Օրվա լրահոսը

Henaran.am-ը ենթարկվել է հակերային հարձակման

Henaran.am-ը ենթարկվել է հակերային հարձակման, ինչի պատճառով մի քանի ժամ կայքն անհասանելի էր: Անվտանգության համակարգը, ենթարկվելով հարձակման, ավտոմատ դադարեցրել էր կայքի աշխատանքը: Չնայած մասնագետներին հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել կայքը, այնուամենայնիվ տեխնիկական թերություններն ամբողջովին վերացված չեն եւ հնարավոր են նոր ընդհատումներ: Հենարան մամուլի ակումբ

Քանդակագործ Տիգրան Արզումանյանը SOS է հնչեցնում. «Լեռնապարը» վտանգված է

Տիգրան Արզումանյանի՝ «Դվին» հյուրանոցի բակում գտնվող «Լեռնային պար» կամ «Լեռնապար» խմբաքանդակը վտանգված է: Քանդակագործը արդեն քանի տարի SOS է հնչեցնում. բոլոր քաղաքապետերը խոստացել են օգնել, բայց առայժմ «սայլը տեղից չի շարժվում»: Դեռեւս 2006-ին «Առավոտն» էլ է անդրադարձել խնդրին, որը գնալով ավելի է բարդանում: Այսօր «Հայելի» ակումբում Երեւան քաղաքի ավագանու անդամ Լեւոն Իգիրթյանը հայտարարեց. «Ոչ միայն

Թաթուլ Հակոբյան. «ԱԶԴԱԿ»-ի բացառիկ համարները հայագիտական լուրջ հատորներ են (Տեսանյութ)

Այս տարի լրանում է «ԱԶԴԱԿ» թերթի 85-ամյակը, ինչի առիթով «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին՝ ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, «ԱԶԴԱԿ»-ի երևանյան թղթակից Թաթուլ Հակոբյանը եւ թերթի մշակութային բաժնի պատասխանատու Մովսես Հերկելյանը: Ինչպես տեղեկացրեց Կ. Մանոյանը, «ԱԶԴԱԿ»-ը լույս է տեսել 1927թ-ից՝ Հայկ Պապյանի գլխավորությամբ, իսկ 1965-ից՝ տպագրվել որպես Դաշնակցության Լիբանանի կենտրոնական կոմիտեի

Հայերը ճարպակալում են. զգուշացնում են մասնագետները

Գիրություն, անորեքսիա, ճարպակալում. այս խնդիրների բժշկական եւ հոգեֆիզիոլոգիական վերլուծությունը փորձեցին տալ էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանն ու «Բորմենտալ» կենտրոնի հոգեբան Արմինե Փաշայանը: Բաղրամյանի ձեւակերպմամբ՝ գիրությունը չի հանդիսանում հետեւանք հորմոնալ խախտման. «Մարդկանց ընդամենը 1-5 տոկոսի դեպքում է լինում, երբ ճարպակալման հիմքում ընկած է լինում հորմոնալ տեղաշարժ, մնացած 95 տոկոսի պարագայում ճարպակալումը կրում է սննդային ալիմենտար բնույթ: Դա առաջանում

Թուրքիայից լոլիկ կամ մեկ այլ սննդամթերք չենք ընդունում, անգամ ծաղիկներից ենք հրաժարվում

Օրերս բնապահպանները խիստ մտահոգություն հայտնեցին, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները, որոնք արդեն Հայաստան էլ են ներթափանցել, սպառնում են հայի գենոֆոնդին: Այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարության եւ գործողությունների վերաբերյալ սեմինարի ժամանակ, Aravot.am-ը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրաամ Բախչագուլյանից հետաքրքրվեց, թե ուսումնասիրություն ունե՞ն, թե այսօր մեր սննդի քանի՞ տոկոսն է

Ի՞նչ հիմնադրամ է ֆինանսավորում Սերժ Սարգսյանի Սեւանի ամառանոցի շինարարությունը

Տավուշի մարզի Հաղարծին գյուղում գործունեություն ծավալող «Ֆիլիշին» ՍՊԸ-ն իրականացնում է Սեւանի թերակղզում, Սեւանի վանքի հակառակ կողմում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամառանոցի կառուցապատումը: Մեզ հայտնի չէ՝ այդ ամառանոցը գերատեսչակա՞ն, թե՞ անձնական սեփականություն է: «Ի՞նչ միջոցներով է կառուցապատվում երկրի նախագահի ամառանոցը»,- հարցրինք «Ֆիլիշին» ՍՊԸ տնօրեն Սուրեն Հակոբյանին: Նա պատասխանեց, որ դա ֆինանսավորում է մոսկվաբնակ հայերի ինչ-որ հիմնադրամ,

Հանրակրթության վարչության պետ. ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի որդու դիպլոմը «սարքովի» չէ

