Օրվա լրահոսը
Պատասխան Մեծ Բրիտանիայի դեսպանին. «Այդ տիկինը մի լավ պատրաստվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղի նման դիտեր ու հաճույք ստանար կատաղի մրցակցությունից»
Հատված ԱԺ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ հարցազրույցից: –ԵվրոպացիդիտորդներիբացասականգնահատականներնուղղակիարտատպվածէինբարոնուհիՆիկոլսոնի՝մայիսյանընտրություններիվերաբերյալզեկույցից: Ինչի՞մասինէդավկայում: -Առանց աշխատանք տանելու, առանց ծանրութեթեւ անելու, այո, վերցրել ու արտատպել էին: Եթե եվրոպացիները ցանկանում են խիստ գնահատականներ տալ, խորհուրդ կտամ ոչ թե արտատպել, այլ հանդիպել դրսից դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների անդամներին, ովքեր ստացվող գումարներն արդարացնելու համար շա՜տ խիստ «փաստեր» կներկայացնեն իրենց: Նաեւ կարող են
Արցախում քաղաքական նոր ուժ է ստեղծվում
2013թ. փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի ակումբի դահլիճում կմեկնարկի «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը, որի օրակարգում են կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հաստատումը, կուսակցության մարմինների ձևավորումը, ասված է կուսակցության նախաձեռնող խմբի (Վարդան Առուստամյան` ուսուցիչ, Հայկ Խանումյան` միջազգայնագետ, Լեոնիդ Հայրապետյան` ուսանող) տարածած հաղորդագրությունում: Հիմնադիր համագումարի անցկացման վայրը պայմանավորված է կուսակցության ծրագրում գյուղին, շրջանների
Վարչապետ, ասա, որ սիրում ես հայրենիքդ
«Ինչի՞ ես պահում Տիգրան Սարգսյանին, նա մեր թշնամին է: 2008-ին, երբ դուք նորից էստեղ էիք, խոստացաք, որ թոշակները կրկնակի են դառնալու, բայց դա չարվեց: Վարչապետը` Տիգրան Սարգսյանը, լավ չի աշխատում, ոչ մի բան չի անում մեզ համար: Դուք մի քանի անգամ ասել եք, որ սիրում եք ձեր հայրենիքն ու ժողովրդին, իսկ նա ոչ մի անգամ»:
Ադրբեջանցի պատվիրակը ԵԽԽՎ ամբիոնից ԼՂ հակամարտության հարցում երկխոսություն է խնդրում
ԵԽԽՎ նախագահն էլ հիշեցնում է առաջիկա հնարավորության ու ողջախոհության մասին
Յուրա Մովսիսյան. «Հիմա ամբողջ Հայաստանը կերկրպագի «Սպարտակին»
Ֆուտբոլիստը հուսով է, որ «Սպարտակի» ռուս ֆուտբոլասերներն էլ հաղթանակներ կցանկանան Հայաստանի ազգային հավաքականին: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը վերջերս է տեղափոխվել մոսկովյան ակումբ, «Sportbox.ru»-ին տված հարցազրույցում ասել է. «Սպարտակը» միշտ էլ սիրված է եղել Հայաստանում, իսկ հիմա ինձ համար կրկնակի հաճելի կլինի գիտակցել, որ իմ հայրենակիցները կարմրասպիտակներին ավելի շատ հաղթանակներ կմաղթեն: Հուսով
Առ այսօր որեւէ տեսագրություն չկա այն մասին, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը պիժաման հագնում
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում մտել է Էրեբունի համայնքի վարսավիրանոցներից մեկը եւ լրագրողների ներկայությամբ կտրել մազերը։ «ՉԻ» -Քարոզարշավը նոր է սկսվել, եւ այս տեմպերով շարունակելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի ռեսուրսները կարող են չբավականացնել (մազերի մոմենտով), իսկ պարիկ դնել չի կարելի՝ վարսավիրները գլխի կընկնեն։ Այնպես որ՝ խորհուրդ կտայինք հաջորդ անգամ եղունգները կտրել (բայց՝ ամեն տեդ միայն մի
Գալուստ Սահակյան. «Կան մարդիկ, որ գործարար չեն, բայց անբարեկիրթ են»
«X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին անվանել էր պրաստիտուտկա։ «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց։ Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»,- ի պատասխան իրեն ուղղված հարցին՝ ասել էր
Քոչարյանի մոտ միակ տղամարդու սինդրոմը վեր է ածվել քրոնիկական հիվանդության
Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ – Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ՝ ո՞վ է մեղավոր, որ այս ընտրություններում իշխանության թեկնածուն չունի համարժեք այլընտրանք. դա իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության գործունեության արդյունքն է: – Համաձայն եմ, որ նախորդ բոլոր նախագահական ընտրություններում հասարակությունը համախմբված է եղել ուժեղ թեկնածուի շուրջ, ով իրական այլընտրանք է եղել իշխանությանը, և, եթե այսօր չկա այդ համարժեք
Զուրաբյանը ԵԽԽՎ-ում «ֆարս» է որակել Հայաստանի ընտրությունները
Իշխող Հանրապետականում հերքում են մեղադրանքները` վստահեցնելով, որ «երկիրը գնում է աննախադեպ օրինական եւ օրինակելի ընտրությունների»։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Վեհաժողովի ձմեռային նստաշրջանում տարածել է հայտարարություն` Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրությունները որակելով «ֆարս»: «Ընտրությունների արդյունքը կանխորոշված է. գործող նախագահը կհայտարարվի հաղթող: Մենք ապրում
