Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Սերժ Սարգսյանն ինչ ասել է` բացարձակ թյուրիմացություն է»

Մարտ 10,2012 18:19

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին  Aravot.am-ը խնդրեց ՀՀԿ 13-րդ համագումարում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի վերաբերյալ մեկնաբանություններ անել: Հիշեցնենք, որ իր ծավալուն ելույթում նախագահը, մասնավորաբար, ասել էր. «Տնտեսական աճի ցուցանիշների հրապարակումներն ամեն անգամ ուղեկցվել են մանկամիտ շահարկումներով: Ամեն ինչ շատ պարզ է. իրական աճի ցուցանիշը հայտարարիր իբրև անվանական (ինչպես դա հաճախ արել ես), մի անգամ էլ դրանից հանիր գնաճի մեծությունը և դու, տնտեսագիտական քո «հանճարեղ» գիտելիքներով, պատրաստի հավակնորդն ես անկումային հռետորության խոսնակի դափնիների» եւ բավականին մանրամասն հակադարձումներ ներկայացրել:

Պարոն Բագրատյանի կարծիքով. «Սերժ Սարգսյանն ինչ ասել է` բացարձակ թյուրիմացություն է: Ես հասկանում եմ, որ փորձել է ինձ պատասխանել, Տիգրանին պաշտպանել: Ինչ ասել է` սխալ է ասել: Ո՞նց կարան երկրի ղեկավարին ֆռռացնեն, եւ նա այդպիսի ելույթ ունենա»,- ասաց պարոն Բագրատյանը` հավելելով, որ ինքն այդ ելույթի առիթով բաց նամակ է պատրաստում Սերժ Սարգսյանին: Նամակը պատրաստ կլինի մոտ երկու ժամից եւ կհրապարակվի:

Նելլի Գրիգորյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031