Մայիսի  25-ին շուրջ 400000 աշակերտ կավարտի դպրոցը, որից 40000-ը 12-րդ դասարանցի է: Ընդ որում՝ Երեւանը կունենա 10000 շրջանավարտ: Վերջին զանգը կհնչի 1400 պետական եւ 50 մասնավոր դպրոցներում: ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր  «Հայելի» ակումբում, ի թիվս այլ հարցերի, խոսեց «վերջին զանգից», դպրոցներում այդ առիթով սկսված դրամահավաքից ու ԿԳՆ «թեժ գծին» ստացված

Գալուստ Սահակյանը 3 օր առաջ ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 18-ին ժամը 22-ի սահմաններում Երևանի Խաչիկ Դաշտենց փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց իրար են ընդհարվել Էրեբունու փողոցի բնակիչ 43-ամյա Սիմոն Մանուկյանի վարած «Մերսեդես Բենց Ե 200»

ՀԱՊԿ համատեղ զորավարժություն Հայաստանում

Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 3-8-ը ՀՀ տարածքում  «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Խմբում ներգրավված ՀՀ զինված ուժերի, պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հանդես են եկել

8 բրոնզ, 1 արծաթ

Երեկ՝ մայիսի 20-ին ավարտվեց Մոսկվայում ընթացող 2012թ. Եվրոպայի սամբոյի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Մեր մարզիկներից ևս երեքը արժանացան մեդալների: Բրոնզե մեդալ նվաճեցին Վաչիկ Վարդանյանն /68 կգ/ ու Աշոտ Դամիելյանը /82 կգ/, իսկ 52 կգ քաշային կարգում հանդես եկեղ Մխիթար Մխիթարյանը՝ արծաթե: Այսպիսով՝ մեր հավաքականը հայրենիք է վերադառնում 8 բրոնզե և մեկ արծաթե մեդալով:   Կիրակոսյան

Իշխանությունն էլ, ընդդիմության պես «բավարարված չէ»

«Դա թելադրում է իրավիճակը»,- Aravot.am-ի հարցին, թե hետընտրական շրջանում մի տեսակ տարօրինակ լռության ականատես չե°նք լինում՝ այսպես պատասխանեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը և մանրամասնեց. «Oրինակ՝ DIY ակումբի պայթեցնելու ակունքը մաքուր հետընտրական ընթացքի  մասին է խոսում: Այսինքն՝ տեսնում ենք, որ ինչ-որ ուժեր հասարակության մեջ թշնամի են փնտրում: Շարմազանովի լրիվ անհավասարակշիռ, հանցագործությանն աջակցող

«Մեզ համար ընդունելի չէ այն հեռանկարը, որ փողոցային պայքարը տեղափոխում է միայն ԱԺ ամբիոն»

Այսօր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը պատրաստվում է գրավոր դիմել Կոնգրեսին եւ մանդատների վերաբերյալ առաջարկությամբ հանդես գալ: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մակեյանը բացատրեց, որ դա դեռ «մասնակի էպիզոդ» է. «Մենք մեծ հաշվով հարցերը բարձրացրել ենք` հետագա անելիքների, գործընթացների պրոցեսը հասկանալու, թե ինչ հանգրվան մենք կհասնենք: Դա ընդհանուր կոմպլեքս հարցեր են, եւ մի

Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին

Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն պաշտոնական Երևանին, այսօր կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև հեռուստակամրջի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշմանը, հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան: «Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և եթե Հայաստանի նկատմամբ իրականացվեն ոչ բարիդրացիական քայլեր, ՀԱՊԿ անդամ երկրները միանշանակ կսատարեն Հայաստանին»,- նշեց Ն. Բորդյուժան: Հիշեցնենք, որ

Վահե Հովհաննիսյանը դեռ որոշում չունի

ԲՀԿ համամասնական ցուցակում հանգրվանած Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը շաբաթ օրը «Ռեգնում» գործակալության հետ զրույցում ասել  էր, որ ԲՀԿ կազմով ապագա կոալիցիայում հարցը գործնականում կանխորոշված է, և այս պահին խոսքը մի քանի ավել նախարարական պորտֆելների մասին է: Հմայակ Հովհաննիսյանը ասել էր նաեւ, որ  այս պարագայում իր ինքնաբացարկի դիմումը հնարավոր է՝ ներկայացնի մինչև մայիսի 24

Սառեցնող կրծկալ՝ Super Cool Bra (Տեսանյութ)

