Օրվա լրահոսը

Ըստ մարքսիստի՝ հալեպցի Լեւոնն է ծնել Սարգսյան Վազգենին, Վազգենը ՝ արցախցի Ռոբին Հուդին , նա էլ ՝ Սերժիկ արցախցուն

«Նախագահի հավակնորդներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, որ մկրտում է, այլ հավակնորդները մկրտվում են ի վերոյ,Աստուծոյ կողմից: Թե ինչ բնական ու բանական կարողություններ է Աստված  ընձեռել ի վերոյ, այնպես որ, ես եղել եմ, կամ ու մնում եմ նախագահի առաջին հավակնորդը»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց  գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը ու խոստացավ. «Այնպես որ, 2013-ին հասարակությանը կմատուցեմ ավելին,

12-12-12, կամ «Համերգ Սենդիից տուժածների համար»

2012-ը բազմաթիվ հետաքրքրաշարժ եւ անակնկալ պահեր պարգեւեց ռոքի սիրահարներին, սակայն թերեւս ամենաանսպասելի եւ հետաքրքիր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ 2012-ի դեկտեմբերի 12-ին: 12-12-12. ոմանք այս ամսաթվից շատ բան էին սպասում: Կարծես ինչ-որ կախարդական բան կար այս թվերի պարի մեջ: Շատ մարդիկ անպայման ցանկանում էին իրենց կյանքի կարեւոր իրադարձությունը կապել այս ամսաթվի հետ: Այս նույն օրը Նյու

Սայաթ-Նովան բավարար չի քարոզվել

Իսկ գուսանին վերաբերող նյութերը նկուղներում են Ամանորի շեմին ՀՀ վարչապետի մոտ հրավիրվել է նիստ, որտեղ ի մի են բերվել 2012թ. Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Ներկա են եղել արվեստագետներ, այդ թվում՝ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանը,

Վրաստանում համերգները ձրի են

Պրոդյուսեր Արման Ծատուրյանի ասելով՝ պետությունը չպետք է շոու-բիզնեսի հետ գործ ունենա Իսպանացի աշխարհահռչակ երգիչ, «Գրեմմի»-ի ասպետ Խուլիո Իգլեսիասը կգա Երեւան եւ մարտի 18-ին համերգ կունենա Մարզահամերգային համալիրում: Այս մասին «Առավոտին» հայտնեց համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանը (լուսանկարում): Այս լուրը տեղադրված է նաեւ երգչի  պաշտոնական կայքէջում: Համերգը Իգլեսիասի 2013թ. համերգային շրջագայության շրջանակներում է: «Վաղուց աշխատում ենք մենեջմենթի

Սուտ մատնության գործով՝ արդարացում

ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշմամբ սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող 23-ամյա Շահնուր Ավետիսյանը արդարացվել եւ ազատ է արձակվել: Դատարանը վերադարձրել է Լոռու մարզի դատախազության դատախազ Արծվիկ Ասատրյանի բողոքը՝ օրինական ուժ տալով նախորդ ատյանների կայացրած վճիռներին: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, հանցակազմի բացակայության հիմքով արդարացման դատավճիռ էր կայացրել մեկ այլ գործի շրջանակներում

Կաշառքը տրվում է պաշտոնատար անձին, մինչդեռ ընտրողը պաշտոնատար անձ չէ

Մեր երկրում գերագույն պետական իշխանությունը ձեւական բնույթ է կրում եւ այն կենտրոնացվել է միանձնյա ղեկավարի ու նրան սատարող քաղաքական կառույցի ձեռքում: Հեռու չգնանք. մայիսի 6-ի ընտրություններում ռեժիմը անբարո խոչընդոտելով քաղաքացիների ընտրելու իրավունքի ազատ իրականացմանը, ժողովրդին զրկեց Սահմանադրությամբ երաշխավորված պետական կառավարմանը մասնակցելու իրավունքից (Սահմանադրության թիվ 30 նորմը ուժը կորցրել է): Բացի դրանից, Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան երկյակը

Գագիկ Բեգլարյանին Գյումրի բերողը ճանշինների «ատկատնե՞րն էին», թե՞ առաջիկա նախագահական ընտրությունները

