Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը` վարչապետի պաշտոն ստանալու մասին. «Մենք տենց էժան չենք եղել, էլի»

Այսօր «Փիփլմեթր» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանից լրագրողները հետաքրքրվեցին` ճի՞շտ են լուրերը, որ Դուք եք լինելու հաջորդ վարչապետը: Պարոն Բագրատյանն այսպես արձագանքեց. «Ես այդպիսի լուր չգիտեմ, առաջին անգամ ձեզնից եմ լսում: Շնորհակալություն»: Լրագրողները սկսեցին թեման զարգացնել` որ առաջարկեն, այսինքն` կհամաձայնվե՞ք, կցանկանա՞ք Սերժ Սարգսյանի օրոք վարչապետ լինել, երկիրը փրկել` պարոն Բագրատյանը պատասխանեց. «Չէ: Ես ձեզ

407.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 20-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ:

Սեդրակ Մամուլյան.գինու փառատոների թիվը գնալով կավելանա

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ, Արենի համայնքի, «Հայաստանի համայնքների միության» և այլ գործընկերների հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 6-ին կազմակերպվում է ավանդական դարձած Արենի գինու փառատոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ սա ոչ միայն գինու փառատոնի տոն է, այլ նաև՝ բերքի, անհրաժեշտ է գրագետ ու մասնագիտորեն

«Քոչարյանը ՀԱԿ-ի թեկնածուն չի կարող լինել, որովհետեւ ՀԱԿ-ը չի ուզենա իրեն վարկաբեկել»

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դժվար թե համաձայնվի ՀԱԿ-ի թեկնածուն լինել, եթե, իհարկե, ընդհանրապես որոշի թեկնածու լինել, ինչում ես նույնպես կասկածում եմ»,- ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսպես էր պատասխանել մեր հարցին, թե ինչքանով է հավանական, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն` նախագահական ընտրություններում: Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես

Սյունիքում սողանքային նոր երեւույթներ են առաջացել

Այսօր առավոտյան, ժամը 10:46 րոպեին, Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքից հյուսիս` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հարակից վերին տարածքում, 180 մ հեռավորության վրա սողանքային երեւույթներ են ի հայտ եկել: Տվյալ հատվածում նախկինում սողանքային իրավիճակ երբեւէ չի եղել: Ահազանգից հետո դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը պարզել է,

«Նյու Յորքի դատարանի պաշտպանած ընկերությունն էլ մի գող ընկերություն է, նույն հանցավոր վարքագծով է զբաղվում, ինչ Վարդան Այվազյանը»

Վարդան Այվազյան-«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերություն հակամարտությունը շարունակվում է: «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը երեկ հայտարարություն տարածեց և պարզաբանեց, թե Վ. Այվազյանի՝ իրենց դեմ հնչեցրած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Նշենք, որ աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ՝ Վարդան

Մի ՕԵԿ-ական նշանակվեց պաշտոնակատար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նելսոն Զուլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առող­ջա­պա­հության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահման­ված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարա­րու­թյան «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմ­նարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Այդքան բռնաբարված «շնորհակալությունների» ու ծափերի շքերթ». Էրիկ Բարսեղյանի դիտարկումները հեռուստաեթերի եւ մարդկային վարքագծի մասին

Վերջին ժամանակներում շատ է խոսվում հեռուստատեսության դերի և գործառույթների մասին, որի շուրջ հնչած կարծիքները տարբերվելով միմիանցից` բերում են բախման և թաքնված ներանձնային կոնֆլիկտների: Ոմանք պնդում են, որ հեռուստատեսության առաքելությունը հասարակությանը կրթելն ու դաստիարակելն է, ոմանք էլ համոզված են, որ այն պետք է կատարի միայն տեղեկատվական ֆունկցիա` հանրությանն իրազեկելով երկրի ներսում և դրսում տեղի ունեցող իրադարձությունների

Հայկական իշխանի «գրպանը» աղիքային ցուպի՞կ են գցել (Տեսանյութ)

Մոտ 2 ու կես ամիս է հայկական ձկնամթերքի, մասնավորապես` իշխան ձկան արտահանման ծավալները դեպի Ռուսաստան`կտրուկ նվազել են: Ռուսաստանն, այսպես ասած, վետո է դրել հայկական իշխանի վրա` պատճառաբանելով, որ մեր ձկան մեջ աղիքային ցուպիկ են հայտնաբերել: Մինչդեռ հակական կողմի վստահեցմամբ, լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ մեր ձկները մաքրամաքուր են, վիրուսակիր չեն եւ մեծանում են կենսաբանական

