Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը չի կարծում, որ նախագահի ասած «խոշոր ձուկը» Օսկանյանն է (Տեսանյութ)

Այսօր քվեարկելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին մեկնաբանություններ տվեց: Aravot.am-ի հարցին՝ Վարդան Օսկանյանն այն խոշոր ձո՞ւկն էր, որի մասին խոսում էր նախագահը՝ նա պատասխանեց. «Ոչ»: Հարցին՝ այսինքն՝ էլի՞ կան խոշոր ձկներ՝ նա պատասխանեց. «Ի՞նչ իմանամ»: Նրա խոսքերով՝ «Ինչի՞ եք դուք մտածում, որ անպայման ավարտը շատ վատ է լինելու եւ պետք է Օսկանյանը կալանավորվի կամ

Վահրամ Մարգարյանի գործով հրավիրվեց խուզարկություն անցկացրած ոստիկանը

  Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել  Վահրամ Մարգարյանի (Գուրգեն Մարգարյանի եղբոր) եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով   ընթերակա, ձգաբան եւ  դատաբժիշկ: Շավարշ Գեւորգյանը մասնակցել էր անցյալ տարվա օգոստոսի 2-ին Երեւանի Զաքյան փողոցում սպանված, տուժող Խաչիկ Գալոյանի դիակի դատաբժշկական  փորձաքննությանը: Նրա տված թիվ 725 եզրակացության համաձայն, եղել էր 7

TVS-media. «Հետախուզվում է «Armenia» գրությամբ մարզական հագուստով մեկը»

  «Թի Վի Էս մեդիա» լրատվականը հայտնում է, որ Յարոսլավլի մարզի իրավապահները ապօրինի շրջանառությունից բռնագրավել են 25 հատ կեղծ 5000 ռուբլիանոց թղթադրամ: Ոստիկանությունը հիմքեր ունի ենթադրելու, որ նման փողի շրջանառությունը հնարավոր է եղած լինի նաև երկրի այլ մասերում, այդ թվում՝ Ամուրի մարզում: Հանցագործության մեջ կասկածվում է երկու տղամարդ: Առաջինի նկարագիրն է՝ կովկասյան արտաքին, 30-40 տարեկան,

Ի՞նչ է լինում, երբ քեզ ստիպողաբար համբուրում են

«Մի քանի րոպե կնոջ ձայնը չլսելու համար Աստված ստեղծեց համբույրը»,-ասում է հայտնի աֆորիզմը։ Սակայն տղամարդկանց համար թերևս դա ավելի մեծ նշանակություն ունի։ Այն արտահայտում է սեր, կիրք, ցանկություն: Համբույրի ամեն մի դետալ ունի իր նշանակությունը։ Չստացված համբույրը կարող է ճակատագրական լինել՝մանավանդ երբ այն կատարվում է բռնությամբ և անծանոթի կողմից։ Այս թեմայով մենք հարցում անցկացրեցինք թե՜

Արժեքային համակարգի վերանայու՞մ, թե քաղաքական PR

Սեպտեմբերի 15-ը կամ կնշանավորվի որպես համակարգային փոփոխությունների, արմատական բարեփոխումների պատմական սկիզբ Հայաստանի Հանրապետության համար` հանձինս հայ ժողովրդի, կամ էլ հերթական անգամ կհիասթափեցնի մեր ժողովրդին՝ լինելով ոչ ավել, ոչ պակաս, քան նախագահի քաղաքական PR քայլն ընտրություններին ընդառաջ: Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 15-ին, երբ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրեց խորհրդակցություն և անխնա քննադատության ենթարկեց գործադիրի՝ վերջին տարիների աշխատանքը:

Արթուր Ղուկասյանը՝ Լեւոն Աբրահամյանին. Ինքը яркий տղա է, բայց փառատոնից բան չի հասկանում

Այս տարվա հունվարին «Առավոտին» տված «Ես հավ չեմ, որ ինձ ծեծեն» վերնագրով հարցազրույցում պրոդյուսեր Լեւոն Աբրահամյանը խոսել էր ոչ  միայն Հայաստանից հեռանալու, այլեւ «ՀայՖեստ» փառատոնի մասին, որի ակունքներում նաեւ ինքն էր: «Արթուրը (Ղուկասյան- Գ. Հ.) մի քիչ անհասկանալի սկսեց ամեն ինչ առանց ինձ անել: Պատճառն այն է, որ ես գնացի երկրից, եւ ինքը շարունակեց փառատոնը,

Մաեստրո Ռոբերտ Մլքեյան. օտարերկրացի հանդիսատեսն արտասվեց Կոմիտաս լսելուց (Տեսանյութ)

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում` նվիրված Դրեզդենի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին` Դրեզդենի «Ֆրաուենկիրխե» եկեղեցում: Համերգը կայացել է կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում, որն անցկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ

Glendale News Press. «ԱՄՆ-ի սխալ քայլերից տուժում է նրա հեղինակությունը Հայաստանում»

  «Գլենդել նյուզ փրես» թերթը գրում է, որ վերջերս Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը և պետդեպարտամենտը հիմարություն արեցին, ինչից տուժեց ԱՄՆ-ի կառավարության վարկը: Վերջին շաբաթներին հակաիսլամական սիրողական ֆիլմի պատճառով հակաամերիկյան ցույցեր էին ողջ մուսուլմանական աշխարհում: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը առաջինն էր, որ քրիստոնյա երկրում գտնվող Ամերիկայի քաղաքացիներին անվտանգության միջոցներ ձեռնարկելու և զգոնության կոչ էր արել, մինչդեռ Ադրբեջանում և

Սեւքարի դպրոցում լարվածությունը շարունակվում է

Նախկինում հայտնել ենք, որ սամբո ըմբշամարտի խմբի գործունեության հետ կապված հակամարտության պատճառով իր դիմումի համաձայն հրաժարական էր տվել Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Սամվել Ճաղարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի 2012թ. փետրվարի 1-ի որոշումով Սեւքարի դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այդ դպրոցի ուսուցչուհի Մարուսյա Բալասանյանը, մինչեւ որ մրցույթով զբաղեցվի տնօրենի թափուր պաշտոնը: Նախկինում

Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից՝ 64 կողմ-ով (Տեսանյութ)

Կողմ՝ 64, դեմ՝ 6 քվեարկությամբ Վարդան Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից: 1 քվեաթերթիկ անվավեր էր:Քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Փառատոնի կազմակերպիչ. Շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին

Այսօր ճապոնական «Դադադադան տենկոյի» պարային ներկայացմամբ կբացվի 10-րդ «ՀայՖեստ» միջազգային փառատոնը, որը թատերականից վերածվել է կատարողական արվեստների փառատոնի: Կարգախոսն է՝ «Երբեք բաց մի թող»: Փառատոնը հյուրընկալել է 25 թատերական ու պարային խմբեր՝ 18 երկրից, արտասահմանյան ներկայացումների մուտքն էլ անվճար է: «ՀայՖեստի» հիմնադիր եւ նախագահ Արթուր Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ իրենք ստեղծման օրվանից միշտ

Ֆինանսների նախարարությունը չէր ներկայացել

Մայրաքաղաքի «Փյունիկ» ՖԱ, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում շարունակվում են «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի հանդիպումները, որին մասնակցում են բացառապես պետական կառավարման մարմինների թիմերը: Երկրորդ  տուրը, ինչպես եւ մեկնարկային մրցափուլը, աչքի ընկավ արձանագրված մի շարք խոշոր հաշիվներով: Առողջապահության նախարարություն-տարածքային կառավարման նախարարություն` 9:0, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով-Կենտրոնական բանկ` 1:10, տրանսպորտի եւ կապի նախարարություն- ԱԻՆ` 0:13,

Huffington Post. «Սիվիլիթասի» աշխատակիցները հնարավոր է լքեն Հայաստանը»

«Huffington Post» թերթը գրում է, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի վրա կատարած հարձակումը սպառնում է փակել երկրի ամենաակտիվ և նորարական շահույթ չհետապնդող կազմակերպությունը: Թերթը գրում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցների մեծ մասը արտասահմանում ուսում ստացած երիտասարդներ են, որոնք ջանասիրաբար աշխատում են քաղաքացիական հասարակության քննարկումների ամրապնդման համար: «Սիվիլիթասն» իմ պես մարդկանց համար տարածք

Օսկանյանի գործով 3 սցենար է գործում

Ըստ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի, իրավական տեսակետից նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործով քաղաքական պատվերը վատ է իրագործված: «Ես կասեի, չստացված: Պետք է հասկանալ, ինչու են այդ քաղաքական պատվերը տվել»,- այսօր ասուլիսում ասաց պարոն Կարապետյանը՝ առաջ քաշելով պատվերի 3 սցենար. «Սցենար 1-ին. Վարդան Օսկանյանին դարձնում են թեկնածու: Իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը, արհեստական թեկնածու է ուզում

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ. «Առաջին անգամ չէ, որ Հունգարիան նման որոշումներ է կայացնում»

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ պարոն Վոլֆգանգ Թիրզեի մասնակցությամբ Անի Պլազա հյուրանոցում կազմակերպված քննարկման ժամանակ, պարբերաբար թարմացվում էր երեկ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների թեման: Չնայած, որ միջոցառումը մեր երկրին էր առնչվում եւ քննարկման թեման էր՝ Եվրամիության ճգնաժամը ինչ կնշանակի Հայաստանի եվրոպական հեռանկարի համար:  Վրացական ընդդիմության տարած հաղթանակը, միջոցառմանը ներկա քաղաքական ու հասարակական գործիչներին