Triumph International ճապոնական ընկերությունը կանանց համար առաջարկել է յուրօրինակ լուծում, որը կօգնի նրանց վերապրել ամենաշոգ ամառային օրերը: Սա աշխարհում առաջին եւ միակ սառեցնող կրծկալն է՝ Super Cool Bra: «Սարքավորումն» աշխատում է շատ պարզ սկզբունքով: Կրծկալի ներսում կան գրպաններ, որոնց մեջ պետքէ սառը ջուր լցնել կամ դնել հատուկ գեյլային բարձիկներ, որոնք նախապես հարկ է մի քանի

DIY ակումբի հետ կատարվածով ուզում են ցույց տալ, որ Ադրբեջանից չենք տարբերվում (Տեսանյութ)

Շաբաթներ առաջ Երեւանի  DIY ակումբի պայթեցման շուրջ աղմուկով, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, ստեղծում են Ադրբեջանում «գեյ-շքերթի» հակակշիռը. «Այս ամենը ստեղծված է նրա համար, որ ցույց տան՝ միասեռականների նկատմամբ բացասական վերաբերմունքը ոչ միայն Ադրբեջանում է, այլեւ Հայաստանում: Նրանք այն ուժերն են՝ միջազգային կազմակերպությունները, որոնք քարոզում են միասեռականությունը: Ուզում են հավասարեցնել

Փախցրած ավտոմեքենան հայտնաբերվել է

  Մայիսի 20-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել  օտարերկրյա մի քաղաքացի՝ հայտնելով, որ Բաբայան փողոցում գտնվող ավտոլվացման կետի աշխատակիցը փախցրել է լվացման համար հանձնած իր «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենան: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.40-ին, ավտոլվացման կետի աշխատակիցը՝ հիշյալ ավտոմեքենայով, հայտնաբերվել է Բաբայան փողոցի թիվ 2/15 շենքի մոտ և բերման ենթարկվել բաժին:

Նարեկ Բեգլարյանի Սլովակիայում մնալն անորոշ է

Երեւանի «Միկայի» նախկին խաղացող Նարեկ Բեգլարյանը տեղափոխվելով Սլովակիայի «Տատրան» ակումբ՝ այդ  թիմի  կազմում ընդամենը 2-3 խաղ է անցկացրել; Նարեկի խոսքերով՝ դեռեւս լուծված չէ իր աշխատանքային վիզայի հարցը, ինչի պատճառով նա  չէր կարողանում մասնակցել հանդիպումներին: Արդեն ավարտվել է Սլովակիայի բարձրագույն խմբի այս տարվա առաջնությունը, «Տատրանը» զբաղեցրելէ  10-րդ հորիզոնականը, թիմը հաջորդ մրցաշրջանում եւս հանդես կգա բարձրագույն խմբում:

Մեր հոմեոպաթները չեն կարողանում օգտվել հայկական բնաշխարի հարուստ դեղաբույսերից

Հոմեոպաթիա բուժամեթոդը աշխարհում գոյություն ունի արդեն 200 տարի, սակայն Հայաստանում 19 տարի է, որ այս մեթոդով բուժում է իրականացվում: Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ հոմեոպաթիային նվիրված միջազգային համաժողովը, որին ներկա էին աշխարհում ճանաչված հոմեոպաթներ` Գերմանիայից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Ռումինիայից: Նրանք 3 տարին մեկ գալիս են մեր երկիր` իրենց փորձը տեղացի բժիշկներին փոխանցելու: Նշենք, որ հոմեոպաթիկ բուժումն

Փոխվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը

Մայիսի 21–ին  իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։ Երևանի քաղաքապետի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, ով ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնից։  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

10 օրից ՀՀ քաղաքացիներին նոր անձնագրեր են տալու

Հայաստանում գործող անձնագրերին զուգահեռ՝ հունիսի 1-ից կիրառության մեջ կմտնեն նոր անձնագրերը 2 փաստաթղթերի ձեւով՝ նույնականացման քարտեր (ID) ու բիոմետրիկ անձնագրեր: Այսօր «Հենարան» ակումբում Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ նոր անձնագրերը քաղաքացիները կարող են ձեռք բերել ըստ ցանկության: Բիոմետրիկ անձնագերը 25.000 դրամ, իսկ նույնականացման քարտերը 3000 դրամ արժեն: Չի փոխվել գործող

Երկրաշարժից հետո իտալացիները գիշերում են փողոցում (Տեսանյութ)

Իտալիայում երկրաշարժից հետո գրանցվել են մի շարք ստորերկրյա ցնցումներ: Մարդիկ վախենում են վերադառնալ սեփական տները եւ գիշերներն անցկացնում են վրանային քաղաքներում եւ ավտոմեքենաներում: https://ntdtv.ru/    