Ըստ ՀՀԿ-ականի՝ ԵԽԽՎ դիտորդները «վաղաժամ հայտարարություն են արել»
Արդյո՞ք այս ընթացքում հանրապետականը կարող է ինչ-որ բան անել՝ փոխելու իրավիճակը։ Երեկ, երբ սույն հարցը տվեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ առաքելության ներկայացուցիչները շատ վաղաժամ հայտարարություն են արել։ Ընտրական գործընթացը դեռեւս նոր է հունի մեջ մտել։ Մենք հանրության մոտ ակտիվություն, հանրային ուշադրություն եւ մրցակցային ընտրություններ տեսնելու բազմաթիվ հնարավորություններ
Երուսաղեմում 2-րդ փուլ անցան Նուրհան, Տաթեւ, Արիս սրբազանները
Երեկ Երուսաղեմում մեկնարկեց Հայոց պատրիարքի ընտրության առաջին փուլը: Պատրիարքի ընտրությանը մասնակցում են միայն Սբ Հակոբյանց միաբաններըՙ 37 հոգի: Համաձայն կարգի, միաբանները կներկայացնեն թեկնածուների հնգանուն ցանկ, առավելագույն ձայներ ստացած միաբանները կմասնակցեն ընտրությունների հաջորդ փուլին, որը կկայանա այսօր: Ինչպես Երուսաղեմից «Ազգ» -ին հաղորդեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի թղթակից Սեւան Տեյիրմենճյանը , ժողովը սկսվել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դահլիճում, ժամը 10-ին: Եռօրյա
Սևան-Երևան Ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է «ԶԻԼ»-ի
Հունվարի 23-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Մերսեդես E-200» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան Ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես E-200»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյան. «Իսկ ես ո՞ւմ եմ վնաս տալիս»
Հատված «Ազգային համաձայնաթյուն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի հարցազրույցից: – Պարոն Հարությունյան, քաղաքական դաշտում խոսակցություններ են շրջանառվում, որ Ձեր փոխարեն 8 մլիոն դրամ գրավը վճարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, եւ Դուք մշտապես «հովանավորվել» եք նրա կողմից։ – Դուք 7 երգ գիտեք, 7-ն էլ Հովիկ Աբրահամյանի մասին… Այդ ի՞նչ եք ասում։ Իսկ ինչո՞ւ
«Այն, ինչ այսօր ենք տեսնում, հիմքեր չի տալիս մեզ որևէ մեկին աջակցելու»
Ասում է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը – ՀՅԴ-ն դեկտեմբերի 26-ին հստակ հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում առաջիկա նախագահական ընտրություններին, իշխանության թեկնածուին չի սատարում, սակայն մինչ օրս հստակ հայտարարություն չի հնչել` որևէ այլ թեկնածուի աջակցելո՞ւ եք, թե՞ոչ: – Երբ ժողովը կայացավ, վերջնական պարզ չէր, թե թեկնածուների ինչ շրջանակ կունենանք: Այս հանգամանքը նկատի ունենալով` լիազորություն տրվեց ԳՄ-ին,
Որ դեպքում ցնցված չէր լինի իշխանությունը
Նախագահական ընտրությունների քարոզչության ակտիվ փուլում ծրագրային և գաղափարական բանավեճերի փոխարեն բավական սուր բանավեճ է ծավալվում առ այն, թե արդյոք փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները առավելագույնս կարտահայտե՞ն ժողովրդի կամքը, թե՞ դրանք տխուր ավանդույթի համաձայն կկեղծվեն: Հնարավոր կեղծիքներին դիմագրավելու և ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը ստեղծելու մեխանիզմների փնտրտուքով զբաղված են ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ եվրոպական համապատասխան կառույցները:
Սոչի 2014-ը՝ ձմեռային ժամանակի վերադառնալու պատճառ
ՄՕԿ-ը Ռուսաստանին առաջարկում է վերականգնել ձմեռային ժամանակը:
Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետն էլ է սատարելու Սերժ Սարգսյանին
ԲՀԿ-ականների կողմից Սերժ Սարգսյանի հանդեպ նվիրվածության դրսեւորումներն օրեցօր շատանում են։ Երեկ պարզեցինք, որ բոլոր ԲՀԿ-ական քաղաքապետերը, մեկ բացառությամբ, ընտրություններին աշխատելու են Սերժ Սարգսյանի օգտին: Իջեւանի քաղաքապեւո Վարդան Ղալումյանն այնպիսի հպարտությամբ մեր հարցին պատասխանեց՝ այո, որ մի պահ երկմտեցինք. «Կուսակցական պատկանելությունը չեք փոխել, չէ՞»։ «Չէ, չեմ փոխել, բայց ի՞նչ զարմանալու բան ասեցի»,- իր հերթին զարմացավ Վարդան
Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին
«Շիրակ կենտրոնը» պատրաստել է Հայաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից ուղղված ուղերձներ պարունակող տեսանյութերի շարք, որոնք հաջորդաբար կհանրայնացվեն նախընտրական քարոզարշավի ընթացքում:Տեսանյութերում շարքային ընտրողները իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով: Այսօր ներկայացնում ենք «Ընտրողները` ՀՀ նախագահի
