Օրվա լրահոսը

Պետությունը սեփական քաղաքացիներին գայթակղում է կաշառակերության եւ արատավորում ազգը

Հիմա դիտարկենք առանցքային Քրեական օրենսգրքի 150 նորմը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու համար: Բոլորիս հայտնի է, որ հատկապես համապետական ընտրություններն անցկացնելիս ռեժիմը ընտրողներին զանգվածային կաշառելուց բացի, գործի է դնում նաեւ ընտրակեղծիքների բազմաբնույթ մեխանիզմ: Ըստ այդմ, ընտրություններին մասնակցողների թվի մասին ակնհայտ անհամապատասխան ուռճացված տեղեկություններ է հրապարակում, ընտրողների ցուցակում ներգրավում են ակտիվ ընտրելու

Ո՞վ կհաղթի «բարգավաճող» Շիրակի մարզում՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը

Երեկ «Առավոտ»-ը գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կանխատեսմամբ՝ ի՞նչ հարաբերակցությամբ կբաշխվեն ձայները նախագահի թեկնածուների միջեւ, ո՞վ կգլխավորի առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները: «Առաջին տեղում միանշանակ կլինի Սերժ Սարգսյանը, 2-րդում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ 3-րդ տեղի համար էլ՝ նայած թե պայքարը ինչպես կընթանա, ինձ թվում է՝ Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը կլինեն: Իսկ էպոսագետը եթե

Բագրատյանը խոստանում է սոցիալական արդարություն եւ սերունդների համերաշխություն

Նախագահի թեկնածու, տնտեսագետ եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երկրի ղեկավար ընտրվելու դեպքում սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումների շարք է սկսելու: Պարոն Բագրատյանն իր նախընտրական ծրագրում կետ առ կետ ներկայացնում է, թե ինչ պետք է անի, եւ նշում է, որ բարեփոխումը որքան ժամկետում կիրականացնի: Նախագահի թեկնածուն փորձելու է երկրում սոցիալական արդարություն եւ սերունդների միջեւ համերաշխություն սերմանել: Այսինքն՝

ՀԱԿ-ն այլեւս պատմական իրողություն է

 «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀԱԿ նախկին անդամ Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ համաժողովրդական շարժման մասին այլեւս պետք է խոսեն պատմաբանները: – Որքանո՞վ եք հավանական համարում ազատական քաղաքական ուժերի, մասնավորաբար՝ ՀԱԿ-ից հեռացած ուժերի համախմբումը նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի շուրջ: – Նման հարցադրման ժամանակ ես չեմ կիսում շեշտադրումը՝ ՀԱԿ-ից դուրս եկած կամ ՀԱԿ անդամ ազատական ուժերը: Չի

Ռոման Աբրամովիչը ռեկորդային աշխատավարձ է խոստանում Խոսեպ Գվարդիոլային

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշել է հրաժարվել Ռաֆայել Բենիտեսի ծառայություններից եւ վերսկսել բանակցությունները «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ռուս միլիարդատիրոջ ներկայացուցիչը Գվարդիոլային որպես տարեկան աշխատավարձ առաջարկել է ռեկորդային գումար՝ 21,9 միլիոն եվրո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Ամբաստանվում են անձնագրային բաժանմունքի պետն ու աշխատակիցը

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պետ Արման Այվազյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նույն բաժանմունքի պայմանագրային աշխատակից Ռուբեն Սարգսյանը՝ կաշառք ստանալու պատրվակով խարդախություն կատարելու մեջ։ Ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում։ Ընդ որում՝ նյութերին կցված են ոչ միայն իրեղեն ապացույց ճանաչված դոլարը, այլ նաեւ համապատասխան

Դերանունների կյանքից

Հարգանքի են արժանի բոլոր մարդիկ, ովքեր փորձում են զբաղվել քաղաքականությամբ: Ի վերջո, դա նշանակում է, որ տվյալ անձնավորությունը պատրաստ է լինել ուշադրության կենտրոնում, ինչը մի կողմից՝ գուցեեւ հաճելի է, բայց միաժամանակ նաեւ ենթադրում է հարվածներ ընդունելու, քննադատվելու, «դաղվելու» տհաճություններ: Միակ բանը, որը կարելի է խորհուրդ տալ հին եւ նոր քաղաքական գործիչներին՝ քիչ թե շատ սթափ

