Օրվա լրահոսը
«Մեր մանկության տանգո»-ից մինչեւ այսօր
Այս տունն Աբովենց տունն է եղել 19-րդ դարում: Այստեղ են նկարահանվել «Մեր մանկության տանգո» ֆիլմից կադրեր: Շատերը կհիշեն այս տան պատշգամբի հետ կապված դրվագը: Շենքն այժմ կիսաքանդ վիճակում է, բացակայում է տանիքը: Արսեն Վարդանյան` (mynews.am)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար և, բարձր գնահատելով վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթունում կատարված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, հույս է հայտնել, որ քաղաքապետի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով խորհրդականի նոր պաշտոնում
«Եթե մազերիցդ բռնած տնով մեկ քարշ են տալիս, ու դու չես մեռնում, ուրեմն կյանքդ փոխելու ուժ ունես». Սիրանույշի պատմությունը
Մեղմ դիմագծերով Սիրանույշ Նազանյանը եթերային մետաքսե ճերմակի վրա կարմիր, կանաչ, դեղին ու կապույտ գույներով տրամադրություններ է նկարում, որոնք դառնում են թաշկինակներ, շարվում իրար վրա ու նրան կյանքի չորրորդ տասնամյակում ուրախություն և հոգու ազատություն պարգևում: «Շատ էի սիրում նրան, էնքան շատ, որ ուզում էի ամեն ինչով սերս ցույց տալ, նույնիսկ ճաշ պատրաստելիս բանջարեղենով գրում էի` սիրում
«Անուշ» օպերայի 100-ամյակը նշվեց ոչ օպերայի շենքում
Այս շենքն Արեւելյան Հայաստանի ամենահին թատրոններից մեկն է եւ վերանորոգման կարիք ունի, ընդգրկված է Գյումրու պատմամշակութային ժառանգության մեջ: Հիմնադրման մտահաղացումը ցարական բանակի սպա Ա.Մելիք-Հայկազյանցինն է: Առաջին բեմադրությունը ցուցադրվել է 1865թ-ին: 1912թ-ի օգոստոսի 4-ին այստեղ է բեմադրվել երգահան Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: 100 տարի անց «Անուշ» օպերան ցուցադրվեց Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի շենքում, թեեւ խորհրդանշական կլիներ,
Բացվեց Արցախի նկարիչների ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Արցախի նկարիչների ցուցահանդեսը: Տասը տարվա մեջ այն անցկացվում է երրորդ անգամ: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով, թեեւ այս տարի իրենք շատ ցուցահանդեսներ են անցկացրել, միեւնույն է` սա ուրիշ նշանակություն ունի. «Հուսով եմ, որ այս նկարիչները Արցախում կունենան իրենց տեղը»: Իսկ Արցախի նկարիչների միության նախագահը` Լենոռ Զաքարյանը, պարգեւատրվեց ՀՀ. մշակույթի
Փոքր ՀԷԿ-երը գետերը ցամաքեցնում են եւ անապատացում է սկսվում.ահազանգում են բնապահպանները (Տեսանյութ)
Փոքր ՀԷԿ-երի զարգացման հայ-նորվեգական ծրագրով նախատեսված է կառուցել 70 ՀԷԿ-եր, ըստ բնապահպանների, սա նշանակում է Հայաստանի այն հատվածներում, որտեղ կառուցվելու են այդ ՀԷԿ-երը, ամբողջ էկոհամակարգը վնասվելու է, անապատացում է սկսվելու: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ աշխարհագրագետ Լեւոն Գալստյանն այսօր «Արմատ» ակումբում ասաց, որ ճիշտ է, փոքր ՀԷԿ-երը լուրջ ներդրում կարող են ունենալ էներգետիկ անվտանգության ոլորտում, բայց
Նախագահ Ալիեւը պրոբլեմ է Ադրբեջանում եւ տարածաշրջանում ժողովրդավարության առաջմղման համար
Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը մեկնաբանում է Ադրբեջանի Նախագահի` «Իլհամ Ալիև. Սաֆարովի ներումը ոչ թե տարածաշրջանի, այլ Հայաստանի Նախագահի պրոբլեմն է» հայտարարությունը, որը հրապարակվել էր «ИА REGNUM»-ում 2012 թվականի սեպտեմբերի 12-ին: Նախագահ Ալիևը, փորձելով արդարացնել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներում քնած գործընկերոջն սպանելու համար հունգարական դատարանի կողմից
ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է շախմատիստներին
Ս.թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներին՝ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ: Իմաստուն խաղի հայ վարպետներին Ս. Օհանյանը շնորհավորել է Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ անգամ հաղթողի կոչումը նվաճելու առթիվ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին հայկական շախմատի հերոսներից Լևոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին
Տաքսու վարորդներ. «Ուզում եք Գյումրին լրիվ տղամարդազուրկ անե՞լ»
Այսօր գյումրեցի անհատական տաքսու վարորդները «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում դարձյալ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում` ի վնաս իրենց, կատարված փոփոխությունների դեմ: Օրենքի 137.2 հոդվածը վերաբերում է ուղևորափոխադրումներ իրականացնողներին , և չլիցենզավորվելու, դեղին պետհամարանիշ չունենալու դեպքում հսկա տուգանքներ է նախատեսում: Ի դեպ, լեցենզավորման առնչությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել օրենքում. եթե նախկինում պարտադրվում
Քանաքեռ- Զեյթունի ղեկավար Արայիկ Քոթանջյանին ազատեցին պաշտոնից
Երեւանի Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հրաժարականի պատճառն առողջական վիճակն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արայիկ Քոթանջանը: Նրա խոսքով, իր առողջական վիճակն անհամատեղելի էր վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի հետ: «Թաղապետի աշխատանքը շատ ծանր է, եւ համեմատելի չէ այլ աշխատանքի հետ»,- ասաց Քոթանջյանը, հավելելով, որ արդեն այսօրվանից նշանակվել է Երեւանի քաղաքապետի
408.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ:
Լեդի Գագան՝ սափրագլուխ
Լեդի Գագան մշտապես ուշադրության կենտրոնում է՝ շնորհիվ իր տարօրինակ հագուստների ու արտաքին տեսքի: Այս անգամ երգչուհին հանրությանը զարմացրել է իր կիսասափրած գլխով: Լեդի Գագան գլխի հետեւի հատվածը սափրել է հանուն իր ընկերոջ՝ ի նշան համերաշխության. այդ մասին ասել է նա, հավելելով, որ արտաքինի հետ կապված յուրաքանչյուր փոփոխություն իր կողմից արվում է հանուն ինչ-որ լավ բանի:
ՀԱԿ-ը վարչակազմի համակարգի մաս է կազմել (Տեսանյութ)
«Արմատական ընդդիմությունն ու իշխանությունը հավասարապես սպանում են մարտի 1-ի 10 զոհերի հետաքննությունը»,- «A1+»-ին այս մասին ասել էին մարտի 1-ի զոհերի հարազատները: Կիսո՞ւմ է այս տեսակետը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Aravot.am-ի զրույցում նա ասաց. «Մեր երկրում ընդդիմությունը, առավել եւս արմատական ընդդիմություն անվանումը կորցրել է իր իմաստը, որովհետեւ երկրի վարչախումբը իր վրա է վերցրել ընդդիմության ֆունկցիաները: Եվ Սերժ
Վարդան Օսկանյան. «Միակուսակցական համակարգը սկսել է զիջել իր դիրքերը»
Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում` Գյումրիում, ԲՀԿ-ի հաղթանակը ցույց է տալիս, որ Հայաստանում առկա միակուսակցական համակարգը սկսել է զիջել իր դիրքերը: Սեպտեմբերի 9-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, հիշեցնենք, քաղաքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանը, ում բացի ԲՀԿ-ից, աջակցում էր նաեւ իշխող Հանրապետականը: «Մեր
Սեքսոպատոլոգ. խոպանից «նվերներով» են վերադառնում (Տեսանյութ)
Աշնանը սեռավարակների ակտիվացումը ոչ թե եղանակով է պայմանավորված, այլ, ինչպես մասնագետներն են փաստում, դրանց ինկուբացիոն շրջանի ավարտմամբ: Այսինքն` ըստ մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանի, ամառային արձակուրդները այս կամ այն հանգստի վայրում անցկացնելուց հետո, որոշ մարդիկ սեռավարակներով են հիվանդանում, ինչն, ըստ բժշկի, պատահական կապի հետեւանքով է լինում: Վարակի թաքնված շրջանն անցնելուց հետո, որը տեւում է մի քանի ամիս,
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր » ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 14-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան, Էստոնական, Շինարարների, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Եղիազարյան, Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր»
ՀԱԿ. Հաղորդումից դուրս են մնացել իշխանությունների համար առավել տհաճ, սուր հարցադրումներ պարունակող դրվագները