ԱՄՆ հյուպատոս. «Գրին քարտը ուղեղների արտահոսք ապահովելու համար չէ»

Այսօր ԱՄՆ դեսպանատանը ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինը լրագրողներին ներկայացրեց «Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի (Գրին քարտի) 2014 թվականի խաղարկության գրանցման գործընթացի մասին մանրամասները: Հյուպատոսը տեղեկացրեց, որ 2014 թվականի վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, այսօրվանից սկսած՝ մինչեւ նոյեմբերի 3-ը: Մասնակցության համար պետք է այցելել https://www.dvlottery.state.gov/ կայքն ու լրացնել առցանց դիմում: Իսկ թղթային կրիչներով դիմումներ չեն

Աղվան Հովսեփյան. «Վարդան Օսկանյանի ելույթից որոշ պատգամավորներ հուզվեցին»

ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում կոչ արեց պատգամավորներին փրկել երկրի վարկանիշը. «Կարծում եմ, որ չի հաստատվելու մեղադրանքը եւ կարճվելու է գործը, բայց միջազգային մամուլը գրում է՝ կոռուպցիա, արտգործնախարարը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Հերքումը չի հասցվելու այդ ծավալին ու այդ տիրաժին, այդ լաքան արդեն մնալու է ՀՀ քաղաքացիների, պետական գործիչների վրա: Քիմմաքրումով էլ չի

Գիտնականի հանդեպ պետության վերաբերմունքը երկդիմի է

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն նախագահ, մեզանից յուրաքանչյուրը ուրախանում եւ հպարտանում է մշակույթի, սպորտի եւ գիտության բնագավառներում ակնառու նվաճումների հասած հայկական ծագում ունեցող գործիչների համար։ Մենք հպարտորեն մեր արտասահմանյան հյուրերին ուղեկցում ենք համաշխարհային փառք ունեցող Բյուրականի աստղադիտարան, որի հիմնադիրն ու գրեթե անփոփոխ տնօրենն էր ականավոր գիտնական Վ. Համբարձումյանը, այնուհետեւ պատմամշակութային նշանակության այլ

«Սիվիլիթասի» փաստաբան. «Կքննարկենք միջազգային ատյան դիմելու հարցը»

«Սիվիլիթաս» հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը այսօր կայացած ասուլիսում հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է հիմնադրամի բողոքը, որով իրենք անհամաձայնություն են հայտնել ` իրենց հանդեպ հարուցված գործում մեղադրանքի մեջ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողեր» արտահայտության կապակցությամբ: «Մենք բողոքարկեցինք, որ այդ ձեւակերպումը «Սիվիլիթասի» տարիներով ձեռք բերված բարի համբավին վնասում է: Սակայն մեր բողոքը մերժեցին` պատճառաբանությամբ, որ Սալբի

Պուերտոռիկացու հետ մենամարտից առաջ Վախթանգ Դարչինյանը զայրացել էր

Վանաձորցի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բազմակի եւ բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը շաբաթ օրը Ամերիկայի Մաշանթաքեթ քաղաքում կայացած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 99-91, 99-91, 96-94 հաշվով վստահ հաղթանակ տոնեց պուերտոռիկացի Լուիս Օռլանդո Դել Վալլեի նկատմամբ, որը մինչեւ այդ օրը չէր ճաշակել պարտության դառնությունը եւ նվաճեց Հյուսիսամերիկյան բռնցքամարտի ֆեդերացիայի (NABF) չեմպիոնի թափուր տիտղոսը: Վիկը, որ արդեն 36 տարեկան

Հստակ մեսիջ էր` ուղղված իշխանությունների դեմ դուրս եկողներին

«Ես այսօր այստեղ եմ, որովհետեւ մտահոգված եմ այս գործով, ինձ հետաքրքրում է, թե ինչպես են հայերը իրականացնում իրենց քաղաքական իրավունքները` կառավարության դեմ խոսելու, կառավարությանն ընդդիմանալու, ընտրություններին մասնակցելու առումով: Եվ պետք է նկատեմ, որ այս գործով ժամանակի ընտրությունը պատահական չէ: Ամենեւին զուգադիպություն չէ, որ մայիսի 24-ին ԲՀԿ-ն որոշեց չմիանալ կոալիցիային, եւ հենց հաջորդ օրը այս գործը

