Օրվա լրահոսը
ԿԳ նախարար. ծնողական խորհուրդների կազմակերպած դրամահավաքները շարունակում են խնդիրներ առաջացնել (Տեսանյութ)
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ «Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և Հայաստանի կրթական համակարգը գլոբալ մրցունակության զեկույցում» թեմայով: Նախարարն արձանագրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով 2011թ.-ից մեկնարկած հահակոռուպցիոն երկամյա ծրագիրն ի կատար է ածվել արդեն 75 տոկոսով: Չնայած այն հանգամանքին, որ ծրագրի ավարտին մնացել է երեք ամիս, գրանցվել են
Կեսօրից հետո
Սարմեն Ղահրամանյան Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին: «Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ հա¬մար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։ Մ. Գալշոյան «Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։ Դյուամել Ուսանողական, տեխնիկումում հեռակա սովորելու տարիներին, հյուրանոցի, որտեղ իջեւանում էր, հարկերից
ՀՀԿ պատգամավորը` Բալասանյանին. «Կան մարդիկ, որոնք ռեալ իրականությունը փորձում են խեղաթյուրել»
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հաղթած Սամվել Բալասանյանը, ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու գարեջրի գործարանի ռեստորանում հաղթանակը տոնելու համար խնջույք էր կազմակերպել: Այդ խնջույքին ավելի շատ ՀՀԿ-ականներ են եղել, քան ԲՀԿ-ականներ: Aravot.am-ը այսօր ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինքը մասնակցե՞լ է այդ քեֆին, մատաղին: Պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Ես չեմ մասնակցել: Այդ քեֆի օրն այն օրը չէր, որ ես
Համակարգող խմբի նիստը
Ոստիկանությունում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված համակարգող խմբի նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրին ընտրությունների երկրորդ փուլից առաջ կատարված աշխատանքը: Նշվեց, որ արդեն իսկ մարզեր են գործուղվել կենտրոնական ապարատի ծառայողների խմբերը` տեղերում անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով,
Շարժվեք Ֆիլիպ IV-ի օրինակով
Արվեստաբան Վահե Գասպարյանի խորհուրդը՝ մերօրյա «թագավորներին» Արեւմուտքում մշակութային մթնոլորտի կայացման ու առաջընթացի գործում մեծ է վերլուծաբանի դերը, մինչդեռ մեզանում ասպարեզը գործնականում թողնված է միայն ստեղծագործողներին։ Հազվադեպ են երեւում արվեստագետ-վերլուծաբանները։ Եթե վերջին շրջանում երբեմն հայտնվում են թատերագիտական, երաժշտագիտական հրապարակումներ, ապա այս «մասով» կերպարվեստի ոլորտում լռություն է։ Այս առիթով «Առավոտի» հետ «կիսելով» իր մտահոգությունը, շեշտելով, որ իսկապես
«Հատուկ չենք ընկնում հնչեղ անունների հետեւից»
Չնայած «Վերադարձի դասական երաժշտության փառատոնը» նման անունների պակաս չունի «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ եւ համանուն փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ «Ազգային պատկերասրահն» այլեւս ճանաչված է ու շարունակական՝ որպես գարնանային տոն, ու պատահական չէ, որ ունկնդիրը դիմել էր իրենց եւս մեկ փառատոն՝ տոն ունենալու ցանկությամբ: Արդյունքում՝ Գարիկ Նազարյանի հետ համատեղ 2007-ին
Լոռիում առողջապահության ոլորտում աշխատող կադրերի սերնդափոխության կարիք կա
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանն ասում է, որ մարզում անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի, ուռուցքաբանի, վիրահատող մանկաբարձ- գինեկոլոգի կարիք կա. «Ինչքան թափուր աշխատատեղի խնդիրը չէ, որքան սերնդափոխության խնդիրն է: Մեր բժիշկների միջին տարիքը 54-ից բարձր է: Մարդը հասնում է թոշակի տարիքի, փոխարինող չունի, պահում ենք այնքան, որ փոխարինողը գտնվի: Այդ իսկ
Տրանսպորտի տեսչությունն իր վերադասի որոշումներից տեղյակ չէ՞
