Օրվա լրահոսը
«ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ծրագրերը ամենապոպուլիստականն են» (Տեսանյութ)
Aravot.am-ը «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանից հետաքրքրվեց՝ ո՞ր կուսակցությունների նախընտրական ծրագիրն է ամենապոպուլիստականը և որինը ամենառեալիստականը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամենապոպուլիստական ծրագրերը կառավարող Հանրապետական կուսակցությանն է և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ամենառեալիստականը ՀՅԴ-ի և «Ժառանգության» ծրագրերն են»: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հենց ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են առաջատարը: Պարոն Պողոսյանը պատասխանեց.
Մրցանակ «Առավոտին»՝ «Ավանդական եւ նոր մեդիայի հնարավորությունները լավագույնս համադրելու համար»
Մայիսի 3-ին ամբողջ աշխարհը նշում է Մամուլի ազատության միջազգային օրը: Խոսքի ազատությունը մեր ամենաթանկ իրավունքներից մեկն է: Այն ամրապնդում է ցանկացած այլ ազատություն եւ հանդիսանում հիմք մարդկային արժանապատվության համար: Վերջինիս իրականացման մեջ մեծ նշանակություն ունի ազատ, բազմակարծիք եւ անկախ մամուլի գոյությունը: Դրա համար էլ Երեւանի մամուլի ակումբը՝ «Ինտերնյուզի» եւ Հայաստանի ժուռնալիստների միության հետ կազմակերպել էր
Ռուբեն Հակոբյանը` Մաշտոցի այգում նախագահի PR-ի մասին (Տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին` Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաշտոցի պուրակում քարոզարշավի վերջին օրերին հայտնվելը բեմականացո՞ւմ էր, քարոզարշավի PR էր, ի՞նչ էր` պատասխանեց. «Այն, ինչ կատարեց Սերժ Սարգսյանը` օրենքի պահանջ էր: Սա եզակի էր այն առումով, որ իշխանությունը ժողովրդի ճնշման տակ հարգում է օրենքը եւ
«Միայն համայնքի միջոցներով հնարավոր չէ վերանորոգել մշակույթի տունը»
«Էնքան սիրուն կառույց էր` մեծ դահլիճով ու բեմով: Ճանաչված արտիստները համերգներով միշտ գալիս էին ու ելույթ ունենում այնտեղ, համ էլ հնդկական կինոներ էինք նայում մեծ էկրանով, – ասում է Արշալույս համայնքի բնակիչներից մեկը համայնքի մշակույթի տան մասին, ապա ավելացնում,- էդ օրերը մեզ համար տոն էին, դասական շորեր էինք հագնում ու ընկերներով, զույգերով գնում
Ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքը (մայիսի 3-ի դրությամբ)
Ոստիկանության Մալաթիայի բաժին Նախապատրաստվում են նյութեր- 27.04.2012 թ.- ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վարդան Ջհանգիրյանի լիազոր ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի կողմից ներկայացված դիմումի քննարկմամբ պարզվել է, որ վերջինս հայցով դիմել է դատարան ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու ՀՀԿ անդամ Կարեն Բոթոյանի թեկնածությունն անվավեր համարելու համար: 27.04.2012 թ. ժամը 19:30-ի սահմաններում, Կ. Բոթոյանի լիազոր ներկայացուցիչ Համլետ Պապոյանը
Վահան Հովհաննիսյանն այսօր գործարարից նվեր ստացավ (Տեսանյութ)
Այսօր Հայ հեղափոխական դաշնակցությունը համախոհ գործարարների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որից հետո գործարարներից մեկն էլ առաջարկեց հին հայկական ապրանքատեսակներից մեկը` նուշուբան, որը յուրահատուկ բաժակ է, դնել արտադրության մեջ եւ այն մասսայականացնել` հատկապես զբոսաշրջիկների շրջանում: Նուշուբան, որը ամուր փաթեթավորված էր թերթով,գործարար Ռազմիկ Դարբինյանը բացեց, ներկայացրեց դահլիճում հավաքվածներին, ապա այն, որպես նմուշ` նվիրեց ՀՅԴ
