Օրվա լրահոսը
Գոշն ապահո՞վ է դարձել
Հունվարի 26-ին ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Գոշ այցելության ժամանակ գյուղի փողոցներում տեղադրված էին «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով դրոշակներ: Նման դրոշակ էր տեղադրված նաեւ գյուղի մուտքի ցուցանակի վրա: Գոշի «Վերին թաղում» սողանքային գոտում է գտնվում 68 առանձնատուն: 2012թ. պետական բյուջեից սողանքի առավել վտանգավոր գոտում գտնվող 7 տների տերերին 12-17 հազար դոլարին համարժեք դրամի աջակցություն
«Քարը քարին դնելով». Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակները
«Հայաստանը սովորական երկիր չէ», «Հայրենիքը կարող է հանգիստ քնել». այսպես են վերնագրված նրա հոլովակները:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվեց դատախազի տեղակալը
Պաշտոնյաները ապացույցները կեղծելու եղանակով կալանավորել էին Արմավիրի մարզի բնակիչ ոմն Սահակի, ով իբրեւ մասնակցություն է ունեցել Գրիգոր Պապյանի սպանության մեջ
Պարույր Հայրիկյան. «Ընդամենը տաս օր առաջ իմ մասին ասում էին որ ես մի տոկոս էլ չունեմ եւ ընդհանրապէս չկամ թեկնածուների թւում»
Ընդամենը պէտք է, որ արդէն ճիշտ կողմնորոշուած ամեն ոք օրեկան մէկ հոգու հետ խօսի իր ընտրութեան մասին եւ ներկայացնի (եթէ ի հնարաւորութիւն ունի բացատրի դիտելու կարեւորութիւնը) «Նորօրեան պատմութեան մոռացուող էջերից» վաւերագրական շարժանկարը։
Մագնուս Կարլսենը հաղթեց «Tata Steel»-ում
Նորվեգացի գրոսմայստերը շախմատային փառատոնի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց առաջին տեղը:
Ատրճանակով «7 կադր» սրճարանում կրակոցներ արձակած երիտասարդը տեղափոխվեց բանտ
Երեկ` հունվարի 26-ին, Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել «7 կադր» բացoթյա սրճարանում կրակոցներ արձակած Գարիկ Մկրտչյանը: Նշված դատարան էր դիմել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրաչ Սարգսյանը` Գ. Մկրտչյանին կալանավորելու միջնորդությամբ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը, դռնփակ
Ուղղափառները ձվեր են նետել աղջիկների վրա, երբ նրանք սկսել են համբուրվել (ֆոտոշարք)
Հունվարի 25-ին Ռուսաստանի պետական դումայի շենքի մոտ էին եկել միասեռականների իրավունքների պաշտպանները, որպեսզի հերթական անգամ իրենց բողոքը հայտնեն միասեռականության քարոզչության արգելման օրենքի կապակցությամբ: Արվամոլներին ու լեսբուհիներին ծեծելու էին եկել ուղղափառ ակտիվիստները՝ ինչպես իրենք էին իրենց անվանում: Ըստ բլոգեր zyalt-ի՝ նրանք եկել էին խաչերով, սրբապատկերներով, ձեւերով ու ներկանյութերով: Մինչ այդ սոցիալական ցանցերում «ուղղափառները» կոչ էին արել
«Միայն մեծահարուստնե՞րը պետք է իրենց երեխաներին ուսման տան». արդյոք կառավարության որոշումը հակասահմանադրական կճանաչվի՞
Արդեն երեք տարի է, Երևանի պետական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներին ընդունելության քննությունների համար մրցութային կարգով անվճար տեղեր չեն հատկացվում: Ուստի բազմաթիվ դիմորդներ, այլ ֆակուլտետներ դիմած ուսանողների համեմատությամբ, հայտնվում են անհավասար ընդունելության պայմաններում: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին ուսանող Սլավիկ Պողոսյանը, ով 2011-ին ավարտել է մագիստրատուրան ռոտացիոն կարգով՝ անվճար կրթության պայմաններում, 2012-ին պատահաբար իմանում է
Ֆրանսահայ ներդրողը չի կարողանում 45 աշխատողներ գտնել Հայաստանում, հետ է հրավիրում արտագաղթածներին