Տաքսի վարող մի շարք վարորդներ դիմել են «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպությանը՝ դժգոհելով, որ չնայած հունիսի 22-ից լիցենզավորման կարգի միջից վերացվել է մեքենաների տարիքային սահմանափակումը, սակայն տրանսպորտի տեսչությունը տուգանում է տաքսու այն վարորդներին, որոնց ավտոմեքենաները տարիքային սահմանափակման պատճառով չէին կարողացել լիցենզավորվել: Կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանի խոսքերով՝ միանգամից մեծ քանակությամբ տաքսու վարորդներ հայտեր են ներկայացրել լիցենզիա ստանալու,
Հանրային գրադարանի շինաշխատանքների վերաբերյալ նյութերը կհանձնվեն քննչական մարմիններին
Սեպտեմբերի 18-ին կայացած ՀՀ քաղաքաշինության նախարարության գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում, ի շարս այլ հարցերի, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադարձավ քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից անցկացվող մրցույթների բաց, թափանցիկ կազմակերպման անհրաժեշտությանը: Նախարար Թադեւոսյանը հանձնարարեց անմիջական իր հսկողությամբ եւ փոխնախարար Ալեքսան Կարապետյանի գլխավորությամբ ստեղծել հանձնաժողով, որը կիրականացնի քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից կազմակերպվող մրցույթների եւ շինարարական աշխատանքների ամենօրյա օպերատիվ հսկողությունը, ինչպես
Պետրոս Մակեյանը իր եղբոր պարտության մեջ մեղադրում է Արթիկի ոստիկանապետին
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ծննդավայրում՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղում, կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել պարոն Մակեյանի ամենաչսիրած կուսակցության՝ ՕԵԿ-ի ներկայացուցիչ Հրաչիկ Սալնազարյանը: Վերջինս 7 ձայնի առավելությամբ առաջ է անցել Պետրոս Մակեյանի հարազատ եղբորից՝ Վարդան Մակեյանից, ով նախկինում լինելով գյուղապետ՝ այս անգամ եւս պայքարի էր դուրս եկել իր աթոռը հետ ստանալու համար: Նշենք,
«Որեւէ մեկը Գագիկ Ծառուկյանի չափ ներդրում չի արել»
Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Վայոց ձորի մարզպետին «Կան մարդիկ, որոնք ի պաշտոնե կարող են լինել բացառապես կամակատար, եւ որոնք որեւէ շարժում կամ բառ արտաբերելու իմպուլս ստանում են միայն, երբ իրենց սեփականատերը տալիս է համապատասխան հրահանգը: Եվ երբ տվյալ սեփականատերերը՝ գերագնահատելով իրենց գործիքների ունակությունները, վերջիններիս պետական պաշտոններ են վստահում, ահա այստեղ է, որ առաջանում է կոնֆլիկտ՝ մտքի
Դասակարգային ճշմարտություններ
Կալիֆոռնիայում ապրող ինչ-որ մի անհայտ ու անհաջող անձնավորություն youtube-ում տեղադրել է ֆիլմ, որը վիրավորում է մահմեդականների զգացմունքները: Շատ վատ է արել՝ դատապարտենք նման գործելակերպը: Բայց արդյոք այդ մասնավոր անձի արարքը կապ ունի՞ ԱՄՆ-ի եւ ավելի լայն իմաստով՝ Արեւմուտքի հետ: Ինչո՞ւ հոգեւոր այդ հաշմանդամի ցնդաբանությունների համար պետք է պատասխան տա եւ ներողություն խնդրի ԱՄՆ կառավարությունը կամ
Ադիբեկյանի թվերով Քոչարյանն անհույս է
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չի շտապում կանխատեսումներ անել 2013թ. նախագահի ընտրությունների վերաբերյալ: Նրա չշտապելու պատճառը Ռոբերտ Քոչարյանի առաջադրվել- չառաջադրվելն է: «Եթե նա իմ թվերին ծանոթանա, նա չի հավակնի. քանի որ դրանք հույս չեն տալիս, որ նա կարող է անցողիկ դեմք լինել»,-ասում է նա: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Մահացու պատահար Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին
Սեպտեմբերի 18-ին, ժամը 05.15-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է շրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհի Սուսաննա Սեթյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
New York Times. «Երկու քայլ հետ Կովկասում»
