Օրվա լրահոսը
Երևանի քաղաքապետարանի Նար-Դոսի անվան դպրոցում բացվել է սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի աջակցությամբ և «Կիլիկյան Բարեսիրական Միության» հովանավորությամբ Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում սիրիահայ երեխաների համար, սիրիական ծրագրով կազմավորված հիմնական հանրակրթական դպրոցի բացմանը: «Կիլիկյան» դպրոցում կրթություն կստանան 1–9 րդ դասարանների սիրիահայ աշակերտներ, որոնց թիվն այսօր արդեն հասնում է 220-ի: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրել է, որ
Ռուբեն Հախվերդյան. «Ինչքան շատ միասեռականները լինեն, այնքան աղջիկները մեզ շատ կհասնեն»
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 15-16-ին նախատեսված Սերբիայում միասեռականների իրավունքների խնդիրը ներկայացնող սերբական «Parada» ֆիլմի ցուցադրությանը երգահան Ռուբեն Հախվերդյանը հումորով է վերաբերում: «Զվարճանում եմ, որովհետեւ ինչքան շատ միասեռականները լինեն, անքան աղջիկները մեզ շատ կհասնեն: Բայց եթե ավելի լուրջ, գարշանք եմ զգում այդ ամենից: Ուզում են մեզ սարքել իրենց նման»,- Aravot.am-ին ասաց պարոն Հախվերդյանը:
Ինչու են լռում նախագահի հիմնական թեկնածուները
Առայժմ մեկ մարդ` նախագահ Սարգսյանն է հասարակությանը հայտնի դարձրել, որ առաջադրվելու եւ մասնակցելու է նախագահական ընտրություններին: Հիմնական թեկնածուները, ում մասին կասկածներ կան, որ նրանք եւս հավակնորդ են, լռում են: Լռությունը կարող է մի քանի պատճառ ունենալ` չեն կողմնորոշվում «ումով անել», ուզում են անակնկալի բերել հիմնական մրցակցին` վերջին պահին առաջադրվելով, կամ դեռ ռեսուրս են հավաքագրում. բավարար
Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ-ն նորից կանդրադառնա Սաֆարովի հարցին
Հատված ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հարցազրույցից –Գո՞հ եք ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներից։ Կարելի՞ է ասել, որ եվրոպական հանրությունն այլեւս մտադիր չէ հանդուրժել Ադրբեջանի ռասիստական նկրտումները, բացահայտ արհամարհական վերաբերմունքը եվրոպական արժեքների նկատմամբ։ -Այս նստաշրջանն իրապես առանցքային էր մի քանի առումով։ Առաջին՝
Հայրիկյան. «Օսկանյանը հավասարվել է ինձ»
«Իսկ ի՞նչ է պատահել, ընդամենը Վարդան Օսկանյանը միացել է այն երեք միլիոն ՀՀ քաղաքացիներին, ովքեր անձեռնմխելիություն չունեն, օրինակ, հավասարվել է ինձ: Եթե ես ցանկացած պահի որեւէ շարքային ոստիկանի քմահաճույքով կարող եմ կալանավորվել, Օսկանյանը հավասարվել է ինձ: Իսկ այն խոսքերը, թե` «տաս տարվա նախարա՛ր» եւ այլն… հիշեցնեմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ
Լրագրողի անմեղությունը ճանաչվեց, դատախազի որդին պատժվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը (լուսանկարում) հրապարակեց «Ռեգնում» լրատվական գործակալության երեւանյան գրասենյակի պատասխանատու Ռոբերտ Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատարանը ճանաչեց Ռուբեն Գրդզելյանի անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Ալբերտ Մանրիկյանին մեղավոր ճանաչեց Քրօրի 117 հոդվածով (դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք
Այ սա կոչվում է կառուցողական ընդդիմություն
«Սերժ Սարգսյանը պետք է ոչ թե ձեռքը խփի սեղանին ու հարց լուծի, այլ մի քանիսի գլուխը ջարդի», հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը։ «ՉԻ» – Այ սա կոչվում է կառուցողական ընդդիմություն։ Փաստորեն, Սուրեն Աբրահամյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է ոչ թե կոռումպացված համակարգը ղեկավարելու մեջ, այլ ընդամենը այն բանի համար, որ չափազանց մեղմ մեթոդներով է
Արամ Սարգսյան «Ես շատ կուզեմ, որ Քոչարյանն առաջադրվի»
