Օրվա լրահոսը
«Ընտրողն ընտրակաշառքը կուլ է տվել` ապացույցներից խուսափելու համար»
Այսօր «Հայացք» ակումբում ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը պատմեց, որ Հրազդանի ընտրություններին ինքն անձամբ արձանագրել է կաշառք տալու եւ վերցնելու դեպք: Ըստ նրա պատմածի, ՀՀԿ թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձը պարբերաբար մարդիկ է բերել տեղամաս ու տարել նրանց ճանապարհելու: Արամ Մանուկյանը հերթական անգամ ընտրող բերել-տանելուց հետո նրանց հետեւից դուրս է եկել, տեսել է, թե ինչպես
ՀՀԿ-ն ՀԱԿ-ին գաղտնի ցուցակ է տվել
Այսօր «Հայացք» ակումբում ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը լրագրողներին ցույց տվեց մի ցուցակ` Հրազդանի բնակիչների ստորագրություններով: Այն, ըստ նրա, ձեռք են բերել գաղտնի ձեւով, ընդ որում` ՀՀԿ-ից: Արամ Մանուկյանի մեկնաբանությամբ, մինչ ընտրությունները համատիրության, ԲՇՏ-ի աշխատակիցները մտել են տուն առ տուն ու ստորագրութուն վերցրել, իբր թե իրենք տեղեկացվել են աղբահանության վճարման նոր համակարգին. «Այդ ցուցակում հստակ
ՀՀ քաղաքացի. «Ով տեր կանգնի ժողովրդին, նրան էլ կընտրենք» (Տեսանյութ)
Ավանդույթի համաձայն`ընտրությունների նախօրեին սկսում են ակտիվանալ տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ, քաղաքական հետազոտությունների կենտրոններ, որոնք տարատեսակ հարցումներ են իրականացնում իբր հասարակության կարծիքը առաջիկա ընտրությունների վերաբերյալ ուրվագծելու համար: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այսօրինակ կազմակերպությունները հիմնականում գործում են այս կամ այն քաղաքական ուժի, ավելի ճիշտ՝ իշխանության ձեռքի տակ և նրա պատվերով պարզապես ինչ-որ թվեր են «նկարում»: Այնինչ
Երևանի քաղաքապետը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանին՝ համատեղ աշխատանքի համար: Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքի հանրագումարով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Տարոն
«Տղան սիրելու է ոչ թե նրա կոսմետիկան, այլ՝ հենց նրան». Շպարը եւ հետեւանքները
«Երբ մեծանաս, կքսվես, բալե´ս». մայրերի շուրթերից հնչող ամենաշատ հորդորն է աղջիկներին, որոնք հետագայում վերածվում են «քի´չ շպարվիր» արտահայտության: «Շատ տխուր վիճակ է դպրոցներում, բացարձակ անարխիա: Դպրոցը դարձել է ոչ թե կրթօջախ, այլ՝ բեմ: Բարկանում ես , նեղանում են, անգամ մունաթ գալիս: Ես չեմ մեղադրում նրանց. մեղավորները ծնողներն են, որ թույլ են տալիս նման ձեւով դպրոց
Հարցվողների մեծամասնությունը չի մասնակցելու ընտրություններին և գոհ չէ ԱԺ աշխատանքից
«Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի ներկայացուցիչներն այսօր «Սլաք» ակումբում հրապարակեցին ընտրությունների նախօրեին իրենց կատարած հարցումների արդյունքները: Դրանք անցկացվել են 720 անձի շրջանում, Երևանի բոլոր համայնքներում պատահական ընտրանքի եղանակով: Մասնակիցների 70 տոկոսը կանայք են, 30-ը` տղամարդիկ: Հարցվողները եղել են 18-25, 26-35, 36-50, 51-ից բարձր տարիքային խմբերի կուսակցական պատկանելություն չունեցող քաղաքացիներ: «Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ին հարցում անցկացնելու պատվեր
Հյուգոն եւ Հրազդանի ընտրությունները
«Այն, ինչ տեսա Հրազդանում, ես կարդացել եմ Հյուգոյի եւ Կաֆկայի գրքերում, երբեմն շփոթված էի, երբեմն շոկի մեջ, որովհետեւ չէի պատկերացնում, որ այդպիսի վիճակ կարող եմ տեսնել: Ճակատ առ ճակատ ես բախվեցի աղքատությանը, թշվառությանը եւ արտագաղթի հետեւանքներին»,- այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում Հրազդանի ընտրություններից ստացած տպավորությունը կիսեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, ընտրատեղամասեր են
Սիսիանում գիշատիչները շատացել են