Արմեն Բադալյան. «Նախագահը ոտքի վրա «ջրեց» կառավարության որոշումը»
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ու մեդիա փորձագետ, Iditord.org կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանն ամփոփելով քարոզարշավը՝ անդրադարձան ընթացքում օգտագործված տեխնոլոգիաներին: Բադալյանի կարծիքով՝ նախ միօրինակ քարոզարշավ էր, հիմնական տեխնոլոգիան՝ հանրահավաքներն ու հանդիպումներն էին ընտրողների հետ: Ուրիշ ագիտացիոն տեխնոլոգիաներ չկիրառվեցին, օգտագործվեցին միայն քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների 1 %-ը: Մարտիրոսյանի համոզմամբ էլ՝ տեխնոլոգիաներն իրոք քիչ էին, ու
Հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության եւ փողերի լվացման համար
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) դեպքի առթիվ: ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված` Մուհամադռեզա Իլանլուի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ. հունվարի 30-ից
Վահան Հովհաննիսյան. Կուզենամ հաղթի Նուշիկյանը
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ուզում է, որ թիվ 10 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված գործարարներ Սարիբեկ Սուքիասյանի եւ Գարեգին Նուշիկյանի միջեւ պայքարն ավարտվի Նուշիկյանի հաղթանակով: Այսօր Վահան Հովհաննիսյանն այս մասին խոստովանեց մի շարք գործարարների հետ հանդիպման ժամանակ: Վահան Հովհաննիսյանի խոսքերով` «Ես որպես Երեւան քաղաքի կենտրոնի բնակիչ, այստեղ իրար դեմ երկու գործարար թեկնածուներ են դրել, ոչ մեկ
Նորագյուղցիները Ռուբեն Հակոբյանից կոնկրետ փող կամ ասֆալտ են ուզում
Թիվ 9 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված «Ժառանգության» թեկնածու Ռուբեն Հակոբյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ երկխոսություն է եղել երեկ իր եւ նորագյուղցիների հետ իր հանդիպման ժամանակ: Երբ հետաքրքրվեցինք` նորագյուղցիների շրջանում Ձեր վարկանիշը բա՞րձր է` պարոն Հակոբյանը պատասխանեց. «Չէ, ես անկեղծ ասեմ, այնտեղ մի քիչ ուրիշ է` ընտրում են հորքուրի, մորքուրի, քեռու, աներոջ այդ բարեկամական
«Սա պարզապես հիշեցնելն է, ահազանգելն է այն հիմնախնդիրների մասին, որոնք առկա են». ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը՝ ֆոտոցուցահանդեսի մասին
Տարեց կինը բռնել է ոստիկանի կոկորդը, ոստիկանն էլ կնոջ վրա է բղավում: «Ով ում իրավունքն է հարգում» լուսանկարը լրագրող Ռուզան Մինասյանն է մակագրել: Այսօր այն ցուցադրվել է Մամուլի ազատության օրվա կապակցությամբ Երեւանում բացված «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդեսին: Կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ: Ցուցահանդեսի նպատակն է
Ջենիֆեր Լոպեսին դատի է տվել նրա՝ ազգությամբ հայ անվտանգության ծառայության պետը
Ջենիֆեր Լոպեսի նախկին անձնական վարորդ Հակոբ Մանուկյանը, ով հետագայում դարձավ նրա անվտանգության ծառայության պետը, մեղադրել է հայտնի երգչուհուն խաբեության մեջ`պահանջելով բարոյական ու նյութական վնասի փոխհատուցում: Այդ պաշտոնում Մանուկյանը տարեկան ստացել է 200 հազար դոլար: Ինչպես հաղորդում է newsmax.com.ua-n`Հակոբ Մանուկյանի դատարան հայց ներկայացնելու դրդապատճառ է հանդիսացել նրան անհիմն աշխատանքից ազատելը: Մանուկյանը դա բացատրում է նրանով, որ Լոպեսի