«Ա1+» ը զրուցեց «Հանրապետություն»կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ: -Պարոն Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցությունը ե՞րբ կսկսի ակտիվ գործունեությունը, ինչո՞վ է զբաղված այսօր կուսակցությունը: -Տարածքային կառույցների հետ ենք հանդիպում: Մինչեւ Միացյալ Նահանգներ մեկնելը ես այցելել եմ մեր Եղվարդի կառույց, հանդիպել եմ ակտիվի հետ, շատ գոհ եմ այդ հանդիպումից: Այս շփումների ընթացքում պարզվեց նաեւ, որ հասարակությունը սպասելիք ունի, եւ
Ուղիղ միացում. Շիրակ Թորոսյանը եւ Ռուբեն Մեհրաբյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 44-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քննարկման թեման` հայ- վրացական հարաբերությունները Վրաստանի նոր ներքաղաքական իրավիճակում: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Ի՞նչ է փոխվել Ս. Սարգսյանի բանավոր ցուցումների արդյունքում
Հոկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին։ Համաժողովի ընթացքում Ս. Սարգսյանն ասել է. «Մեր յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու եւ հավատալու է, որ ճանապարհը, որով գնում է Հայաստանը, միակ անխոցելի եւ հեռուն տանող ճանապարհն է»: Նա նաեւ հավելել է, որ մարդիկ պետք է արդյունքներ
Մահացու պատահար Երևան-Իջևան ճանապարհին
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին բախվել է խոշոր եղջերավոր անասունի և դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի` բախվել «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի: Բախման հետևանքով «ՎԱԶ-21214»-ի սրահում գտնվող` 1950 թ. ծնված Ոսկան Ավետիսյանը և 1977 թ. ծնված Արթուր Մելքոնյանը, տեղում մահացել են, իսկ «Մերսեդես C-180»-ի վարորդը և 2 ուղևորներ
«Աշխարհում 2012-ի վերջին եռամսյակի գործոնը սոցիալական ընդվզումն է»
Ըստ Stratfor-ի վերլուծաբանների, Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում լարվածությունը չի նվազի։ Stratfor (Strategic Forecasting, Inc – «Ռազմավարական կանխատեսում») միջազգային վերլուծական կազմակերպությունը, որի կենտրոնը տեղակայված է ԱՄՆ-ում` Թեքսաս նահանգում, հրապարակել է աշխարհում այս տարվա վերջին եռամսյակում ակնկալվող հիմնական զարգացումների զեկույցը։ Ըստ փորձագետների` հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին մեծ թվով պետություններում ենթադրվում են սոցիալական ընդվզումներ։ Քաղաքական եւ տնտեսական աճող
Զուրաբյան. ամեն ինչ կանենք, որ Քոչարյանը չառաջադրվի
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեան Զուրաբյանը «ՉԻ» հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, թե սպասվող նախագահական ընտրություններում Կոնգրեսի առաջնորդը չի առաջադրվելու, իսկ առաջադրվողների թվում է լինելու Ռոբերտ Քոչարյանը՝ կոչ արեց հասարակությանը չենթարկվել այն բոլոր սադրանքներին, «որոնցով այսօր լեցուն են միշիկական պրոպագանդայի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները»։ «Նախ՝ մենք ամեն ինչ կանենք, որ Քոչարյանր չառաջադրվի։ Մենք պարզ բացատրում
Հայկական ընտրազանգվածը ժամանակ առ ժամանակ «քաղաքական սիրուհի» փոխելու բնավորություն ունի
Եվ այսպես, ի՞նչն էր Լևոն Տեր-Պետրոսյանի գահավիժման պատճառը։ Նախ նշենք, որ հայկական ընտրազանգվածը ժամանակ առ ժամանակ «քաղաքական սիրուհի» փոխելու բնավորություն ունի, և եթե առաջնորդը պարտվում է ու կորցնում պայքարի ցանկությունը և ունակությունը, ապա այդ ընտրազանգվածը հրաժարվում է նրանից և սպասում նոր աոաջնորդի ի հայտ գալուն։ Այդպես է եղել 1996-ին, 1998-ին, 2003-ին 2008-ին, և այս գործընթացը
Շարմազանովը՝ ԲՀԿ-ին. «Սիրելիներս, ո՞վ էր ձեզ խանգարում, որ վայր դնեիք պորտֆելները»
