Օրվա լրահոսը

Դաշնակցությունը ոչ հերքեց, ոչ էլ՝ հաստատեց DIY ակումբը պայթեցնելու վերաբերյալ իրենց ուղղված մեղադրանքները

Դաշնակցության անդամներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը 1 միլիոն դրամ են գրավ դրել օրեր առաջ համասեռականների հավաքատեղի դարձած DIY ակումբը պայթեցրած երիտասարդներից մեկին՝ Արամեին 2 ամսով ազատելու համար: Այսօր այս մասին ասուլիսում ասաց ակումբի սեփականատեր Արմինե Օգանեսովան. «Երեկ փակ դատավարություն է եղել, դատավորը թույլ չի տվել, որ իմ փաստաբանը ներկա լինի, ու Արամեի փաստաբանը՝ Մելանյա

«Վարվեցին անասունի նման»

«Իմ հետ վարվեցին անասունի նման»,-իրեն աշխատանքից ազատելու մշակույթի նախարարի հրամանի մասին ասում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանը։ Նա մինչեւ այսօր չի կարողանում գլխի ընկնել՝ ինչո՞ւ իրենից ազատվեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ «Երեւի պատճառը անտիսիմպատիան է»,-ենթադրում է Մհեր Գրիգորյանը։ Նախարարը նրան ազատել է այս տարվա մայիսի 2-ին, Մհերն աշխատանքի է գնացել մինչեւ մայիսի 8-ը

DIY ակումբը պայթեցնողներն ազատ են արձակվել

  Երեւանի կենտրոնում գնտվող DIY ակումբի պայթեցման գործը լսվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես Aravot.am-ին հայտնեց ակումբի պայթեցման մեջ մեղադրվողներ Մկրտիչ եւ Համբիկ Խաբազյանների փաստաբան Մելանյա Առուստամյանը, Մկրտիչ Խաբազյանին բաց են թողել 1 մլն գրավի դիմաց, իսկ Համբիկ Խաբազյանին նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությամբ հանրապետությունից չհեռանալու պայմանը: «ՀՀ

«Մահացած աղջկա զբոսանքը». «Ասում եմ չէ, ճապոնացիները հիվանդ են: Հնարավոր է, որ ռադիացիան այսպես է ազդել նրանց վրա»

Ֆիլմը, որն այս անգամ «Առավոտ երիտասարդականը» ներկայացնում է Ձեզ, տարբերվում է մինչ այսօր ներկայացվածներիc. «Մահացած աղջկա զբոսանքը» սարսափ ֆիլմ է: Նախևառաջ զգուշացնեմ, որ ցանկալի է միայն չափահաս անձանց դիտումը, խորհուրդ չի տրվում նաև նրանց, ովքեր նյարդերից թույլ են: Մի փոքր նկարագրեմ ֆիլմը. տեղի է ունենում անհնարին ինչ-որ մի բան: Բժիշկը հայտարարում է, որ աղջիկը` Սայուրին, մահացել

Աֆրիկյան թութակների գողությունը բացահայտվել է

Մարտի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ Բ. Հարությունյանին պատկանող թռչնանոցից գողացել են «Ժակո» տեսակի աֆրիկյան 4 թութակ: Մայիսի 12-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Գագիկ Ս.-ին, որը խոստովանել է հանցանքը: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Դպրոց գնալիս մտածում ենք մեր երեխաների գրենական պիտույքների, վերջին զանգին` տնօրենի նվերի մասին»

Մայիսի 25-ին հանրապետության բոլոր ավագ դպրոցներում կհնչի աշակերտների կողմից այդքան սպասված Վերջին զանգը: Ավարտելով դպրոցը՝ դեռահասները կկատարեն են ևս մեկ քայլ դեպի ավելի հասուն ու հետաքրքիր շրջան: Այդ ժամանակ է, որ մանկական մտածողությունը դեռ չմոռացած, նրանցից յուրաքանչյուրը կերտում է իր մտացածին ու լուսավոր ապագան: Նոր շրջապատ, հետաքրքիր, բայց միեւնույն ժամանակ դժվար փորձություններ, ուսանողական ակտիվ կյանք,

