Օրվա լրահոսը
Երեւանում օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է
Երեւանում փոքր այգիների ու բակերի մակարդակով բարկեկարգումներ լինում են, բայց հանրային տարածքի հաշվին կառուցապատման գործընթացը շարունակվում է : «Օղակաձեւ այգում արդեն 2 ամիս է բետոններով շինարարություն է ընթանում, Նանուսենի այգում թանգարան է կառուցվում, ապագայում էլ մատուռ է կառուցվելու, արդեն ցուցանակ է դրված: Քննարկումներ են գնում Մաշտոցի այգու՝ Սարյանին հարող հանրային տարածքի հաշվին Համազգային թատրոնի շենքը
Չկա՛ ազգային երաժշտությունը քարոզելու հայեցակարգ
Հայտարարում է կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանը Դեռեւս 1980-ականներին հայրենիքում եւ արտերկրում արդեն ճանաչված կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանը 1990-ականների սկզբից ապրում ու ստեղծագործում է Փարիզում: «Առավոտի» հետ զրույցում նա ներկայացրեց որոշ նկատառումներ՝ Հայաստանում եւ Եվրոպայում ստեղծագործական աշխատաոճի տարբերությունների մասին: Մեր զրուցակիցը հայտնեց, որ եթե մեզանում որպես նախաձեռնող հանդես է գալիս հիմնականում մշակույթի նախարարությունը ու երբեմն էլ անձամբ
Գիտնականները հուշում են պետությանը
Որ անհատական նախաձեռնություններով համապետական խնդիր չի լուծվում Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի (ԳԱՏԱՀ) փոխտնօրեն Ալեքսանդր Խաչունցն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս զբաղվել են գիտության ոլորտի առեւտրայնացման ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ, workshop-եր ու սեմինարներ անցկացրել եւ փորձել գիտական հանրության հմտությունները այդ հարցերում ավելի բարձրացնել: Պարոն Խաչունցը տեղեկացրեց, որ թեմային ավելի լուրջ անդրադարձել են՝ մասնավորապես
Ինչ են թաքցնում
Այն մասին, թե ինչպես են պաշտպանվում տուժողների իրավահաջորդների իրավունքները Հայաստանում Ողբերգական հանգամանքներում կորցրել եմ 25-ամյա որդուս: Չեմ էլ փորձում նկարագրել հարազատներիս եւ իմ հոգեվիճակը, որովհետեւ այսքան խորը եւ անփարատելի վշտի պայմաններում բոլոր տեսակի խոսքերը կարծես թե ավելորդ են: Ուստի, չփորձելով տրվել զգացմունքներիս, կփորձեմ նկարագրել իրավիճակը: 2011թ. փետրվարի 13-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Արամ Վարդգեսի Հովհաննիսյանն իր
Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը
Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է <<Հանրապետական կուսակցություն>> խմբակցության նիստում միաձայն կողմ քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին։ Քաղաքապետը ներկայացրել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի ավագանու անդամի լիազորությունները վայր դրած Դերենիկ Դումանյանի մանդատը փոխանցվել է ավագանու թեկնածության ցուցակում հաջորդ համարն զբաղեցնող Մանասե Թադևոսյանին: Շնորհավորելով խմբակցության
«Ֆրանսերենն ինձ սպանեց». կարծիքներ Սերինե Պողոսյանի «Oh Paris Paris»-ի մասին (Աուդիո)
Սերինե Պողոսյանը ներկայացրել է իր նոր երգը. այն կոչվում է «Oh Paris Paris»: Երգչուհին հանրությանն ավելի շատ հայտնի է դարձել «Սառը քամի» երգով, որը նա կատարում է Անդրեի հետ: «Oh Paris Paris»-ը Youtube-ում հայտնվել է օրեր առաջ և հասցրել է գրանցել 200-ից ավելի դիտում: Կարծիքների ու մեկնաբանությունների պակաս ինչպես միշտ չի զգացվում, հատկապես բացասական կարծիքների.
