Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցության զարգացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին և ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հետևանքով առաջացած իրավիճակին, այդ կապակցությամբ միջազգային հանրության արձագանքներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բազմաթիվ երկրների, միջազգային

Գյումրու ավագանու թեկնածուները արտակարգ իրավիճակ են ստեղծել թիվ 34 ԸԸՀ-ում

Գյումրիում լարված մի իրավիճակ է ստեղծվել` կապված ավագանու թեկնածուների բողոքարկումների հետ: Արդեն 7 ավագանու թեկնածու, այդ թվում նաև անցողիկ հորիզոնականում գտնվողները, բողոքարկում են ` պահանջելով ճիշտ հաշվարկել իրենց ձայները: Արդյունքում նրանք, ովքեր արդեն իսկ տոնել էին իրենց հաղթանակը` ընտրողներին կոնյակ կամ գարեջուր հյուրասիրելով, ստիպված են համակերպվել ցուցակից դուրս մնալու մտքի հետ: Իսկ բողոքարկումները հիմնականում այն

Գլխավոր անտառապետը բացատրում է` ինչու է պետական ներդրումների 40%-ը ոլորտում անարդյունավետ (Ձայնագրություն)

«Անտառի պահպանման, վերականգնման եւ օգտագործման աշխատանքներն իրականացվել են անտառկառավարման հաստատված պլանների էական շեղումներով»,- սա անտառտնտեսության ոլորտում 2011-ին Վերահսկիչ պալատի անցկացրած ստուգումների արդյունքում բացահայտված խախտումներից է, որը նախօրեին հրապարակել է Վերահսկիչ պալատը: ՎՊ-ի հաշվետվության մեջ նաեւ նշված էր, որ անտառային հողերից 38.169 հա օգտագործվել է ոչ անտառային նպատակով եւ համայնքների վարչական եւ կադաստրային քարտեզներում ներառվել է

Փաստաբանն ինքնաբացարկ է հայտնում դատավորին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր չէր ներկայացել Երեւանի քաղաքապետարանը, որը ճանաչվել էր պատասխանող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով: Դատավոր Գայանե Կարախանյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը դատարանին է ներկայացրել իր պատասխանը: Պատասխանողի բացակայությունը չհամարվեց խոչընդոտ, եւ դատական նախնական նիստը սկսվեց: Հայցվորի ներկայացուցիչն էր ճանաչված փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը: Նա 4

Իրանագետ. Վերջին 2 տարում Իրանն առաջին անգամ վերջնագրով խոսեց Ադրբեջանի հետ

Երեկ տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համաժողովի ընթացքում քննարկվող Թուրքիա-Ադրբեջան վիզային ռեժիմի վերացման հարցը Թուրքիայի ճնշմամբ է օրակարգ մտցվել, որը, սակայն, հանվեց Իրանի «սպառնալիքներից» հետո: Այս մասին այսօր ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նշենք, որ Իրանը Ադրբեջանին սպառնացել է` եթե Թուրքիայի հետ Ադրբեջանը վերացնի վիզային ռեժիմը, իսկ Իրանի հետ` ոչ, ապա Իրանը կարգելի ադրբեջանցիների մուտքը Նախիջեւան: Ըստ Արմեն

409.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 12-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.6 դրամ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը՝ Վերահսկիչ Պալատի հաշվետվության քննարկման ժամանակ

Հարգելի խորհրդարան,   Նախ ասեմ, որ մեր խմբակցության անդամներ Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Նիկոլ Փաշինյանի ելույթները լիովին արտացոլում են Հայ Ազգային Կոնգրեսի տեսակետները քննարկվող հարցի վերաբերյալ, եւ բոլոր այդ ելույթները կարող եք ընդունել որպես մեր խմբակցության հավաքական կարծիք: Ես խոսք եմ վերցրել միայն մեկ՝ հավելյալ շեշտադրման համար:   Ես ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Վերահսկիչ

Խորհուրդ՝ նիհարել ցանկացողների համար

Բոլոր նրանց, ովքեր ուզում են նիհարել, գերմանացի գիտնականները խորհուրդ են տալիս կերակուրն ուտելիս կարմիր գույնի սպասքով ճաշել: Գիտնականները նշում են, որ կարմիր գույնը մարդկանց մոտ սպասվող վտանգի մասին զգուշացնող ազդեցություն է թողնում, ինչն էլ ազդում է ախորժակի վրա: Կարմիր գույնի հետ կապված փորձարկումն անցկացվել է 41 կամավոր ուսանողների շրջանում: Արդյունքում՝ կարմիր սպասքից օգտվողներն ավելի քիչ