Երեկ աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով բքաշունչ ձմռանը ուղեւորվել էր հյուսիս՝ սեփական աչքով տեսնելու ճանապարհների վիճակը ու բացահայտելու ճանապարհաշինական կազմակերպությունների թույլ տված ատկատները: Նա խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ, որտեղ եւ անչափ դժգոհեց «Հովհաննես Մարտիրոսյան» եւ «Ապարան ճանշին» ընկերություններից: Լրագրողները անմիջապես ենթադրեցին, որ փակ ճանապարհների հետ

Հայ-թուրքական սահմանն է՞լ կբացվի

Ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին միջազգային կոնվենցիան վավերացնելով՝ մասնագետները կարծում են, որ սահմանն էլ կբացվի: Վրաստանը վերջերս նավահանգիստ էր աճուրդի հանել, որը Հայաստանը հանգիստ կարող էր ձեռք բերել, ինչը կթեթեւացներ մեր գործարարների հոգսը, եւ ապահովագրված կլինեին այլ նավահանգստի սեփականատերերի քմահաճույքներից, սակայն մերոնք այդպես էլ որեւէ հետաքրքրություն չցուցաբերեցին: Մինչդեռ Հայաստանի նման ծով չունեցող երկրի

Ընդդիմությունը միասնաբար մի բան կարողացավ անել

ՀԱԿ նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը հնարավոր չի համարում հետընտրական շրջանում «տիտղոսային ընդդիմության»՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի՝ միասնական ճակատով հանդես գալը: «Ես դա երբեք հնարավոր չեմ համարել, առավել եւս՝ հետընտրական այնպիսի իրավիճակ չի ձեւավորվելու, որը նրանց թույլ կտա միասնական գործողություններ անել: Նրանք միասնաբար կարողացան ուղղակի չմասնակցել ընտրություններին: Որեւէ ակտիվ գործողության շուրջ նրանց միասնականությունը տեսանելի չէ»,- երեկ

Ընդդիմությունը մտավ գործարքների դաշտ իշխանության տարբեր թեւերի հետ եւ տանուլ տվեց

Ըստ ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանի՝ անազնվությունը հրապարակային խոսքով եւ գործողություններով սահմանվեց որպես գրեթե բացարձակ քաղաքական կատեգորիա։ – 2012 թվականը արտաքին քաղաքականության տեսանկյունից կարելի՞ է հաջող տարի համարել Հայաստանի համար: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ եվրոպական կառույցների, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մակարդակը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունները անցնող տարում: –  Արդեն բավական երկար

Ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Հունվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն  /Չեխիա/  և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման գծի

«Հայտնի շրջանակները» փորձում են վարկաբեկե՞լ Հրանտ Բագրատյանին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, բայց նոր ընդդիմության ձեւավորման հայտ է լինելու: «Ընդդիմության մարտավարությունը չափազանց սխալ է ընտրված»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այն իրողությանը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվեցին առաջիկա նախագահական ընտրություններում որեւէ կերպ մասնակցությունից, ասաց քաղաքագետ, ՀԱԿ նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը: Սուրենյանցը չի կիսում ընդդիմադիր գործիչների այն

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Աթա Սերդարովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Սերդարովի շուրջ եռամյա գործունեությունը, ընդգծելով, որ այդ ընթացքում իրականացվել են բարձր մակարդակի փոխայցելություններ, երկկողմ տնտեսական հարաբերությունները երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների

Ձյուն մաքրող մեքենաներն անհետացել են

Ձմռան գալուն զուգընթաց հեռուստատեսությամբ գրեթե ամեն օր մենք լսում ենք, թե քանի նոր տեխնիկա է ներմուծվել, ինչքան աղ ու ավազ է գնվել և այն, որ արդեն պատրաստ են ձմռան գալուստին: Ինչպես հանրապետության գրեթե ողջ տարածաշրջանում՝ Վանաձորում նույնպես հունվարի 9-ին առատ ձյուն տեղաց: Սակայն ձյուն մաքրող մեքենաները կարծես ի սպառ վերացել էին: Ժամը 16:00-ի դրությամբ ձյան

Կառավարությունը 2013-ին նույնպես լարված է աշխատելու

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2013 թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Այսօր 2013 թվականի մեր առաջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Նոր տարվա և Սուրբ ծնունդի տոների կապակցությամբ։ 2012 թվականը մեզ համար լարված աշխատանքի տարի էր, բայց մենք կարողացանք արձանագրել լուրջ հաջողություններ։ Եթե դատենք այն առաջնահերթություններով,

