Օրվա լրահոսը

Հրշեջ-փրկարարները անվտանգ տարածք են դուրս բերել 15 ուղևոր

Մարտի 11-ին, ժամը 03.05-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհին (Ծաղկահովիտ գյուղի հատված) ուժեղ բքի հետևանքով արգելափակվել են 2 ավտոմեքենա, ինչից առաջացել է խցանում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել 2 ավտոմեքենա. (6 ուղևոր), երթևեկությունը վերականգնվել է: Իսկ ժամը 05.12-ին  Արագածոտնի մարզի Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհին (Գեղաձոր գյուղի հատված)

Քամին պոկել է տանիքները

Մարտի 10-ին, ժամը 22.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում ուժեղ քամուց քշվել են նույն գյուղի բնակիչներ Մ. Թադեվոսյանին և Ս. Հովհաննիսյանին պատկանող տան տանիքի կոնստրուկցիաները (180 քմ): Զոհեր և տուժածներ չկան: ԱԻՆ  

Ի՞նչ կաներ Միխայիլ Պրոխորովը, եթե ընտրվեր Ռուսաստանի նախագահ

ՌԴ նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը նախընտրական քարոզարշավում վստահեցնում էր, թե ընտրվելու դեպքում հրաժարվելու է իր բոլոր բիզնեսներից՝ երկիրը ճիշտ ղեկավարելու համար: Օլիգարխը, գուցե, նկատի ուներ Ռուսաստանի տարածքում ունեցած իր բիզնեսները եւ, բացառված չէ, որ այդպես էլ վարվեր: Բայց հետաքրքիր է, թե ի՞նչ էր անելու Ռուսաստանի սահմաններից դուրս սպորտում ներդրած իր հսկայական գումարների հետ: Հայտնի

Ռուսաստանյան ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում

Ռուսաստանյան ընդդիմությունը շաբաթ օրը անցկացրեց հերթական արտոնված հանրահավաքը, որին տարբեր տվյալներով մասնակցել է 10-30 հազար մարդ:  Տարբեր շարժումների, կուսակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ եւ պարզապես շարքային մոսկվացիներ եկել էին իրենց անհամաձայնությունն արտահայտելու մարտի 4-ին կայացած նախագահական արդյունքների հետ: Հանրահավաքում ելույթներ ունեցան մարդիկ, ովքեր դիտորդներ էին եղել մարտի 4-ին. նրանք պատմում էին ընտրախախտումների մասին: Ելույթ ունեցավ «Յաբլոկո» կուսակցության ղեկավար

Մահվան ելքերով վրաերթ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել (տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում Արցախի փողոցում՝ դեպի «Մաքուր երկաթ» գործարան տանող ճանապարհին, թիվ 117 երթուղին սպասարկող, «Գազել» մակնիշի 3743 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 52-ամյա Վալերի Ցականյանը, վրաերթի է ենթարկել 2 հետիոտների։ Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են։ Այս պահին դեպքի վայրում են գտնվում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական

Մարիա Շարապովան մարմելադ սիրում է, իսկ ռուս մուժիկներին՝ ոչ

Հյուրընկալվելով ամերիկյան հեռուստաշոուներից մեկին՝ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ասել է, թե մտադիր է զբաղվել մարմելադի բիզնեսով: «Ճիշտ է, իմ արտադրության մարմելադը օղու համ չի ունենա», – ակնարկել է նա ռուս տղամարդկանց ամենասիրած զբաղմունքը: Մարզուհին նաեւ ասել է, թե երբեք չի ժամադրվել ռուս մուժիկների հետ: «Ես նշանված եմ: Եվ, փառք Աստծո, իմ նշանածը ռուս չէ», –

Վախկոտ գիտնականների պահանջը

Հայաստանցի գիտնականների մեծ մասը վախկոտ է կամ ինքնասիրահարված: Եվ անպայման ցանկացած խնդրի լուծման ուզում է հասնել` «ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելով » կամ ոչ մեկի հետ վատամարդ չլինելով: Բերեմ ամենաթարմ  օրինակը:  Վերջերս խմբագրություն եկան երկու գիտնական, որոնք  ի թիվս իրենց կոլեկտիվի այլ անդամների, ստորագրություններով նամակ էին հղել ՀՀ նախագահին, եւ հիշյալ նամակում զորակցություն էին հայտնում

