Օրվա լրահոսը

Ընտրությունների հետեւանքը. բոլորը գնում են արձակուրդ

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀՀԿ-ական մարզպետերն իրար հետեւից արձակուրդ մեկնելու մասին դիմումներ են ներկայացնում։ Նույն քայլին են դիմում նաեւ ԲՀԿ-ական երկու մարզպետերը, քանի որ նրանք էլ ընդգրկված են իրենց կուսակցության՝ ԲՀԿ ցուցակում եւ հիմա համարվում են թեկնածու։ Երեկ արդեն արձակուրդ մեկնելու դիմում էր ներկայացրել նաեւ Արագածուոնի մարզպետ Սարգիս Սահակյանը։ Մեր հարցին՝ իր բացակայության հետեւանքով հնարավո՞ր

ՀՀԿ փոխնախագահ. «Գեղամյանը, Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը որոշակի մասսաների են տիրապետում»

Հատված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից: – Դու ասացիք, որ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված են քաղաքական անցյալ ունեցող մարդիկ, եւ ուրախ եք դրա համար: Սակայն կան դեմքեր, ովքեր, մեղմ ասած, չեն վայելում ժողովրդի համակրանքը: – Հասկանում եմ, թե ում նկատի ունեք: – Բայց ես անուններ չնշեցի: – ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված Գեղամյանը, Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը

Մայրաքաղաքում 2012 թվականի ծրագրով կիրականացվեն մինչև 2մլն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ

 Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները:  Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով նախատեսված ասֆալբետոնե ծածկի կապիտալ և մասնակի նորոգման ծավալները կկազմեն մինչև 2 մլն քառակուսի մետր: Հատկանշական է, որ գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, ծրագիրը ներառում է նաև մայթերի, նրբանցքների, բակային տարածքների, միջբակային և գրունտային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

Մոուրինյոն ու Կասիլյասն ընդհարվել են

 Իսպանական AS գործակալության փոխանցմամբ, նրանց միջեւ հակասությունը առաջացել է «Մալագայի» եւ «Վիլյառեալի» հետ հանդիպումներից հետո, որոնց հետ «Ռեալը» ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել: Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով թիմն այդ գոլերը բաց է թողել հենց 30-ամյա Իկեր Կասիլյասի մեղքով: Պորտուգալացին դիմել է ակումբի ղեկավարությանը՝ նոր դարպասապահ ձեռք բերելու առաջարկով, որպեսզի այդ դիրքում մրցակցությունն ուժեղանա:

Վարդան ավելի հետաքրքրեց, քան Պլիսեցկայան ու Պենդերեցկին

Վերջապես կայացավ վերջին ամիսների ամենակարեւոր, ամենասպասված իրադարձությունը՝ Հայաստան ժամանեց մեծն… մերկապարուհին՝ Վարդան, նույն ինքը՝ Վարդանուշ Մարտիրոսյանը։ Ամբողջ մեկ ամիս հայրենի լրատվական դաշտը հեղեղված էր այդ սթրիփ պարուհու՝ Հայաստան կատարելիք «դարակազմիկ» այցելության մասին տեղեկատվությամբ ու վերջինիս կիսամերկ նկարներով։ Երեկ էլ կայացավ մերկապարուհու ասուլիսը, որին այնքան շատ լրագրողներ էին մասնակցում, ասես բանախոսը Մոնսերատ Կաբալյեն էր կամ Մայա

Երվանդ Մանարյանը քարոզարշավի օրերին չի կարող նկարահանվել սերիալում, քանի որ ընդգրկված է ՀԱԿ ցուցակում

Հեռուստատեսության եւ ռադիոյյի ազգային հանձնաժողովը Հայաստանի հեռուստաընկերություններին գգուշացրել է՝ եթե քարոզարշավի ընթացքում ՝ ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը իրենց եթերում հայտնվեն պատգամավորության թեկնածու երգիչներն ու դերասանները, դա կդիտարկվի, որպես քարոզչական նյութի հեռարձակում։ Այս փաստը մեզ հետ զրույցում երեկ ՀՌԱՀ-ում հաստատեցին։ «ՀՌԱՀ–ը՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իր լիազորությունների շրջանակում տեղեկացրել է հեռուստառադիոընկերություններին, որ եթերով հեռարձակվող թեկնածուների հայտնվելը