Մերոնք դրսում հայաստանցի են, հայրենիքում՝ սփյուռքահայ

Իսկ եվրոպացի երաժիշտները նախընտրում են հայտագրերում ներկայացնել հայրենիքը «Առավոտի» հետ զրույցներում հայաստանցի ճանաչված երաժիշտները, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորները հաճախ կատակում են՝ ասելով, թե բժշկության մեջ կիրառվող «աուտո» եղանակով բուժումը ավելի մեծ տարածում ունի մեր մշակույթում, հատկապես երաժշտարվեստում: Այն դրսեւորվում է հետեւյալ կերպ. արվեստագետը Հայաստանում ծնվում է, սովորում ու ստանում մասնագիտական որակյալ կրթություն, ապա

Ինչպե՞ս եք յուրացման մեջ մեղադրում մարդուն, որը իր ստացած 1,4 մլն դոլարի փոխարեն 1,5 մլն դոլար է փոխանցել

Այս հարցը այսօր բարձրացրեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` «Սիվիլիթասին» եւ Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ ասուլիսի ժամանակ: Ըստ փաստաբանի` Վարդան Օսկանյանը Հանթսման ընտանիքից «Սիվիլիթաս» հիմնադրամի համար ստացել է 1,4 մլն դոլար գումարը, որը նա որպես ավանդ ներդրել է հայկական բանկում` դրամով: Ապա, ավանդի տոկոսների եւ դրամ-դոլար փոխարժեքի փոփոխման արդյունքում «Սիվիլիթասին» փոխանցել է 1,5

Չձայնագրվող դատական նիստերը պատուհաս են դառնում փաստաբանների համար

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը մտահոգված է ՀՀ որոշ դատարաններում նիստերը չձայնագրելու հանգամանքով: Նա պնդում է, որ այն դատարաններում, որտեղ դատական նիստերը չեն ձայնագրվում, փաստաբանական գործունեություն ծավալելու համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվում. «ՀՀ այն դատարաններում, որտեղ դեռեւս դատական նիստերը չեն ձայնագրվում, ստիպված ենք դատարանի ուշադրությունը հրավիրել նույնիսկ մեր ունեցած դատավարական նվազագույն իրավունքների վրա,

Անդրանիկ Իսրայելյանի դատական քննությունը կայացավ

Դատական քննությունն անցկացվեց դատավոր Աղասի Դարբինյանի գլխավորությամբ: Անդրանիկը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան այն մասին, որ անվավեր ճանաչեն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության որոշումը՝ Անդրանիկ Իսրայելյանի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին, եւ կայացնեն բարենպաստ վարչական ակտ, այն է՝ վերականգնել նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում: Հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը վերջին անգամ ներկայացրեց փաստերը եւ դատավոր Աղասի Դարբինյանի

Մանկապարտեզներին սուրճ եւ պահածո կարելի է

Չնայած ՏՄՊՊՀ-ն ոչ մի կերպ չի պատկերացնում, որ դրանք երեխաներին կարելի են Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց իր ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ որոշ ընկերություններ պետգնումներով հանրապետության որոշ մանկապարտեզների բաստուրմա, սուջուխ, մսի եւ ձկան պահածոներ ու սուրճ են մատակարարել: Հանձնաժողովի մոտ կասկած էր առաջացել, որ այս սնունդը իսկապես մանուկների համար է ձեռք բերվել:

«Ավելին, քան հանրությունը գիտի Գեղամյանի մասին, ասել չեմ կարող»

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հակադարձում է երեկ խորհրդարանում հնչած մեղադրանքներին – Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավելու մասին, «քաղաքական պատվեր է ԲՀԿ-ի դեմ», եւ որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու քառօրյայի հետագա նիստերին: Իսկ հետագա նիստերին մասնակցության հարցը կորոշվի: Կարծում եք՝ դա

«Բոլորը պաշտպանվելու խնդիր ունեն»

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ ԱԺ նոր հանձնաժողովը կարժանանա նախորդի ճակատագրին, քանի որ ներկայումս մթնոլորտն ավելի վատն է, եւ հանձնաժողովի աշխատանքներում ՀԱԿ պատգամավորների մասնակցությունն իրավիճակն էլ ավելի կբարդացնի: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ կարծում է, որ քանի դեռ չի բացահայտվել մարտի 1-ը, անընդհատ պետք է ստեղծել նոր հանձնաժողովներ: Ստորեւ ներկայացնում ենք

Երկակի հակասություն

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը երեկ ելույթ ունենալով խորհրդարանում` «ի պաշտպանություն» Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու, անդրադարձավ նաեւ աշխարհաքաղաքական խնդիրներին: Որքան հասկացա, պատգամավորի միտքը հետեւյալն էր. պարոն Օսկանյանն իր քաղաքական գործունեության ֆինանսական բաղադրիչն ապահովելու համար օգտվում էր ԱՄՆ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Ջոն Հանթսմանի աջակցությունից (պետք չէ ձեւ անել, որ դա այդպես չէ` ուրիշ հարց, որ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031