«Մարդիկ վախենում են ժամը 8-ից 9-ից հետո տնից դուրս գան գնան խանութ, հարեւանի տուն: Հարեւանս մի քանի օր առաջ բակում գայլ է տեսել։ Վախեցել էր: Դրանց տեմը առնել ա պետք, չէ՞»,- նշում է Երվանդը: Երվանդի հարեւան Գարիիկն էլ նկուղից հանեց ու մեզ ցույց տվեց այն գայլի թաթը, որ 2 օր առաջ են այգում լարած թակարդից
Արագաչափ սարքն անհետացել է (ֆոտոշարք)
Ինչպես հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Մյասնիկյան պողոտայում օրերս տեղադրված արագաչափ սարքը խորհրդավոր պայմաններում անհետացել է: Կարգազանց վարորդներն այս հատվածում կրկին կկարողանան շումախերյան «հրաշքներ» գործել՝ երթևեկելով 120 կմ/ժամ և ավելի արագությամբ: Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ
Հուշարձանագետ Սամվել Կարապետյան. Անին ճարտարապետական խրախճանք է եղել
Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լույս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու(հայերեն, ռուսերեն, անգլերեն) ալբոմ-գիրքը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» ղեկավար, անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, 900 տպաքանակով լույս տեսած գիրքն ունի մեկ ներդիր` Անիի հատակագծով` մշակված ճարտարապետ Աշոտ Հակոբյանի կողմից: Բաժիններն առանձնացված են ըստ հուշարձանների տեսակների` պաշտպանական համակարգի,
«Ա1+»-ը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան
«Մելտեքս» ՍՊԸ-ն, եթե մերժվի վճռաբեկ դատարանում, դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան,- տեղեկացնում է «Ա1+» ՀԸ նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Նախորդ շաբաթ առաջին ատյանի դատարանը մերժել էր «Ա1+»-ի հերթական հայցը։ 2002թ ի վեր «Ա1+»-ը պայքարում է եթեր վերադառնալու համար: «Անպայման դիմելու եք Եվրադատարան, որովհետև ես կիսատ գործ չեմ սիրում և 2-րդ՝ եթե կա մի վճիռ, որն
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը հրավիրվել է Թուրքիայի դատարան
Էմանուել Էմենիկեն, որ մինչեւ «Սպարտակ» տեղափոխվելը խաղացել է Թուրքիայի առաջնության «Կարաբյուկսպոր» թիմում, հարկադրված է լինելու մոտ ժամանակներս կանգնել Թուրքիայի դատարանի առջեւ: 24-ամյա նիգերիացին մեղադրվում է այն բանում, որ լինելով իր նախկին ակումբի լավագույն ռմբարկուն, չի մասնակցել «Ֆեներբախչեի» հետ հանդիպմանը, թեեւ վնասվածք չի ունեցել: Ճիշտ է, ակումբը հայտարարում է, թե ֆուտբոլիստը վնասվածք ունեցել է այդ հանդիպումից
Ամփոփվեցին ռալլիի արդյունքները
Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան եւ «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են արտաճանապարհային մեքենաների՝ «Lori-Extreme 2012» ձմեռային ռալլիի ավարտի մասին: «Ադրենալին» ասոցիացիայի կազմակերպած էքստրեմալ մարզաձեւերի առաջին ձմեռային առաջնության շրջանակներում Jeep-Trial դասում մրցումն օրերս անցկացվեց Գուգարքում: Մրցմանը մասնակցեց 25 թիմ, կազմված Jeep-Trial դասի սիրահարներից: Հանդիսատեսի կարգավիճակում միջոցառմանը ներկա էր շուրջ 2 հազար ավտոսիրահար Երեւանից եւ մարզերից: Բազմաթիվ մրցավազքերի արդյունքում
ՕԵԿ համագումարը՝ մարտի 3-ին
ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ՕԵԿ համագումարը տեղի կունենա մարտի 3-ին:
Չինական համերգ եւ հայաստանյան տպավորություններ
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ համերգ՝ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առիթով, որին մասնակցում էր ՉԺՀ-ի Լանջոյի համալսարանի երաժշտական խումբը: Համերգը կազմակերպվել է ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի եւ Հայաստանում չինական դեսպանատան հետ համատեղ: Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը փաստեց, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը գերակա խնդիր է, իսկ մշակույթի եւ կրթության ոլորտում իրականացվող
