Օրվա լրահոսը
Ո՞վ է մեղավոր. Պատասխանում են երիտասարդները
«Առավոտ երիտասարդականն» այսօր հանկարծակիի բերեց շատերին իր հարցով: Ոմանք զարմացան, ոմանք լրջորեն վերաբերվելով հարցին` պատասխանեցին, ոմանք էլ կարծեցին, թե կատակում եմ: «Ո՞վ է մեղավոր», պատասխանները տարբեր են 🙂 «Իհարկե Գորբաչովնա մեղավոր», – կարծում է 18-ամյա Գևորգը, Ալինան էլ հակառակվում է նրան. «Գորբաչովն ի՞նչ մեղք ունի, երկիրը երկիր չէր» 🙂 Մարինեն ինքն իրեն է մեղադրում, ու
Կարգապահական տույժի առաջարկ ՀՀ մարզպետին (Տեսանյութ)
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասված է. “Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ քաղաք ՀՀ Նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի միջնակարգ դպրոցի ուսուցիչները և աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը: Ելնելով վերոնշյալից` առաջարկում եմ դպրոցի
Բանակային թեմայով ֆոտոմրցույթի հաղթողներից է հայ խաղաղապահների եւ աֆղանցի երեխաների լուսանկարը (ֆոտոշարք)
Այսօր «Ասպար Արմս» զենք-զինամթերքի խանութում «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները մրցանակներ շնորհեցին հունվարի 1-ից ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-ամյակի առթիվ հայտարարված բանակային թեմայով ֆոտոմրցույթի հաղթողներին: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գեւորգ Թոսունյանը, դրամական պարգեւների, «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» եւ «200 հայ զորավարներ» գրքերի, ինչպես նաեւ` «Ասպար Արմսի» կողմից նվերներ են ստացել
«Դու փոքր մարդ ես, որ մոտենաս նախագահին»
Սերժ Սարգսյանի` Հրազդան քաղաքում քարոզարշավի ժամանակ բարձրաստիճան ոստիկաններն արգելել են քաղաքացուն մոտենալ նախագահին` պատճառաբանելով` իրավունք չունես: Տեղեկացրել էինք, որ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը փորձում է ՀՀ նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Հրազդան քաղաքում քարոզարշավի ընթացքում մոտենալ թեկնածուին, սակայն ոստիկաններն ու նախագահի թիկնազորի անդամները խոչընդոտում են: Մխիթար Ալումյանը քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ նա մի
ԿԸՀ բաց դռները մի քանի հոգու էին գրավել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր բաց դռների օր էր: Ընտրական գործընթեցների վերաբերյալ հարցեր ունեցող բոլոր քաղաքացիներին ընդունում եւ պատասխանում էր անձամբ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Այցելուները շատ քիչ էին՝ մի քանի ուսանող, եւ միջին տարիքի 3-4 քաղաքացի։ 59 տարեկան Գուրգեն Թադևոսյանը եզակի այցելուներից մեկն էր. «Ես գիտեմ հիմնականում ինչ է կատարվում, բայց ասացի՝ որոշ մանրամասներ ճշտեմ»:
Դիմակահանդեսում կներկայացվեն նախագահի, վարչապետի զվարճալի կերպարները
Վիարեջոյում անցկացվող դիմակահանդեսը, որն անցկացվելու է փետրվարի 3 -ից մինչեւ մարտի 3-ը, այս անգամ կներկայացնի իտալացի հայտնի քաղաքական գործիչներին՝ նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին, Սիլվիո Բեռլուսկոնիին, վարչապետ Մարիո Մոնտիին, Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցին, նախարար Էլզա Ֆորներոյին եւ այլ գործիչների: Մասնակիցներն ինչպես միշտ շատ են, կերպարները՝ զվարճալի: Նշենք, որ այս դիմակահանդեսն անցկացվում է արդեն 140-րդ անգամ: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Ֆեդերացիայի նախագահը հրապարակավ ծեծել է իր ենթակային
Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Լուկա Կուրտանիձեն պատանի ըմբիշների աչքի առջեւ ծեծել է իր տեղակալ Թեմուր Ղազարաշվիլուն: Ինչպես տեղեկացրել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, պատճառը եղել է այն, որ Ղազարաշվիլին չի ստորագրել մի քանի մարզիչների զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հրամանը: Դեպքից հետո Թեմուր Ղազարաշվիլին լրագրողներին պատմել է, թե սկզբում Կուրտանիձեն իրեն անվայել խոսքերով հայհոյել է, հետո հարվածել ձեռքով եւ
Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Լյուդմիլա Սարգսյանը
Գարնանային նստաշրջանից ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը կփոխարինվի Լյուդմիլա Սարգսյանով: Այսօր նման որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի է ունեցած ՀԱԿ խմբակցության նիստում: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` սա այս տարվա անդրանիկ նիստին էր, թեեւ նախորդ տարի ամեն հինգշաբթի խմբակցությունը միշտ գումարել է հերթական նիստ: Նիստին ներկա են
Հեռուստաեթերում ամենից շատ երեւացել է Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ՀՌԱՀ մոնիթորինգի խումբն արձանագրել է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ամենից շատ է լուսաբանվել հեռուստաեթերում : Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ասաց, որ Հովհաննիսյանն ունեցել է 2160 անվճար եւ վճարովի եթերաժամանակ, իսկ ամենաքիչը հեռուստաեթերում երեւացել է նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ 503 րոպե: «Մեկ շաբաթվա ընթացքում Արման Մելիքյանը
ՀՔԾ-ի կողմից դատարան ուղարկված ուշագրավ գործերը
«Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, թեև 2012 թվականին Հատուկ քննչական ծառայությունը որոշակի աշխատանքներ է կատարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, քննության որակի բարձրացման ուղղությամբ, սակայն առկա են որոշակի թերություններ, բացթողումներ. կան անելիքներ: Այդ բնույթի հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ մյուս իրավապահ մարմինների հետ համագործակցությունը թույլ է: Ավելի մտահոգիչ է, որ այդ հանցագործությունների բացահայտումն ու կանխումը դեռևս
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունվարի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
«Տոկոսային պատերազմները» կիջեցնեն գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները». Բանկերի միության նախագահ
Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքով` Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2012-ին աճել է 38.8 մլրդ. դրամով կամ 10.5%-ով` կազմելով 409.5 մլրդ. դրամ: «2011 թ-ի համեմատ` աճել են նաեւ հաճախորդներին տրված վարկերի եւ այլ փոխատվությունների ծավալները: 2012-ին դրանք աճել են 264.3 մլրդ դրամով կամ 21%-ով: Նախորդ տարվա համեմատ` պարտավորությունները հաճախորդների նկատմամբ աճել են 187.9
Մասնագետը՝ հաքերային «փոխհրաձգությունների» մասին. Կրակում են միմյանց վրա ինչպես շփման գծին
Ըստ Սամվել Մարտիրոսյանի, հայկական հաքերներն էլ են գործում
«Դա հերթական բլեֆն ու խաբեությունն է». ՀԱԿ անդամը՝ Ս. Սարգսյանի շտաբի հայտարարության մասին
Երեկ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, որով դատապարտում էր անձնագրային տվյալների հավաքագրումը: Արդյոք գործող նախագահի նախընտրական շտաբի այս հայտարարությունն անկե՞ղծ է, թե՞ ոչ: Այս հարցի վերաբերյալ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Իրենք են հավաքում, իրենք իրենց բռնե՞ն: Ինչի մասին է խոսքը: Այսինքն՝ իրենք ցանկանում են անձնագրային