Քաղաքական դաշտը բյուրեղանում է

Այն բանից հետո, երբ բռնապետական ռեժիմը նենգաբար հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ նա 68 տարեկան է, եւ վերջինս որոշեց չառաջադրել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, ոչ մի քաղաքական գործիչ (եթե նա իսկապես իրեն ներկայիս ռեժիմի հակառակորդ է համարում) չպիտի համարձակվեր առաջադրվել: Ընդհանրապես բոլոր հասարակական եւ քաղաքական ուժերը պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը՝ հայտարարելով,

Վազգեն Խաչիկյանն այդպես էլ ցուցմունք չի տվել

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի հետ միասին չարաշահումների մեջ մեղադրվում են նույն ոլորտի մոտ մեկ տասնյակի հասնող այլ պաշտոնատար անձինք եւս։ Բազմադրվագ մայր գործից 13 անձի մասով դրվագն առանձնացվել է, հայտարարվել այդ մասով նախաքննության ավարտի մասին և կողմերին տրվել ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, քրեական գործի նյութերը հասնում

«Մարտի 1» հ/կ-ն դիմելու է դատարան՝ ընդդեմ Էդիկ Մինասյանի դասագրքի

«Մարտի 1» հասարակական կազմակերպությունը առաջիկա օրերին դիմելու է դատարան՝ բողոքարկելու համար կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշումը, որով նա թույլ է տվել տպագրել ԵՊՀ պատմության ֆակուլտետի կողմից կազմած աղմկահարույց պատմության դասագիրքը։ Այս մասին հայտնեց «Մարտի 1» հասարակական կազմակերպության ղեկավարը, մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը։ – Տիկին Հովհաննիսյան, օրերս հայտնի դարձավ, որ

Այս տարի հեռուստաեթերի մոնիթորինգի նոր գրաֆիկ է գործում

Aravot.am-ը Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանից, որի գլխավորած կազմակերպությունը ընտրական շրջաններում մշտապես անցկացնում է հեռուստաեթերի դիտարկում՝ հետաքրքրվեց, թե արդյոք համապատասխանու՞մ են իրականությանը այն լուրերը, թե 2013-ի նախագահական ընտրություններն այնքան անհետաքրքիր են դիտորդների համար, որ անգամ հեռուստաեթերի հատուկ ռեժիմի մոնիթորինգ չի կատարվի: Պարոն Նավասարդյանը պարզաբանեց. «Մինչև պաշտոնական քարոզչությունն ընկած ժամանակաշրջանի ուսումնասիրության արդյունքները կներկայացնենք հաջորդ

Քաղաքապետարանը՝ ձնամաքրման աշխատանքների մասին

Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավվել է վարչական շրջանների համապատասխան ծառայություններում առկա ամբողջ տեխնիկան, ինչպես նաև  շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: Ողջ գիշերվա ընթացքում փողոցներն ու մայթերը մշակվել են աղով և ավազով: Առավոտյան ժամը 4-ից գրեյդերների միջոցով մաքրման աշխատանքներ են իրականացվել գլխավոր պողոտաներում և փողոցներում: Հունվարի 10-ի

Փրկարարները դուրս են բերել արգելափակված մեքենաները

Հունվարի 9-ին, ժամը 09.51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևե­կե­լի մասից և արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Միթսուբիշի» մակնիշի 17 ԼՏ 516 պ/հ ավտոմեքենան: *** Նույն օրը, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի

Գողություները «վրայից» հանվել են

Անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանի Սայաթ-Նովայի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում գողություն էր կատարվել: Բացվել էր տանտիրոջ՝ Հ.Կարապետյանի բնակարանի դուռը, այնտեղից գողացվել 3 ոսկյա շղթա, դրամապանակը, որի մեջ եղել է 100 000 ՀՀ դրամ, զենքի թույլտվության վկայականը, սոցիալական քարտը, տանտիրուհու կոսմետիկան: Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել էր քրեական գործ, եւ հոկտեմբերի 4-ին որպես կասկածյալ

Ուղիղ միացում. Միքայել Հայրապետյանը եւ Տիգրան Հակոբյանը՝ «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 70-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը եւ PR մասնագետ, վերլուծաբան Տիգրան Հակոբյանը: Քննարկման թեման`  առաջիկա նախագահական ընտրությունները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:  