Եվրոպացի դիտորդները սկսեցին հավատարմագրվել

Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առայժմ հավատարմագրված են միջազգային երկու կազմակերպություններ` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը և «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն»-ը (Այ Սի Ի Էս): Տեղական հասարակական կազմակերպություններից ևս հավատարմագրված են երկուսը` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի 63 և «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ»-ի 2 դիտորդներ: Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ

Հայտնի են Հովիկ Աբրահամյանի տեղակալները

Երեկ երեկոյան գումարած շտաբի նիստում Հանրապետական կուսակցությունը հաստատել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ եւ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, ով  այդ

Արտագաղթի ու ինքնասպանության միջև

Մինչ Հայաստանում փորձ է արվում հասարակական ակտիվի և քաղաքական ֆիկտիվի մակարդակում քննարկել` բոյկո՞տ, թե՞ մասնակցություն դիլեման, Հայաստանի հասարակությունը շարունակում է տառապել իր կյանքով: Իսկ այդ կյանքն իսկապես տառապանք է` բառի բուն իմաստով: Դրա մասին են վկայում արտագաղթի նոր, զանգվածային ալիքը, նաև` իրար հաջորդող ինքնասպանությունները: Այն, որ արտագաղթն ու ինքնասպանությունները վիճակագրությամբ չեն փոխվում` առաջինը չի դառնում

Երեք հայեր՝ «Tata Steel 2013» գերմրցաշարում

Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում 75-րդ անգամ մեկնարկում է «Tata Steel 2013» շախմատի գերմրցաշարը, որին մասնակցում են երեք հայ գրոսմայստերներ: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ուժեղագույնների «A» խմբում մեկնարկային տուրում հանդիպում է նիդերլանդցի Լյուկ-վան Վելիի հետ: «B» խմբում ընդգրկված Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը Արկադի Նայդիչն է (Գերմանիա): Բրազիլահայ գրոսմայստեր Գրիքոր Մխիթարյանը, որ հանդես է գալիս «C»  խմբում,

Արտոնություն` 31 երկրների քաղաքացիների համար

Հունվարի 10-ից Եվրոպական միության անդամ պետությունների` Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիա, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Եվրոպական միության ռենտգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ հետևյալ պետությունների` Իսլանդիայի, Լիխտենշտեյնի,

Թմրամիջոց՝ գրպաններից և ծաղկամաններից

Հունվարի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու և գործածելու կասկածանքով Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արսեն Ա.-ին, որի  տաբատի գրպաններից հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, իսկ վերարկուի գրպանից` ծխախոտի գլանակ՝ նույն թմրամիջոցին նմանվող զանգվածով:  Ոստիկանության ծառայողների պահանջով Արսեն

Ոստիկանները հայտնաբերեցին ուղևորի ոսկեղենը յուրացրած տաքսու վարորդին

Հունվարի 11-ին մի քաղաքացի դիմում է ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին՝ հայտնելով, որ եղբայրը 2012 թ. դեկտեմբերի 31-ին «Մերսեդես» մակնիշի, անհայտ պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայով գալով «Զվարթնոց» օդանավակայան՝ Երևան-Վիեննա չվերթով մեկնել է Վիեննա, այնուհետև՝ Բելգիա: «Զվարթնոց» օդանավակայանում, տաքսուց իջնելուց հետո է նկատել, որ մեքենայի սրահում մոռացել է տոպրակ, որի մեջ եղել է ոսկյա մատանի, ոսկյա

Ավստրալահայն օգնում է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված անօթևան ընտանիքներին

Գյումրիում այս օրերին երեկոյան և գիշերային ժամերին բավական ցուրտ է` 18-20 աստիճան, ինչն անտանելի է դարձնում կյանքը հատկապես տնակներում բնակվող ընտանիքների համար: Ձմռան ամիսներին Գյումրու վագոն-տնակներում բնակվող անօթևան հարյուրավոր ընտանիքների հիմնական խնդիրը տնակներում մի կերպ նորմալ ջերմաստիճան ապահովելն է: Եվ քանի որ մշտապես թերսնվածության խնդիր ունեցող գործազուրկ անօթևան ընտանիքների համար մեկ խորանարդ մետր վառելափայտը 20

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունվարի 12-16-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 15-ի գիշերը նույնքանով կնվազի: Երևանում` Հունվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր Երևան քաղաքի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ · Օդի առավելագույն ջերմաստիճան   11.00C (1967 թ.)

