Օրվա լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակ. «Ադրբեջանը խաղում է կրակի հետ, որի մոխիրները դեռ չեն մարել»

Երեկ, ինչպես նախատեսված էր, ԵԽԽՎ-ն քննարկեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու փաստը: Նախ զեկույցով հանդես եկավ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Քրիստոֆեր Չոպը (լուսանկարում): Պարոն Չոպը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որոշ անձինք փորձում են ապացուցել, թե Սաֆարովին ներում չի շնորհվել, քանի որ նա մեղավոր չի էլ եղել: Ներում բառի

Դերենիկ Դումանյան. Մարզերի հղիները Երեւանում չեն կարող անվճար ծննդաբերել

Հայաստանում գործող 134 բուժհիմնարկներից 109-ն առանց մրցույթի են իրականացրել գնումները, ինչը բերել է դեղորայքի գների 50-100 % աճին: Այսպիսի տվյալներ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին է տրամադրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այսօր պարոն Դումանյանն իր պաշտոնավարման 100 օրվա առիթով ասուլիս էր հրավիրել: Նրա խոսքերով, բուժհիմնարկների շատ տնօրեններ անգամ տեղյակ չեն եղել, որ գոյություն ունի

Գասպարին Բիշարյանին հիշեցնում է. «Իր վերադասին մեղադրեցին պետական դավաճանության մեջ» (ֆոտոշարք)

Այսօր ի պաշտպանություն 2-6 տարով դատապարտված ՀԱԿ ակտիվիստների`կոնգրեսականները հերթական պիկետն էին կազմակերպել գլխավոր դատախազության մոտ: Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Գագիկ Պողոսյանի, մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լուսանկարներով եւ «Նամուս չունեն» գրառմամբ ցուցապաստառով պիկետին մասնակցում էր նաեւ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Aravot.am-ի հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե ինչպես է մեկնաբանում

«Նաիրի» բ/կ-ն, «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ-ն, ՁԻԱՀ-ի կենտրոնը, «Հակատուբերկուլոզային» դիսպանսերն ու բազմաթիվ այլ բուժհիմնարկներ յուրացրել են պետական փողերը

Հայաստանի 100-ից ավելի բուժհիմնարկներ պետբյուջեով դեղեր են ձեռք բերել շուկայական գներից մի քանի անգամ թանկ գներով: Օրինակ` հակաբորբոքային «Ցեֆտրիաքսոնի» գինն ընդամենը 190 դրամ է եղել, իսկ բուժհիմնարկները գնել են 850 դրամով, «Նատրիումի քլորիդը» ձեռք է բերվել 350 դրամով, երբ նրա գինը եղել է 150 դրամ, «Ամպլոդիպին» դեղի գինը եղել է 850 դրամ, սակայն որոշ հիվանդանոցներն

Կարապի լճում մարդկանց վրա է փորձում հարձակվել դինոզավրը

  Օրեցօր Երևանում ավելանում են մեկը մյուսից հետաքրքիր 3D նկարներ: Մի նոր 3D ձևաչափով նկար էլ վերջերս հայտնվել է Կարապի լճի տարածքում. պատկերում դինոզավրը փորձում է հարձակվել մարդկանց վրա: Նկարի հեղինակները Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Համակարգչային դիզայն» բաժնի 4-րդ կուրսի չորս ուսանողներ են` Լաուրա Նազինյանը, Տարոն Բադալյանը, Մերի Թոքմաջյանը և Անի Սարգսյանը: Աշխատանքները

Հեղինե Բիշարյանը՝ ՀԱԿ ակտիվիստների մասին. «Որ մենք տեսանք ոստիկանության վրա ինչ էր կատարվում այդ բաժնում…»

Այսօր  ԱԺ-ում հրավիրած ասուլիսում Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարի դատապարտումը: Դրա մեջ քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում, որովհետեւ, ըստ մասնագետների, կատարված արարքին անհամապատասխան պատիժ է սահմանված: Բացի այդ, ՀԱԿ երիտասարդները մեղադրում էին ՕԵԿ երիտասարդական կառույցին, որ Ծաղկաձորում պայմանագիր են կնքել, պարտավորվել միմյանց աջակցել նման դեպքերում, սակայն իրենց խոստմանը