Բագրատյանի բաց նամակը` Սերժ Սարգսյանին

Բաց նամակ Սերժ Սարգսյանին             Այսօր մամուլում կարդացի Ձեր մարտի 10-ի ելույթը  ՀՀԿ համագումարում։ Քաղաքական մասով Դուք դեռ առիթ կունենաք լսելու որոշակի մեկնաբանություններ։ Բայց ահա տնտեսական մասով պարզապես ապշել էի։ Մ՞իթե այդպես են վերլուծում ձեր շրջապատում տնտեսական փաստերը, մի՞թե կարելի էր երկրի ղեկավարի տիտուլը կրող անձին նման «նյութ» մատուցել։ Խոսքս չեմ երկարացնում։ Անմիջապես անցնում եմ

Գեղեցկությունը՝ դժբախտության պատճառ

 «Ատալանտա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էսեկյել Սկելոտոն հարկադրաբար հեռացել է ընկերուհուց՝ գեղեցկատես Մարիանա Դիարկոյից: Ու դրա համար «գտել է» ոչ ամենահաջող պատճառաբանությունը. աղջիկը չափից ավելի սեքսուալ է: Ուժերի ծաղկման տարիքում գտնվող 22-ամյա երիտասարդին, կասկած չկա, որ աղջիկը դուր էր գալիս: Բայց նրա ծնողներն էին հակառակ կարծիքի՝ գտնելով, որ իրենց որդու ընկերուհու սեքսուալությունն ու հրապուրանքը չափից ավելի

Ինչի՞ց է ամենաշատը վիրավորվել Սասուն Միքայելյանը՝ բանտային կյանքում (տեսանյութ)

Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանն իր ասուլիսում վստահեցնում էր, որ էլ չի ուզում իրեն քաղբանտարկյալ կոչեն, քանի որ այդ բառն արժեզրկվել է. «Եթե մարդու իրավունքների մեծ պաշտպան Գագիկ Ջհանգիրյանն է որոշում` ով է քաղբանտարկյալ, ով` ոչ, ես ուզում եմ ենթարկվել նրա այդ որոշմանը, որ ես քաղբանտարկյալ չեմ»:  Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին՝ այսօր «Քաղբանտարկյալներ»

Ջհանգիրյանի հորդորը քաղբանտարկյալներին՝ փակ դռների ետեւում

Այսօր «Քաղբանտարկյալներ» իրավապաշտպան հ/կ-ում, Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ,  քաղբանտարկյալները «չեզոք գոտում»  ժողով էին անում եւ բուռն քննարկում ինչ-որ հարցեր: Հանդիպման վայրն ընտրվել էր Ավագ Պետրոսյան 6/1 հասցեն: Ինչպես հետո բացատրեցին, դա նրա համար են արել, որ տարբեր տեսակի քաղաքական շահարկումներից զերծ մնան: Հանդիպմանը ներկա էին Սասուն Միքայելյանը, Պետրոս Մակեյանը, Ժորա Սափեյանը եւ այլ նախկին քաղբանտարկյալներ: Գագիկ

Ֆուտբոլիստը խաղադաշտում կծել է թիմակցի ականջը եւ ազատազրկվել 21 ամսով

Անգլիայի հարավային առաջնության մասնակից «Ուեսթոն-Սուպեր Մարե» թիմի հարձակվող 19-ամյա Ստյուարտ Թեյլորը, հետ-թրիկի հեղինակ դառնալով, չի հասցրել վայելել խփած երրորդ գոլի բերկրանքը, քանի որ թիմակից, կիսպաշտպան Լյուիս Հանթը, հարձակվելով նրա վրա, տապալել է գազոնին եւ ականջից կծել մոտ 2,5սմ x 1,5սմ մաս: Հետո խավբեկը պատմել է, թե իրեն հունից հանել է գրոհների եզրափակիչ փուլում Ստյուարտի էգոիստությունը:

Հրանտ Բագրատյան. «Սերժ Սարգսյանն ինչ ասել է` բացարձակ թյուրիմացություն է»

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին  Aravot.am-ը խնդրեց ՀՀԿ 13-րդ համագումարում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի վերաբերյալ մեկնաբանություններ անել: Հիշեցնենք, որ իր ծավալուն ելույթում նախագահը, մասնավորաբար, ասել էր. «Տնտեսական աճի ցուցանիշների հրապարակումներն ամեն անգամ ուղեկցվել են մանկամիտ շահարկումներով: Ամեն ինչ շատ պարզ է. իրական աճի ցուցանիշը հայտարարիր իբրև անվանական (ինչպես

