջը՝ նա պատասխանեց. «Անշուշտ, դա մտնում է բանակցությունների մշակույթի մեջ: Հենց դրա


















