ՀԱԿ-ի երիտասարդները կազմակերպել էին ֆլեշ-մոբ (տեսանյութ)
2011 թ. օգոստոսի 9-ի դեպքերի մեկ տարին լրանալու և դրան հաջորդած Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման, իսկ այնուհետև հուլիսի 20-ի դատավճռով նրանցից 4-ին` Սարգիս Գևորգյանին, Արտակ Կարապետյանին, Տիգրան Առաքելյանին, Դավիթ Քիրամիջյանին մինչև 6 տարվա ազատազման դատապարտելու կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին ֆլեշ-մոբ: Հայ ազգային կոնգրես
Գարեջրագործներից բաղկացած ավագանի՝ Գյումրիում
Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանն իր հետ քաղաքապետարան կտանի նաեւ գարեջրի գործարանի իր աշխատակիցներին: Գյումրիում անզիջում պայքար է սկսվել ավագանու անդամ դառնալու համար. երեկվա դրությամբ մոտ 45 հոգի արդեն իսկ պաշտոնապես դիմել են թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ ցանկություն հայտնելով հետագայում արժանանալ այս կոչմանը: Ընթերցելով թեկնածուների ցանկը՝ տեսնում ենք, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում
Իմ հայը
Իմ ապրած եւ մեծ աշխարհի հետ իմ շփման տարիների ընթացքում ես երկար մտածում էի, որ մի օր կգրեմ, կփորձեմ հասկանալ, ճանաչել հայի, այսինքն թե՝ իմ հոր, մոր, իմ եւ ընկերներիս ու ճանաչածս մարդկանց տեսակն ու նպատակը: Ուզում էի գրել ու վախենում էի պատմությունից, վախենում էի Խորենացուց, Նարեկացուց, ընդհանրապես պատմությունից էի վախենում, վախենում էի իմ գիրը
Սարգսյանը նրբորեն Պուտինին ասել է՝ ո՞չ
Եվրոպա, թե՞ Ռուսաստան. այս է խնդիրը Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին կայացած հանդիպումից եւ դրան հետեւած հայտարարություններից «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանի համար պարզ է դարձել, որ դեռեւս անորոշ է մնում Երեւանի պատասխանը՝ Եվրասիական միությանն անդամակցության մասին: Իսկ ավելի ստույգ՝ այս պահին մաքսային միությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երեւանի նման կրավորական կեցվածքը մեր
Պուտինը նաեւ գարեջուր է սիրում
Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան նախորդ օրը կայացած հանդիպման վերաբերյալ վերջին շաբաթվա ընթացքում այնպիսի վերլուծություններ են գրվել, որ ես պարզապես զարմանում եմ դրանց հեղինակների իրազեկության վրա: Մեր վերլուծաբանները հավաստի աղբյուրներ ունեն թե՛ մեր նախագահականում, թե՛ Կրեմլում, եւ պետությունների երկու ղեկավարների hետ նման մտերմությունը նրանց թույլ էր տվել կանխատեսելու, թե ինչ է Պուտինը ասելու Սարգսյանին: Իսկ ասելիքը, ըստ
Խաղողօրհնեքը կարմիր խնձորի ճակատագրի՞ն է արժանանում
Այս կիրակի հայ առաքելական եկեղեցին նշում է սբ. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որի ընթացքում կկատարվի խաղողօրհնեք: Տոնը վերաբերվում է Աստվածածնի մահվանը եւ դրանից հետո երկինք համբարձվելուն: Երբ Հայաստանում քարոզից հետո Բարդուղիմեոս առաքյալը վերադառնում է եւ ցանկանում է տեսնել Մարիամին, տեսնում է, որ դամբարանում նա չկա, եւ ենթադրում է, որ Հիսուսը վերցրել է իր մոտ: Այդտեղից
«Պարբերաբար ծեծի ենթարկվող հերոսուհիների ամուսիններն ու ընկերները առավել քնքուշ են սկսել վերաբերվել իրենց կանանց»
Ինչպես գիտեք, «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հայկական հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության և կանանց նվաստացման շարունակական դրսևորումների դեմ: Բողոքի ալիքը սկսվել էր հուլիսի 27-ին կազմակերպված բողոքի ակցիայով: Ակցիայի ժամանակ ցուցադրվեց կազմակերպության կողմից մշակված մի հոլովակ, որը կարճ ժամանակում ունեցավ ավելի քան 8000 դիտում (https://www.youtube.com/watch?v=jdgvHI-4638&feature=player_embedded): Ակցիայի ընթացքում սկսվեց ստորագրահավաք, որին միացան
Հարուցվեց քրեական գործ՝ զինվորականի կնոջ դիմումի համաձայն
Օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, ավագ լեյտենանտ Համլետ Ասրյանի կողմից որոշում կայացվեց քրեական գործ հարուցելու եւ վարույթ ընդունելու մասին: Պաշտոնական կեղծիքի համար որպես կասկածյալ կներգրավվի Բյուրեղավան քաղաքի քաղաքապետի խորհրդական Արթուր Ղալայանը, որը, ըստ քննիչի որոշման, «հանդիսանալով պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով Բյուրեղավանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը եւ նշանակված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող
5 հազար դոլարի ոսկեղենը վերադարձնողը դրամական պարգեւ կստանա
Օգոստոսի 9-ին մարզային Տավուշ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որ օգոստոսի 7-ին «ՎՏԲ» բանկի Իջեւանի մասնաճյուղում կորել են Ազատամուտ գյուղի մի բնակչի պատկանող մոտ 5 հազար դոլար արժեքով ոսկե զարդեր: Հայտարարության մեջ նշված է, որ ոսկեղենը բանկում գրավադրված է եղել : Ազատամուտի բնակիչը ( անուն-ազգանունը հարկ չենք համարում հրապարակել) ոսկե զարդեր գտնող-վերադարձնողին խոստանում է դրամական խոշոր
Նախագահ. «Հայապահապանության խնդիրները դադարել են լինել միայն Սփյուռքի կազմակերպությունների մտահոգությունը»
Ինչպես հաղորդել էինք Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկեց ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը: Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղեց խորհրդաժողովի մասնակիցներին. «Որպես համայն հայության հայրենիք` մենք պարտականություն ունենք կատարելու նաև աշխարհասփյուռ հայերի առաջ, քանի որ հայապահապանության խնդիրները դադարել
Այսօր Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի փառատոնը
Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում անցկացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 3-րդ փառատոնը: Դրա ընթացքում բացվելու է հայտնի մնջախաղացի հուշարձանը: Այսօր Մշակույթի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանն ասաց, որ Ենգիբարյանի արձանը հրաշալի կոթող է եւ մեծ նվեր փառատոնին. «Կցանկանայի, որ մյուս քաղաքապետերն էլ հանդես գային նման նախաձեռնություններով»: Որքանով տեղյակ է Դադասյանը, Ծաղկաձորի հյուրանոցներն
Լերմոնտովո գյուղի բնակիչը «օտարազգի» բույսեր է աճեցնում. «Սա ինձ համար ընդամենը հոբբի է»
Լոռեցի 62-ամյա Արամ Նազարյանը հանրապետությունում առաջինն է, ում տնամերձ հողամասում ավանդական լոլիկի ու կարտոֆիլի կողքին իրենց արմատներն են ձգել աշխարհի տարբեր երկրներից բերված բուսատեսակները: «Հայաստանում ես առաջինն եմ այս բույսերի աճեցմամբ զբաղվել, հիմա արդեն ուրիշներն էլ կլինեն, բայց նրանց թիվը մեծ չէ»,- ասում է նա: 220 մետր մակերեսով փոքրիկ հողամասը Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակչի
«ԲՀԿ-ն երիտասարդներին ստիպողաբար կուսակցական չի դարձնում». Վահե Էնֆիաջյան
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, խոսելով օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդների միջազգային օրվա մասին, ասաց, որ այդ օրը տարբեր ՀԿ-ներ, կուսակցությունների երիտասարդական թեւեր տարբեր ձեւաչափերով են նշում: Ըստ Էնֆիաջյանի՝ ԲՀԿ-ն ամառվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր է նախատեսել, որոնց մի մասն արդեն իրականցվում է: Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին նախատեսվում է վերագործարկել Երիտասարդական խորհրդարանը, ինչն, իր կարծիքով,
ԿԳ փոխնախարար. մտահոգիչ են Սփյուռքի դպրոցների փակման եւ հայերենով խոսողների թվի նվազման խնդիրները
Այսօր` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մեկնարկեց ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում է շուրջ 150 գործիչ` 20 երկրից: Խորհրդաժողովում քննարկման նյութ են դառնալու 2010 թ-ի 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագծվող միջոցառումները, ինչպես նաև` Սփյուռքում
Էջմիածնում և Մեծամորում՝ երկուական թեկնածու
