Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետը փափուկ բարձ դրեց ու հեռացա՞վ (Տեսանյութ)

Մայիս 03,2012 14:59

Այսօր կառավարության շենքի բակում արդեն 4 տարի անօթեւան մնացած Կոնդի բնակիչներն էին հավաքվել ու պահանջում էին խոստացված բնակարանները: «Արդեն 4 տարի քուչեքում թափառում ենք, մինչեւ ե՞րբ»,- այս հարցով ցուցարարներից մեկը դիմեց իրենց հարցերին պատասխանելու եկած Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ի տնօրեն Լեւոն Հակոբյանին:   «Մենք ձեր հարցերին գրել ու պատասխանը ուղարկել ենք: Հարցի լուծումն արդեն եղել է»,- բացատրեց պարոն Հակոբյանը՝ վստահեցնելով, որ շինարարություն իրականացնող կազմակերպության՝ «Դաուն թաուն»-ի սեփականատերն արդեն համաձայնել է  իր մասնեբաժին սեփականությունը տալ նոր կազմակերպության, որն էլ կավարտի կիսատ մնացած շինարարությունն ու կզբաղվի բնակիչների բնակարանային փոխհատուցմամբ. «Ձեր բնակարանները կստանաք: Այդ կազմակերպությունը մի րոպեում չի ստեղծվում, պետք է պետռեգիստրում գրանցվի, մեզնից կախված չէ»:

«Ե՞րբ հարցրին բնակիչները, չորս տարի է քանդել են, մենք ժամանակ չունենք սպասելու, թող շուտ ստեղծեն»,- գոռում էին բնակիչները:  

«Կստեղծվի մոտ օրերս, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով ու աշխատում է այդ ուղղությամբ»,- հավելեց ԾԻԳ-ի տնօրենը: Բնակիչներին չբավարարեց նրա պատասխաններն ու կառավարության նիստից հետո բնակիչները  բացատրություններ պահանջեցին փոխքաղաքապետ Կամո Արեյանից: Բնակիչներից մեկը փոխքաղաքապետից հարցրեց՝ քաղաքապետարանը պատասխանատվություն վերցնո՞ւմ է շինարարության համար, ի պատասխան փոխքաղաքապետն ասաց, որ կառուցապատող կազմակերպության պատասխանատվությունն է ու վստահեցնելով , որ ամեն ինչ լավ ավարտ է ունենալու հեռացավ: «Այ սենց փափուկ բարձ են 4 տարի է գլխներիս տակ դնում, մեղա քեզ Աստված»,- արձագանքեց ցուցարարներից մեկը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031