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ(ԼՂՀ) ավտոճանապարհները: Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան, ինչպես նաև Լոռու և Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ

ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ

  Լենինը ցույց տվեց, թե ինչպես կարելի է ղեկավարել: Ստալինը ցույց տվեց, թե ինչպես պետք է ղեկավարել: Խրուշչովը ցույց տվեց, որ ամեն հիմար էլ կարող է ղեկավարել: Բրեժնեւը ցույց տվեց, որ ամեն հիմար չէ, որ կարող է ղեկավարել:

Լողավազան մտած նորելուկը

Եվ հմուտ լողորդները Նախընտրական այս փուլում տեղի ունեցան իրադարձություններ, որոնց նախաձեռնողներին նորմալ երկրներում հաստատ կտեղափոխեին համապատասխան բուժհաստատություններ: Այդ իրադարձությունները կարելի է բաժանել նախընտրական «կամպանիայի» մեջ աննորմալ երեւույթների երկու փուլի: Առաջինը անփող թեկնածուների ջղայնացած բաղոքն էր ընտրագրավ սահմանողների դեմ եւ դատի տալու սպառնալիքը: Սա, ի դեպ, անմեղսունակության դրսեւորում էր, հետեւաբար անվնաս: Մարդ են, փող չունեն, բայց

Եթե այս համակարգը որոշի, որ ՀՀ նախագահը պետք է լինի Սաֆարովը, ապա կանցնի Սաֆարովը. Հովհաննես Իգիթյան

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում  Հրանտ Բագրատյանի առաջադրմանը, նա կարո՞ղ է լուրջ մրցակից լինել գործող նախագահին կամ նախկին արտգործնախարարին, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Հրանտ Բագրատյանը լուրջ քաղաքական գործիչ է: Մարդուն ընդունված է CV-ով, իր կենսագրությամբ, իր դասախոսություններով, հարցազրույցներով գնահատել, ըստ որոնց՝ Բագրատյանը ամբողջովին համապատասխանում

Դերասան Սերգեյ Գրիգորյանին պատճառվել է միջին ծանրության վնասվածք

Դերասան Սերգեյ Գրիգորյանին պատճառվել է միջին ծանրության վնասվածք՝  առողջության տևական քայքայումով: Այսպիսի եզրակացության է հանգել դատաբժիշկը`  դերասանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի սկզբներին տեղեկություններ տարածվեցին, թե ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանի տարածքում դաժան ծեծի է ենթարկվել դերասանը եւ ծանր մարմնական վնասվածքներով նա տեղափոխվել է հիվանդանոց: Թեեւ դերասանի մայրը մամուլով

Իմիտացիաների ավարտը

«Կարծում եմ, վերջացավ այն ցիկլը, երբ հնարավոր էր իմիտացիոն գործընթացներով, մոտեցումներով քաղաքական դաշտում կշիռ ունենալ կամ ազդեցություն պահել: Հուսանք, որ այս ընտրություններից հետո կսկսվի մի փուլ, երբ Հայաստանում իրական քաղաքական գործընթացների պահանջարկ կառաջանա: ՀՀ քաղաքացուն, կարծում եմ, այլեւս մոլորեցնելը բավական բարդ է լինելու. հասարակությունը բավականի ժամանակ ունեցել է համոզվելու` թե ով ով է եւ որը

«Արդյոք Սիրուշոն կրկին կներկայացնի՞ Հայաստանը»

«Հայաստանի հանրային հեռուստատեսությունն այժմ իրականացնում է «Եվրատեսիլ-2013»  երգի մրցույթի թեկնածուներին ընտրելու ներքին գործընթացը: Չեն դադարում ասեկոսեներն այն մասին, որ Սիրուշոն կարող է ներկայացնել կովկասյան այս փոքր երկիրը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը սակայն շեշտել է, որ դեռևս որևէ որոշում չի կայացվել»: Այս մասին ասված է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում, որի հեղինակը հիշեցնում