Էջմիածնում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 9-ին առաջադրվել է մեկ թեկնածու ` անկուսակցական Արմինե Հովհաննիսյանը: Մեծամորում քաղաքապետի պաշտոնում նոր առաջադրումներ չեն եղել: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Այսպիսով, Էջմիածնում առաջադրված է 2 թեկնածու: Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնաառաջադրվել էր գործող քաղաքապետ, անկուսակցական Կարեն Գրիգորյանը: Մեծամորի քաղաքապետի պաշտոնում առայժմ առաջադրված է
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՐՁԱԿ
ՀԱԿ-ը հակված է հակընդդեմ հակահարված տալ հակազգային, հակաժողովրդական, հակաժողովրդավարական, հակապետական եւ հակաՀԱԿ հակառակորդին:
Փորձում էին թմրամիջոց պատրաստել
Օգոստոսի 9-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գրիբոյեդովի փողոցի մի բնակարանից հայտնաբերել են ներարկիչներ և սրվակներ` թափանցիկ հեղուկներով, տարբեր դեղահաբեր և թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ: Նույն բնակարանից բերման են ենթարկվել 1973 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն, 1972 թ. ծնված Արթուր Դ.-ն և 1975 թ. ծնված Ռուբեն Մ.-ն: Ալեքսանդր Ա.-ն և Արթուր Դ.-ն հայտարարել են, որ իրենք
Ուղիղ միացում. Ստեփան Գրիգորյան եւ Թաթուլ Հակոբյան
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 29-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Հաղորդաշարի հյուրերն են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը եւ քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը: Քննարկման թեման` ինչ կշահի եւ ինչ կկորցնի Հայաստանը` Եվրասիական միությանն անդամակցելու դեպքում: Watch live streaming video from aravot at livestream.com
Սամվել Խաչատրյան. «Եթե մասնագետները, մարզիչները եւ օլիմպիական կոմիտեի նախագահը որոշեն, ես հրաժարական կտամ»
Լոնդոնի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու չորս տարիների ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան եւ ՀԱՕԿ-ը արել են Խաղերին լավագույնս պատրաստվելու համար անհրաժեշտ ամեն բան, Խաղեր մեկնող ծանրորդներին ընտրել ըստ իրական արժանիքների: «Aravot.am.-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եւ ավելացրեց, որ եթե մասնագետներն ու սպորտի ղեկավարները համարեն, որ ինքը լավ չի աշխատել, պատրաստ է նաեւ
Թունավորում
Օգոստոսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Թումանյան 26ա շենքի 17-րդ բնակարանի բնակչուհի` 1987 թ. ծնված Անի Հարությունյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: ԱԻՆ
Հռիփսիմե Խուրշուդյանը կամքի դաս տվեց նաեւ տղաներին
«Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի համար ոչ միայն միակ մեդալը նվաճեց, այլեւ կամքի ու պայքարելու դաս տվեց նաեւ տղաներին, – «Aravot.am»-ին ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: – Նրա բրոնզե մեդալը ինձ համար ոսկու արժեք ունի: Եթե հեռուստաէկրանին նկատել եք, նրան աշխատեցնում էին կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ
Բախվել են մեքենաներ
Օգոստոսի 9-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-31105» մակնիշի S2951 պ/հ («Ալիք» ՍՊԸ տաքսի ծառայություն, վարորդ` 1955 թ. ծնված Աշոտ Պարոնյան) և «ՈՒԱԶ 452» մակնիշի 671 ՍՏ
Հայտարարությունը փոխանցել են եւ գնացել տոնելու Զուրաբյանի տարեդարձը
Նախօրեին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր անդամներ Արարատ Զուրաբյանը, Կարեն Կարապետյանը, Դավիթ Առաքելյանը, Գառնիկ Գեւորգյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը դուրս են եկել կուսակցությունից, ինչի մասին համապատասխան հայտարարություն են փոխանցել կուսակցության վարչությանը: Հայտարարության տեքստը նրանք փոխանցել են վարչությանը եւ գնացել տոնելու Արարատ Զուրաբյանի ծննդյան տարեդարձը: Հայտարարության տեքստն առայժմ չի հրապարակայնացվում, ինչպես նաեւ մեկնաբանություններ

















