Կարո՞ղ է մեզնից թաքուն «Առավոտ» են տպել

«Առավոտ» օրաթերթն այսօր լույս չի տեսել: Դե, մարդիկ աշխատել էին մայիսի 6-ին՝ կիրակի օրը, ուստի պետք է մի օր էլ հանգստանային: Բայց այսօր նայելով որոշ կայքեր (ընդ որում՝ լրատվության ոլորտում առաջատար, վարկանիշային առաջին տասնյակի մեջ ընդգրկված)՝ տեսա, որ մամուլի տեսությունների մեջ ներառված է նաեւ «Առավոտը»: Մեկը մեջբերել էր մեր «Մշակույթի նախարարը «մո՞ւռ» է հանում» հրապարակումը՝

Հայկական կրթության պտուղները Հայաստանից դուրս

Արտասահմանից Հայաստան եկողների շարքում մեծ է այստեղ սովորելու ցանկություն ունեցողների թիվը: Նրանք  սովորում են ինչպես հայ ուսանողների հետ համատեղ, այնպես էլ հատուկ իրենց համար նախատեսված բաժիններում: Մի այդպիսի բաժին էլ գործում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետում: Արտասահմանցի ուսանողները Հայաստանի բուհերի մասին տեղեկանում են տարբեր ճանապարհներով` գործակալություններ, ինտերնետային կայքեր, միջբուհական ուսանողական

«Մեղադրանք պարտված թիմին` ՀՀԿ-ի շարքերն անցնելու համար». վերլուծաբանները` Աշոտ Զաքարյանի հայտարարության մասին

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշում է, քանի որ նոր քաղաքական դաշտ է ձեվավորվում եվ խմորումներ են գնում, շատերն են այս կերպ դժգոհություններ հայտնում իրենց պարտվող թիմին: «Ես համոզված եմ, որ Աշոտ Զաքարյանը այս հայտարարությունից հետո հայտնվելու է հանրապետական կուսակցության շարքերում` Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի կողքին»,- ասում է Բոզոյանը: Այն որ ՀԱԿ-ի անդամները դուրս են

83-ամյա կնոջ բռնաբարության դատը՝ «նոր տողից»

Տավուշի Կողբ գյուղի 83-ամյա բնակչուհի Արփենիկ Անանյանի բռնաբարության համար դատապարտված 26-ամյա Արեն Սարուխանյանի փաստաբանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, եւ այդ գործով առաջին ատյանի դատարանում նոր դատ կկայանա: Այս մասին «Առավոտի» թղթակիցը տեղեկացավ գործով դատախազ Սպարտակ Անտոնյանից: Նրա խոսքերով՝ քրեական գործերով վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է՝ նախադեպ ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի վճիռներից մեկը: Վճռի բեկանման համար

«Կառավարությունը պետք է ամաչի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցից»

Հատվածներ Եվրոպայի  Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Լուսեվիս Վան Դեր Լաանի հարցազրույցից: – Տիկին Վան Դեր Լաան, որքան գիտեմ՝ Դուք ծանոթացել եք մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 3-րդ միջանկյալ զեկույցին, որին միացել են նաեւ ԵԱՀԿ ԽՎ–ի, ԵԽԽՎ–ի եւ ԵՄ խորհրդարանի դիտորդները: Եթե դիվանագիտական լեզվից այդ զեկույցը թարգամանենք քաղաքական լեզվի, ապա ինչպիսի՞նն է այդ զեկույցը: –

Ուղիղ հեռարձակում. Արամ Կարապետյան եւ Գագիկ Մելիքյան

Դիտեք «Բաց հասարակության  հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի հինգերորդ թողարկումը: Հաղորդաշարի հյուրերն են «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Քննարկման թեման՝ հետընտրական քաղաքական զարգացումները: Watch live streaming video from aravot at livestream.com Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով`

ԲՀԿ-ն ՀԱԿ-ից ձայներ տարավ

Հատվածներ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցազրույցից – Կարծիք կա, թե «Հանրապետությունը» «Ժառանգության» հետ է սերտ համագործակցելու, քանի որ այդ կուսակցությունն էլ արեւմտամետ ուժի համարում ունի: – Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր Մարտի 1-ի պատասխանատվությունն իրենց վրա չեն վերցրել` կոալիցիայի մաս կազմելով, ովքեր կոալիցիա դառնալով, Սերժ Սարգսյանի

