Օրվա լրահոսը
Նվագախմբի տղաները՝ ՀՅԴ հանրահավաքում
Երեկ Ազատության հրապարակում կայացավ ՀՅԴ-ի քարոզարշավային առաջին հանրահավաքը, որը բավական հետաքրքիր էր կազմակերպած։ Հրապարակում բեմ էր տեղադրված, որի վրա, բացի լուսաձայնային տեխնիկայից եւ մեծ էկրանից, նաեւ Երվանդ Երզնկյանի ղեկավարած Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբն էր, որը ողջ հանրահավաքի ընթացքին ներկա էր։ Դաշնակցական բանախոսներից յուրաքանչյուրը բարձրախոսին մոտենում էր սիմֆոնիկի կողմից կատարվող որեւէ երաժշտության ներքո։ Իսկ ելույթների ժամանակ
«Շմայսը» հրահանգ ունի արդար ընտրություններ անցկացնելու
Քիչ հետո Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կսկսվի Հանրապետական կուսակցության նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը: Այս պահին այստեղ է մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հանրապետականի կողմից առաջադրված պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը եւ ՀՀԿ ցուցակում ընդգրկված Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը»: «Ազատություն» ռադիոկայանի եւ Aravot.am-ի հետ
Անգլիացի լուսանկարչի` Արցախին նվիրված աշխատանքն արժանացել է հեղինակավոր պարգևի
Լոնդոնաբնակ ֆոտոլրագրող Անաստասիա Թեյլոր–Լինդի «Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում», որը նախաձեռնել է Սանտա-Ֆե քաղաքի լուսանկարիչների կազմակերպության ոչ առևտրային կենտրոնը, արժանացել է միջազգային հեղինակավոր պարգևի: Թեյլոր-Լինդի աշխատանքում ներկայացված է ԼՂՀ-ում ծնելիության խթանման պետական ծրագիրը, որի համաձայն նորապսակներին դրամական նպաստներ են տրամադրվում յուրաքանչյուր նորածին երեխայի համար, ինչը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով մեծապես տուժած
2008-ի ընտրությունից հետո որևէ բովանդակային փոփոխություն չկա հանրությանն ուղղված տեքստերում
Արդեն երեք օր է, ինչ մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի ընտրության քարոզարշավը, և առաջին երեք օրերի ընթացքում դեռ որևէ քաղաքական ուժ որևէ անակնկալ չի մատուցել հանրությանն ու մրցակիցներին: Բոլորը մեկնարկել են ստանդարտ բովանդակությամբ, գուցե փոքր-ինչ ձևաչափային փոփոխություններ անելով, որոնք սակայն, ըստ էության, նույնպես էական չեն: Եվ այդ ստանդարտ մեկնարկը, կարծես թե, որևէ կերպ չի ներդաշնակվում այն
Թեկնածուները, մեկ է, աղտոտում են շենքերի պատերը
Այս օրերին քաղաքի առանձին հատվածներում կարելի է տեսնել «ԱԺ ընտրություններ-2012» մակագրությամբ սպիտակ ցուցատախտակներ, որոնց վրա քաղաքական տարբեր ուժեր իրենց նախընտրական պաստառներն են փակցնում։ Դա ավելի շատ արված է այդ պաստառները պատերին չփակցնելու համար, եւ որպեսզի բոլոր թեկնածուները հնարավորություն ունենան իրենց պաստառները փակցնել նույն վայրերում, սակայն դա էլ չի օգնում խուսափել պատերն աղտոտելուց։ Վերը նշված սպիտակ
Արաբ շեյխը ցանկացել է 500 հազար եվրոյով գայթակղել Կատյա Լելին
Երգչուհին գտնում է, որ պետք է ապրել առանց սկանդալների: Ռուս ճանաչված երգչուհին ««eg.ru»-ին պատմել է անձնական կյանքի, այդ թվում՝ արաբ շեյխի գայթակղիչ առաջարկը մերժելու մասին: Նրա ասելով՝ դա եղել է իր ապագա ամուսնու հետ ծանոթանալուց մեկ ամիս առաջ: «Սկզբունքորեն ես կարող էի ընդունել այդ առաջարկը: Յուրաքանչյուր նորմալ մարդու էլ դրամ պետք է: Բայց ես գիտակցում
Ինչո՞ւ են հիմա կոալիցիայի անխտիր բոլոր անդամները փորձում իրենցից վանել պատասխանատվությունը
Արթուր Բաղդասարյանը, մոռանալով, որ, որպես կոալիցիայի անդամ, իրենք մյուս երկուսի հետ հավասարաչափ պատասխանատու են առնվազն վերջին 4 տարիներին երկրում ստեղծված աննախանձելի իրավիճակի համար, հայտարարում է, թե տարբեր ոլորտներում օրինականության և արդարության սով է: Նույն կուսակցության մեկ այլ առանցքային ներկայացուցիչ` Հեղինե Բիշարյանը, ասում է, թե անցած տարիներին կոալիցիան իրեն արդարացրել է, ու եթե նորից իրենց ուղղված առաջարկ լինի,