Ընդդիմությունը շատ է բաց թողել գլորվող անիվը

Հայ ազգային կոնգրեսն այսօր իր հերթական հանրահավաքն է անցկացնում, որը ըստ էության կարելի է համարել նախընտրական քարոզարշավի դե ֆակտո մեկնարկը: Սակայն այդ մեկնարկը տրվում է մի ժամանակահատվածում, երբ բավական տհաճ հարաբերություններ են առկա ընդդիմադիր դաշտում գործող երկու ուժերի՝ Կոնգրեսի եւ Ժառանգության միջեւ, այն էլ այն դեպքում, երբ ընդդիմադիր դաշտին զգալի մարտահրավերներ են նետվում խայտառակ ընտրական

ՀԱԿ-ի կողմից պաշտպանված թեկնածուն հաստատում է՝ ՀՀԿ անդամ է

 Վահագն Հակոբյանը Գեղարքունիքի մարզպետ է եղել, ապա աշխատել է Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն։ Հիմա «Նաիրիտ» գործարանի տնօրենի խորհրդականն է։ Ուշագրավ է, որ Վահագն Հակոբյանին ՀԱԿ-ը ներկայացրել է իր մեծամասնական թեկնածուների ցանկում։ Հակոբյանն ինքնաբացարկ է հայտարարել, մեզ հետ զրույցում պատճառաբանեց, որ առողջական խնդիրներ են առաջացել, եւ բուժվելու նպատակով պետք է երկար ժամանակով բացակայի Հայաստանից։ – Դրա համար

Զգույշ` երեխաներ են

Ընտրությունները թափանցիկ եւ աննախադեպ արդար անցկացնելու վերաբերյալ իշխանության հայտարարությունները խմբագրման կարիք են զգում օր օրի, երբ լուրեր են տարածվում կեղծ անձնագրերի, պահածոյացված ընտրակաշառքի, աջ ու ահյակ բացահայտ փող շաղ տալու երեւույթներին: Ընտրակաշառքը ընտրություններին ուղեկցող պարտադիր պայման է` գրեթե օրինականացված երեւույթ: Այժմ, սակայն, սեւ տեխնոլոգիաներն ավելի են ընդլայնվել` համադրվելով մատաղ սերնդի պղծումով: Առայժմ միայն Երեւանի բնակիչների

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ավելի շատ փող ունի, քան ամբողջ մարզպետարանը

Կառավարության երեկվա նիստը տեղի ունեցավ Աղվերանի «Աղվերան» հյուրանոցային համալիրում։ Սա Հայաստանի ամենաթանկ ու ամենաճոխ համալիրներից է։ Ով վճարեց, որքան վճարեց եւ ինչու վճարեց այդ նիստի համար։ Այս հարցը հասարակ հարց չէ։ Կառավարության նիստը մի 20 նախարարի հավաքույթ չէ, որ հավաքվեն, մի քիչ զրուցեն, մի քանի փաստաթուղթ ստորագրեն, մի-մի գավաթ սուրճ խմեն ու ցրվեն։ Դա մասշտաբային

Պաշտպանի ՀՀ քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

ՀՀ քաղաքաշինության նախարության  գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Նախարարության կողմից չի իրականացվել պատշաճ վերահսկողություն նախագծային փաստաթղթերի` քաղաքաշինական նորմերին համապատասխանության ապահովման ուղղությամբ: Նոր կառուցվող շենքերի մեծ մասը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Պատշաճ վերահսկողություն չի իրականացվել համայքների ղեկավարների` ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման և հետևանքների վերացման պարտականության կատարման նկատմամբ: Նախարարության կողմից լիցենզավորված տարբեր կազմակերպություններ նույն

Պաշտպանի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի (այսուհետ` Կադաստր) պետական կոմիտեն որոշ դեպքերում քաղաքացիներին տրամադրել է համակարգում առկա տեղեկատվություն, որը սակայն լիարժեք չի եղել պահանջվող գործառույթի իրականացման համար: Կադաստրը պետական գրանցման ժամանակ քաղաքացիներից որոշ դեպքերում պահանջել է այնպիսի փաստաթղթեր կամ պետական