Ֆրանսուհին ամուսնացել է երեք տարի առաջ մահացած մի երիտասարդի հետ

Ֆրանսուհին ամուսնացել է երեք տարի առաջ մահացած մի երիտասարդի հետ. 22-ամյա աղջիկը նամակ է գրել կառավարությանը՝ խնդրելով թույլատրել ամուսնությունը: Իշխանություններն ընդառաջել են աղջկան, քանի որ նա կարողացել է ապացուցել, որ տղայի մահից առաջ նրանք պատրաստվում էին ամուսնանալ: Երիտասարդներն առաջին անգամ հանդիպել են 2007-ին, իսկ երկու տարի անց նրանց մոտ զավակ է ծնվել: Երիտասարդ հայրը մահացել է

Հերթական անգամ մեղմացվում է բնական գազի սակագինը

Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված` ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին 171 մլն 101 հազար 280 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես Հայաստանում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների

Վարչապետը պարզաբանումներ է պահանջում

  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պարոն Գաբրիելյան, Ձեզ հանձնարարական էր տրված գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ։   ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան – Պարոն վարչապետ, որպես գնումների ոլորտը կարգավորող նախարար, կարող եմ ներկայացնել, որ բազմաթիվ խնդիրներն ու բացթողումները մեծամասամբ պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ ևս խնդիրներ կան, և

«Սովետին» երանի տվողներ կան, բայց դրանք տգետներն են. Պարույր Հայրիկյան

«Այն մարդիկ, ովքեր անկախ Հայաստանը անիծում են, դրանք ստահակներ են եւ տխմարներ»,- այսօր նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Aravot.am-ի այն դիտարկմանը, որ կա մարդկանց մի խումբ, ովքեր երանի են տալիս «Սովետական Հայաստանին» եւ նույնիսկ անիծում անկախ Հայաստանը: Պարոն Հայրիկյանի խոսքերով` «Այո, երանի տվողներ կան: Պախմուտովան ասում էր` Սովետական միության ժամանակ կային նստացնողներ

26-ամյա երիտասարդը գյուղապետ չընտրվեց 1 ձայնի տարբերությամբ

Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղում 1 ձայնի տարբերությամբ գյուղապետ է ընտրվել  Սարգիս Բալոյանը` առաջ անցնելով  37 ձայն հավաքած 26-ամյա իր մրցակցից ` Արծրուն Թոսունյանից: Այստեղ գյուղապետի աշխատանքն այնքան անհրապուրիչ է, որ նախկին գյուղապետ Հրաչիկ Բալոյանը, ցանկություն չի հայտնել մասնակցել ընտրապայքարին:Այսպիսով   նա իր տեղը զիջեց հորեղբոր թոռանը` Սարգիս Բալոյանին, ով ժամանակին նույնպես գյուղապետ է եղել:Նշենք, որ սա

Նյու Յորքի հայ միասեռականները դատապարտում են Հունգարիայի կառավարությանը

Նյու Յորքի հայ գեյերի և լեսբիների միությունը (AGLA NY) հանդես է եկել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու դատապարտող հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է, որ Հունգարիայի կառավարությունը պիտի գիտակցեր, որ Սաֆարովին արտահանձնելուց հետո նրան անմիջապես ներում է շնորհվելու, քանի որ Իլհամ Ալիևը մշտապես սպառնում է վերացնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Հայտարարության վերջում ԱՄՆ-ից, ՄԱԿ-ից և այլ

Գումար չի՛ կորել, ցույց չի՛ եղել. հավաստիացնում են տնտեսագիտական համալսարանից

Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահությունից գումար է կորել, ինչի պատճառով հաշվապահները մինի-ցույց էին կազմակերպել՝ հրաժարվելով աշխատել, հաշվապահությունն էլ փակվել էր: Բուհի  լրատվության պատասխանատու Գոհար Գեւորգյանը  հեռախոսով Aravot.am-ին հավաստիացրեց, որ գումար չի կորել եւ որեւէ ցույց չի եղել իրենց բուհում, ինչ վերաբերում է  հաշվապահության փակ լինելուն, մամուլի քարտուղարի խոսքով, այն փակվել

«Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պատերազմի առիթ չի դառնա» Ալեքսանդր Իսկանդարյան

«Անգլոսաքսոնական աշխարհում 21 տարին այն տարիքն է, երբ մարդը չափահաս է դառնում, իսկ ԱՄՆ-ում 21 տարին լրանալուց հետո  մարդուն արդեն կարելի է ալկոհոլ վաճառել: Մեր պետությունը երիտասարդ է, բայց կայացած: Մեզ մոտ  դեռ լիարժեք չի կազմավորվել քաղաքական համակարգը։ Ամեն մի ընտրություն տարերային աղետի պես ավարտ է ունենում, իշխանությունների լեգիտիմությունը շատ թույլ է, կուսակցական համակարգը կազմավորված

ՀՀԿ խորհրդի անդամ. «Սոցիալիզմին համաձայն չէինք, կապիտալիզմ էինք ուզում. էս է կապիտալիզմի դեմքը»

«Դեբատ» մամուլի ակումբում ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը եւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն անկախության 21- ամյակի նախօրեին պետք է բանավիճեին Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերների մասին: Սակայն բանավեճը վերածվեց մտավախությունների բարձրաձայնման: Իսկ դրանք թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարում նույնն են: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը մեր երկրի թիվ մեկ մարտահրավերներից է համարում տնտեսական անկումը: Գտնում

Իսկ գուցե առայժմ պետք չէ՞ մեդալների ետեւից ընկնել

Հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, անդրադառնալով բարձրագույն նվաճումների սպորտի համակարգին, նշել է, թե այն անկատար է եւ անհրաժեշտ է լուրջ բարեփոխումներ կատարել: Նախարարը փաստել է նաեւ, որ այսօր ոլորտում պատասխանատվությունը բաշխվում է նախարարության, ՀԱՕԿ-ի, ազգային ֆեդերացիաների եւ մարզական հասարակական կազմակերպությունների միջեւ, այնինչ՝ հավաքական թիմերի մասնակցության համար առաջնահերթ պատասխանատվություն պետք

Կոմիտասյան հուշատախտակ՝ ի հակադրություն ադրբեջանական ամբիոնի

Բեռլինի «Հումբոլդտ» համալսարանում վարդապետը ներկայություն կունենա Վերջերս Բեռլինի «Հումբոլդտ» համալսարանի (նախկին՝ Ֆրիդրիխ-Վիլհելմ կայսերական համալսարան) պատին փակցվեց Կոմիտասի հուշատախտակը։ Այս իրադարձությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարը, Երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Մհեր Նավոյանը (լուսանկարում)՝ իր ղեկավարած «Գեղարդ» վոկալ անսամբլի հետ եւ դաշնակահար Հայկ Մելիքյանը։ «Առավոտը» հանդիպեց Մհեր Նավոյանի հետ։ Վերջինս

Փախստականների հայցի քննությունը հետաձգվեց

Եղբայրներ Կարեն եւ Կառլեն Հակոբյանները հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության, այն է՝ անվավեր ճանաչել ՄՊԾ-ի կողմից փախստականի կարգավիճակը դադարեցնող որոշումը եւ կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ ՀՀ-ում իրենց փախստականի կարգավիճակը վերականգնելու մասին: Դատաքննությունն անցկացվեց դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ: Ներկա էին հայցվորները եւ հայցվորների ներկայացուցիչ Աշխեն Եսայանը: Պատասխանող կողմը

Ազատ Արշակյան. «Հայ լինելը վտանգավո՞ր է»

Մեծարգո պարոն նախագահ. «Ես հպարտ եմ, որ հայ եմ»: Քանի՞ անգամ լսած կլինենք այս արտահայտությունը։ Կուզեի ասել՝ վերջերս հանկարծ մտածեցի, բայց երեւի թե միշտ եմ մտածել, որ հայ լինելը շատ վտանգավոր, ավելին՝ անշնորհակալ գործ է։ Իրենց կյանքի մի գեղեցիկ վայրկյանի այս եզրակացությանն են հանգում ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ հերոսները։ Ընդ որում, հայ լինելը վտանգավոր

Զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիներն իրավազուրկ են

 Պետության ստանձնած պարտավորությունները՝ թղթի վրա Թեեւ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ կառավարությունը զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին ապահովում է անվճար որակյալ բժշկական օգնությամբ, ինչպես նաեւ հոգում երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի բժշկական ծախսերը, այնուհանդերձ, «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը պնդում է, որ քիչ