Վախթանգ Դարչինյանին պարտվելուց հետո Օռլանդո Դել Վալլեն ոգեպնդվել է

Պուերտոռիկացի բռնցքամարտիկ Օռլանդո Դել Վալլեն Վախթանգ Դարչինյանից կրած պարտությունից հետո հայտարարել է. «Այդ մենամարտը միայն կոփեց իմ մարտական ոգին: Տխուր եմ, որ պարտվեցի: Բայց հիմա գիտեմ, թե այսուհետեւ ինչ պետք է անել: Հիմա ես ավելի շատ եմ ուզում աշխարհի չեմպիոն դառնալ, քան առաջ», – բռնցքամարտիկի խոսքերը մեջբերել է «Boxindscene,com»-ը:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Երևանի քաղաքապետը ոսկե մեդալներով է պարգևատրել մանկավարժներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  «Ուսուցչի օրվա» առթիվ քաղաքապետարանում հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժների: Մանկավարժներին ուղղված շնորհավորական խոսքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել կրթության դերն ու նշանակությունը պետության կայացման ու զարգացման գործում` ընդգծելով, որ կրթված հասարակությունը յուրքանչյուր պետության ամրության ու հզորության երաշխիքն է։ « Ուսուցիչ լինելը մասնագիտություն չէ,

ԲԱՐՈՎ ՏԵՍԱՆՔ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ հինգերորդ ԲԱՐՈՎ ՏԵՍԱՆՔ Երբ «Ար»-ի բուֆետում Ֆերեշեթն ասաց՝ «չգնա՞նք Էֆենդու նոր տարին շնորհավորենք», եւ երբ զարմացած հարցրի՝ «էֆենդին ո՞վ ա», Վահանը ժպտալով ասաց՝ «Վարդանը Լեւոն Ներսիսյանին Էֆենդի ա ասում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վերջերս մաեստրոն ինքն էլ ա իրան Էֆենդի ասում» եւ մի քիչ էլ մտածեց

The national. «Ամերիկացի գրողը Հայաստանում»

«Անհամապատասխանության արվեստը» և «100 դոլարի գործարկումը» գրքերի հեղինակ, 33-ամյա Քրիս Գիլեյբեան 5 տարում ամբողջ աշխարհը շրջելու առաքելություն ունի և արդեն հասցրել է այցելել 189 երկիր: Վերջին երկիրը, որ ժամանել է, Հայաստանն է, գրում է «Դը նեյշնըլ» լրատվականը: «Ես հասա Հայաստան: Ջերմաստիճանը հիանալի էր. ցուրտ էր քայլելու համար, բայց հինգ րոպե դանդաղ վազքից հետո ինձ հիանալի

«Հիմա կարեւորը որակյալ գրելն է». «Ռոյթերս»-ի խմբագիր-թրեյներ Թոմաս Ատկինս

«Լրագրություն եւ բիզնես. Որքանով է Հայաստանում կիրառելի միջազգային պրակտիկան» թեմայի շուրջ «Ռոյթերս» միջազգային մուլտիմեդիոն լրատվական գործակալության խմբագիր-թրեյներ Թոմաս Ատկինսը նշեց, որ ֆինանսական լրագրության բնագավառում, պետք է հիշել 3 կարեւոր հանգամանք՝ ճշտապահություն, անկախ ու կողմնապահ լինել ամեն հարցում, խոսել արդար ու հավասարակշռված. «Մենք իրավասու չենք գնահատել ֆինանսական լրագրությունը Հայաստանում, սակայն ցանկացած երկրում ֆինանսական լրագրողները դեմ են

«Տաշիրը» Իսահակյանի անվան գրադարանին նվիրաբերեց 25 նորագույն համակարգիչ

 Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական  գրադարանի առաջնային խնդիրներից  մեկը համարվում է Երևան քաղաքի ազգաբնակչության, նաև այլ տարածաշրջանների` Երևանում սովորող և աշխատող քաղաքացիների համար  անվճար   արագ և մատչելի   գրադարանային տեղեկատվություն  տրամադրելը  և  այդ նպատակով մինչև  տարեվերջ   ծրագրել է  ստեղծել Երևան քաղաքի տարբեր մասերում  գործող  գրադարանների  միասնական  էլեկտրոնային ավտոմատացված ցանց` ֆոնդերի միասնական  օգտագործման  համակարգով: Այս մասին այսօր