Գալուստ Սահակյանը պատմում է՝ ինչ կիսեց իր հետ Անդրիաս Ղուկասյանը (Տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այցելեց ԳԱԱ շենքի առջեւ հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: «Յուրաքանչյուր հայ քաղաքացի պետք է մասնակցի ընտրություններին յուրովի, կուսակցությունները՝ որպես թիմային կառույցներ՝ առաջադրմամբ: Ամենակարեւորը , որ Անդրիասը կիսեց ինձ հետ, բոլորիս տրամաբանությունը մեկն է՝ ունենալ ուժեղ Հայաստան, անկախ նրանից ՝ այս պայքարում ով կլինի նախագահ, յուրաքանչյուր քաղաքացի պետք է
Նախկին ոստիկանը ժողովրդի՞ց չի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անդորրը «հսկողները» արգելել են Հրազդանի բնակիչ նախկին ոստիկանին մոտենալ թեկնածուին, պատճառաբանելով` եկել է ժողովրդին հանդիպի, ոչ թե նախկին ոստիկանի
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման գործում Հատուկ քննչական ծառայության դերը սահմանափակ է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հատուկ քննչական ծառայության 2012թ. աշխատանքները: յանը: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:Տարեկան աշխատանքների ամփոփմամբ հանդես է եկել ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը: Նա մասնավորապես ասել է. «Հատուկ քննչական ծառայությունը որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չի գտնվում, և այդ կարգավիճակը նրան թույլ է
Տեղեկատվության անվտանգության մասնագետ. Պաշտոնյան պետք է գլուխ ունենա ոչ միայն Facebook-ում շփվելիս
Սամվել Մարտիրոսյանը զգոնության կոչ է անում աշխատանքային համակարգչից սոցցանցեր այցելող պաշտոնյաներին
Հետաքննության մարմնի 7 աշխատակիցներ ենթարկվել են տույժերի
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները 2012թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում են իրականացրել 134 քրեական գործերով և թվով 326 նյութերի նախապատրաստման նկատմամբ: Նախապատրաստված 326 նյութերից 89-ով հարուցվել են քրեական գործեր, 189-ով մերժվել է քրեական գործի հարուցումը (187-ը` արդարացման, 2-ը` ոչ արդարացման հիմքով), ըստ ենթակայության
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի ճանապարհները խաչվեցին
Նախագահ Սարգսյանը մի ուշագրավ միտք էլ արտահայտեց: Նա, իհարկե, հայցեց հայաստանցիների ներողամտությունը, որ ստիպված են դեռ որոշ ժամանակ էլ ցածր աշխատավարձով աշխատել: Ըստ Սերժ Սարգսյանի՝ մայրաքաղաքում առաջարկվող աշխատանքներին 130-140 հազար դրամ աշխատավարձ է տրվում, ինչը մեր համաքաղաքացիների սրտով չէ:
Սամվել Մարտիրոսյան. Դժվար է ասել, թե թուրքական վիրուսը հայկական լսարանի դեմ է ուղղված
Facebook-յան վիրուսը կառավարելի է դարձնում «վարակվածների» համակարգիչները
«Քո կարդացած գրքերում, ֆիլմերում չի՞ էղել, որ իմ նմանը քո նմանի հետ ա ամուսնացել». Իրական կյանքի մասին
«Սպասում էի, որ ֆիլմերի ավարտին կնմավի, բայց «ֆիլմի ավարտին» հաջորդեց իրական կյանքը»,- իր պատմությունն այսպես է սկսում 24-ամյա Ալինան: Գեղեցիկ, գրավիչ եւ խելացի աղջիկ. այսպես էին բնութագրում նրան ճանաչողները. «երնեկ քեզ տանողին». նրան տեսնելով՝ ասում էին նույնիսկ անծանոթները, իսկ Ալինան երազում էի իր «սպիտակ ձիով» ասպետի մասին, ով պետք է լիներ նրանից խելացի, գեղեցիկ եւ
ՀՀԿ-ից միամիտ Արմեն Մարտիրոսյանի տուն են մտել, անձնագիր ուզել
«Ժառանգության» ներկայացուցիչն ահազանգում է, որ Վարդան Այվազյանն էլ Չարենցավանի դպրոցներում քարոզարշավ է անում:
Լրագրողի հարցը ծաղրանք էր Աշոտյանի համար
«Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում»,- ՀՀ նախագահի այս արտահայտությունն արդյոք ծաղր չէր գյուղացու հանդեպ՝ լրագրողի այս հարցը, նախարարն ընդունեց որպես ծաղրանք իր հանդեպ
Շնանա՞լ, թե՞ չշնանալ. պատասխանում են սեքսապաթոլոգները (Տեսանյութ)
«Երբ գանգատներ ունեցող իմ պացիենտներին հարցնում եմ, թե ինչպե՞ս են պահպանակը օգտագործում, շատ հաճախ են ասում, որ գրպանումս, դրամապանակիս մեջ պահում եմ եւ երբ պետք է գալիս՝ օգտագործում եմ»:
Ստոմատոլոգիական ոլորտն է՞լ են մենաշնորհում (Տեսանյութ)
Կառավարության մոտ բողոքի ակցիա կազմակերպած ստոմատոլոգները պնդում են, որ հարկային նոր փոփոխությամբ կառավարությունը ստոմատոլոգիական կլինիկաներին կործանում է. «Ինչ անգրագետ ու անտեղյակ մարդ է այդ փոփոխությունները կատարել «Արտոնագրային վճարի մասին» օրենքում: Ակնհայտ է, որ գործից ու ոլորտից անտեղյակ մարդիկ են: Այնպիսի չափանիշներ են մտցրել, որ Հայաստանում գոյություն չունեն նման ստոմատոլոգիական կենտրոններ»-Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեցին ստոմատոլոգները, որոնք
«Այսօր զարգացման համագործակցությունը Հայաստանի հետ ավելի ակտիվ է, քան երբևէ». Տրայան Հրիսթեա
«ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի հիմնումը հնարավորություն կտա ստանալու առավել հանգամանալից տեղեկատվություն ԵՄ-ի գործունեության մասին: Այսօր ԵՄ-ը Հայաստանի հետ միասին իրականացնում է 80 ծրագիր: Վերջերս Բրյուսելում ստորագրված փաստաթղթերի շրջանակում Եվրամիության բոլոր ծրագրերը հասանելի են ՀՀ-ի համար և նվազագույն հաշվարկներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առնվազն 70 ծրագրով ևս կարելի է ընդլայնել»,- այսօր այս մասին ԵՄ-ի կենտրոնի
Գյումրեցի ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին (Տեսանյութ)
«Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին» խորագրով` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսաուղերձների շարքից ներկայացնում ենք չորրորդ տեսանյութը: Ներկայացվող տեսանյութում վագոն-տնակներում ապրող մի խումբ գյումրեցիներ իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուներին և Հայաստանի հաջորդ նախագահին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով:
Սերժ Սարգսյանը`գործարարներին. «Ուզում եք միանգամից բիրդան աղա դառնալ»
Քայլ առ քայլ բարեփոխեցինք Հայաստանի քաղաքական համակարգը, քայլ առ քայլ բարեփոխելու ենք տնտեսական համակարգը: Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այդ մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Լրագրողների սպասումները չարդարացան, քանի որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չեկավ նախագահի հետ հանդիպմանը: Ու մինչ Սերժ Սարգսյանը խոսում էր իր ծրագրի տնտեսական բարեփոխումներից, դահլիճից մի կին ընդհատեց նրան,
Հայաստանն ընդգրկվել է 10-րդ խմբում
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Մ-21 տարեկանների Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ֆուտբոլի եվրոպական միության անդամ 52 երկրների հավաքականները բաժանվել են 10 խմբի: Հայաստանը հայտնվել է վերջին խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Ֆրանսիան, Բելառուսը, Իսլանդիան եւ Ղազախստանը: Այս փուլի խմբային մրցաշարի հանդիպումների ժամկետները կհաստատվեն ավելի

















