«Վեց ամիսը մեկ չեն գալիս-ասում՝ ի՞նչ ես արել, այ տղա»

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ Սերժ Սարգսյանը փորձում է  պատասխանատվությունն իր վրայից գցել «Եթե կա խնդիր, ապա դա ողջ կառավարության լուծելիք խնդիրն է: Կառավարությունից որեւէ մեկը, առանձին վերցրած, չի կարող լուծել այդ խնդիրները: Իսկ գործադիր իշխանության ղեկավարը հենց ինքն է՝ նախագահը: Ինքն իրենից պետք է դժգոհի»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով նախորդ շաբաթ օրը ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցությանը,

Ովքե՞ր են բռնում նախագահի ոտքը

ՀՀ վաստակավոր արտիստ, «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը համակրում է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ տարակուսում է, թե ինչու երկրի նախագահը միայն 5 տարի անց հասկացավ, որ կառավարությունը լավ չի աշխատում: Իսկ Երեւանի ավագանու անդամ, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն անվերապահորեն հավատում է ՀՀ նախագահին եւ կարծում է, որ նա մի բան գիտի,

Bankok Post. «Հայաստանը փոխարինում է Թաիլանդին»

«Բանկոկ փոստ» թերթը հայտնում է, որ Սիրողական բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը Թաիլանդի փոխարեն կանցկացվի Հայաստանում:   Թաիլանդը հրաժարվել է առաջնությունն իր մոտ անցկացնել Լոնդոնի օլիմպիադայի ժամանակ թաիլանդացի Կաեո Պոնգպրայունի և չինացի Զոուի Շիմիի վիճելի մրցամարտի պատճառով, հաղթանակը վերջինիս էր շնորհվել:   Թաիլանդի բռնցքամարտի միության նախագահ Ջեն Բունլերտն ասել է, որ հավանաբար լրատվությունից են իմացել հրաժարման մասին,

Հայկական թալիբան-2

«Շնորհավորում եմ, պարոնայք, քաղաքում կարմիրներ կան»,- բացականչում է շտաբս-կապիտան Օվերչկինը՝ մտնելով բիլիարդանոց: Սակայն հետո պարզվում է, որ իր գերատեսչությունը կարողացել է բացահայտել ընդամենը կոշկակար ձեւացող «կարմիր» մի լրտեսի: Իսկ Երեւանում վերջերս թալիբներ են հայտնվել: Թե ինչ գործ ունեն նրանք այստեղ, ինչպես են ներթափանցել՝ դրա վերաբերյալ հոդաբաշխ պատասխան չի տրվում: Բոլոր դեպքերում զգոն եղեք, հարգելի համաքաղաքացիներ,

Հեռախոսահամարներից առանց սեփականատերերի իմացության կատարվել են միջազգային զանգեր և առաջացել են զգալի պարտքեր

 «ԱրմենՏել» ՓԲԸ տեղեկացնում է իր բաժանորդներին այն մասին, որ վերջերս արձանագրվել են հանցավոր տարրերի կողմից տեղական (գրասենյակային) ավտոմատ հեռախոսային կայանների (ՏԱՀԿ/PBX) աշխատանքին հեռահար եղանակով ապօրինի միջամտելու դեպքեր: Արդյունքում ՏԱՀԿ սեփականատերերի համարներից առանց իրենց իմացության կատարվել են միջազգային զանգեր և առաջացել են զգալի պարտքեր: Այդ կապակցությամբ «ԱրմենՏել ՓԲԸ հիշեցնում  է, որ համաձայն ՀՀ «էլեկտրոնային հաղորդակցության օրենքի»

Առաջին հայ ծանրորդը գրավեց 7-րդ տեղը

Սլովակիայի Կոշիցե քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնություն Հայաստանը ներկայացրել է յոթ պատվիրակ, որոնք մասնակցում են միայն տղաների պայքարին: Մեր պատանիներից առաջինը մրցապայքարն սկսել է 56 կգ քաշային Արամ Համբարձումյանը: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 93 կգ (5-րդ ցուցանիշ), հրումում՝ 113 կգ (8-րդ) եւ երկամարտի 206 կիլոգրամով ի վերջո զբաղեցրել 7-րդ տեղը: Տղաների մրցաշարին հայտավորված

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031