ԱԺ 2012թ. սեպտեմբերի 12-ի լիագումար նիստի՝ պատգամավորական հայտարարությունները եւ կառավարության հետ հարցուպատասխանը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարան» հաղորդամամբ եթեր հեռարձակվեցին ոչ ամբողջությամբ, էական կրճատումներով: Հաղորդումից դուրս են մնացել գործող իշխանությունների եւ կառավարության համար առավել տհաճ, սուր հարցադրումներ պարունակող դրվագները: Այսպիսով տեղի է ունեցել «ԱԺ Կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերի բացահայտ խախտում: ԱԺ կանոնակարգի նշված
Արծվիկ Մինասյանն առաջարկում է հանրաքվե անել
«Նստած գովում եք այդ օրինագիծը, բայց դուք տեսե՞լ եք Էստոնիայում ինչ է կատարվում, Ռուսաստանը գիտե՞ք ինչու հրաժարվեց դրանից»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս հարցն ուղղեց ՀՀԿ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին: Նա պատասխանեց. «Էստոնիայում եւ Ռուսաստանում չեմ եղել այս հարցի ուսումնասիրության համար, բայց իրենց փորձը, ինչքան հնարավոր է՝ ուսումնասիրել եմ»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը համաձայն կլինի ընդգրկվել զոհված զինվորների ծնողների առաջարկած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում
Սույն թվականի սեպտեմբերի 10-ին խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները դիմում են հասցեագրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ծնողների դիմումում նշված է. «Պահանջում ենք ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավորներից, պատգամավորական վեց խմբակցություններից, ինչպես նաև շահագրգիռ անձանցից։ Պահանջում ենք ներկայացուցիչներ ներգրավել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից»։ Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` ժամանակավոր
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալի պաշտպանը բացարկ է հայտնում դատախազին (ֆոտոշարք)
Դատարանը խորհրդակցական սենյակում է Վահե Ավետյանի սպանության գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց Դավիթ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործոդ դատաքննությունը: Դատարանում դատաքննությանը հետեւելը ընդհանրապես դատական նիստին հետեւելն ու լսելը մեծ ջանքեր է պահանջում՝ դատաքննության լսելիության
Նիդեռլանդներն ընտրեց Եվրամիության «կողմնորոշմամբ» խորհրդարան
Երեկ Նիդեռլանդներում խորհրդարանական ընտրություններ էին: Երեկոյան 21-ին փակվեցին ընտրատեղամասերը, իսկ մի քանի ժամ անց արդեն հայտնի էին նախնական, իսկ գիշերվա 3-ին` վերջնական արդյունքները: Նիդեռլանդներն ընտրեց Եվրամիության «կողմնորոշմամբ» խորհրդարան: Նիդեռլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթեց աջակողմյան «Ազգ, ազատություն, դեմոկրատիա» կուսակցությունը ` Մարկ Ռուտեի գլխավորությամբ, որը խորհրդարանում կունենա 41 պատգամավոր: Երկրորդ տեղում են սոցիալ-դեմոկրատները` «Աշխատանքի կուսակցությունը»՝ 39 պատգամավորով (Դիդերիկ
Փաստաբան Շուշանյանը քննիչին հարցրեց, թե ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել «երեք աստղանի հրեշին»
Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 13-ի նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել Արտակ Նազարյանի մահվան նախորդ օրը վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի եւ Ա. Նազարյանի միջեւ, կապիտան Հակոբ Մանուկյանի հեռախոսով, կայացած հեռախոսազրույցի մասին: Մանուկյանի հեռախոսի բարձրախոսը միացված է եղել, Ուդումյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Նազարյանի
Հոր դեմ «մրցակցող» աղջիկն ինքնաբացարկ հայտնեց
Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Իջևանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավարի թեկնածու էին գրանցված գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Օհանյանը և նրա դուստրը` նույնպես ՀՀԿ անդամ, 31-ամյա Լիանա Օհանյանը: Վերջինս ուսուցչուհի է, նաեւ զբաղվում է գործարարությամբ, մարզի տարածաշրջաններում դասավանդում է տոնական սեղանների ձեւավորման հմտություններ: Ռաֆիկ Օհանյանը 1991թ.-ից ղեկավարում է Աճարկուտ համայնքը, նա
Վահե Ավետյանի գործով դատաքննությունը սկսվում է