«Վերջին օրերին խորհրդանշական երկու իրադարձություն է տեղի ունեցել, ինչը խորացրել է Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը», – գրում է Նյու Յորք Թայմս թերթի հրապարակման հեղինակը` իրադարձություններից մեկը համարելով Սաֆարովի դեպքը, – «Բացի այն, որ այդպիսի քայլը արդարարադատության հիմնարար հասկացություններն ու օրենքի գերակայությունն է անարգում, շատ ավելի վտանգավոր է աշխարհին տված ահազանգը, որ ադրբեջանական իշխանությունը կարծում
Գինեսի ռեկորդների գրքի նոր գրանցումներ (ֆոտոշարք)
Գինեսի ռեկորդների գիրքը շարունակում է լրացվել նոր ռեկորդներով: Դրանք հաճախ տարօրինակ են, երբեմն էլ, պարզապես, հիմար: Աշխարհի ամենատարեց մարմնամարզուհին 86-ամյա Ջոաննա Կաասն է: Նա ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 20-ին եւ ամեն տարի մասնակցում է Սաքսոնիայում կազմակերպվող սպորտային մարմնամարզության սիրողական մրցումներին: Բրիտանիայի «Սիլվերսթոուն» ավտոմրցուղում սահմանվել է միեւնույն վայրում նույն մակնիշի ավտոմեքենաների ամենաշատ քանակությամբ ներկայության
Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները Երևան քաղաքում շարունակվում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 2012 թվականի սեպտեմբերի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Սիլիկյան, Պարույր Սևակի, Ռուբինյանց և Դավիթ Բեկի փողոցներում: Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին
Փարիզում ադրբեջանցիների ցույցը ձախողվեց (ֆոտոշարք)
Սեպտեմբերի 19-ին թուրքական կազմակերպությունները եւ ադրբեջանցիները կոչ էին արել հավաքվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան առջեւ՝ հակազդելու համար նույն պահին Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայերի հավաքին՝ Ֆրանսիա Իլհամ Ալիեւի այցի առնչությամբ: Գերմանիայից եւ Հոլանդիայից եկել էին ընդամենը 150 ադրբեջանցիներ: Ոստիկանական ուժերը շրջափակել էին Հայաստանի դեսպանատան փողոցը, մինչ ցուցարարները ծածանում էին Ադրբեջանի Հանրապետության դրոշները եւ վիրավորական կարգախոսներ վանկարկում ընդդեմ
Ֆուտբոլ՝ մերկ կրծքերով
Կանանց լողափնյա ֆուտբոլը հատկապես տղամարդկանց ամենասիրած մարզաձեւերից է: Սակայն Բեռլինում որոշել են այն ավելի դիտարժան դարձնել՝ կազմակերպելով, այսպես կոչված, այլընտրանքային լողափնյա ֆուտբոլ` Ավստրալիայի «Visit-X Camgirls» եւ Գերմանիայի «Blue Movie All Stars» թիմերի միջեւ, որոնց անդամները հանդես են եկել մերկ կրծքերով, սակայն, ներկած իրենց երկրների ազգային հավաքականների գույներով: Թե ո՞ր թիմն է հաղթել, էական չէ: Կարեւորն
Ինչու մարդիկ չեն հավատում Օսկանյանին
Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կառավարությունում հրավիրված խորհրդակցությունից հետո, ինչպես հայտնի է, երկրում մեկնարկեց շատախոսության մրցույթը, որի մասնակիցների թվում են տարատեսակ «վերլուծաբաններ», «քաղաքական մեկնաբաններ», «փորձագետներ» ու քաղգործիչներ: Չի լռում ոչ ոք: Միմյանց չլսելով, շարունակում են մեկնաբանել, գնահատել, տեսակետ արտահայտել: Երեկ էլ իր «խոհերը» շարադրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Փաստ է, որ կառավարությունն
Հովհաննես Իգիթյան. «Քոչարյանը նույնիսկ ՀՀԿ-ի թեկնածուն չի լինի կամ նույնիսկ ԲՀԿ-ի թեկնածուն կարող է չլինել»
«Ես չեմ կարծում, որ Քոչարյանը որեւէ ձեւով շանս ունի վերադառնալ քաղաքական դաշտ: Իրեն կվերադարձնեն հետո, բայց այսօր դա չի լինի»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Aravot.am-ը ճշտեց՝ ՀԱԿ-ի միասնական թեկնածո՞ւն էլ չի լինի՝ պարոն Իգիթյանը պատասխանեց. «Նա նույնիսկ ՀՀԿ-ի թեկնածուն չի լինի կամ
Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 20-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի (Տիչինայի փողոցից մինչև Մալաթիա փողոցը), Հովնաթան, Վեգների, Ոսկանյան, Բատիկյան, Մալաթիա, Դ.Վարուժան, Շրջանային փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման
«Արշալույս Փայտյանը վերանվանվել է Վերջալույս Փայտիկյան»
Հերքում Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր գոմեշի մսի հետ կապված սկանդալային պատմությունից հետո Արշալույս Փայտյանը վերանվանվել է Վերջալույս Փայտիկյան։ Հերքում-2 ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր Վարդան Այվազյանը մասնակցում է «Գրին-քարտի» խաղարկությանը՝ ԱՄՆ վիզա ստանալու համար: «Չորրորդ ինքնիշխանություն»
Վ.Օսկանյանի ներկայացուցիչը դիմել է Վճռաբեկ դատարան
ՀՀ նախկին արտգործնախարար Վ.Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դիմում է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և Վերաքննիչ դատարանների որոշումների: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ հիշյալ դատարանների որոշումներով մերժվել էին Տ.Աթանեսյանի դիմումները փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի
Սիրիահայերին շուտով Հայաստանում առանձին դպրոց կտրամադրվի
Վերջին շրջանում Սիրիայում մթնոլորտը գնալով թեժանում է: Այսօր «Նոյյան տապան» ակումբում կազմակերպված ասուլիսին սիրիահայ, Հալեպ քաղաքի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության մարմնի անդամ Վազգեն Մեսրոպյանը կարծիք հայտնեց, որ դա կապված է ոչ սիրիացիների` Սիրիա մտնելու հետ: Ըստ նրա, դա արտաքին սխալ քաղաքանության հետեւանք է. «Հատկապես Թուրքիայից են շատ գալիս, որովհետեւ սահմանը բաց է , իսկ քանի որ
Դիտարկում
Սեպտեմբերի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: Շփման գծի հակառակ կողմից
Արթուր Աղաբեկյան. «Այս պաշտոնը, որը պետք է զբաղեցնեմ, ավելի ծանր բեռ է, քան իմ զբաղեցրած մյուս պաշտոնները»
Հատված ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանի հարցազրույցից: – Պարոն Աղաբեկյան, Դուք համաձայնել եք ստանձնել ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը, ե՞րբ եղավ Ձեզ այդ առաջարկը ել ինչո՞ւ համաձայնեցիք։ – 2005 թ. սկսած՝ ես որոշում եմ կայացրել, որպեսզի սոցիալական նշանակության պրոյեկտներ իրականացնեմ իմ հայրենի Հադրութի շրջանում։ Սոցիալական պրոյեկտի նպատակն էր, որ տեղի
ՀՀՇ վարչության անդամ. «Չեմ կարծում, որ ամենամեծը Սերժ Սարգսյանն է»
Այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը՝ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ նախագահը բերեց «բաց խոսակցության», որ այո, աղաղակող թերություններ կան, հիմնականում՝ գնումների հետ կապված. «Եկեք մի հատ վերլուծենք, հիմնականը գնումներն էին, որ կապված էր թե՛ տրանսպորտի հետ, թե՛ մյուս ոլորտների հետ»: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝
Hurriyet Daily News. Կանադայում թուրք գնդապետի արձան կտեղադրեն
«Հյուրիեթը» հաղորդում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն կժամանի Կանադա, որպեսզի մասնակցի թուրք հանգուցյալ գնդապետ Աթիլլա Աթիկաթի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, որը սպանվել էր 1982թ-ին Օտտավայում Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ (ՀՑԱՄ) խմբավորման կողմից: Թերթը հիշեցնում է, որ հուշարձանը Թուրքիայի առաջարկով է կառուցվել, և որ Կանադայի խորհրդարանն ու կառավարությունը ճանաչել են հայոց ցեղասպանությունը:
Ռուբեն Թովմասյան. «Կոմունիզմը կվերադառնա 2017 թվին»
Հայաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, ակնկալվող զարգացումներին։ «Նախագահական ընտրությունների ժամանակ կլինի այնպես, ինչպես Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ էր, բայց մի բան պարզ է՝ պայքարը նախագահի թեկնածուների միջեւ թեժ է լինելու»,- ասաց պրն Թովմասյանը՝ դառնալով նախագահական ընտրություննեում իր առաջադրմանը։ Ըստ բանախոսի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար լուրջ ռեսուրսներ


















