Ֆուտբոլային «մարզման» անհասկանալի ձեւ

Բրիտանացի երգիչ Ռոբի Վիլյամսը, որ նախապատրաստվում է մայիսի 27-ին կայանալիք բարեգործական ֆուտբոլային հանդիպմանը, ցատկել է իր ձայնագրման ստուդիայի տանիքից ու մեջքը լուրջ վնասել: Չգիտես ինչու, նա որոշել է ստուգել, թե կարո՞ղ է կրկնել այդ հնարքը: Երաժիշտը կհասցնի՞ ապաքինվել, ոչինչ ասել հնարավոր չէ: Վիլյամսը պետք է այդ օրը գլխավորի Անգլիայի «ընտրանին», որի մրցակիցը լինելու է «Աշխարհի

Վահրամ Բաղդասարյանն առաջադրվելու է

Նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյան առաջիկա խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է: Այդ մասին այսօր ՀՀԿ 13-րդ համագումարից առաջ ասաց նա` պատասխանելով  Aravot.am-ի հարցին: Բաղդասարյանը կլինի ՀՀԿ ցուցակում, թե մեծամասնական ընտրակարգով, առայժմ չգիտե. «Ինչպես կուսակցությունը կորոշի համագումարից հետո», -ասաց նա: Հիշեցնենք, որ 2007-ի ընտրություններում թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրապայքարում վերջինս իր դիրքերը զիջեց Վիկտոր Դալլաքյանին: Այժմ էլ

Կրպակները Մաշտոցի պուրակում կգործեն 3-4 տարի

Լինելո՞ւ է ՀՀԿ համամասնական ցուցակում, թե` ոչ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռեւս չգիտե կամ չի բարձրաձայնում: Համենայնդեպս, այսօր ՀՀԿ 13-րդ համագումարից առաջ լրագրողներն այդպես էլ Տարոն Մարգարյանից այդ առիթով որեւէ տեղեկատվություն չստացան: Անդրադառնալով արդեն Մաշտոցի պուրակի բազմաչարչար հարցին` Տարոն Մարգարյանն ասաց, որ քաղաքապետարանում քննարկում են այգում կրպակների տեղակայման ժամկետները: Դրանք կգործեն 3-4 տարի: Այս երկու

Մոուրինյոն «Չելսիի» առջեւ պայմաններ է դրել

Անգլիական լրատվամիջոցների վկայությամբ` «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, 41-ամյա Խոսեպ Գվարդիոլան մերժել է Ռոման Աբրամովիչի՝ «Չելսին» գլխավորելու առաջարկը: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հաջորդ երկու հավակնորդներն են Ժոզե Մոուրինյոն եւ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իոահիմ Լյովը: Նույն անգլիական ԶԼՄ-ների հավաստմամբ «Ռեալի» ղեկորդն արդեն ներկայացրել է համաձայնություն տալու իր պահանջները: Դրանք են. տարեկան 12-15 միլիոն ֆունտ ստերլինգ

Սամվել Ալեքսանյան. «Ես ՀՀԿ-ի պատվավոր հյուրն եմ»

ՀՀԿ 13-րդ համագումարին այսօր ներկա էր նաեւ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Aravot.am-ը պարոն Ալեքսանյանից հետաքրքրվեց` ի՞նքն էլ է անդամագրվել ՀՀԿ-ին, ա՞յդ պատճառով է ներկա համագումարին: Վերջինս պատասխանեց. «Ոչ, ես Հանրապետականի պատվավոր հյուրն եմ»: Հետաքրքրվեցինք նաեւ` չի՞ վախենում արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին սպասվող ընտրապայքարից, քանի որ իր դեմ մտադիր է թեկնածություն առաջադրել նաեւ «ՉԻ» լրագրող Գոհար

«Ժառանգությունում» կասկածում են ՀՀԿ համագումարում հրապարակված ուղերձի բովանդակությանը

ՀՀԿ 13-րդ համագումարում ելույթ է ունեցել «Եվրոպական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Ռումիանա Ժելյաևան, ով տեսանյութի միջոցով փոխանցել է նաև ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի ուղերձը: Իսկ ուղերձում մասնավորապես ասված է. « Մենք Ձեզ ( ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նկատի ունի-խմբ.) ընդունում ենք անվերապահորեն եւ ոգևորությամբ, քանզի վստահում ենք Ձեզ։ Մենք հպարտանում ենք Ձեր նախագահության օրոք Հայաստանի առաջընթացով։