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյան. «Ավագանու անդամները օրենքից սխալ մեջբերում են անում»

Իջեւանի ավագանու 6 անդամներ 3 անգամ գրավոր դիմել են քաղաքապետ Վարդան Ղալումյանին, որով նրան մեղադրել են ՏԻՄ օրենքի խախտման եւ իրենց կողմից սահմանված օրակարգով ավագանու նիստ չհրավիրելու մեջ: Նրանք քաղաքապետին առաջարկել են մայիսի 8-15-ը ժամանակահատվածում, ցանկացած օր եւ ժամի նիստ հրավիրել՝ օրակարգում ունենալով համայնքի քառամյա զարգացման հարցը: Ավագանու վերոհիշյալ անդամները իրենց իրավացիությունն ապացուցելու համար քաղաքապետի

ՀԱԿ-ում վերջին որոշումներն ընդունվում էին առանց կոնսենսուսի

Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցազրույցից: – Ի՞նչ է տալու ՀԱԿ–ից դուրս գալը, ի՞նչ է փոխվելու։ -ՀԱԿ-ից դուրս գալու հարցը մենք դեռ պետք է քննարկենք կուսակցության ակտիվի հետ։ Նման որոշումները հանպատրաստից ու միանգամից չեն կայացվում։ Մենք համոզված ենք, որ ժողովրդի գերակշիռ մասն ընդդիմադիր է եւ այսօր մնացել է ինքն իր հոգսերի հետ մենակ՝ իր

Սուրբ Նշանի փլուզման օրը Մայր աթոռը հանդես եկավ հայտարարությամբ, որով դատապարտում էր Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին որոշ լրագրողների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս անվանելը

Երեկ հայտնի դարձավ որ հերթական փլուզումն է տեղի ունեցել Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում։ Այս տարվա ընթացքում սա արդեն ավերածության երրորդ դեպքն է՝ տարեսկզբին տեղի ունեցած երկու հրդեհներից հետո։ Օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրեւի պատճառով փլուզվել է անմխիթար վիճակում գտնվող եկեղեցու՝ Հովնաթանյանների որմնանկարներով զարդարված զանգակատունը։ Սուրբ Նշանը մեկն է այն վիճահարույց 6 եկեղեցիներից, որոնց պատկանելության

«Ինձ ասացին, որ ըստ օպերատիվ տվյալների՝ ես կրակայրիչով փորձել եմ փուչիկ առանձնացնել»

Ազատ արձակվելուց հետո Միքայել Նազարյանը մեզ պատմեց իր հետ տեղի ունեցածի մասին։ «Այսօր առավոտյան, ժամը 9.19 րոպեին ինձ զանգեցին, ներկայացան որպես կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցներ, ասացին, որ ես ինչ-որ թուղթ պետք է ստորագրեմ, պայմանավորվեցինք հանդիպել համալսարանի մուտքի դիմաց։ Մոտավորապես ժամը 10-ին ներկայացա այնտեղ։ Ինձ դիմավորեցին երկու հոգի, ներկայացան որպես իրավապահ։ Նրանք քաղաքացիական հագուստներով էին։

Խաղն ավարտվել է ջարդերով ու դանակահարությամբ

Թուրքիայի առաջնության «Գալաթասարայ»-«Ֆեներբախչե» հանդիպումը, որում որոշվելու էր երկրի չեմպիոնը, ավարտվել է զրոյական ոչ-ոքի արդյունքով, ինչը ձեռնտու էր «Գալաթասարային»: «Ֆեներբախչեի»՝ խաղի ելքից դժգոհ երկրպագուները, պոկելով պլաստմասսայե աթոռները, ներխուժել են խաղադաշտ եւ իսկական ջարդ կազմակերպել: Մահակներով զինված ոստիկաններն, ի վերջո, հարկադրված են եղել արցունքաբեր գազ բաց թողնել: Ձերբակալվել է «Ֆեներբախչեի» 47 երկրպագու: Սակայն լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ,

Moody’s-ը բարձրաձայն ասաց այն, ինչի մասին համեստորեն լռում էին միջազգային դիտորդները