Տնտեսության ապագան կախված է մարդկանց ունակությունները գալիք սերնդիաշխատատեղերին համապատասխանեցնելու հաջողությունից: Հայաստանում ևաշխարհում այս պրոցեսը դանդաղ է ընթանում և այն արագացնելու համար անհրաժեշտ էերիտասարդների, ծնողների և կառավարությունների շահագրգռվածությունը: Երեկ և այսօր Invest in Armenia (LinkedIn) խմբում մասնակից եղա մի քննարկման, որտեղ ֆրանսիահայ ներդրող Օլիվիե Մուրադյանը մտահոգություն էր հայտնում որ չիկարողանում Հայաստանում գտնել 45 որակյալ մասնագետ, որ
Աշխարհ Ստամբուլի հայերը պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել
Թուրքիայի հայ համայնքն իր ձայնն է բարձրացնում Ստամբուլի Սամաթիայի թաղամասում հայերի դեմ վերջերս իրականացված մի քանի հարձակումների կապակցությամբ։ Ինչպես թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթն է գրում, հունվարի 25-ին մի հայ ծեր կնոջ դեմ իրականացված հարձակումից հետո հայերն ասում են, թե ՝՝իրենց մեծահասակներին այլեւս չեն թողնի միայնակ՛՛։ Թերթը հիշեցնում է, որ դրանից առաջ՝ հունվարի 22-ին անհայտ մի անձ
Սուրեն Սուրենյանցը պատմում է, թե ինչպես և ինչու են իրեն ծեծել
«Նոր աջեր» նորաստեղծ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը, ժամը 1-2-ի սահմաններում ծեծի են ենթարկել: Այս լուրը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Սուրեն Սուրենյանցը: Սուրեն Սուրենյացի խոսքով՝ միջադեպը սկսվել է Թումանյան փողոցի վրա գտնվող «Կալիբր» սրճարանում, ավարտվել՝ Կոմիտասի «Արևելյան խոհրանոց» սրճարանում: Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ ինքն այնտեղ եղել է «Արցախ» ակումբի տնօրենի հետ, նրանք միասին
Անտուն բնակիչները` հացադուլավորի կողքին
Հացադուլ հայտարարած` ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի բացառվում երկուշաբթի օրվանից բազմաթիվ հյուրեր ունենա: Ընդ որում` ոչ թե ժամանակավոր, այլ մշտական: Կառուցապատողների պատճառող անտուն դարձած մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են ԳԱԱ շենքի մոտ, Անդրիաս Ղուկասյանի կողքին նստացույց սկսել: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Պռոշյան փողոցի խոշոր ավտովթարի հեղինակը Բրյուսովի կին դասախոս է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 25-ին, Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ըստ shamshyan.com-ի, ժամը 9:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Մարգարիտա Բաղրա մյանը «ԲՄՎ» մակնիշի 34 ՍV 928 համարանիշի ավտոմեքենայով, Պռոշյան փողոցում բախվել էր մայթեզրին կայանված, 52-ամյա Ալբերտ Զամանյանին
Փակ են Սելիմի լեռնանցքը, Միրակ-Ապարան միջհամայնքային ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Միրակ-Ապարան միջհամայնքային ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս
Սերժ Սարգսյանը մոմ վառեց Գոշավանքում եւ բաժակ բարձրացրեց Սուրբ Սարգսի տոնի առթիվ
Ս. Սարգսյանի իջեւանյան ելույթում կոնկրետ խոստումները քիչ էին Հունվարի 26-ին ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական այցով Տավուշի մարզում էր: Այցելության առաջին վայրը Գոշ գյուղն էր: Դպրոցի աշակերտներին տեսանք Գոշավանք՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալիս: Երեխաները տանում էին «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով դրոշակներ: Գոշի դպրոցի հրապարակում մի քանի տասնյակ միկրոավտուբուսներ եւ ավտոբուսներ էին կայանած,
Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային այցելությունները սկսեց Մեծամորից
Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մեծամորի համայնք կատարած այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց մարզային հանդիպումների շարքը: Թեեւ հանդիպումը նախատեսված էր անցկացնել Մեծամորի մշակույթի պալատում, սակայն հավաքված մարդկանց թիվն այնքան մեծ էր, որ որոշվեց հանդիպումն անցկացնել բացոթյա, հանրահավաքի ձեւով` մշակույթի պալատին հարող հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով՝ խիստ քննադատության ենթարկելով գործող իշխանություններին եւ ՀՀ