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հարսնաքարում» ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով դատավարությունը: Դատաքննությանը, բացի լրագրողներից, կմասնակցեն նաեւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները: Նրանցից մի մասը «Նեմեց Ռուբոն պետք է պատժվի Վահե Ավետյանին սպանելու համար» եւ սեռական հայհոյանք պարունակող ցուցապաստառներով կանգնել են դատարանի շենքի առջեւ: Արփինե
Լեւոն Շիրինյան. Եվրոպան կոկորդիլոսի արցունքներ է թափում հայ զինվորի ոսկորների վրա, բայց պատժամիջոցներ չի կիրառում (Տեսանյութ)
«Հունգարիան Ավստրոհունգարական պետության ժառանգորդն է, որը համագործակցել է Հիտլերի հետ՝ հրեաների ցեղասպանությունը կազմակերպելու գործում: Այնպես որ, դադարեցրեք «եվրոպական արժեքներ» ասելը: Հունգարիան անտեսում է ԱՄՆ-ին եւ եվրոպական արժեքները, մինչդեռ եվրոպական դիվանագիտությունը փայլուն կերպով ծանոթ է հայկական հարցին»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա առաջարկում է իրականացնել համահայկական մոբիլիզացիա՝ հայկական հարցը քննելու եւ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝
Հանրային հեռուստառադիոընկերության պարզաբանումը
«Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թվականի սեպտեմբերի 13-ի համարում լույս տեսած «Հ1 ը գրաքննում է ԱԺ հայտարարությունները և հարց ու պատասխանը» հոդվածի վերաբերյալ հայտում ենք հետևյալը. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը նախկին խմբագրությամբ սահմանում էին Հանրային հեռուստաընկերությամբ Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությունների և վարչապետին ու Կառավարության անդամներին տրված հարցերի տեսագրությունն ամբողջությամբ
«Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը թույլ է տալիս ասել, որ թիմերի միջեւ պատերազմ է». Ստեփան Սաֆարյան
Տարածված լուրերն այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն պատգամավոր է դառնալու Ստեփան Սաֆարյանը՝ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարը հերքեց, ասելով. «Լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդպիսի հարցերի քննարկում մինչ այս պահը «Ժառանգությունում» չի եղել: Կարծում եմ՝ պետք է ընդունել այն, որ այդ մանդատին հավակնում է ցուցակում հաջորդ համարը: Այս պահին ես բացառում եմ իմ գործոնը»: Սաֆարյանն անդրադառնալով
Սոնա Հովհաննիսյան. օպերային ժանրով հոգեւոր երաժշտություն չեն երգում (Տեսանյութ)
Այսօր «Տեսակետ» ակումբում «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը խոսեց երգչախմբի 20-ամյա գործունեությունից և խնդիրներից: «20-ամյա երգչախումբը համառորեն չի ուզում ետ նայել եւ ջանում է լինել այնպիսին, ինչպիսին կա` կատարելով իր առաքելությունը: Մեր կենսագրությունը ներառում է բազմաթիվ համագործակցություններ եւ միջազգային մրցույթներ»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ 20-ամյա տարեդարձի շրջանակում օրեր
Կայք, որի շնորհիվ ծնողը հետևում է իր երեխայի առաջադիմությանը
«Dasaran.am ծրագիրը ունի 2 նպատակ՝ առաջինն էլեկտրոնային մատյանի գաղափարն է, 2-րդը առաջին հայկական կրթական սոցիալական ցանցի գաղափարը» ,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարձր տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի դպրոցներում. Խնդիրներ, լուծումներ» թեմայի շուրջ խոսեց Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը: Նրա խոսքով՝ 352 դպրոց, 160000 աշակերտ այսօր անվճար հիմքերով օգտվում է կայքից. «Յուրաքանչյուր ծնող,
Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ ԼՂՀ-ի ճանաչման խնդիրը պետք է լիարժեք օրակարգ բերվի
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ արտաքին քաղաքական զարգացումներին: Սաֆարյանի գնահատմամբ՝ Սաֆարովի արտահանձնման գնահատման նպատակներից մեկը եղել է կոնֆլիկտի թեժացումը, որից Ադրբեջանն ու Թուրքիան ունեին իրենց յուրահատուկ սպասելիքները. «Ադրբեջանի ցանկությունն էր խնդիրը բարձրացնել միջազգային օրակարգ, որովհետեւ, ըստ էության, շարունակում է դժգոհել, որ աշխարհը հետաքրքրված չէ դրանով ու լուծումներ չի տալիս,















