Թեյարան՝ բուհի «համակարգո՞ւմ»
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի 70-Ա որոշմամբ թույլատրվել է իրեն անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված՝ Թումանյան 42 հասցեում գտնվող շենքի նկուղային եւ կիսանկուղային հարկերից 370 քմ մակերես տարածքը հանձնել վարձակալության 25 տարի ժամկետով՝ «Գաուդեամուս» ՍՊԸ-ին: «Առավոտի» տեղեկություններով՝ համալսարանն իրեն հատկացված տարածքի մի մասը չի օգտագործում կրթական
Ռուդոլֆ Խառատյանի «բալետային» բեռը
Վերջերս «Առավոտին» տված հարցազրույցում անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը մտահոգություն էր հայտնել, թե մեր երկրում բալետմայստերներ պատրաստող հաստատություններ չկան, եւ խնդիրն էլ վրիպել է ԿԳ ու մշակույթի նախարարությունների ուշադրությունից: Հոդվածում նաեւ նշել էինք, որ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում 1999-2000 ուստարուց գործում է պարարվեստի ռեժիսուրայի բաժինը, որը պատրաստում է պարուսույց-բեմադրիչներ՝ դրամատիկական ներկայացումներում պարային տեսարաններ ապահովելու
Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում բարձրացավ 41-րդ հորիզոնական
Քիչ առաջ ՖԻՖԱ-ն հրապարակեց ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման փետրվար ամսվա ցուցակը, որում Հայաստանի ընտրանին բարձրացել է եւս չորս աստիճան եւ հանգրվանել 41-րդ հորիզոնականում: Սա անկախացումից հետո մեր գլխավոր թիմի լավագույն արդյունքն է ու դատելով մեր հավաքականի խաղային որակների բարձրացումից ու ինքնավստահ մրցելույթներից, դեռ վերջին սահմանը չէ: Ցուցակի առաջին տասնյակում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնող
Իմանալով՝ հետախուզվում է, կամովին ներկայացել է բաժին
Ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնի քննիչ Հ. Ապրեսյանը 2011թ. փետրվարի 2-ին հարուցում է քրեական գործ, իսկ մարտի 9-ին որոշում է կայացնում Սարգիս Ալբերտի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու մասին: Քրեական գործը հարուցվել է այն ժամանակ, երբ Սարգիսը Վրաստանում էր եւ ձեռնարկատիրական գործունեություն էր իրականացնում: Իմանալով, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել,
Ոչ հաղթական կամար
Տոտալիտարիզմի քաղաքական ռեպրեսիաների զոհերի ռեաբիլիտացիայի եւ հիշատակի ու գործի հավերժացման հանձնաժողովի ստեղծման առաջարկ: Ես՝ խորհրդային նախկին քաղկալանավոր Ազատ Արշակյանս, դիմում եմ Բարի կամքի տեր ՀՀ քաղաքացիներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկիս համահեղինակ դառնալու ակնկալիքով: Սիրով կընդունեմ՝ առ համաձայնություն բոլոր ստորագրություններն ու արձագանքները: Ստորագրությամբ կարող եք միանալ թե՛ «Առավոտ» օրաթերթի, թե՛ «Ազատ Արշակյան» ֆեյսբուքյան էջիս միջոցով:
«Ջրմուղկոյուղիս ո՞րն է, երբ սանկեքով, էշերով ու ձիերով ենք ջուր կրում»
Երեկ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վերնախավը ժամանել էր Գյումրի՝ Արթիկի ու Աշոցքի տարածաշրջանի գյուղապետերի հետ հանդիպելու ու նրանց համոզելու, որ որպես ջրամատակարար ընկերություն՝ իրենց կառույցի հետ պայմանագիր կնքեն: Նրանք խոստանում էին այդ դեպքում որոշակի ներդրումներ կատարել գյուղերում ու բարելավել խմելու համար վտանգավոր, չքլորացված ջրի որակը: Սակայն խորհրդակցությանը մասնակցող գյուղապետերը նրանց առաջարկն ընդունեցին սվիններով: Ջրմուղի պաշտոնյաների ասածը հատկապես
Փոխնակ մայրերը պետք է առանց շահույթի՞ ծառայություն մատուցեն
ՀՀ կառավարությունը գտնում է, որ եթե փոխնակ մոր վերաբերյալ օրենքը չփոխվի՝ մարդու առուծախի տեղիք կտա ՀՀ կառավարության եւ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի միջեւ այս օրերին պայքար է գնում, թե «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում ո՞ւմ առաջարկած փոփոխությունը կանցնի: Կառավարությունը մերժել է հանձնաժողովի առաջարկած այն փոփոխությունը, ըստ որի՝ նախատեսվում է