ՀԿ-ն կոչ է անում ընդդիմությանը կենտրոնանալ իշխանության դեմ պայքարի վրա

Նախընտրական պայքարի շեմին իշխանությունները հանդես են եկել կոչով` չմոռանալ, թե ով ում դեմ է այս ընտրություններում: Հանրապետականները սթափության կոչ են արել իրենց ընդդիմադիր գործընկերներին` կենտրոնանալ իշխանության դեմ պայքարի վրա: Վերջին շրջանում ՀԱԿ-Ժառանգության միջև ծավալված հակասությունները լուրջ խանդ են առաջացրել մի շարք իշխանական կուսակցությունների մոտ, որոնք զգուշավոր անհանգստություն են հնչեցնում մոռացության մատնվելու կապակցությամբ: «Մեզ համար զարմանալի

Ոստիկանությունից պահանջում ենք մեզ վերադարձնել մեր բոլոր երեւելիներին՝ Տիգրան Մեծից ու Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Պետրոս Դուրյան ու Հովհաննես Թումանյան

  Գալիք խորհրդարանական ընտրությունների «հմայքը» դառնալու են ընտրացուցակները։ Ընտրողների պաշտոնական թիվը Հայաստանում աճում է նույնքան սրընթաց, որքան արտագաղթի պատճառով նվազում է ՀՀ բնակչությունը։ Եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով ընտրողների թիվը ավելի մեծ կլինի, քան Հայաստանի ամբողջ բնակչությունը։ Ինչի՞ շնորհիվ է աճում ընտրողների թիվը։ Առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ 18 տարին լրացած անձանց մտցնում

Անդրեյ Արշավինը վթարի է ենթարկվել

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի եւ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Անդրեյ Արշավինը ավտովթարի է ենթարկվել: «Fonatka.ru»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Էնգելսի պողոտայում: Կատարվածի մանրամասների մասին առայժմ ոչինչ չի ասվում: Սակայն հայտնի է, որ նա «Զենիթի» հետ եղել է ուսումնամարզական հավքում: Ֆուտբոլիստը չի տուժել, իսկ ահա նրա ավտոմեքենան վնասվել է՝ ստանալով թեթեւ

Պատգամավորի թեկնածու. «Ես ոչ մեկի հետ էլ լավ հարաբերություններ չունեմ, ես ինքնամփոփ մարդ եմ»

Թիվ 22 ընտրատարածքում պատգամավորի թեկնածուն՝ Գրիշա Հովեյանը, հասցրել է լինել եւ Գավառի քաղաքապետ, եւ ԱԺ պատգամավոր։ Պատգամավոր եղած ժամանակ, ըստ հրապարակումների, երկու անգամ է ընդամենը ելույթ ունեցել ամբիոնից, բայց այնպիսի բառապաշարով, որ երկար ժամանակ գավառցիներն ամաչում էին ասել, թե ով է իրենց պատգամավորը։ Վերջին տարիներին մշտապես մասնակցել է Գավառի քաղաքապետի ընտրություններին, բայց պարտվել է։ –

Ի՞նչ է լինելու ինտերնետի հետ վաղը`մարտի 31-ին

Մեդիամաքս: Ս.թ. փետրվարի 12-ին PasteBin.com-ը հայտնվել էր Anomymous հաքերային խմբավորման անդամներից մեկի կողմից արված գրառում, որում ասվում էր մարտի 31-ին ողջ աշխարհում ինտերնետը մի քանի ժամով անջատելու մտադրության մասին: Ակցիան, ըստ գրառման, կոչվում է #opGlobalBlackout եւ ուղղված է ցանցահենության դեմ պայքարի ամերիկյան օրինագծի (SOPA), ինչպես նաեւ Wall Street-ի դեմ: Տեխնիկապես այն պետք է իրագործվի ինտերնետի 13

Հանդիպում ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անդրազգային հանցավորության հարցերով  պատասխանատու Դենիել Հեսթինգսի եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հովսթրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ ՀՔԾ-ին վերապահված հանցագործությունների քննության հետ կապված մի շարք հարցեր: Ա. Միրզոյանը տեղեկացրել է, որ ընտրական գործընթացների հետ կապված գործող քրեական