Ալեքս Ֆերգյուսոնը առաջինն է 21-րդ դարի լավագույն մարզիչների ցուցակում

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 2001 թվականից ամենամյա հարցում է անցկացնում, որոնց արդյունքով որոշում է 21- րդ դարի լավագույն ֆուտբոլային մարզչին: Ամեն տարվա արդյունքները համադրվում են եւ այդպես որոշվում է տվյալ ժամանակահատվածի լավագույն մարզիչը: Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը: Տասնյակում նրան հաջորդում են Ժոզե Մոուրինիոն (Պորտուգալիա), Արսեն Վենգերը

Հ. Բագրատյան. Քանի դեռ ՀԱԿ-ը կար՝ ես գիտեի, որ մենք գնում ենք քանդելու, ու ես դրան համաձայն էի, հիմա՝ չէ

«Մի չափազանցրեք, որ ՀԱԿ-ի համակիրներն ինձ դեմ են: Ես դեռ չեմ կշռել, բայց ինձ թվում է, որ ՀԱԿ-ից համակիրներն շատ ավելի շատ են, քան թե դեմերը»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի facebook-յան ասուլիսի ժամանակ Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում ձեր առաջադրվելու կապակցությամբ ՀԱԿ համակիրների քննադատությանը, պատասխանեց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Նրա համոզմամբ, ՀԱԿ-ից իրեն դեմ են Լեւոն

Երևանում անցած տարի հայտնաբերվել է 179 հանցավոր խումբ՝ 492 անձով (Տեսանյութ)

Հունվարի 11-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժինների 2012 թվականի գործունեության արդյունքների ամփոփումը: Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ Հաշվետու շրջանի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը: 2012 թ.  մայրաքաղաքում գրանցվել է 7677 հանցագործություն, որը 697 դեպքով

Պայքարելու են չեմպիոնության եւ մեկական թափուր տեղի համար

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տղամարդկանց 73-րդ եւ կանանց 68-րդ առաջնությունները: Երկու առաջնություններում էլ հանդես են գալու 10-ական շախմատիստներ: Տղամարդկանց առաջնությունում սահմանված են գրոսմայստերական՝ 5,0  միավոր եւ միջազգային վարպետի՝ 3,5, իսկ կանանց առաջնությունում միայն միջազգային՝ 6,5, նորմաներ: Այսօր առաջնությունների բացման արարողության ժամանակ անցկացված վիճակահանությունն անվանեց մեկնարկային տուրի

Բագրատյանը ՀԱԿ-ի «պորտը կտրող մանկաբարձն» է եղել

«Ես կարծում եմ, որ կոնգրեսը իրեն խանդոտ սիրուհու պես է պահում Հրանտ Բագրատյանի նկատմամբ: Կոնգրեսը պետք է օգնի Հրանտ Բագրատյանին, որովհետեւ Հրանտ Բագրատյանը Կոնգրեսին օգնել է: Գոնե իր պարտքը պետք է վերադարձնի՝ մեկ: Երկրորդը՝ Կոնգրեսի օրորոցի մոտ կանգնած է եղել: Կոնգրեսը երբ ծնվում էր, Հրանտ Բագրատյանն է ընդհանրապես պորտ կտրող մանկաբարձը եղել Կոնգրեսի: Ինքը եւ

Ամենաերկարատեւ ձյան տեղումը եղել է 9 օր

1932 թվականի ձմռանը Կանադայում տեղաց ձյուն, որը շարունակվեց շուրջ 9 օր: Առատ ու երկար տեղումների հետևանքով մեկ հարկանի տները գրեթե ամբողջությամբ խորտակվել էին ձյան շերտի տակ: Ամենահայտնի վամպիրի մասին վեպի`«Դրակուլայի» հեղինակ իռլանդացի գրող Բրեմ Սթոքերը յոթ տարեկան հասակից եղել է հաշմանդամ և չի կարողացել քայլել, բժիշկները հրաշքով նրան ոտքի են կանգնեցնել, որից հետո նա նույնիսկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031