Ռուբեն Հայրապետյանն անկախ մարդ չէ

«Դեռ հստակեցված չի: 2-3 օրվա ընթացքում արդեն հստակ կասեմ` մասնակցելու եմ ընտրություններին, թե ոչ»,- այսպես պատասխանեց հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանը Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ է փոխել իր որոշումը եւ մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հիշեցրեցինք, որ մի քանի ամիս առաջ պարոն Հարապետյանն ասում էր, թե իրեն հաջորդ խորհրդարանում չի տեսնում: «Այո, ես ասում էի, որ

Արման Մուսինյան. «Ո՞վ է Մարտենսը»

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից Aravot.am-մեկնաբանություններ խնդրեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի` ՀՀԿ-13-րդ համագումարում արած հայտարարության առիթով: «Ո՞վ է Մարտենսը»,- եղավ Մուսինյանի պատասխանը: Նկատենք, որ Մարզահամերգային համալիրում այսօր կայացած ՀՀԿ 13-րդ համագումարում ԵԺԿ նախագահը, իր տեսաելույթում դիմելով ՀՀԿ-ականներին, համոզմունք էր հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է. «Ես դրանում միանգամայն համոզված եմ։ Եվ

ՀՀԿ-ն միաձայն նախագահ ընտրեց Սարգսյանին

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ նախագահի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանին: Այլ առաջարկություններ չեղան: Միաձայն ընտրվեց Սերժ Սարգսյանը; Նա շնորհակալություն հայտհնեց և վստահեցրեց, որ ամենայն պատասխանատվությամբ և եռանդով շարունակելու է ՀՀԿ ղեկավարումը` “ի փառս հայրենիքի և ժողովրդի, մենք այլ նպատակ չունենք”: Ավելին՝ կարդացեք այստեղ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տիար Կեյդզի Իդեին

Մարտի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի լիազոր նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կեյդզի Իդեին: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի և Ճապոնիայի միջև զարգացող համագործակցությանը տարբեր ոլորտներում: Իր խոսքում Նորին Սրբությունը ի դեմս նախարարի նաև երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի իշխանություններին և

Ժամկետային զինծառայողը «Լինքոլն»–ով բախվել է «ՎԱԶ 2106»–ին. կան վիրավորներ (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում «Լինքոլն նավիգատոր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 62 ՕՕ 751 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել «ՎԱԶ 2106»–ի

Գազամատակարարումը դադարեցվել է

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը մարտի 9-ի երեկոյան Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը: Կարդալ ավելին` այստեղ

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

 Հանրապետության տարածքում` Մարտի  10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևմտյան   3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  10-11-ին կնվազի 2-4 աստիճանով, 12-ին նույնքանով կբարձրանա:  Երևանում`        Մարտի 10-11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 12-ին սպասվում են տեղումներ: Արտակարգ Իրավիճակների Նախարարություն

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13–րդ համագումարում

Սիրելի՛ հանրապետականներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարևորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը` ներկայանալով որպես մեր կայացող պետականության և ամրացող նոր ավանդույթների յուրօրինակ մարմնացում: Եվ դա օրինաչափ է: Հանրապետական կուսակցությունը երկրի իշխող քաղաքական ուժն է անկախ Հայաստանի գոյության գերակշիռ հատվածում և իր գործընկերների հետ կարողացել է միշտ

Կատուն` ԱՄՆ-ի սենատի անդամի թեկնածու

Խենկ անունն ունեցող կատուն ապրում է Վիրջինիա նահանգի Սպրինգֆիլդ քաղաքում: Նա դարձել է ԱՄՆ-ի սենատի անդամի թեկնածու: Խենկը անկախ թեկնածու է և նրա անունը մտցված է քվեաթերթիկներում: Կատվի տերը պատմել է Խենկի ամենակարևոր քայլերից մեկի` աշխատատեղերի բացման մասին: Նախկին անտուն կենդանու նախընտրական ծրագրում ասվում է, որ  աշխատատեղերի ստեղծումը կօգնի թե՛ քաղաքի, թե՛ տարածաշրջանի և թե՛

Հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 150 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ  700  կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց  և  շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031