«Մարդիկ խոսում են ժողովրդի հետ կոալիցիա կազմելու մասին: Ժողովրդի անունից իրավունք ունի խոսելու բացառապես Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀՀ նախագահը: Որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի»,- այսօր ՄԱԱ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով բյուջեի կատարողականի ակտիվ քննարկումներին, նա վստահեցրեց, որ դա իր մեջ պարունակում էր քաղաքական շոուի տարրեր, որովհետեւ հանձնաժողովներում քննարկումն այդքան ակտիվ չի եղել:
Դուք ո՞ւր էիք, երբ Նոյի այծը հարբում էր մեր Մասիսի լանջին
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շատ, չափազանց կարևոր, կարելի է ասել՝ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ Վրաստանի կողմից «Վրաստան՝ գինու բնօրրան» բրենդը Եվրամիությունում գրանցելուն։ Հիշեցնենք, որ այդ զարհուրելի իրադարձությունը տեղի ունեցավ դեռ այս տարվա հուլիսին, երբ Եվրոպայի ներքին շուկայի հարմոնիզացիայի գործակալությունը Վրաստանին տրամադրեց համապատասխան
Իր նախագահական նկրտումների մասին Օսկանյանն առաջին անգամ բացեիբաց հայտարարեց հենց իրեն մեղադրանք առաջադրելու օրը
Վարդան Օսկանյանը, որին երեկ ԱԱԾ քննչական վարչությունը արդեն պաշտոնապես փողերի լվացման մեղադրանք առաջադրեց, հարցազրույց է տվել սեփական «ՍիվիլՆեթ» կայքին եւ հայտարարել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պետք է ունենա սեփական թեկնածու։ «Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ եւ մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, եւ ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա,
ԱՄՀ. «Համաշխարհային տնտեսությունը թույլ է մնում»
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) զեկույց է հրապարակել, համաձայն որի` համաշխարհային տնտեսությունը շարունակում է թույլ մնալ, եւ ենթադրվում է, որ միայն հաջորդ տարի այն դանդաղ տեմպերով կաճի։ Ըստ զեկույցի` անկումը կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում քաղաքականություն ստեղծողները քայլեր չձեռնարկեն իրենց տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ։ Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի եւ Բրազիլիայի` որպես առաջատար զարգացող շուկաների մասին
Կարեն Ավագյանը հիշեցնում է. «Ծառուկյանը չի կիսում Օսկանյանի կարծիքը»
ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ԲՀԿ արձագանքին և զուգահեռներ անցկացրել անցյալում հնչեցված հայտարարություների միջև: Պարոն Ավագյանն իր գրառման մեջ հետադարձ հայացք նետելով իրադարձությունների դասավորությանը, հիշեցնում է դեռ ապրիլին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած կարծիքը. «Ծառուկյանը չի կիսում
Նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկին մնացել է երկու ամիս
Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս նախագահական ընտրությունների օրվա մասին հաղորդագրությամբ։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը նախագահական ընտրությունների օրվա մասին շուտ հայտարարի, թե՞ սպասելու է եւ օրենքով նախատեսված ժամկետի վերջին օրն է դա անելու (դեկտեմբերի 10-ին),
Պարտքը չոքել է դռանը
Հայաստանի պետական պարտքը հունվար-սեպտեմբերին աճել է 10%-ով, արտաքին պարտքը՝ 5%-ով։ Արտաքին պարտքի սպասարկման խնդիրը կառավարությանը և ԿԲ-ին ստիպելու է երեք ամսում հայթայթել $63,3 մլն։ 2013թ. նույն նպատակի համար գործադիրը ստիպված է լինելու ներգրավել $479 մլն-ի վարկային միջոցներ։ Սեպտեմբերին դրամի 0,9%-ով արժևորումը նպաստել է ամսական կտրվածքով դրամային արտահայտությամբ պետական պարտքի 9 մլրդ-ով կրճատմանը, այն դեպքում, երբ դոլարային արտահայտությամբ պետպարտքը
«Ես կողմ եմ քվեարկել Հայաստանի անվտանգության համար կնքվող պայմանագրին»
Ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ նախագահԼյուդմիլա Սարգսյանը – Դուք կողմ եք քվեարկել «ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական նշանակության ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին» արձանագրությանը, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր որոշումը: – Այո, ես կողմ եմ քվեարկել ՀԱՊԿ պայմանագրին, ինչն իմ կողմից առավել քան կանխատեսելի և հասկանալի քայլ էր: Իսկ խնդիրը շատ պարզ է` Հայաստանն ունի անվտանգության
Հայտարարություն. «Պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին»
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը Հոկտեմբերի 2-5-ը որպես ԵԽԽՎ պատգամավորներ մասնակցելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին՝ տեղեկացնում ենք, որ ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ եւ ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով, եւ մեզ հետ հանդիպումներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան
Թանկացել են սննդամթերքի, հագուստեղենի եւ կոշկեղենի գները
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած գնաճի մասին զեկույցի համաձայն, այս տարվա սեպտեմբերին՝ անցած տարվա սեպտեմբերի համեմատ բրինձը թանկացել է 14 տոկոսով, ոսպը՝ 20 տոկոսով, սիսեռը՝ 27 տոկոսով, ոլոոը՝ 18 տոկոսով, ալյուրը՝ 15 տոկոսով, խոզի միսը՝ 10 տոկոսով, հավի բուդը՝ 16.5 տոկոսով, մարգարինը՝ 16 տոկոսով, յուղը՝ 10.5 տոկոսով, շաքարավազը՝ 17 տոկոսով, կոնֆետեղենը՝ 7.2 տոկոսով եւ
Լավանդայի Արայիկը կուսակցություն է հիմնում
Դեռ ամիսներ առաջ ՕԵԿ-ական գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, հայտարարել էր, որ առաջիկայում ուշագրավ հայտարարություն է անելու՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։ Դրանից հետո մամուլը պարբերաբար գրեց, որ նա դուրս է գալու ՕԵԿ-ից, եւ հայտարարությունն էլ այդ մասին է լինելու։ Օրերս էլ տեղեկություններ են տարածվել, թե Հայրապետյանը վաճառում է ունեցվածքը։ Ինքն էլ
Վարորդը մահացել է
Հոկտեմբերի 8-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Խանջյան փողոցի թիվ 39 շենքի մոտ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել կայանված «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի, ապա Խանջյան փողոցի թիվ 39 շենքի պատին: «Մերսեդես Բենց»-ի վարորդը` 1978 թ. ծնված Զոհրաբ Հովհաննիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 07.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
Ծառը շրջվել է երթուղայինի վրա
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակով և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկի մոտ ծառը շրջվել և ընկել է ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական հերթապահ խմբերը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է «ԳԱԶել» մակնիշի 0535Տ պ/հ ավտոմեքենայի (թիվ 108 երթուղային տաքսի, վարորդ` Լ. Բաբայան)
ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր հետախուզման մեջ
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 8-ին, ժամը 17.35-ին, Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը ս/թ մարտի 23-ից ՌԴ Սախայի Հանրապետության իրավապահների կողմից գտնվում էր հետախուզման մեջ: ՀՀ ոստիկանություն
Ինքնասպանության փորձ
Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 20/2 շենքի 54-րդ բնակարանից քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ օպերատիվ հերթապահ խմբերը: Մինչ փրկարարների ժամանումը՝ հարազատների կողմից կասեցվել է 1972 թ. ծնված Դավիթ Հովհաննիսյանի ինքնասպանության փորձը: ԱԻՆ















































