Օրվա լրահոսը

Վստահում են

Երեկ Ազգային ժողովի նիստի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրենք շարունակում են վստահել կառավարությանը: «Ինչպես կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեցին ԱԺ նախագահը եւ մեր ֆրակցիայի այլ անդամներ, այսօր եւս վերահաստատում եմ, որ ՀՀԿ-ն վստահում է վարչապետի եւ մեր կողմից ձեւավորված կառավարության քայլերին»,- ասել է Շարմազանովը: «Առավոտ» օրաթերթ

Անվանի նկարչի ցուցահանդեսը՝ Մանկավարժականի հոբելյանին

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: Անվանի նկարիչը 1956թ. ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ակադեմիան: Նա այն եզակի արվեստագետներից է, ով աշակերտել է կերպարվեստի դեմքերին՝ Բորիս Իոգանսոնին, Ալեքսանդր Գերասիմովին, Զայցեւին եւ ուրիշ երեւելիների: Այս

Հանցագործ կհամարեմ, ով քնած թուրքին կկացնահարի

Կամ կոչ արտաքին գործերի նախարարությանը Ասում են՝ որոշ ուսանողներ ժամանակին որոշել են չարաճճի խաղ խաղալ իրենց հայտնի լեզվաբան դասախոսի հետ եւ հարցնում են՝ Պրոֆեսոր, ի՞նչ է նշանակում նոֆելետ եւ ի՞նչ ծագում ունի: Դե հայտնի պրոֆեսորը հո ցույց չէ՞ր տալու, որ անծանոթ է այդ բառին, եւ սկսում է, թե գիտեք այս բառը փոխառվել է հնագույն խուռիերենից

«Որեւէ մեկի հայրենասիրության վրա չենք կասկածում»

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Վերջինս վերաբերում է տաքսիների վարորդներին, ընտանեկան բիզնեսին, գիտական, գեղարվեստական գրականությանը  հարկային արտոնություններ տրամադրելուն: Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Սրանք մեր ծրագրային դրույթներն են, եւ մենք հետամուտ

«Արարատը դիտում ենք իբրեւ Հայաստան»

Ասում են Երեւանում առաջին անգամ ցուցադրվող ռուս նկարիչները Երեւանի պատմության պետական թանգարանում  բացված «XOLST» ստեղծագործական միավորման մեջ ընդգրկված 7 ռուս գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը աշխուժություն է առաջացրել մասնագետների ու արվեստասերների շրջանում: «Առավոտի» հետ զրուցած գեղարվեստի ոլորտի մարդիկ նույնիսկ չհիշեցին, թե վերջին անգամ Երեւանում երբ են ցուցադրվել միանգամից մի քանի ռուս նկարիչների գործեր: Ցուցահանդեսի այցելուների ու մասնագետների

Երբ բացվեց տանս դուռը

2009թ. դեկտեմբերի 18-ին նոտարական կարգով վավերացված թիվ 6630 առուվաճառքի պայմանագրով ես ու կինս՝ Ալլա Սեկոյանը, վերջինիս անվամբ ձեռք ենք բերել Երեւան քաղաքի Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի 42 շենքի թիվ 45 բնակարանը: Այնուհետեւ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տարածքային ստորաբաժնման կողմից 2010թ. սեպտեմբերի 8-ին տրված թիվ 2525216 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ հիշատակված անշարժ

Չունենք արտաքին քաղաքականություն

Այսօր էլ տեղական ու արտերկրի մամուլն ու ԶԼՄ-ները հեղեղված են հունգարա-ադրբեջանական մութ գործարքի եւ նրա հետեւանքների մեկնաբանությամբ: Չնայած հետեւանքները մեզ համար պարզ էին եւ սպասելի, այդուհանդերձ, տաք-տաք գլխով մեր պատասխան քայլերը լոլիկային մտածողությունից այն կողմ չեն անցնում: Ավելին՝ Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը մեզ հիշեցնում է տարիներ առաջ Վարուժան Կարապետյանին Հայաստանին վերադարձնելու գործը,

Տարոն Մարգարյանը հանդիպել է Վայմարի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հետ

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանիայի Վայմար քաղաքի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով լուրջ քայլեր են ձեռնարկվում ոլորտային տարբեր ուղղություններով.  « Մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում այսօր

Նիկոլ Փաշինյան. «Պարոն Զաքարյան, ժողովուրդը ձեզ եւ ձեր հիմնարկին 859 մլն դրամ է վճարում, որ պատշաճ հաշվետվություն տաք»