Ավտովթար Արմավիրի մարզում

Այսօր` մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 05.00-ի սահմաններում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում 47-ամյա Վահան Ավետիսյանի վարած «ՎԱԶ 21074» մակնիշի 30 ՏՍ 475 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատար առվի մեջ: Վարորդը և նրա ուղևոր 24-ամյա Արտյոմ Արոյանը մարմնական վնասվածքներով

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը գաղտնալսում է կասկածում

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի կարծիքով, իր էլեկտրոնային փոստն ու հեռախոսը գտնվում են վերահսկողության տակ, քանի որ լրագրողներն անսպասելիորեն հայտնվում են այն վայրերում, որտեղ ինքը հանդիպումներ է ունենում: Դեսպան Մայքլ Մըքֆոլը հինգշաբթի օրը «Twitter»-ի իր էջում գրել է, թե հարգանքով է վերաբերվում մամուլի ամենուրեք ներկա լինելու և հարցեր տալու իրավունքին: Սակայն դեսպանը հարցադրում է կատարել այն մասին,

ՄԻՊ-ը մտահոգված է. «Որոշակի դռներ հաստատ փակ կլինեն իմ եւ իմ ընտանիքի առաջ» (Տեսանյութ)

Պարզվում է՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր զեկույցը հրապարակելուց հետո լուրջ անհանգստություններ ունի: Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ սպառնալիքներ, զանգեր ստանո՞ւմ եք «վերին օղակներից»՝ նա պատասխանեց. «Չէի ասի վերին, որովհետեւ իմ համար վերին օղակ այս պահին գոյություն չունի: Կան մարդիկ, որոնց իմ գնահատականները բնականաբար դուր չի գալիս, որոնք իսկապես ունեն որոշակի ուժ, ազդեցություն: Երբ

Սուքիասյանին մերժել են, իսկ Մադաթյանն ինքնաբացա՞րկ է հայտնել

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական թեկնածուների ցանկը շարունակում է սրբագրվել: Aravot.am-ը ԿԸՀ պաշտոնական կայքում մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների գրանցումներին վերաբերող տեղեկանքից մի քանի հարաբերականորեն թարմ փաստեր հայտնաբերեց: Նախ՝ պարզեցինք, որ Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում գրանցման հայտ ներկայացրած 4 թեկնածուներից երկուսը՝ ինքնաառաջադրված անկուսակցականները ինքնաբացարկ են հայտնել, ու այդ ընտրատարածքում ընտրապայքարը շարունակելու են ՀԱԿ-ից առաջադրված Վլադիմիր

Ոստիկանության բացատրությունն այն մասին, թե ինչո՞ւ ընտրողների թվաքանակը նման «գերաճ» տվեց

Մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ են տարածվել, թե ՀՀ ոստիկանության կողմից իբր արհեստականորեն ուռճացվել են ՀՀ ընտրողների ռեգիստրի ցուցակները և դրանք չեն համապատասխանում հրապարակված  վիճակագրական տվյալներին, ինչպես նաև Հայաստանից մեկնած և Հայաստան վերադարձած անձանց թվին: Նշված հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Այսպես,

Վաղը կայանալու է ԵԺԿ նախաձեռնած քննարկումը

Վաղը Թբիլիսիում մեկնարկում է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախաձեռնած միջոցառումը, որը նվիրված է Եվրանեսթի Արևելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի Բաքվում կայանալիք երկրորդ լիագումար նիստին: Քննարկումներ են լինելու ԵԺԿ ձեւաչափով Եվրանեսթի ապագայի կարեւորության եւ այլ խնդիրների մասին: Հայաստանից մասնակցելու են ոչ միայն  Եվրանեսթի Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները, այլ նաեւ ԵԺԿ անդամ կուսակցությունների արտաքին քաղաքական հարաբերությունների պատասխանատուները՝ մասնավորապես, ՀՀԿ փոխնախագահ