Ռուստամյանը՝ Դավիթ Հարությունյանին. «Շատ ուրախ եմ, որ ընդունում եք, որ օրը 24 ժամ է, 72 ժամ չի»

ԱԺ հանձնաժողովներում պատգամավորների ընդգրկվելու մասին հարցն է այս պահին քննարկվում ԱԺ-ում, ճշգրտվում է ԱԺ կանոնակարգը: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, դիմելով Դավիթ Հարությունյանին, ասաց. «Շնորհակալություն, որ եթե մի պատգամավորը չի կարողանում ներկա լինել միաժամանակ մի քանի նիստերի, դա արդեն չի դիտվում պարտավորության խախտում, բայց մեկ օգնականի հարցը այդպես մեծ հարց չի, պարո՛ն Հարությունյան»: Ռուբեն Հակոբյանն էլ

Դիպուկահարները Նոր գյուղ հայկական թաղամասում 7 մարդ են գնդակահարել

Aravot.am-ի տեղեկություններով մոտ մեկ ժամ առաջ, սիրիական ընդդիմադիրների կողմից Սիրիայի Նոր գյուղ կոչվող հայկական թաղամասում դիպուկահարի կրակոցից 7 մարդ է զոհվել ու վիրավորվել: Նրանց թվում կա մի երեխա եւ մի հաշմանդամ: Ենթադրվում է, որ բոլորն էլ հայեր են: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում դեպքը տեղի է ունեցել Կիլիկիա անունը կրող շենքի մոտ: Նոր գյուղը հայկական

Չեն տարբերում արդար մարտում զոհվածին գիշերը սպանվածից

Օրեր առաջ «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովին ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը նամակ էր հղել Եվրախորհրդարանին եւ Արեւելեան գործընկեր խորհրդարանների պատգամավորներին, որում փորձել էր մեղմել եվրոպական հասարակության տպավորությունը` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հետ կապված: Սուլեյմանովի նամակի իրավական եւ բարոյական սնանկությանն անդրադառնալով` Վահան Հովհաննիսյանն այսօր  նամակ է տարածել Եվրախորհրդարանում, որը ներկայացնում ենք ստորեւ:   Հարգելի’ գործընկերներ Անկեղծ ասած`

Շարմազանովի պատասխանը Էրդողանին

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նշելով, որ Ղարաբաղի հարցում Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանին: Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանն ի պատասխան` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան

Արտակ Նազարյանին սպանե՞լ են

«Երբ Aravot.am-ին ենք անդրադառնում, համոզվում ես, որ դատախազությունը տապալել է Արտակ Նազարյանի գործը եւ նրանք դիմել են մեղադրական եզրակացությունը դատաքննության այս փուլում հրապարակելուն, դատավորի եւ մասնակիցներիս նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու գործի դատաքննությունը ընթանում է էական խախտումներով, անարդյունավետ: Դատավոր Մարդանյանը ոչ թե անկողմնակալ պրոցես է ղեկավարում, այլ ինքն էլ հանդես է գալիս

Լեւոն Զուրաբյանը հայտարարություն արեց (Տեսանյութ)

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պատասխանելով պատգամավորների ելույթներին, ասաց. «Ես չեմ պատասխանի այն բոլոր ասածներին, որոնք քաղաքական շահարկումներ են եւ բացարձակապես կապ չունեն այստեղ քննարկվող խնդրի հետ: Ես էլ եմ եղել պատգամավոր, գիտեմ, որ շատերն օգտագործում են ԱԺ-ի ամբիոնը՝ իրենց քաղաքական շահարկումների համար»: Անցնելով բարձրացված հարցերին՝ պարոն Զաքարյանը նշեց. «Ֆինանսների նախարարը խոսեց, որ գնումները էլեկտրոնային

Սամվել Հարությունյան. սոցիալական խնդիրներ ունեցող գիտնականներին ճիշտ չէ Հայաստանում պահելը (Տեսանյութ)

 Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ամփոփեց կոմիտեի անցած մեկ տարվա գործունեությունը: Նա արձանագրեց, որ գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթների շրջանակում հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում իրականացված մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է 6, իսկ ռուսաստանյան հումանիտար գիտությունների հիմնադրամի հետ անցկացվող գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում՝ 4 ծրագիր: «Մինչ տարեվերջ կոմիտեն