Միջազգային վարկանիշային Moody’s-ի փորձագետները Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը դրական են գնահատել «որոշակի աստիճանի քաղաքական կայունության և ժառանգականության ապահովման» առումով: Այլ կերպ ասած` Հայաստանին մինչ այդ բացասական կանխատեսմամբ Bа2 վարկանիշ շնորհած այս կազմակերպության համար ՀՀԿ-ի հաղթանակը կարևոր էր առկա իրավիճակի, քաղաքական կուրսի անփոփոխելիության պատճառով: Մեր ներքին ճահճացումը Moody’s-ի աչքերով վկայություն է, որն անհրաժեշտ է, որովհետև, ինչպես իրենք են

Աշխարհի չեմպիոնը ընտանեկան անեծքի զոհ է դարձել

 Վրոցլավում անցկացված սպիդվեյի մրցման ժամանակ աշխարհի չեմպիոն, 33-ամյա Լի Ռիչարդսոնը վթարի է ենթարկվել եւ մահացել է: Մարզիկը, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, արժանացել է հորեղբոր ճակատագրին: Ռիչարդսոնը մոտոարշավորդների ընտանիքից է: Այս մարզաձեւով զբաղվել է նաեւ նրա հայրը՝ Քոլինը: Բայց Լին գրեթե նույնությամբ արժանացել է հորեղբոր՝ Սթիվ Ուեզերլիի ճակատագրին, որը 70-ական թվականներին Բրիտանիայում ծագող աստղ էր: Սակայն նա

Ինչո՞ւ ժողովուրդը չբողոքեց ընտրություններում կեղծիքների դեմ

Ինչո՞ւ այս ընտրություններից հետո բողոքի ալիք չբարձրացավ։ Չէ՞ որ 1995-ից սկսած՝ բոլոր ընտրություններից հետո մարդիկ փողոց են ելել, օրեր շարունակ բողոքի ակցիաներ արել, պահանջել, որ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները։ Այս անգամ նման զանգվածային բողոքի տեսարաններ չեղան։ Ինչո՞ւ։ Անշուշտ, իշխանությունն այս հարցի պատասխանն ունի։ Նա ասում է, որ «աննախադեպ մաքուր» ընտրություններ են եղել՝ դա է պատճառը։

Դոնեցկում անգլիացի ֆաներին «ջերմ» ընդունելություն է սպասվում

«Դոնեցկի ընկերակցություն» ֆուտբոլային ակումբի անդամները վարժասրահներում մկաններն են մարզում: Նրանք պատրաստվում են Եվրո 2012-ում արժանիորեն «հյուրընկալել» իրենց արտասահմանցի գործընկերներին, հատկապես՝ Անգլիայի, որոնք հայտնի են իրենց սանձարձակ պահվածքով: Անգլիայի հավաքականը խմբային մրցաշարում երկու խաղ անցկացնելու է հենց Դոնեցկում: Ակումբի անդամներից մեկը «Sunday Times»-ի թղթակցին հայտարարել է. «Մենք անգլիացիներից չենք վախենում: Ի տարբերություն նրանց, մենք չենք ծխում,

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը հետընտրական Հայաստանի վերաբերյալ

Հայաստանի հանրապետությունը եւ նրա քաղաքացիները համակարգային խորը տագնապի մեջ են: Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համապետական վիհ առաջացրին, որն ավելի խորն ու վտանգաշատ է, քան երբեւէ:  Գործող վարչակարգն աննախադեպ կերպով մեղսակցության պաշտամունք պարտադրեց հայ հանրության հոծ զանգվածներին եւ, չնայած իր իսկ հնչեցրած ժողովրդավարական հռետորաբանությանը, ընտրություններում բացարձակ քամահրական պահվածք դրսեւորեց քաղաքացիական ազատությունների, սահմանադրական իրավունքի եւ ազգային

Գրոմստադին մեռած են գտել

 Նորվեգիայի «Ստաբեկ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Տոր Մարիուս Գրոմստադի դին գտնվել է շինարարական հրապարակներից մեկի տարածքում: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ 22-ամյա ֆուտբոլիստն ընկել է բարձր տեղից եւ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Երիտասարդ ֆուտբոլիստը մի քանի օր անհետ կորած էր եւ նրան փնտրում էին հարազատները, ընկերները, ակումբի պաշտոնական անձինք: Գրոմստադը մայիսի 12-ի երեկոյան