Gulf Daily News. «Հասմիկ Լելոյան. քանոնի թագուհին Բահրեյնի փառատոնում»

  «Գալֆ դեյլի նյուզ» թերթը հայտնում է, որ Բահրեյնի 21-րդ միջազգային երաժշտական փառատոնին, որն այսօր է ավարտվելու, ներկա էին աշխարհահռչակ երաժիշտներ վեց երկրներից՝ Հայաստանից, Եգիպտոսից, Հորդանանից, Իսպանիայից, Թունիսից ու Սուդանից: Թերթը գրում է, որ Հայաստանը ներկայացնում էր քանոնի թագուհի Հասմիկ Լելոյանը, որը ելույթ էր ունեցել երկուշաբթի օրը՝ նվագելով նորարակական երաժշտություն՝ ժողովրդական և դասական ստեղծագործությունների խառնուրդ:

Թալիշ պրոֆեսոր. Ադրբեջանը ծիծաղելի մեղադրանք է ներկայացրել Հիլալ Մամեդովին (տեսանյութ)

Ինչպես հաղորդել էինք, Երևանի պետական համալսարանի «Եղիշե Չարենց» դահլիճում տեղի է ունենում «Կովկաս-կասպյան տարածաշրջանի էթնիկ ժողովուրդները» թեմայով միջազգային համաժողովը, որին մասնակցում են նաեւ տարածաշրջանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները: Թալիշագիտության ասպարեզում եւ հայ-թալիշական հարաբերությունների ամրապնդման գործում  ներդրում կատարելու համար՝ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ պրոֆեսոր Ալի Աբդուլին պարգեւատրվեց ԵՊՀ մեդալով: Պրոֆեսորն ասաց, որ պարգեւն ապացույցն է այն ուշադրության ,

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2012» ամենամյա միջազգային ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2012» տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջել է տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրած տեղական և արտասահմանյան հարյուրից ավելի կազմակերպությունների տաղավարներում, ծանոթացել ցուցադրանյութերին՝ ՏՏ սարքավորումների և համակարգերի, ինժեներական և բարձր տեխնոլոգիական, մոբայլ,

Լեոյի «Մոնոքրոմ էմոցիաները»

Հոկտեմբերի 5-31-ը «Դալան» արվեստի սրահում կկայանա գեղանկարիչ Լեոյի (Լեւոն Վարդանյանի) «Մոնոքրոմ էմոցիաներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: «Ժամանակակից հայ գեղանկարիչների շրջանում «մաքուր արվեստի» հետեւորդները հիմնականում աբստրակցիոնիստներ են: Նրանց մեջ կան այնպիսի ստեղծագործողներ, ովքեր հենվում են սպոնտանությանն ու ինտուիտիվ-զգացականությանը՝ հանգելու լինեն մինիմալիզմին, թե էքսպրեսիվ «էքշն» գեղանկարչությանը: Ի հակադրում նրանց, սակավաթիվ արվեստագետներ կարծես իրենց գեղարվեստական հավատամքն «արդարացնելու» կամ, ավելի

Վա՛յր դրեք հին զենքերը

Երկար ժամանակ լռում էի, չցանկանալով միջամտել Շեւչենկոյի անվան դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ներքին գործերին, սակայն զգալով, որ կոլեկտիվի որոշ անդամների կողմից շարունակվում է զրպարտչական նամակների հոսքը դեպի կրթության նախարարություն եւ ԶԼՄ-ներ, որոշեցի հանդես գալ հոդվածով: Արդեն երկրորդ տարին է, ինչ օրինական ճանապարհով դպրոցի տնօրեն է նշանակվել տիկին Էլեոնորա Թումանյանը: Որոշ մանկավարժներ, զգալով նոր տնօրենի խստապահանջությունը, որոշեցին