Ստյոպա Սաֆարյան. «Բոլոր այդ ֆեյք կազմակերպություններին պետք չի գրանտ տալ»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ու չհաղթած Անահիտ Բախշյանը https://womennet.am-ին տված հարցազրույցում նշել է. «Փաստ է, որ կին թեկնածուները  դարձյալ մնացին մեն-մենակ  իրենց խնդիրներով ու ամեն ինչով: Բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք անընդհատ խոսում էին , թե կանանց պետք է սատարել և այլն, այդ կազմակերպությունները ոչ մի կերպ չկանգնեցին կին թեկնածուների կողքին թեկուզ

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը և բուն ընտրության օրվա գնահատականը ՀՀ հասարակության ընկալմամբ ընթացել է Հայաստանյան ընտրական համակարգի ոգուն համապատասխան, իսկ միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից արժանացան նույնիսկ` միջին եվրոպական չափանիշների ընտրություններ որակավորմանը: Այն, ինչ կատարվեց մայիսի 6-ին նախորդող ամիսներին և բուն քվեարկության օրը, որևէ աղերս չունի ընտրությունների հետ, ինչը բնականաբար ընկալելի չէր

«Պրն նախագահ, կարողացաք քաղաքական դաշտը համարյա մաքրել աղբից»

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ  Մեծարգո նախագահ, ես ՀՀ սովորական քաղաքացի եմ, սիրում եմ իմ հայրենիքը, նույնիսկ` պաշտում: Ոչ Դուք, ոչ ես, ոչ էլ որևէ մեկը դիմումով չի դարձել Հանրապետության քաղաքացի, այդ իրավունքներն ու պարտականությունները մենք ստանում ենք մեր ծնունդը արձանագրելու պահից ի վեր: Եվ, իբրև իմ երկրի քաղաքացի, շփվում եմ մեր հասարակության

«Հայաստանը դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից»

Հայաստանը դանդաղորեն դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից», – պնդում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ, EBRD) մասնագետները: Օրերս հրապարակած զեկույցում եվրոպական այս հեղինակավոր կառույցի մասնագետները նկատում են, որ Հայաստանի հետճգնաժամային վերականգնման հիմնական շարժիչ ուժերն են վերամշակող եւ հանքային արդյունաբերությունները: «Հայաստանի իշխանությունները իրականացրեցին հարկային վարչարության ուժեղացմանն ու համակարգային բարեփոխումներին ուղղված մի շարք քայլեր` Արժույթի

ՆԺԿ նախագահը ՀԱԿ-ում տեղի ունեցողի մասին. «Որեւէ տրագիկ բան չի եղել»

«Շատ օբյեկտիվ քաղաքական գործընթաց է, քաղաքագիտական առումով ոչ մի նոր բան չի կատարվում»,- Aravot.am-ի հարցին՝ այս տարիների ընթացքում հետեւելով ՀԱԿ-ի գործունեությանը, 2006-2008 թվականներին նաեւ ակտիվ գործունեություն ծավալելով ՀԱԿ անդամ որոշ կուսակցությունների եւ անհատ գործիչների հետ, ինչպե՞ս եք գնահատում այսօր ՀԱԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Արամ Կարապետյանը բնական է

Քեթրին Էշթոնի հայտարարությունը

Հոմոֆոբիայի օրվա առթիվ ԵՄ բարձր ներկայացուցիչ Էշտոնի հայտարարությունը ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը հայտարարել է, որ հպարտորեն միանում է Ընդդեմ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի միջազգային օրվա տոնակատարությանը: «Մեզ հաճախ են ասում, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը հակասում են ավանդական արժեքներին: Պարզ ասեմ` լեսբիական, նույնասեռական, բիսեքսուալ, տրանսգենդերային և ինտերսեքսուալ մարդկանց մասին խոսելիս մենք մարդկանց մի խմբի

Առաջին հաղթանակը՝ Անանդ-Գելֆանդ մրցամարտում

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում վեց անընդմեջ ոչ-ոքիներից հետո առաջին հաղթանակը գրանցվեց: Յոթերորդ պարտիայում սպիտակներով խաղացող իսրայելցի հավակնորդը 38-րդ քայլում առավելության հասավ աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Հաշիվը դարձավ 4:3՝ հօգուտ իսրայելցու: Այսօր մրցակիցները կհանդիպեն ութերորդ անգամ: Սպիտակներով խաղալու է Անանդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մամուլի Ազգային Ակումբը 15 տարեկան է

     Տասնհինգ տարի առաջ` 1997թ. մայիսի 20-ին, Հայաստանի մի խումբ առաջատար գործող լրագրողներով հիմեցինք Մամուլի ազգային ակումբը, որի հիմնադիր ժողովի ընդունած հայտարարությունը ընդգծում էր. «Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանի երրորդ Հանրապետության առջև կանգնած է արժեքային նոր համակարգի կայացման խնդիրը, որն անքակտելի է չորրորդ իշխանության նոր սերնդի կայացումից: Այդ առաջնային նպատակի իրագործման համար անհրաժեշտ է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930