Զորավարժությունների հավաքագրումն ի՞նչ նպատակ է հետապնդում

Հասարակության շրջանում խուճապ է տիրում: Պատճառն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվում է տարբեր տարիքի տղամարդկանց հավաքագրում: Այսինքն՝ ծանուցումներ են ուղարկվում, որոնց միջոցով խնդրում են զինկոմիսարիատ ներկայանալ տարբեր տարիքի տղամարդկանց անգամ նրանց, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն: Aravot.am-ը ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե նման հավաքագրումն արդյոք կապ

«Քո կյանքն ավելի թանկ է, քան մի րոպե խնայելը»

  Այսօր Մաշտոցի պողոտայի անցումների մոտ մի խումբ դպրոցականներ ու երիտասարդներ պետավտոտեսուչների հետ «Ես ուզում եմ ողջ մնալ», «Քո կյանքն ավելի թանկ է, քան մի րոպե խնայելը» ցուցապաստառներով ակցիա էին անցկացնում: Ակցիայի մասնակիցներն ուզում էին զգուշացնել քաղաքացիներին, որ անցումով անցնեն, չխախտեն երթեւեկության կանոնները: Անցորդներին ցուցադրվում էին սահմռկեցուցիչ պատկերներ, գանգեր՝ հասկացնելով, որ ալարելով եւ փողոցի կենտրոնով

Քննիչը դատական բժշկին հարցաքննելու անհրաժեշտություն չի ունեցել

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 12-ի նիստը, նախօրեի նիստի նման ուշացումով սկսվեց: Սեպտեմբերի 11-ին նիստը նախատեսվածից մեկուկես ժամ ուշացումով էր սկսվել, սեպտեմբերի 12-ը նիստը ` կես ժամ ուշացումով: Երկու դեպքում էլ պատճառը նույնն էր, ուղեկցող ոստիկանները ժամը 11-ին դատարան չէին բերել կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին: Սեպտեմբերի 12-ի նիստում շարունակվում էր քրեական գործով քննիչ Լեւոն

Շանթ Հարությունյանը կդատակոչվի դատարան՝ նախկին պատգամավորների վեճի հետ կապված գործով

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարի տիրանալու համար: Այսօր դատարան պետք է ներկայանար վկա Ավագ Հարությունյանը, սակայն դատավորը տեղեկացրեց, որ

Լեւոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց Վերահսկիչ պալատին՝ հայտնաբերած խախտումների համար

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, կիսելով բոլոր քննադատությունները, որոնք ԱԺ-ում ներկայացրել էին ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության հետ կապված, այնուամենայնիվ, շնորհակալություն հայտնեց Վերահսկիչ պալատին՝ հայտնաբերված խախտումների համար: Նա նշեց. «Անառարկելի է, որ տեղի է ունենում պետության միջոցների վատնում, մսխում: Միայն սոցապ ոլորտում 51 հազար 921 մահացած թոշակառու է հայտնաբերվել,

Երվանդ Բոզոյան. Ադրբեջանը պատճառ է ման գալիս` պատերազմը վերսկսելու համար

Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ իր գնահատականը տվեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա ասաց, որ այն մեծ լարվածությամբ չի անցել: Իր կարծիքով` մեզ մոտ դեռ այդ ինստիտուտը զարգացած չէ, իսկ դա դեմոկրատական երկրների հիմքն է. «Ցավոք այդ ընտրությունները տեղային նշանակություն ունեն, դրա համար էլ հասարակության մեջ մեծ աղմուկ չհանեց: Տեղային մակարդակով լինում են բազում

Վանի հայամետ քաղաքապետն արդեն 90 օր է՝ բանտում է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը եւ քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներին պատմեցին սեպտեմբերի 8-11-ը Արևմտյան Հայաստան կատարած իրենց այցելության ու տպավորությունների մասին: Պատգամավորի պատմելով, այցի նպատակը հայկական շունչն այնտեղ արթնացնելն էր : Ըստ նրա, Վանում մեծ համերգ էին կազմակերպել, ելույթ ունեցան «Վան project-ը » եւ «Ակունք» ազգագրական համույթը, իսկ կիրակի օրն էլ