Ռոբերտ Քոչարյան. «Յուրաքանչյուրն ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին – Կարելի՞ է համարել, որ քարոզչության նախավերջին օրը հարցազրույց տալու Ձեր համաձայնությունը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ ցանկացաք ինչ-որ ձեւով մասնակցություն ունենալ նախընտրական արշավին: – Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին որեւէ մասնակցություն ունենալու ցանկություն չեմ ունեցել եւ չունեմ: Ընդհանրապես, կարծում եմ, որ դա նախագահի գործը չէ (ոչ
Նախարարություններից երեքն աչքի են ընկել լիարժեք պատասխաններով
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է, ինչի առիթով, «Երկու երես» մամուլի ակումբի հյուրն էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի անդամ, փորձագետ Լիանա Դոյդոյանը: Շեշտելով տեղեկատվության ազատության դերը մամուլի ազատության ապահովման գործում` բանախոսը նշեց, որ օրենքին քաջատեղյակ լինելու պարագայում լրագրողները տեղեկատվություն ստանալու հարցում կարող են լինել առավել պաշտպանված: «Լրագրողները շատ են բողոքում, որ այս կամ այն կառույցները
Վահան Հովհաննիսյան. Դրսի հայերը կմեռնեն` ՀՀԿ-ին ձայն չեն տա
Այսօր «Էրեբունի պլազայում» Հայ հեղափոխական դաշնակցությունը մի խումբ գործարարների էր հրավիրել եւ ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրի տնտեսական հատվածը: Ինչպես նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, այս հանդիպումն ավելի շատ մտերմիկ էր եւ հավաքվել էին հիմնականում Դաշնակցություն կուսակցության համախոհները: Իսկ համախոհները, դատելով դահլիճում հավաքվածների թվից, այնքան էլ շատ չէին` 3-4 տասնյակ գործարարներ: Նախ Վահան Հովհաննիսյանը մի
«Աղջիկ կկպցնեի, լեւի կգնայի». «Երազում են» աղջիկները
«Միշտ ցանկացել եմ մարզադաշտում բարձր հայհոյել մրցավարին, հավեսով ծեծել մեր բակի քյառթուներին»: Սա Լիլիթի երազանքն է, որն, ափսոս, իրականություն չի դառնա, բայց եթե մեկ օրով տղա լիներ, անպայման կօգտվեր այդ հնարավորությունից: Մանուկ հասակում գրեթե բոլորս հավատացել ենք, որ ծիածանի տակով անցնելու դեպքում կփոխենք մեր սեռը: Որքան էլ մեզանից շատերը չարչարվեցին, միևնույն է, արդյունքի չհասան: Իսկ
Գերմանացի պրոֆեսորը՝ Բրյուսովի ռեկտորի պաշտոնանկության մասին. Այդ փոփոխությունը բուհի զարգացման սկիզբ է
Մաթիաս Ֆրիցը 4 տարի աշխատել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ընդ որում՝ երկու տարի ղեկավարել է բուհի գերմաներենի ամբիոնը: Այժմ պարոն Ֆրիցը վերադարձել է իր հայրենիք՝ Գերմանիա, բայց սիրով է հիշում Հայաստանում աշխատած տարիները: Aravot.am-ը նախկին բրյուսովցի պրոֆեսորին խնդրեց գնահատել համալսարանում ստեղծված իրավիճակը (ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից տրված հրամանը՝ ռեկտոր
Փոխքաղաքապետ. «Նախագահի հանձնարարականը քննարկման ենթակա չէ» (Տեսանյութ)
Փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր ներկայացրեց Մաշտոցի այգում տեղակայված կրպակների հետագա ճակատագիրը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ապամոնտաժման աշխատանքները սկսվել են երեկվանից ու կավարտվեն սեղմ ժամկետներում. «Կրպակների ապամոնտաժումից հետո կսկսվի այդ հատվածի բարեկարգումը ՝ կանաչապատման, լուսավորման, ոռոգման աշխատանքները»: Փոխքաղաքապետն ասաց, որ քաղաքապետարանը որեւէ տնտեսվարողի շահի հետ գործ չունի.«Կենտրոն կանաչապատումը» տեղադրել էր քաղաքապետի հանձնարարականով նույն ընկերությունը
Կառուցենք մեր բաց օջախը