Շորժա գյուղից 9 կմ դեպի հարավ-արևելք՝ երկրաշարժ

Տեղեկացնում ենք, որ 2012 թ. մայիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 08:13-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Շորժա գյուղից 9 կմ դեպի հարավ-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.440 և արևելյան երկայնության 45.370 Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը

Ում հետ են ուզում սեքսով զբաղվել

Ռուսաստանցի կանանց շրջանում անցկացրած հարցումն այն մասին, թե ինչ ազգի տղամարդկանց հետ կցանկանային սեքսով զբաղվել, ռուս կանայք տվել են հետեւյալ պատասխանները:  21 տոկոսը իբրեւ սեռական պարտնյոր  նշել է թուրքերին, 13-ը՝ Եգիպտոսի տղամարդկանց,  11 տոկոսը՝ նախընտրել է թունիսցիներին, 10 տոկոսը՝ հույներին եւ կիպրոսցիներին, 5 տոկոսը՝ իսպանացիներին եւ 40 տոկոսը նշել է մնացյալ այլ ազգերի տղամարդկանց: Փաստորեն,

«Օֆիսային» սեքսը բարձրացնում է ադրենալինը

Սեքս աշխատավայրում.  տղամարդկանց սիրած զբաղմունքը աշխատանքային ժամերին, աշխատանքից դուրս:  Անգլիացիների հարցումներն այս թեմայով ապացուցել են, որ հիմնականում  օֆիսային աշխատանք ունեցող տղամարդիկ սեքսով են զբաղվում աշխատանքային ժամերին եւ աշխատավայրում: Պատճառները, սակայն, տարբեր են եղել: Մի մասն այդ քայլին գնում է, որովհետեւ քարտուղարուհին սիրուհին է, մյուսները` պարզապես հարմարեցնում ու սիրուհուն ընդունում են աշխատավայրում` հաճելին եւ օգտակարը համատեղելով,

Ինչու են տղամարդիկ մոդելներին դիտարկում իբրեւ սեքս տիկնիկների

Մոդելների հետ ծանոթանալն ու նրանց հետ սիրախաղի մեջ մտնելը ցանկալի է բոլոր տղամարդկանց համար: Իսկ թե ինչու են տղամարդիկ մոդելներին դիտարկում իբրեւ սեքս տիկնիկների, այս հարցը փորձել են պարզել անգլիացի հոգեբանները, մոդելային բիզնեսով զբաղվող կազմակերպություններից մեկի խնդրանքով: Բոլոր տղամարդկանց թվում է, որ մոդելները  թեթեւաբարո, անհոգ, ազատ կյանք վարող, գլամուր աղջիկներ են ու նրանց հետ կարելի

Լրացուցիչ գերարագ փաթեթներ Orange Ինտերնետի բաժանորդների համար

Երևան, 14 մայիսի, 2012թ. Այսօրվանից Orange-ի Ինտերնետ Հիմայի, MyFi-ի և Ֆլայբոքսի այն բաժանորդները, որոնք մինչև ամսվա վերջ կսպառեն իրենց գերարագ ինտերնետի ծավալը և կցանկանան շարունակել օգտագործել ինտերնետը գերարագ ռեժիմով, կարող են գնել  գերարագ ինտերնետի լրացուցիչ փաթեթներ` այն ծավալով, որն անհրաժեշտ կլինի մինչև ամսվա վերջ  օգտագործելու համար: Orange-ն առաջարկում է գերարագ ինտերնետի 500 ՄԲ, 1ԳԲ կամ 1.5 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետի փաթեթներ, որոնք կարելի է ձեռք բերել համապատասխանաբար 1000, 1500, և 2000

Ռուբեն Հախվերդյանին խորհուրդ տվեց իր տեսակետներն այդքան չբարձրաձայնել

Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի տեսակետին, թե ՀՀԿ-ն հարմարվողական կուսակցություն է, ասաց՝ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի. «Դա տեսակետ է, որը լսել ենք, ամենամեծ հարգանք տածելով մեր երգչի նկատմամբ, պետք է ասեմ՝ թող  ամեն մարդ իր գործով զբաղվի, կարծում եմ՝ քաղաքականությամբ քաղաքական գործիչները պետք է զբաղվեն:Ավելի լավ է իր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930