Տանը գտնվողներից մեկը մահացել է շմոլ գազի թունավորումից

Հունվարի 10-ին, ժամը 9.50-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի թիվ 2 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, 1961 թ. ծնված Միսակ Ղանդիլյանը: Ժամը10.00-ի սահմաններում Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2000 թ. ծնված Արեգնազ Ղանդիլյանը:

ԵԱԳԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ղեկավարելու է շվեյցարացի դեսպան Հեյդի Տալիավինին

Դիտորդները կգան հունվարի 14-ին Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ամենամասնագիտացված եւ լուրջ կառույցը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արդեն ձեւավորել է դիտորդական առաքելության իր հիմնական թիմը, որը այս տարվա փետրվարի 18-ին պետք է դիտարկի ՀՀ նախագահական ընտրությունները։ Հիմնական թիմը ձեւավորվել է ԵԱՀԿ անդամ 11 երկրների 13 ներկայացուցիչներից։ Երկարաժամկետ դիտորդները, որոնք պետք է իրենց աշխատանքները իրականացնեն ամբողջ Հայաստանով մեկ, 24-ն են։

Նախագահի 2 թեկնածու դուրս եկան. «Տեսա աջակիցներս կախված վիճակում էին, վսյո, ես որոշեցի հանել»

Այսօր «Ելակետ» ակումբում նախագահի երկու թեկնածուները՝ Տարոն Աբրահամյանը եւ Ռոբերտ Ահարոնյանը հայտարարեցին ընտրապայքարից դուրս գալու մասին: Կարատեիստ Տարոն Աբրահամյանի բացատրելով՝ ինքը փող ունի, բայց չի ուզում իր կտրուկ գաղափարներով ժողովրդին ցնցումների ենթարկի, կտրուկ փոփոփոխություններ բերի եւ այդ փողը պահելու է հաջորդ ընտրությունների համար: Նրա խոսքերով՝ իր կարգախոսը արդեն ենթադրելու էր երկրում լուրջ փոփոխություններ, որին դեռ

Մայրը ինքնասպանություն է գործել որդու գերեզմանի մոտ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Դիլիջանի ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան փողոցին հարակից գերեզմանատանը կախված դի կա: Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ

Երեքը մեկում. Դիլիջանում չի «թույլատրվում» հիվանդանալ

Դիլիջանը ֆինանսական և զբոսաշրջային կենտրոն վերածելու կառավարության որոշման արդյունքում այժմ մեր հիվանդանոցը վերածվել է «երեքը մեկում» վիճակի: Քաղաքի բնակիչներից Լիլիթը, ում «բախտ էր վիճակվել» ընդամենը մի քանի ժամ գտնվել Դիլիջանի բժշկական հիվանդանոցում, պատմում է, որ նույն սենյակում իր հետ միասին կաթիլային էին ընդունում 2-3 տարեկան երկու երեխաներ: «Ես ալերգիայի մեջ էի, ամբողջ մարմինս էլ ուռած,-

Նիկոլ Փաշինյան. Ինքս էլ ազատված կզգամ գաղտնալսման բովանդակությունը չքննարկելու գործելակերպից

ա) Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանի գործունեությունը բազմաթիվ հարցեր է հարուցել, խոսակցությունների տեղիք տվել։ Դրանցից մեկն այն է, թե իբր ես ինչ-որ ամբիցիաներ եմ խաղացնում կամ խաղացրել Հայ ազգային կոնգրեսում, պահանջել եմ, որ լինեմ Կոնգրեսի թեկնածուն նախագահական առաջիկա ընտրություններում։ Սա կատարյալ անհեթեթություն է, եւ հարկ է նկատել, որ Կոնգրեսի շրջանակներում իմ պահվածքը եղել է համեստ

Մեքենան ընկել է ջրատարը

Հունվարի 9-ին, ժամը 16.55-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենա է ընկել Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ջրատարը: Դեպքի վայր է մեկնել մարզային և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ ու ջրասուզակ: Տեղում պարզվել է, որ Նորամարգ-Հովտաշեն գյուղերի միջև գտնվող «Կախանով» կոչվող  ջրանցքն է ընկել «ՎԱԶ-2106» մակնիշի 32 ՕԼ 110 պ/հ ավտոմեքենան: Փրկարարները ավտոմեքենայից դուրս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031