Կապանի նոր սողանքային գոտու հարցը հասել է կառավարություն

Եթե հարցը չլուծվի, Տավուշի սողանքի դեպքը կկրկնվի Սեպտեմբերի 20-ին Կապանի վարչական տարածքում՝ Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ, Շահումյան բանավան տանող ներհամայնքային ճանապարհի ձախ մասում, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հարակից տարածքում առաջացած հողի մակերեսի ճեղքվածքի պատճառները պարզելու համար Կապանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Նախարարին խնդրել էին արտակարգ իրավիճակը փորձաքննության ենթարկել՝ ռիսկայնությունը

Շնորհանդես՝ Սանկտ Պետերբուրգում

Օրերս  Սանկտ Պետերբուրգի հայ-ռուսական մշակույթի «Վերնատուն» կենտրոնում կայացավ Արմեն Մերուժանյանի «Հայ մարշալները, գեներալները եւ ծովակալները Սանկտ Պետերբուրգում» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել բարերար, Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ Հրաչյա Պողոսյանի հոգածությամբ, որն իր գործունեությամբ բամիցս ապացուցել է, որ «հավատն առանց գործի մեռած է»: Ասվածի վառ վկաներն են Սանկտ Պետերբուրգում եւ Հայաստանում

2015-ին CD-ների արտադրություն չի՞ լինի

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան վերջին շրջանում համագործակցության հուշագրեր է ստորագրել Մոսկվայի, Տալլինի, Ռիգայի, Վիլնյուսի, Թբիլիսիի նույնանուն երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Երեկ էլ Երեւանի կոնսերվատորիան հյուրընկալել էր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի երաժշտության ֆակուլտետի դեկան, դոկտոր Ռոբերտ Կութիետային: «Առավոտն» ակնկալում էր հերթական հուշագրի վավերացում, սակայն Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը հայտնեց, որ կոլեգայի առաջին այցը

Ոգեղեն սեքսի, դավաճանության ու սիրո մասին

Անահիտ Թոփչյանը «պեղել» է կնոջն ու տղամարդուն Սիրված դերասանուհի եւ գրող Անահիտ Թոփչյանի նորատիպ «Տագնապ» վեպին հայալեզու ֆրանսիական մամուլն առաջինն է անդրադարձել: Այն անվանել են հայկական էրոտիկ վեպ, որը հեղափոխիչ է: Հեղինակի առաջին քննադատն ու ամուսինը՝ Ալեքսանդր Թոփչյանը, նշում է, որ հոդվածում փաստվել է, թե հայ արձակում առաջին անգամ են տղամարդ եւ կին հարաբերությունները ներկայացվել

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

 Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյա տարեդարձին, որին ներկա էին Սպիտակ տան, Պետքարտուղարության, ԱՄՆ այլ գերատեսչությունների բարձրաստիճան այրեր, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ դիվանագետներ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր այրեր, ինչպես նաեւ ամերիկահայ համայնքի անդամներ:   Միջոցառմանը մասնակցած 200-ից ավելի հյուրերն իրենց շնորհավորանքներն ու

Գյուղնախարարի «մեծ» քայլերը հաճախ «նկատելի» չեն

Թեեւ ոլորտին վերաբերող գրեթե յուրաքանչյուր հարցի շուրջ նախարարը պնդում է, որ զգալի աշխատանքներ են կատարվել, մեծ քայլեր են արվել, իրականում այդ ոլորտներում առաջընթացը նկատելի չէ: Այս տարվա սեպտեմբերին գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ հայաստանյան վաճառքի կետերում հայտնաբերվել են ժամկետանց եւ մակնշմանը չհամապատասխանող ձվեր: Դրանք հիմնականում «Լուսակերտ» ՏԹՖ ընկերության, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի

Ամառային արեւադարձ

…Իսկ գիշերները շարունակ երկարում են, մի տարօրինակ խորհրդավորություն է իջնում երեւացող եւ աներեւույթ աշխարհներին, ուր ամռան տաք գիշերների մեջ ծառերն սկսում են իրար հետ ուրիշ լեզվով խոսել եւ, իրարից թաքցնելով աշուն բառը, հույս են տալիս տերեւներին՝ ապավինելով իրենցից պոկվող եւ այլեւս հեռացող պտուղների հիշողությանը: Փոխվում է նաեւ ջրերի լեզուն՝ ձկներին կանչելով դեպի սառը ակունքները, տաք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 02.10.2012թ. զետեղված՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանն առնչվող տեղեկատվության կապակցությամբ

            ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 02.10.2012թ. զետեղված՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանն առնչվող տեղեկատվության կապակցությամբ ծառայությունն անհրաժեշտ է համարում նշել, որ հրապարակման մեջ պարունակվող փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ինչը, բնականաբար, հանգեցրել է սխալ մեկնաբանությունների և հետևությունների: Մասնավորապես՝ 1. Ըստ հրապարակման. «Գավառ քաղաքի բնակչուհի Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա, «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ունեցած 48 280

Չշփվել կաշառակերի հետ

Չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի միջին կարգի պաշտոնյա ձերբակալվել է, իսկ մի քանիսն ազատվել աշխատանքից, մարդկանց մեծ մասը վստահ է, որ այդ պայքարը կրում է իմիտացիոն բնույթ: Իսկ իմ կարծիքով՝ պետք է ոչ թե գուշակություններ անել՝ «հավատում եմ-չեմ հավատում», այլ գործել: Եվ դա վերաբերում է ոչ միայն բարձրագույն իշխանավորներին, այլեւ մեզ՝ շարքային քաղաքացիներիս:

«Մեր երկրին սպառնացող մարտահրավերները դիմակայելու համար, նախեւառաջ հարկ է մեր տանը, մեր ներսում, մեր ներքին շինվածքը փոխենք»

Նենգ մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնելու առիթով սփյուռքի նախարարության կոչը արտերկրի հայությանը՝ կարծես հիշեցում էր այդ գերատեսչության գոյության մասին։ Առանց այդ կոչի էլ, սփյուռքի հայությունը կատարել ու կատարելու է իր քաղաքացիական պարտքը Հայրենիքի հանդեպ, եւ այդ կոչից էլ առաջ, համայնքներն արդեն ոտքի վրա էին։ Բայց քանի դեռ այսպես, միշտ տեսնելու ենք չարիքի միախորհուրդ հետեւանքը, բուսական անտարբերությամբ

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայ եղբայրների հետ առեւտրական հարաբերություները զարգացնենք». թուրք գործարար

Վանի երիտասարդ գործարարների կազմակերպության նախագահ Քատրի Սալազը, որն իր բիզնեսը ծավալում է կրթության ոլորտում, այսօր հայ եւ թուրք գործարարների համար կազմակերպված համաժողովի ժամանակ խոսելով փակ սահմանների պարագայում համագործակցության եզրերի մասին, ասաց, «Մտածում ենք, որ եթե զարգացնենք առեւտրատնտեսական հարաբերությունները փակ սահմանների պարագայում, հույս կունենանք, որ դա կազդի երկու պետությունների արտաքին քաղաքականության վրա, եւ երկրները կսկսեն ավելի

Լեւան Խեթագուրի.«Մեր ծրագրերում կարեւորը ոչ թե քաղաքականությունն է, այլ արվեստը»

«Հայ ֆեստ» 10-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանականերում նշվել է «Կովկաս» մշակութային հիմնադրամի 15-ամյակը: Նիդերլանդներում գրանցված հիմնադրամի անդամները երեքն են` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:  Այսօր Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացած ասուլիսի ժամանակ հիմնադրամի նախագծերի ղեկավար Յուրի Մգերբրիշվիլին ասաց, որ հիմնադրամը 1997 թվականից ի վեր իրականացրել է բազմաթիվ միջմշակութային նախագծեր, ցուցահանդեսներ, փառատոններ: Այդ ամենը ուղղված է ոլորտի

Գալուստ Սահակյան. «Ես անձամբ գիտեմ, թե ովքեր են դեմ քվեարկել»

Aravot.am-ը այսօր ԱԺ-ում հրավիրած ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քվեարկության ժամանակ ինչո՞վ էր պայմանավորված, որ Դուք պարբերաբար զանգեր էիք կատարում եւ ՀՀԿ պատգամավորներին «բերման ենթարկում» քվեարկության, Ձեզ պարբերաբար զեկուցում էին: Նա պատասխանեց. «Ես հիմա որ այստեղից էլ դուրս գամ, անընդհատ զանգեր եմ կատարում: Որեւէ մեկը բերման չի ենթարկվել:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031