Ռիչարդ Կիրակոսյան.«Ղարաբաղի հայկական բնակչությունը ավելին, քան երբեւէ վճռական է տրամադրված միջազգային ճանաչում ձեռքբերելու հարցում»

Ադրբեջանի ստվերի ներքո անցկացրած 20 դժվարին տարիներից հետո, Լեռնային Ղարաբաղի հայերը ավելի եւ ավելի մեծ վստահություն են ձեռք բերում իրենց ապագայի նկատմամբ: Չնայած դեռեւս չի հաջողվել հակամարտության խաղաղ կարգավորման հասնել, իսկ Ղարաբաղի անկախությունն այդպես էլ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, տեղական բնակչությունը վճռական է տրամադրված`իր դժվարությամբ ձեռքբերված անկախությունը պահպանելու հարցում: Պետականության կառուցման եւ քաղաքական գործընթացների

Ըստ ոստիկանության` մահացածներին ցուցակներում միտումնավոր ներառելու մասին պնդումները ապատեղեկատվություն են

Զանգվածային լրատվության մի շարք միջոցներում հրապարակումներ են տարածվել, թե իբր ընտրական ցուցակներում ոստիկանությունը միտումնավոր ներառում է մահացած անձանց տվյալներ: Նշված հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում: Ապատեղեկատվությունը բացառելու համար պարզաբանում ենք. ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն համաձայն  անձի մահը գրանցած մարմինը 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկատվությունը փոխանցում է կենտրոնական ռեգիստրին` նշելով անձի մահվան փաստը

Կարեն Անդրեասյանը պատասխանում է մեղադրանքներին (Տեսանյութ)

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանություններ տվեց, թե իրականում ինչ մատերիալի է իր դերը՝ սինթետի՞կ է, թե՞ մետաքսե եւ առհասարակ ինչ արժեք ունի իր զեկույցը մեր երկրում: Կարեն Անդրեասյանն ուշիուշով հետեւել է թե՛ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, թե՛ քննադատության ենթարկված մյուս գերատեսչությունների ղեկավարների հակադարձ մեղադրանքներին. «Զարմանում են, թե ես ինչո՞ւ եմ

«Կանաչ խնձոր»` ի նշան առողջ ապրելակերպի

Եթե քաղաքում զբոսնելիս հանդիպել եք մարդկանց, ում ձեռքը կանաչ խնձոր է եղել կամ էլ հենց Ձեզ են տվել, ապա դա «Healty future» թիմն է, նրանք մի յուրահատուկ ակցիան են կազմակերպե: Կազմակերպիչ, խմբի ղեկավար Լաուրա Ավետիսյանը տեղեկացնում է, որ իրենք նախապես անցկացրել են հետազոտություն և նկատել` այսօր երիտասարդների մեջ կա կարծիք, որ առողջ ապրելակերպը ձանձրալի է:

«Առաջին անգամ է կազմակերպվում, դեռ սառնություն կա». «Առավոտ երիտասարդականի» հանդիպումը իր լսարանի հետ

Այսօր` մարտի 29-ին, aravot.am-ի երիտասարդական բաժինը`   «Առավոտ երիտասարդականը»   հանդիպեց իր լսարանի հետ, հանդիպումը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում էր, առիթն էլ փետրվար ամսին  լրատվամիջոցի ՈւԽ բաժնում հայտատարված մրցույթի հաղթողներին հուշանվերների հանձնումն էր:  Միջոցառման ընթացքում ներկաները ծանոթացան երիտասարդական էջի ենթաբաժինների ստեղծման պատմությանը, ծրագրերին և կայքում աշխատող լրագրողների հետ: aravot.am-ի երիտասարդական բաժնի պատասխանատու Հռիփսիմե  Հովհաննիսյանը նշում է, որ

Բանկերից խարդախությամբ յուրացրել են 30 միլիոն դրամ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բացահայտել են հերթական խոշոր չափի խարդախության դեպքը: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ՔՀԳ վարչություն են բերման ենթարկել Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Շավարշ Մուրադյանին և Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ 31-ամյա Արմեն Մկրտչյանին: Պարզվել է, որ Շ.Մուրադյանը «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատակից, ոսկեգործությամբ զբաղվող Արայիկ Շահինյանին հանձնարարել

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031