«Վերահսկիչ պալատն ունի կայք: Վերահսկիչ պալատի նախագահը ԱԺ է եկել այս չարաբաստիկ լուրը ռասկրուտկա անելու»,- այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունն այսպես քննադատեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը,- «ներկայացվել է 13 էջանոց մի թուղթ, նման հաշվետվություն կարող է ներկայացնել Հայաստանի հասարակության 70 տոկոսը: Բոլորն էլ գիտեն, որ անորակ շինաշխատանքներ են լինում, որ ոչ համապատասխան մարդիկ ընդգրկվում

Սասունցի Դավթի արձանին հարակից կիսակառույցը ոչ քանդում են, ոչ սարքում

Արդեն քանի տարի է՝ այն բոմժերի ու մարմնավաճառների համար «հյուրանոց» է ծառայում Երեւանի երկաթուղային կայարանի հրապարակը՝ իր ճարտարապետական համալիրով, հատկապես Սասունցի Դավթի արձանով, աչք է շոյում: Սակայն անհասկանալիորեն տասնամյակներով հրապարակի արժեքները նսեմացնում է արձանի հարեւանությամբ հառնող բազմահարկ կիսակառույցը՝ «Սասունցի Դավիթ» նախկին կինոթատրոնի շենքը: 45 տարիների ընթացքում կինոթատրոնը վերացվելուց հետո շինությանը պարտադրվել են տարբեր գործառնություններ: Վերջին

Հայկական կոնյակը կեղծելը բարձր ատյաններում համաձայնեցված է

Կեղծ կոնյակի եւ հայ առաջին օղի թորողների գաղտնիքները բացում է գինեգործ Ավագ Հարությունյանը Եթե աշխարհում լավագույն օղիներն արտադրվում են հյուսիսային եվրոպական երկրներում, դա դեռ չի նշանակում, որ օղու հայրենիքն էլ է այնտեղ: Իրականում առաջին օղի թորողները հայերն են եղել, եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ այսօր, ըստ վիճակագրական տվյալների, հայերն օղի ավելի շատ են օգտագործում,

«Ժառանգությունը» սպասարկել է «ռեւանշիստների՞ն»

Կուսակցությունը որոշել է նախագահական ընտրություններում չսատարել նրանց, ովքեր ցանկանում են «վերադառնալ իշխանության եւ իշխանության ժամանակ չտարածը փորձեն այսօր տանել»: «Հնարավոր համարում եմ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը, ինչպես նաեւ «Ժառանգությունից» այն կուսակցականների առաջադրումը, ովքեր համապատասխանում են ՀՀ Սահմանադրության առաջադրած պահանջներին, եւ ովքեր հանրահայտ են, ընդունելի հանրության կողմից»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝

«Դաշնակցականի պատվիրատուները նրան անտեր թողեցին»

 Ասում է Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի պետը Չնայած ՏԻՄ ընտրություններն արդեն ավարտված են, հայտնի է Գյումրու նոր քաղաքապետի անունը, սակայն թեկնածուների միջեւ լեզվակռիվը դեռ շարունակվում է: ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը, ով ստացել էր 10 հազար 281 ձայն, նախորդ օրը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի սեղմի Սամվել Բալասանյանի ձեռքը ու նրան չի շնորհավորի, քանի

«Ես չէի պատկերացնում, որ այդքան կապված կլինեմ դեռ նոր ծնված երեխայի հետ». Սուրոգատ մոր խոստովանություն

Նարինեն երեք երեխաների մայր է, ով ամուսնալուծվել է հինգ տարի առաջ, ամուսինը հարբեցող էր. «Մի օր ամուսնուս հարբած վիճակում տեսնում է իր տնօրենը եւ ազատում աշխատանքից: Սկզբում ուղղակի խմում էր ու քնում, հետագայում սկսում է ագրեսիվ դառնալ, զայրանալ երեխաների վրա, իսկ վերջին շրջանում անհիմն վեճեր է սկսում եւ ծեծում ինձ»,-պատմում է Նարինե Պետրոսյանը: Նարինեն մանկավարժ

Գեղջկական չտեսություն

Ո՞վ ասաց, որ Արեւմուտքում կոռուպցիա չկա: Երեկ, օրինակ, ոստիկանություն է կանչվել Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմենիկ դե Վիլպենը, որին, ըստ ամենայնի, կասկածում են հյուրանոցային բիզնեսում տեղ գտած խարդախությունների հետ առնչություն ունենալու մեջ: Ֆրանսիական թերթերը հիշեցնում են, որ այդ անձնավորությունը, լինելով նախկին նախագահ Սարկոզիի կուսակիցը, բարդ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ եւ մի շարք կասկածելի գործերով կամա