ՌԴ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 23-ին, ժամը 17.00-ին, Գյումրի քաղաքի Ե. Չարենցի փողոցի թիվ 8 շենքի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Գրիգոր Գ.-ն, որը 2012 թ. փետրվարի 6-ից, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, հետախուզվում է ՌԴ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից: ՀՀ ոստիկանություն
Լեւոն Արոնյանը շարունակում է հաղթել
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Վեյկ-ան Զեեում ընթացող շախմատի «Tata Steel» գերմրցաշարի 10-րդ տուրում սպիտակներով հաղթեց չինացի Հաո Վանգին եւ 6,5 միավորով Վիշվանանդ Անանդի եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ միասին բաժանում է 2-4-րդ տեղերը: Իսկ Մրցաշարային աղյուսակը 8,0 միավորով միանձնյա գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: «B» խմբում Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի արեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Դուբովի
Ոստիկանները այցեր են կատարել 11924 հասցեներ, որոնցից 817-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2013 թ. հունվարի 23-ին ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները: Այսպես, ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 15308 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 12657-ին պարզաբանել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված,
Դրանք ընդամենը գեղեցիկ խոսքեր են, հիմնականում ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նրա ռեֆերենտների կողմից գրված
Երբ լսում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկն ասում՝ այսինչ թեկնածուն դեռ չի հրապարակել իր ծրագիրը, կհրապարակի՝ կորոշեմ. ընտրել, թե ոչ, ուզում եմ բացականչել՝ սուտ ես ասում: Նախ, այդ ծրագիրը ոչինչ չի տալու քեզ՝ ոչ մի լրացուցիչ ինֆորմացիա, երկրորդ՝ վստահ եմ, որ գրեթե ոչ ոք չի կարդում այդ ծրագրերը, եւ երրորդ՝ այդ ծրագրերը թղթի վրա
ՀԿԿ ՕՐՀՆԵՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
Ելեք՝ ում կյանքը անիծել է, Ով ճորտ է, մերկ է եւ ստրուկ: Ելեք. էլ ո՞ւմ եք սպասում, Ուլյանով, Թռչունիչ, Սանատրուկ:
Ֆուտզալ. Բուլղարիա-Հայաստան՝ 0:0
Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղքում մեկնարկել է ֆուտզալի Եվրոպայի 2014 թվականի առաջնության «D» խմբի նախընտրական մրցաշարը: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկային տուրում ոչ-ոքի՝ 0:0, է արել տանտերերի ընտրանու հետ, իսկ Հունաստանը 4:1 հաշվով առավելության է հասել Ուելսի նկատմամբ: Խմբում ընդգրկված են Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը եւ Ուելսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրդեհներ
Հունվարի 23-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ուխտավայր գյուղի մոտ այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել` 14.40-ին: Այրվել է 8 հա խոտածածկ տարածք: *** Նույն օրը, ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Ճամբարակի Թումանյան 42/2 տան բակում այրվում է
Ժոզե Մոուրինիոն անվճար խորհուրդներ է տալիս Ռոման Աբրամովիչին
Բացառված չէ, որ պորտուգալացի մասնագետը վերադառնա «Չելսի»:
Հայտնաբերվել է դի
Հունվարի 23-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան 34ա շենքի 17-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1925 թ. ծնված Օֆելյա Գրիգորյանի դին: ԱԻՆ
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը: Դժվարանցանելի է Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը: Սելիմի լեռնանցքը բաց է: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության
Էրեբունցին՝ Րաֆֆիին. «27-ի դեպքը ո՞վ սարքեց. Քոչարյանը սարքեց»(Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը՝ Էրեբունի համայնքում «Վատ ենք, Րաֆֆի ջան, ես իմ երեխեքով, բոլորով պիտի քվեարկեմ քեզ: Բայց էս ղարաբաղցիներից՝ էս Սերժից ու Քոչարյանից ազատվենք: 27-ի դեպքը ո՞վ սարքեց: Քոչարյանը սարքեց: 27-ի դեպքը ե՞րբ պիտի բացվի»,- Այսօր Էրեբունի համայնքում Րաֆֆի Հովհաննիսյանին այսպես դիմեց մի պապիկ: Պապիկը բողոքեց, որ «75 թվին փող եմ գցել բանկը, մինչեւ
Գագիկ Ջհանգիրյանն ավելացնելու բան չունի
ՄԻԵԴ-ը Ջհանգիրյան եղբայրների գործով հարցապնդումներ է արել «Իմ փաստաբանները շատ ամբողջական ներկայացրել են, ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարնը սկսել է Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի դիմումների քննությունը: 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած փետրվարյան


















