Աշոտ Արսենյանն է՞լ է ողջ տարին գտնվել Հայաստանից դուրս
Թեեւ անձնագրային եւ վիզաների վարչությունը պատգամավորության թեկնածուներին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքներ տալու մասով իր գործն ավարտված է համարում, սակայն մենք շարունակում ենք շարքային ընտրողներից ահազանգ ստանալ, որ իրենց ընտրատարածքի այս կամ այն թեկնածուն ամիսներ շարունակ բացակայել է հանրապետությունից, սակայն նրան տրամադրվել է այդ տեղեկանքը։ Օրինակ, մեզ ահազանգել էին Ջերմուկի ընտրողները։ Նրանք զարմանք էին
Փաշինյանը՝ ՀԱԿ-ի «անօրինական» հավաքի մասին. «Այ քեզ բա՜ն»
Արագածոտնի մարզի Աշտարակի եւ Ապարանի քաղաքապետարանները հայտարարություն էին տարածել, որ ՀԱԿ-ը իր քարոզարշավը սկսել է օրենքի խախտումով: Ըստ հայտարարության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը պահանջում է, որ հավաքի մասին իրազեկումը լիազոր մարմնին պետք է ներկայացնել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ: Մինչդեռ հավաքի
Հրանտ Մարգարյան. «Իմաստունին վստահելու ժամանակն է»
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր Ազատության հրապարակում ՀՅԴ-ի նախաձեռնած հանրահավաքում հայտարարեց, թե ՀՅԴ-ի եւ քաղաքական մյուս ուժերի տարբերությունն այն է, որ Դաշնակցությունը միայն քարոզարշավից-քարոզարշավ կամ ընտրությունից-ընտրություն չէ, որ խոսում եւ գործում է, այլ այն, ինչ ասում է այսօր՝ ասել է վաղուց եւ միշտ: «Մենք գործում ենք ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան, ինչպես`
Աղվան Վարդանյան. «Դաշնակցությունը կանգնելու է ամեն մի ազատ քաղաքացու կողքին»
Այսօր Ազատության հրապարակում ՀՅԴ-ի քարոզարշավի մեկնարկն ազդարարած հանրահավաքում ելույթ ունեցավ ՀՅԴ նախընտրական քարոզչության համակարգող Աղվան Վարդանյանը: Նա ասաց, թե երեկ զրուցել է իշխանական կուսակցության պատգամավորության մի թեկնածուի հետ, ով ասել է՝ «էս ի՞նչ ենք դարձրել մեր ժողովրդին, որ գյուղը մտնում եմ, համատարած փողի են սպասում»: «Մենք ինքներս փչացնում ենք ժողովրդին: Էլ ո՞նց ենք ուզում նորմալ
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Պետք է դեբիլ լինել, որ այս իշխանություններին հավատաս» (Տեսանյութ)
Այսօր ապարանցիների հետ հանդիպման ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունների պատճառով հայ երեխաները անհայր են մեծանում. «Հասկացեք, այս ազգը այս երկիրը կործանվում է: Ուղղակի կործանվում, վերանում է աշխարհի քարտեզից՝ մի խումբ ավազակների, մարդասպանների պատճառով: Եթե մինչեւ հիմա ազգ էինք, որ բաժանված էր 2 մասի՝ Հայաստան եւ Սփյուռք, հիմա բաժանված ենք 3 մասի՝ Հայաստան,
ՀԴԿ-ն կառավարման նոր համակարգ է առաջարկում (Տեսանյութ)
Խոսակցությունները, թե 21 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանին ծեծեցին ու ստիպեցին ինքնաբացարկի գնալ՝ մտահոգել է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: «Եթե իսկապես, ինքնաբացարկը այդ պատճառով է եղել, ապա դա վատ բան է հուշում: Ոստիկանությունը պետք է մարդու անվտանգությամբ լրջորեն զբաղվեր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը՝ կարծիք հայտնելով՝ եթե ընտրություններից առաջ են նման դեպքեր
Մադոննան պատժել է աղջկան` զրկելով նրան բեմ դուրս գալուց
Իմանալով, որ իր աղջիկը՝ Լուրդեսը, ծխում է, Մադոննան արգելել է նրան բեմ դուրս գալ իր հետ: Ինչպես իմանում ենք Quello.net կայքից` հանրահայտ երգչուհին ցանկանում էր, որ իր աղջիկը մասնակցի իր շրջագայություններին որպես պարուհի: Հիշեցնենք, որ պապարացիները Լուրդեսին նկարահանել էին Նյու Յորքում` ընկերների հետ ծխելիս: «Մադոննան ասել է, որ իր աղջիկը պետք է կենտրոնանա իր դասերի վրա,
Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ թեկնածուին. «Բա էս ձյո՞ւնը ինչի չես հավաքել» (Տեսանյութ)
Այսօր Ապարան նախընտրական քարոզչության գնալու ճանապարհին ՀԱԿ-ը գրաֆիկից առաջ էր ընկել, ուստի ճանապարհին մի քանի րոպե կանգնեցին՝ հանգստանալու: Այդ ընթացքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին մոտեցավ Ապարանի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը: Նա սկսեց ներկայացնել, թե ինչեր է արել՝ պլակատներ է տեղադրել, սա է հավաքել, նա է հավաքել: Լեւոն Տեր-Պետրոսյանը, նկատելով, որ
«Մեզ ով ընտրակաշառք կտա՞, ընտրակաշառքն հիրանցն ա» (ձայնագրություն)
Գավառի տարածաշրջանի գյուղերի մի շարք բնակիչներ պատասխանում են «Առավոտի» հարցերին՝ ընտրություններին մասնակցելու՞ եք, ձեր քվեն կփոխարինե՞ ք ընտրակաշառքով: Audio-Gavar Հարցմանը մասնակցեցին մի շարք բնակիչներ՝ 50-65 տարեկան անձինք, որոնք հրաժարվեցին հայտնել իրենց անունները: Անի ՊՈՂՈՍՅԱՆ
Ջհանգիրյանը հիշեց Մարգար Օհանյանին ու Թամամյանին
Նախկին զինդատախազ եւ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն այսօր Ուշիում եւ Օհանավանում ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներին վստահեցնում էր, որ դատախազությունում, բացի Աղվան Հովսեփյանից, բոլորը ընդդիմադիր են՝ տեղակալներից սկսած. «Չեմ տեսել մեկին, որն այս իշխանություններին պաշտպանի: Սատանեն էնքան սարսափելի չի, ինչքան իր անունն է` ժողովուրդն է ասում: Մի հատ տեսեք ինչի՞ եք վախենում: Մենք
Երեք օր շարունակ արջը Ախպրաձոր է իջնում
Ախպրաձոր գյուղի բնակիչները տագնապի մեջ են. երեք օր շարունակ արջն Ալագյոլի սարերից գյուղ է իջնում: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ախպրաձոր գյուղի համայնքապետ Լավրենտի Ղազարյանից «Առավոտը» տեղեկացավ, որ ապրիլի 7-ին գյուղ է իջել արջի քոթոթը, շրջել ու հեռացել: Իսկ ապրիլի 8-ին եւ հաջորդ օրը գյուղ է իջել մայր արջը: Ականատեսների վկայությամբ` գորշ արջը մեծ է եւ
«Արթուր Բաղդասարյան, կբացատրե՞ս` ի՞նչ է նշանակում ադրբեջանական ֆիլմերի փառատոն Գյումրիում»
Ինչպես հայտնի է`ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների և «Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիում ապրիլի 12-ին նախատեսված է անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, ցուցադրել հայերեն թարգմանված 4 ֆիլմեր, որոնցից մեկը փաստագրական է, մյուսները` գեղարվեստական: Սա մեծ աղմուկ եւ իրարանցում է առաջացրել Գյումրիում: Այսօր մեկը մյուսի հետևից երևույթը դատապարտող մամուլի ասուլիսներ էին հրավիրվում, իսկ վաղը Վարդանանց հրապարակում տեղի կունենա բողոքի ակցիա: Մամուլի ասուլիս հրավիրած «Ազգային արժեք» ակումբի անդամներից
Լեւոն Տեր-Պետրոսյանը գաղտնազերծում է Սերժ Սարգսյանի հետ մտերմիկ զրույցը
Այսօր ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավին օհանավանցիների եւ Ուշիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտեց, թե ինչ է խոսել Սերժ Սարգսյանը՝ իր հետ մտերմիկ զրույցներից մեկի ժամանակ. «Տարիներ առաջ, երբ ասեցի՝ բայց ժողովորդը գնում է, անհանգստացած էի… թող գնան, ասում է՝ մեզ մի 2 միլիոնն էլ հերիք է: Բերին հասցրին հիմա 2 միլիոնի: Վաղը, մյուս
ՀՅԴ. «Հեղափոխությունը ոչ թե փողոցում լաչառություն անելն է, այլ ծրագրերը կյանքի կոչելը»
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում արձանագրելով, թե ՀՀ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հատուկ շեշտեց՝ ձե՛զ։ «Մենք եկել ենք այստեղ ոչ թե իշխանությունը խլելու, զավթելու կամ կաշառքով առնելու համար, ինչպես անում են ուրիշները, մենք եկել ենք անելու այն, ինչը օրենքներով, Սահմանադրությամբ մերն է՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար, այն իշխանությունը, որը