Գրանցվել է «ՏաԹևերի» 100000-րդ հաճախորդը

Երկու տարի առաջ, երբ «ՏաԹևերի» ճոպաններն արդեն ձգված էին, քչերն էին պատկերացնում, թե որքան մեծ կլինի դրա ազդեցությունը հարակից համայնքների զարգացման վրա:  Բավական է միայն նշել, որ ճոպանուղու կառուցմամբ այս զբոսաշրջային գոտի այցելությունները մի քանի անգամ ավելացել են: Հուլիսի 21-ին գրանցվել է «ՏաԹևերի» 100000-րդ հաճախորդը: Երջանիկ 100000-րդը Շինուհայր գյուղի բնակիչ Անահիտ Մայիլյանն է: Նա 54

Դատախազության մերժումը Մհեր Ենոքյանի փաստաբանը բողոքարկում է դատարանում

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործի վերաբերյալ նոր բացահայտված հանգամանքներով վարույթ սկսելու դատախազությանն ուղղված դիմումը մերժվել է՝ առանց լուրջ հիմքերի»,- վստահեցնում է Ենոքյանի փաստաբան Վահագն Մանուկյանը: Այսօր «Հայելի» ակումբում նա ասաց, որ դատախազության մերժումն արդեն բողոքարկել են ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ փաստաբանի, միայն վերջերս է պարզվել, որ սպանությունը կատարելուց հետո տուժողի դին տեղափոխվել եւ թաքցվել

Գագիկ Հարությունյան. «Հիմարացած թշնամին պակաս վտանգավոր է իրական թշնամուց» (Տեսանյութ)

Այսօր «Փաստարկ» ակումբում «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը խոսեց Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած իրողությունների և ապագա հնարավոր զարգացումների մասին: «Ադրբեջանը եւ Թուրքիան գենոցիդոգեն ազգային-պետական կազմավորումներ են: Այն, ինչը որոշակիորեն անվանում ենք միջազգային հանրություն եւ դրանից բխող մոտեցումների կարեւորություն, իրականում պայմանական հասկացություներ են: Ադրբեջանի քայլն անակնկալ չէր, բայց անսպասելի էր եվրոպական երկրների արձագանգը: Հետեւաբար, իդեալներ պետք է

Չվերթները դեպի Հալեպ կդադարեցվե՞ն

Ոչ սիրիահայերը, ոչ Սիրիական ազգային ավիափոխադրող ընկերությունում տեղյակ չեն՝ կդադարեցվեն արդյոք չվերթները օդանավի ուղեւորների վրա կրակահերթից հետո: Դրա արդյունքում զոհվել էր 4 և 10 հայ ուղեւոր։ Հաջորդ չվերթը դեպի Հալեպ ծրագրվում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ադրբեջանցի մարդասպանի հարցը` Եվրախորհրդարանում

Եվրախորհրդարանի հինգ հիմնական քաղաքական ուժերը բանաձեւերի նախագծեր են կազմել, որոնցից յուրաքանչյուրում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ մտահոգություն է արտահայտվում, ինչպես նաեւ Ադրբեջանին, կամ Ադրբեջանին ու Հայաստանին ուղղված կոչեր ու առաջարկներ կան: Պահպանողական խմբակցությունը մտահոգություն է հայտնում մարդասպան Սաֆարովին Բաքվում հերոսացնելու, նրան մայորի կոչում շնորհելու, 8 տարվա աշխատավարձը վճարելու կապակցությամբ: Պահպանողականները Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են

Երեւանից Հալեպ վերադարձող չորս սիրիահայեր զոհվել են

Երեքշաբթի օրը Երեւանից Հալեպ թռչող Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության ինքնաթիռի չորս ուղեւորներ Հալեպի օդանավակայանի ճանապարհին  կրակահերթերի տակ են ընկել ու զոհվել: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ` կրակոցներ արձակողները մի քանի ավտոմեքենայով են եղել, օդանավակայանի ճանապարհին սկսել են կրակոցներ արձակել դեպի տուն շտապող հայերի ուղղությամբ: Օգնության է հասել կառավարության զորքը` փրկելով մնացածներին:

Արամ Մանուկյանը անարդյունավետ է գնահատում Վերահսկիչ պալատի գործունեությունը

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը երեկ ԱԺ-ում լսելով 2011-ի տարեկան հաշվետվությունը՝ մեղադրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին. «Ձեզ համար տաբու է ֆինանսների նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը, միայն ռազմական կարիքների համար գնումներն եք գրել, ոչ մի բառ չունեք գրած: Ես իրավունք ունեմ եզրակացնելու, որ այստեղ ստուգում անելու իրավունք չունեք»: Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը նշեց. «Չթույլատրվող բնագավառ չկա: Ես

