Լրահոս
Օրվա լրահոսը

52-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է կախված վիճակում

Փետրվար 15,2012 12:23

Այսօր՝ փետրվարի 15-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 14-ին, տեղի ունեցած ինքնասպանության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 17.00-ի սահմաններում, շտապօգնության կենտրոնական կայանից տեղեկացրել են ոստիկանության Էրեբունու բաժին, որ նույն օրը՝ ժամը 16.38-ի սահմաններում, շտապօգնության թիվ 03 բրիգադան կանչով մեկնել է Սարի թաղի 18 փողոց, որտեղ հայտնաբերել են նշված փողոցի բնակիչ, 52-ամյա Դ. Հ.–ին՝ կախված վիճակում։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Դ. Հ.–ն հաշվառված է եղել Արաբկիր 47 փողոցում, սակայն Սարի թաղում բնակվում էր փաստացի։ Դեպքի վայրում եղել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Գագիկ Գափրիելյանի գլխավորությամբ։ Դ. Հ.–ի մարմինն օպերատիվ–քննչական խումբը հայտնաբերել էր տան մուտքի դռան վերևի հատվածում գտնվող ձողից փողկապով կախված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829