Նախագահ Սարգսյանը գովեց ընդդիմությանը
«Նախորդ տարիներին, որպես իշխող ուժ, ՀՀԿ-ն ինչ որ արել է ձեր աչքի առջեւ է: Ոչ թերություններն ենք թաքցրել, ոչ հաջողություններն ենք թմբկահարել»,- քիչ առաջ Երեւանի Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ասաց, որ իրենք շատ են աշխատել՝ արդարացնելու համար հանրության վստահությունը, համարելով, որ իշխանությունը նախեւառաջ տքնաջան աշխատանք է,
Սերժ Սարգսյանն իրեն «դաշնակից» է համարում բնապահպաններին
«Մենք օրենքով բացառելու ենք Երեւանի կենտրոնի որեւէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը: Այսօր ակնհայտ է, որ կա հասարակական լուրջ պահանջարկ եւ նույնիսկ պայքար այս հարցում: Այստեղ մենք դաշնակիցներ ենք: Մի քանի տարի եւ Երեւանում վերջնականապես կհաղթանակի մայրաքաղաքի դիմագիծը պահելու առաջնահերթությունը»,- Էրեբունի համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ
ՀՅԴ-ն գալիս է «ոչ» ասելու անարդարություններին
ՀՅԴ հանրահավաքը մեկնարկեց. դրա մասին ազդարարեց հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը։ Ողջունելով հավաքվածներին` Մանուկյանը նրանց դիմեց որպես հաղթած եւ «ոչ»- ով պայքարած ժողովրդի, հիշեցնելով, որ երեք տարի առաջ ՀՅԴ-ն նախաձեռնեց հայ-թուրքական արձանագրությունների դեմ «ոչ»-ի շարժում եւ հաղթեց՝ վիժեցնելով երկրի ապագայի համար այդ վտանգավոր գործընթացը։ «Այդ «ոչ»-ով ՀՅԴ-ն պայքարեց Հայայստանում եւ ՀՀ-ից դուրս, որովհետեւ այդ «ոչ»-ն ուներ
Բագրատյանը մեկնաբանում է՝ ինչու իրենք «մի բարի պտուղ» չեն եղել (Տեսանյութ)
«Այս թիմում եղել են մարդիկ, որ իշխանությունում եղել են եւ երեսներս բաց եկել ենք ձեզ մոտ: Մեր հետեւից ամեն ինչ ասել են: Ասել են՝ լույս ենք գողանում, մազութ, փող ենք գողանում, կոնյակի գործարան ենք գողանում»,- ՀԱԿ-ի ապարանյան նախընտրական քարոզչության ժամանակ այսպես սկսեց իր խոսքը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով՝ «Բա ես կամ նախագահը կոնյակի գործարանը
Ոստիկանությունը կրկին պարզաբանում է` «իրավասություն չունենք»
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանությունում քննարկվել է ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունների և ՀԱԿ-ի կողմից ապրիլի 10-ին ՀՀ վարչապետին հասցեագրված նամակը` ՀՀ-ից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների լիակատար ցանկը տրամադրելու խնդրանքով: «Հայոց աշխարհ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում հրապարակված նույնաբովանդակ հրապարակման վերաբերյալ ՀՀ ոստիկանությունն իր պատասխանը հրապարակել է www.police.am համացանցային կայքում: ՀՀ որևէ օրենսդրական ակտով ոստիկանությունը
Ապամոնտաժողների հինգերորդ խումբը վաղը կմիանա առաջին չորսին
Նամակ ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող չորս խմբերին ապրիլի 10-ին միանում են հետեւյալ քաղաքացիները. V-րդ խումբ Ավագյան Լևոն – արվեստի գործիչ Բաբայան Արայիկ – ծրագրավորող Գալստյան Ժաննա – հայ գիտնականների միավորում Խաչատրյան Գեղամ –
Նախագահը խնդրեց քվեարկել ՀՀԿ-ի եւ Մհեր Սեդրակյանի օգտին
Երեւանի Էրեբունի համայնքի նախկին թաղապետ, ներկայումս այդ տարածքից մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Մհեր Սեդրակյանը լավ էր նախապատրաստվել իր հարազատ համայնքում Սերժ Սարգսյանին դիմավորելու համար: Սասունցի Դավթի արձանին հարող կայարանամերձ հրապարակում ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները լսելու էին բերվել ոչ միայն համայնքի բնակիչները, դպրոց-մանկապարտեզների եւ այլ հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվները, այլեւ Երեւանի


















