Հովիկ Աբրահամյան. «Այդ պատվիրակության մեջ ադրբեջանամետ մարդիկ կային»
«Ես տեղյակ չեմ թե Արման Մելիքյանն ի՞նչ է ասել, բայց նրան խորհուրդ կտայի զբաղվել իր քարոզարշավով»,-ասում է ԱԺ նախագահը «Իրենց վերաբերմունքը սուբյեկտիվ էր, որովհետեւ այդ պատվիրակության մեջ ադրբեջանամետ մարդիկ կային»,- Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմն այդքան բուռն արձագանքեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության`ՀՀ նախագահական ընտրությունների նախնական դիտարկումների առիթով արված զեկույցին : Հիշեցնենք, որ դիտորդական առաքելության անդամները հայտարարել
«Սերժ Սարգսյան ու Վովա Գասպարյան, եկեք նայեք հիվանդ բալիս»
Նախկին ոստիկանը, որի տարիների աշխատավարձը դեռ չեն վճարել, համարում է, որ իր երեխայի փրկության միակ հույսը Երուսաղեմ ուխտի գնալն է Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն իր անչափաս ՝ 9 ամսական, 2, 6, 11, 12 տարեկան երեխաների հետ որոշել էր այս ամսի 28-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ նստադուլ սկսել, քանի որ իր արտաժամյա աշխատանքի դիմաց վճարվելիք 6,5
Միլոշ Զեմանը դարձավ Չեխիայի առաջին՝ ընտրյալ նախագահը
Այդ երկրում առաջին անգամ նախագահը ընտրվեց համաժողովրդական ընտրությունների արդյունքում Ինչպես հաղորդում է Agence France-Presse –ը, Միլոշ Զեմանը հաղթեց Չեխիայում առաջին անգամ կայացած ուղիղ նախագահական ընտրություններում: Ընտրությունների երկրորդ փուլում Զեմանը իր մրցակից իշխան Կարել Շվարցենբերգից առաջ անցավ ձայների 15%-ով՝ ձայների 94%-ի հաշվարկման արդյունքով: Ընտրողների մասնակցությունը այս պատմական ընտրություններին կազմել էր 57,36%: Ընդ որում, Չեխիայում գոյություն չունի
«Իմ երազն արդեն գտել եմ». Արմինեի անակնկալը սիրո տոնին
Արմինեն ու Մամիկոնը մեկ տարի է, ինչ ընկերություն են անում. սկզբում խոսակցություններն ու հանդիպումները գործնական բնույթ էին կրում, բայց մի օր նրանք հասկացան, որ առավել կարևոր ու գեղեցիկ մի զգացմունք է իրենց կապում. «Այն ամսագրում, որտեղ ես աշխատում էի, պետք է գովազդ տեղադրվեր, իսկ գովազդատուն Մամիկոնն էր, – պատմում է Արմինեն, – գործնական հանդիպում ունեցանք
Ֆրանսահայ ներդրողը չի կարողանում 45 աշխատող գտնել Հայաստանում
Նա հետ է հրավիրում արտագաղթածներին Տնտեսության ապագան կախված է մարդկանց ունակությունները գալիք սերնդի աշխատատեղերին համապատասխանեցնելու հաջողությունից: Հայաստանում և աշխարհում այս պրոցեսը դանդաղ է ընթանում և այն արագացնելու համար անհրաժեշտ է երիտասարդների, ծնողների և կառավարությունների շահագրգռվածությունը: Երեկ և այսօր Invest in Armenia (LinkedIn) խմբում մասնակից եղա մի քննարկման, որտեղ ֆրանսահայ ներդրող Օլիվիե Մուրադյանը մտահոգություն էր հայտնում,
ԿԳ փոխնախարարը դոկտորական պաշտպանեց
Նրա առաջարկած մեթոդով՝ երեխաներն են սովորեցնելու երեխաներին 2012 թ. հոկտեմբերի 26 -ին ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ՊՀ և ՊՄՀ մանկավարժության ամբիոնների և ՊՄՀ-ին առընթեր մասնագիտական խորհրդի աջակցությամբ պաշտպանեց «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան» թեմայով դոկտորական ատենախոսությունը: Մ.Մկրտչյանը ձգտում է այս եղանակով փոխարինել այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում գործող, ըստ
Երկրաշարժը զգացվել է նաեւ Կապանում
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ Սյունիքի մարզում Այսօր ժամը 19:10-ի սահմաններում Կապանում երկրաշարժի հետցնցում գրացնվեց, որը համեմատաբար ուժեղ էր եւ երկար տեւեց: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի պետ Սյտոպա Բաղդասարյանը` Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը Ահար քաղաքում էր եւ երկրաշարժի ուժգնությունն այնտեղ կազմել է 6-7 բալ (4.7 մագնիտուդ):