ԼՂՀ նախկին արտգործնախարարը կողմ է Ղարաբաղի ճանաչմանը

«Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն ի՞նչ կտա ԼՂՀ-ին և ի՞նչ արձագանքներ ու հետևանքներ կունենա». այս թեմայով այսօր «Երկու երես» մամուլի ակումբում կայացավ ասուլիս: Հյուրը է ԼՂՀ նախկին արտգործնախարար` Արման Մելիքյանն էր: Վերջինիս խոսքով, Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը վաղուց է օրակարգային. «Թերեւս հիշում եք1991 թվականի սեպտեմբերը, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղը

ՀՌԿԿ տվյալներով՝ հարցված ադրբեջանցիների 42 տոկոսը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում է պատերազմի միջոցով

Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի Հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը այսօր ներկայացրեց 2011թ. աշնանը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի շուրջ 6000 տնային տնտեսություններում իրականացված Կովկասյան բարոմետրի՝ 2004 թվականից ի վեր միասնական մեթոդաբանությամբ միաժամանակ իրականացվող ամենամյա ընտրանքային հետազոտության արդյունքները: Հետազոտությունը տեղեկություններ է պարունակում հարավկովկասյան երկրների սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացումների վերաբերյալ: Ի տարբերություն

Միակը, ով շնորհավորեց «Ա1+»-ի վերադարձը

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարություններ անելու համար հերթագրվել էր 25 պատգամավոր, ընդդիմադիր գործիչներից ոչ մեկը չխոսեց «Ա1+»-ի՝ եթեր վերադառնալու մասին: Միակը, ով ողջունեց եւ շնորհավորեց «Ա1+»-ի վերադարձը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էր. «Շնորհավորում եմ մեր հասարակությանը «Ա1+»-ի՝ այսքան երկար սպասված վերադարձի համար եւ համոզված եմ, որ այսուհետ եւս ականատես կլինենք առավել անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ

Վստահում են

Երեկ Ազգային ժողովի նիստի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրենք շարունակում են վստահել կառավարությանը: «Ինչպես կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեցին ԱԺ նախագահը եւ մեր ֆրակցիայի այլ անդամներ, այսօր եւս վերահաստատում եմ, որ ՀՀԿ-ն վստահում է վարչապետի եւ մեր կողմից ձեւավորված կառավարության քայլերին»,- ասել է Շարմազանովը: «Առավոտ» օրաթերթ

Անվանի նկարչի ցուցահանդեսը՝ Մանկավարժականի հոբելյանին

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: Անվանի նկարիչը 1956թ. ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ակադեմիան: Նա այն եզակի արվեստագետներից է, ով աշակերտել է կերպարվեստի դեմքերին՝ Բորիս Իոգանսոնին, Ալեքսանդր Գերասիմովին, Զայցեւին եւ ուրիշ երեւելիների: Այս

Հանցագործ կհամարեմ, ով քնած թուրքին կկացնահարի

Կամ կոչ արտաքին գործերի նախարարությանը Ասում են՝ որոշ ուսանողներ ժամանակին որոշել են չարաճճի խաղ խաղալ իրենց հայտնի լեզվաբան դասախոսի հետ եւ հարցնում են՝ Պրոֆեսոր, ի՞նչ է նշանակում նոֆելետ եւ ի՞նչ ծագում ունի: Դե հայտնի պրոֆեսորը հո ցույց չէ՞ր տալու, որ անծանոթ է այդ բառին, եւ սկսում է, թե գիտեք այս բառը փոխառվել է հնագույն խուռիերենից

«Որեւէ մեկի հայրենասիրության վրա չենք կասկածում»

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Վերջինս վերաբերում է տաքսիների վարորդներին, ընտանեկան բիզնեսին, գիտական, գեղարվեստական գրականությանը  հարկային արտոնություններ տրամադրելուն: Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Սրանք մեր ծրագրային դրույթներն են, եւ մենք հետամուտ

«Արարատը դիտում ենք իբրեւ Հայաստան»

Ասում են Երեւանում առաջին անգամ ցուցադրվող ռուս նկարիչները Երեւանի պատմության պետական թանգարանում  բացված «XOLST» ստեղծագործական միավորման մեջ ընդգրկված 7 ռուս գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը աշխուժություն է առաջացրել մասնագետների ու արվեստասերների շրջանում: «Առավոտի» հետ զրուցած գեղարվեստի ոլորտի մարդիկ նույնիսկ չհիշեցին, թե վերջին անգամ Երեւանում երբ են ցուցադրվել միանգամից մի քանի ռուս նկարիչների գործեր: Ցուցահանդեսի այցելուների ու մասնագետների

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031