Վերջերս ԵՊԼՀ-ի շուրջ ծավալված գործընթացները և լրատվական դաշտ դուրս նետած խոսույթը շատ կարեւոր էին մեր հասարակության որակները պարզելու և նաեւ նրա հնարավոր հեռանկարները նախանշելու առումով: Այսպիսով, խոսենք, թե ինչպիսին էր, ինչպիսին է և ինչպիսին կարող է լինել (կամ չի լինի) մեր հասարակությունը: Ակնհայտ է, որ, ընդհատումներով պետություն ունենալով, մենք չէինք կարող ձևավորվել որպես հասարակություն` իր
6 կուսակցությունների հայտարարությունը՝ տեսանկարահանելու են
Մենք` Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական, Հայաստանի Կոմունիստական, Հայաստանի Հանրապետական, Օրինաց Երկիր կուսակցությունների ներկայացուցիչներս, կարևորելով 2012 Ազգային ժողովի ընտրությունների անցկացման որակը ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ և 67-րդ հոդվածների դրույթները որոշեցինք դրսևորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, և համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում
«Պահապան».«Ֆիլմը լավն էր, բայց նկարահանված էր թատրոնում»
Օրերս հոլիվուդյան կինոդարանը ավելացավ ևս մեկով: «Պահապան» (Защитник) ֆիլմի պրեմիերան օրեր առաջ է եղել` ապրիլի 26-ին, իսկ «Առավոտ երիտասարդականն» այն արդեն Ձեզ է ներկայացնում: Ամբողջությամբ կարող եք տեսնել երեկոյան` մեր ֆեյսբուքյան էջում: Սկսենք գաղափարից: Հեղինակը Բոազ Յակին է: Նրա ֆիլմը ոստիկանության նախկին մի աշխատակցի մասին է, ով իր ունեցած խնդիրներից բացի, իր վրա է վերցնում
Աշոտյանը սպասում է Զոլյանի դատին (Տեսանյութ)
Զոլյան-Աշոտյան հակամարտության ավարտը կրթության նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվեց ներկայացնել, որովհետեւ, ըստ նրա, երկու կողմից էլ արդեն հնչել են անհրաժեշտ հիմնավորումներն ու պատասխանները .«Եվ զարմանում եմ, որ մինչ օրս խնդիրը դատական կարգով ընթացք չի ստանում: Մենք կսպասենք դատին»: Պարոն Աշոտյանը հրաժարվեց նախընտրական շրջանին վերաբերող այլ հարցերին պատասխանել՝ բացատրելով, որ աշխատանքային ժամ է ու կառավարության շենքում է:
Հարթունյանի «հիստերիան» վիրավորա՞նք է, թե՞ «բժշկական տերմին»
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (դատավոր՝ Ալեքսանդր Ազարյան) էին ներկայացել Նարեգ Հարթունյանի, Արթուր Գալստյանի եւ Անի Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործով վկաները: Նիստը սկսելուն պես Արթուր Գալստյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի վկաները միմյանց հետ չհաղորդակցվեն եւ գտնվեն տարբեր տեղերում: Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը (դատախազ՝ Պետրոսյան) մեղադրում է «Ջի Էյջ
Փոխքաղաքապետը փափուկ բարձ դրեց ու հեռացա՞վ (Տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի բակում արդեն 4 տարի անօթեւան մնացած Կոնդի բնակիչներն էին հավաքվել ու պահանջում էին խոստացված բնակարանները: «Արդեն 4 տարի քուչեքում թափառում ենք, մինչեւ ե՞րբ»,- այս հարցով ցուցարարներից մեկը դիմեց իրենց հարցերին պատասխանելու եկած Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ի տնօրեն Լեւոն Հակոբյանին: «Մենք ձեր հարցերին գրել ու պատասխանը ուղարկել ենք: Հարցի լուծումն արդեն եղել է»,- բացատրեց
«Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ». Չի բացառվում, որ բացակաների փոխարեն էլ կքվեարկեն
Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղն ունի 133 բնակիչ, սակայն այս պահի դրությամբ գյուղի ընտրացուցակում 164 ընտրող կա: Նույն մարզի Ավշեն գյուղում էլ 291 բնակիչ է փաստացի բնակվում, սակայն գյուղն ունի 312 ընտրող: Լոռիի Այգեհատ գյուղում ապրում է 220 մարդ, բայց ընտրացուցակներով գյուղն ունի 230 ընտրող: Այս մարզի Ձորամուտում բնակչության թիվը -92-ով կրկին հօգուտ ընտրացուցակների է: Այլ
ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին ամենաշատն են գովել ու «քլնգել» մամուլում
Այսօր «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ «2012թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ հայկական առցանց ԶԼՄ-ների լուսաբանման մշտադիտարկում» հետազոտական նախագծի ամփոփում, միջանկյալ զեկույցի համառոտ նկարագրում, որը ներկայացրեցին «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը եւ ծրագրերի վերլուծաբան Լուիզա Իսրայելյանը: Հետազոտության նպատակն է արձանագրել հայաստանյան առցանց ԶԼՄ-ների աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից՝ նախընտրական 3 ամիսների եւ հետընտրական 1
Գերմանացի պրոֆեսորը՝ Բրյուսովի ռեկտորի պաշտոնանկության մասին. Այդ
Մաթիաս Ֆրիցը 4 տարի աշխատել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ընդ որում՝ երկու տարի ղեկավարել է բուհի գերմաներենի ամբիոնը: Այժմ պարոն Ֆրիցը վերադարձել է իր հայրենիք՝ Գերմանիա, բայց սիրով է հիշում Հայաստանում աշխատած տարիները: Aravot.am-ը նախկին բրյուսովցի պրոֆեսորին խնդրեց գնահատել համալսարանում ստեղծված իրավիճակը (ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից տրված հրամանը՝ ռեկտոր
«Երեք նախագահներն էլ ամբիցիաներ ունեն»
Կուսակցությունների նախընտրական ծրագրերում իրենց ուրույն տեղն ունեն տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված դրույթները: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը և տնտեսագետ, ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը գնահատեցին կուսակցությունների ծրագրերը տնտեսական խնդիրների լուծման տեսանկյունից: Վ. Սաֆարյանն այդ ծրագրերի մեծամասնությունը համարեց պոպուլիստական, քանի որ ըստ նրա՝ նշված տնտեսական պայմաններում հնարավոր չէ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել այնքան անգամներ, որքան խոստանում
Իտալացի դիրիժորը Վերդի կամ Պուչինի կղեկավարի
Եթե Երեւանը հրավիրի Հայտնի օպերային թատրոնների պահանջված հյուր, իտալացի դիրիժոր Ալդո Սիսիլլոն «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 4-ին կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Կկատարվեն Մենդելսոնի Շոտլանդական սիմֆոնիան եւ Բրամսի Դաշնամուրի առաջին կոնցերտը: Մենակատարն է անվանի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը: «Առավոտի» հետ զրույցում օպերային ճանաչված դիրիժորը հայտնեց, որ չի մերժում արտերկրյա հրավերները՝ ղեկավարելու նաեւ սիմֆոնիկ ու կամերային նվագախմբեր:
«Րաֆֆիենց գերդաստանն է եղել իմ առաջին ծափահարողը»
Կամ՝ Ձախ Հարութի այցի, «սարի քյալլի եկեղեցիների» ու երգչի դաշնակցական չդառնալու մասին Ամերիկահայ երգիչ Հարութ Փամբուխչյանը (Ձախ Հարութ) Երեւանում է: Ասում է՝ Հայաստան է եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով, չնայած զբաղվածությանը՝ չի մերժել. «Ես նրանց գերդաստանի երգիչն եմ, ուրախությունների ու տխրությունների վկան, իսկ Րաֆֆիի հետ համարյա տարեկիցներ ենք: Ամերիկայում էդ ընտանիքն է եղել


















