«Ես իմ խոստումներն իրականացնում եմ»
Հովիկ Աբրահամյանը` հատուկ կարիքներ ունեցող մարդկանց Նախագահական ընտրություններից հետո խորհրդարանում կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համապատասխան օրենսդրական դաշտով և կվերահսկի նաև արդեն իսկ գործող օրենքների իրականացումը: Այս խոստումն այսօր տվեց ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ
«Էհ, Սուրբ Սարգիս, մեզ բարի կարգիս». Սուրբ Սարգի՞ս, թե՞ Վալենտին
Թամար Հակոբյանը ամեն տարի սիրով ու լավ հիշողություններով է մասնակցում Սուրբ Սարգսի տոնին: «Էս իմ ամենասիրած տոնն ա, միշտ էլ սպասում եմ, ու արդեն քանի տարի ա, միշտ էլ գալիս ենք եկեղեցի: Հիմա մի քիչ մեծ ենք, բայց տղես է բերում, պիտի միշտ էլ գամ, մինչև մեռնելս»,- ասում է 70-ամյա տատիկը: Թամար տատը հիշում է,
Ադրբեջանում խաղաղ ցույցը ավարտվել է 50 հոգու ձերբակալությամբ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոց` իրենց համերաշխությունը հայտնելով Իսմայիլի քաղաքում օրերս բողոքի դուրս եկած մարդկանց: Սակայն ոստիկանությունը ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր փորձում էին հավաքվել Բաքվի Շատրվանների հրապարակում: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ ոստիկանությունը ավելի քան հինգ տասնյակ մարդու է ձերբակալել, այդ թվում` հայտնի բլոգեր Էմին
Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները Գեղարքունիքի և Տավուշի մարզերում
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներ: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, եղել է Գեղարքունիքի մարզի Շորժա, Ճամբարակ, Այգուտ, Տավուշի մարզի Գոշ, Իջևան, Հաղարծին, Դիլիջան համայնքներում և ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրել իր նախընտրական ծրագրի դրույթները, բնակավայրերի
ՀՀԿ պատգամավորը ատամնաբույժերի դժգոհությունները տեղին չի համարում
«Ստոմատոլոգի համար առավելագույն հարկը 80 000 դրամն է մեկ բազկաթոռի համար, իրենք աշխատում են ամսական 24 օր, յուրաքանչյուր բազկաթոռ երկու հերթափոխով է սպասարկվում ու 48 աշխատանքային հերթափոխ, եթե 80.000 բաժանում ենք 48-ի, ստացվում է 1700 դրամ մեկ հերթափոխում»,- այսօր «Փաստարկ» ակումբում ատամնաբույժերի աշխատանքային իր հաշվարկը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը ու վստահեցրեց, որ նրանց դժգոհությունները
Վարդան Սեդրակյանը հավատում է Սուրբ Սարգիսին
ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հավատում է Սուրբ Սարգիսի զորությանն ու նրա հրաշագործություններին: Ծնողները դեռ փոքր տարիքում նրան ուխտի են տարել՝ բոլոր սրբերի տոներին: Ապագա էպոսագետը երբեք չի էլ կասկածել, որ նրանց ուժն իսկապես զորեղ է: Երբ սկսել է ուսումնասիրել «Սասնա ծռեր» էպոսը ու որոշ պատումներում հանդիպել է Սուրբ Սարգիսին, եւս մեկ անգամ համոզվել է,
Մոսկվայում «Տաշիր» ընկերության կառուցած շենքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է 10 մարդ
Այսօր ցերեկը Մոսկվայում, Խերսոնի փողոց 43 հասցեում բռնկված ուժեղ հրդեհի արդյունքում զոհերի թիվն արդեն իսկ հասել է 10-ի: Եվս յոթը հիվանդանոցում են՝ ծանր այրվածքներով: Ինչպես «Ինտերֆաքսին» հաղորդել է «Տաշիր» ընկերությունների խմբի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Մարինա Գազեն, հրդեհին զոհ դարձածները անօրինական կերպով էին հայտնվել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Տաշիր քոնսթրաքշըն» ընկերության կողմից կառուցված գրասենյակային


















