Նոր դուետ. Լանա Խաչատրյան և Վիլհելմ՝ «Energize»

Երկարատև երաժշտական դադարից հետո երգչուհի Լանա Խաչատրյանը կրկին շարունակում է անակնկալներ մատուցել իր երկրպագուներին: Արդեն կարող ենք վայելել Լանայի նոր ռիթմիկ երգն ու տեսահոլովակը, որը դուետ է Վիլհելմ անունով մի երգչի հետ: Երգը կոչվում է «Energize»: Երաժշտությունը գրել է Շուշան Սարգսյանը, խոսքերի հեղինակը Իննա Մկրտչյանն է: Youtube-ում տեսահոլովակը ունի 900-ից ավելի դիտում: Մեկնաբանություններ ու կարծիքներ

«Ընտրությունը քոնն է» ՀԿ Գյումրում ՏԻՄ ընտրությունների դիտարկումների արդյունքները

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության՝ 2012թ. սեպտեմբերի 9-ի՝ Գյումրի քաղաքի ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ   «Ընտրությունը քոնն է» (ԸՔ ՀԿ) դիտորդները ս.թ. սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունները դիտարկել են Գյումրի քաղաքի ընտրատեղամասերի մեկ երրորդում: Կազմակերպության դիտորդների կողմից դիտարկվել են ընտրական տեղամասային կենտրոններում տիրող մթնոլորտը, ընտրական հանձնաժողովների գործողությունները, ընտրական ընթացակարգերի պահպանումը, քվեարկության

Միանգամից` երեք աղջիկ. Երևանում եռյակ ծնած Աննան սիրում է, երբ «տանը շատ երեխաներ են լինում»

Տիկնիկի չափսերի Մարգարիտան, Յանան և Նունեն դեռևս բժիշկների հսկողության տակ են, սակայն մի քանի օր առաջ եռյակ քույրիկների լույս աշխարհ գալը իսկական տոն է դարձել ոչ միայն երջանիկ ծնողների, բարեկամների ու ընկերների, այլև բուժաշխատողների համար: Փոքրիկ, դեռևս ոչինչ չգիտակցող ու անկանոն շարժումներով հրաշալի եռյակը 27-ամյա Աննա Քարտաշյանի առաջին զավակներն են: «Երջանիկ եմ, որ միանգամից երեք

Վանիկ Զաքարյան. «Բռնցքամարտի, ըմբշամարտի ու շախմատի մեջ էական տարբերություն կա»

  Ստամբուլում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում ի պատասխան ՀՇՖ պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանի հայտարարության, թե ոչ Հայաստանի, ոչ այլ երկրները ներկայացնող հայ շախմատիստները չեն կարող մեկնել Բաքու, ապահով զգալ եւ շախմատ խաղալ, Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հակադարձել է, թե Հայաստանի բռնցքամարտիկներն ու ըմբիշները եղել են Բաքվում, մասնակցել աշխարհի առաջնությունների, անգամ Ռուսաստանի թիմի կազմում

Ինչո՞ւ ենք հիմա էլ քաղաքային միջավայրը դարձնում մահարձանատեղի

Երեւանի ավագանին հաստատել է (բնականաբար՝ միաձայն) Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Հ.Դանիելյանի  անվան  արվեստի  դպրոցին հարակից  տարածքում տեղադրելու վերաբերյալ նախագիծը: Որոշման համար հիմք են հանդիսացել Նոր Նորք  վարչական շրջանի  բնակչության կողմից ներկայացված առաջարկություններն ու դրա վերաբերյալ վարչական շրջանի  ղեկավարի  միջնորդությունը՝  հաշվի առնելով վարչական շրջանի զարգացման, կառուցապատման բնագավառներում Դավիթ Պետրոսյանի   ներդրումը: Կոնկրետ

Էլեկտրական շաղափների գողը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.20, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել 30-ամյա մի քաղաքացի և հաղորդում  տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, բաց դռնից մուտք գործելով Էրեբունի փողոցի թիվ 28 շենքի առաջին հարկում գտնվող տարածք՝ գողացել են 3   էլեկտրական շաղափ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: Նույն օրը, ժամը 21.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները Էրեբունու փողոցի թիվ

Վրաերթի են ենթարկվել 5-ամյա տղաներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.30-ին, «Նիսան»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսահակյան պողոտայի թիվ 1/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  *** Սեպտեմբերի 11-ին, ժամը 12.10-ին,   «ՎԱԶ-2106» 26 ԼՏ 597 ա/մ-ն, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031