Թռիչքը կասեցվե՞ց
«Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ 5000 դրամով վաճառում են հինգ տարվա իրենց կյանքը: Մինչդեռ հինգ տարիները նորմալ հասարակության մեջ թռիչքի, ցատկի տարիներ կարող են լինել: Բայց իրենց պատճառով այդ ցատկն ուշանում ու ուշանում է: Ես չեմ կարողանում դա հասկանալ, չեմ կարողանում ելք գտնել»,- նման հոռետեսական տրամադրություններով է հրազդանյան ընտրություններից վերադարձել ՀԱԿ անդամ,
Իշխանական լծակ եւ ընտրակաշառք, որը տալիս է 100 տոկոսանոց արդյունք
«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության համակարգող Զոյա Թադեւոսյանը՝ հրազդանյան ընտրությունների մասին – Արդյոք ճի՞շտ էր Սասուն Միքայելյանի շտաբի՝ ընտրությունների արդյունքները չբողոքարկելու վերաբերյալ կայացրած որոշումը, այն պարագայում, երբ Սասուն Միքայելյանի վստահված անձինք, ովքեր հիմնականում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ էին եւ ՀԱԿ-ի կարկառուն դեմքեր, ընտրախախտումների, ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություններ արեցին: Չբողոքարկելով՝ արդյոք չե՞ն լեգիտիմացվում իշխանությունների գործողությունները: – Խնդիրը լեգիտիմացման մեջ
«Մենք տոնելու ենք մեր հաղթանակը»
«Ուրիշները ինչ ուզում են՝ թող մտածեն»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը դեռ 2007-ին՝ «Առավոտի» հետ զրույցում Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարեց իր հերթական բացահայտումների մասին՝ նշելով, որ այսօր քաղաքականապես չկողմնորոշվածները քիչ են, եւ քաղաքական ուժերի միջեւ պայքարը գնալու է հատկապես այդ չկողմնորոշվածներին իրենցով անելու ուղղությամբ: Լսելով պարոն Ադիբեկյանին՝ ակամա զգացողություն ես ունենում, թե այդ բոլոր ասածները
«Երջանիկ մանկություն» շարքից
Ցրտաշունչ ձմեռ եւ ձյան առատություն է ոչ միայն Հայաստանում: Եվրոպայի մի շարք երկրներում նույն վիճակն է: Անցած շաբաթ, օրինակ, կյանքը Հռոմում 4 օրով կաթվածահար է եղել, իսկ Միլանում երկուշաբթի օրը գրանցվել է այդ քաղաքի համար ցրտի բացարձակ ռեկորդ՝ -18 աստիճան: Լուրջ խնդիրների առաջ են կանգնել Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի քաղաքներն ու գյուղերը: Այդ պայմաններում բնակավայրերի
«Մեծամասնականը վերածվում է ձեռնամարտի»
ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանի ելույթը, որ հնչեց կես րոպե առաջ, աժիոտաժ առաջացրեց խորհրդարանական լսումների դահլիճում, քանի որ Լ. Խաչատրյանը հայտարարեց. «Մեծամասնականը վերածվում է ձեռնամարտի եւ բերում է բազմաթիվ բախումների բարեկամների, հարազատների եւ հարեւանների միջեւ»: Մեծամասնականով ընտրված պատգամավորը հավաստեց, որ ինքը իր ընտրատարածքում աշխատում է եւ օգնում է մարդկանց, ոչ թե այն պատճառով,
«Մեծամասնականով ընտրված պատգամավորը ֆեոդալ է»
Այս պահին խորհրդարանում սկսվեցին ելույթները: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները մի մի ֆեոդալ են իրենց ընտրատարածքներում եւ դրան պետք է վերջ տալ: Ելույթի համար հերթագրվել են 15 հոգի: Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
52-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է կախված վիճակում
Այսօր՝ փետրվարի 15-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 14-ին, տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 17.00-ի սահմաններում, շտապօգնության կենտրոնական կայանից տեղեկացրել են ոստիկանության Էրեբունու բաժին, որ նույն օրը՝ ժամը 16.38-ի սահմաններում, շտապօգնության թիվ 03 բրիգադան կանչով մեկնել է Սարի թաղի 18 փողոց,

















































