Օրվա լրահոսը

Ում «դունչը խաղողին չի հասնում»` ասում է «Ազատ դեմոկրատներն» ամերիկյան պրոյեկտ է

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի հյուրը նախկին ՀՀՇ-ական, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էր: Քննարկման ընթացքում անդրադառնալով համամասնական ընտրակարգի մասին բանավեճին` լրագրողները հետաքրքրվեցին՝ համամասնական ընտրակարգին անցնելու եւ ամենաարդար ընտրությունների դեպքում, հասարակության ո՞ր տոկոսը ներկայացված կլինի խորհրդարանում: Ալիկ Արզումանյանի դիտարկմամբ`«Այստեղ հարցը այն չի, թե որ համակարգն է ավելի լավ: Հայաստանում կա 41 մեծամասնական ընտրատարածք, ենթադրենք ընդդիմությունը հավաքել

Անժելինա Ջոլին և Բրեդ Փիթը պատրաստվում են ամուսնանալ

6 տարվա համատեղ կյանքից հետո Բրեդ Փիթը հայտարարել է, որ ցանկանում է պաշտոնապես ամուսնանալ Անժելինա Ջոլիի հետ: Այս մասին հայտնում է gaganews.com. –ը: «Ամենից շատ մեր երեխաներն են ցանկանում, որ մենք ամուսնանանք: Ինձ համար ևս կարևոր է եկեղեցում երդում տալը»,-ասել է նա: Դերասանը նաև նշել է, որ իրենց ընտանիքը այնքան էլ փոքր չէ, բայց եթե տեսնեն, որ

ԲՀԿ-ն միացել է ԱԺ ընդդիմության նախաձեռնությանը

ԲՀԿ խմբակցությունը միացել է խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությանը՝ Ազգային Ժողովում խորհրդարանական լսումներ հրավիրելու համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի թեմայով: Այդ կապակցությամբ ԱԺ նախագահին այսօր ուղարկված նամակի ներքո կա նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի ստորագրությունը: Արամ Սաֆարյանը մեզ հայտնեց, որ իրենց այս դիրքորոշումը պայմանավորված է հետեւյալով. «2007-ի գարնանը մեր կուսակցության կողմից ընդունված ծրագրով

«Տենց կինոները ռադ արեք. Բնականից ճիշտը չկա». Էրոտիկ ֆիլմերի մասին

  Ինչու՞ են երիտասարդները դիտում էրոտիկ ֆիլմեր, ի՞նչ է դա տալիս նրանց: Հետաքրքրվեցինք երիտասարդներից: Իմացանք, որ ոչինչ էլ չի տալիս ու շատ քչերն են հետաքրքրված նման ֆիլմերով: 18-ամյա Հայկին էլ են այդ ֆիլմերը քիչ հետաքրքրում: «Ժամանակին ընկերներով գնում էինք մեր մոտի դիսկի վարձույթը, դիսկը վերցնում, գնում մեկի տուն ու սկսում նայել»,- հիշում է նա: Ժամանակին

Սարգիս Հացպանյան. «Եթե ես բերանս բացեմ՝ Ջհանգիրյանի կտորը չի մնա Հայաստանում»

Նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանից այսօր «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք ՄԻԵԴ-ում գտնվող նրա գործից նորություն կա՞, եւ արդյոք համաձայն է ՀԱԿ-ի ներկայացուցչի հնչեցրած տեսակետի հետ, որ նրանք, ովքեր ՄԻԵԴ-ից ետ են վերցնում իրենց բողոքը, դադարում են համարվել քաղբանտարկյալ : Պարոն Հացպանյանը նախ ճշտեց, արդյոք խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի ասածին, երբ ճշտեցինք, որ՝ այո, ասաց.«Եթե Գագիկ Ջհանգիրյանն է

Նկարչությունը նման է քրոնիկ հիվանդության

  Լիլիթ Նշանովնան 22 տարեկան է: Նկարչությունը իր տարերքն է, առանց որի չի պատկերացնում իր կյանքը: Առաջին քայլերը սկսել է մոտ 11 տարեկանից: Հենց այդ ժամանակ էր, երբ ընդունվեց Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոն: Իր առաջին և վերջի ուսուցիչը եղել է Սամվել Բաղդասարյանը, ում մինչ հիմա էլ երախտապարտ է: Նկարները դժվարանում է որևէ ոճի վերագրել և

Երգչուհի Սյուզի Մելիքյան. «Որ սրտանց էլ ուզենամ` չեմ կարող քյարթու լինել »

Երգչուհի Սյուզի Մելիքյանի լուսանկարը մի քանի օր առաջ հայտնվել էր Facebook սոցիալական կայքի anti-qyart-movement խմբում: Aravot. am-ը երգչուհուց հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է դրա մասին ու ինչպես է դրան վերաբերում: «Եթե հարցը վերաբերում է իմ արտաքին տեսքին, ես միշտ հետեւել եմ համաշխարհային մոդային ու եթե սրտանց էլ ուզենամ, չի կարող նման բան լինել, որ ես լինեմ քյարթու

Գալուստ Սահակյանը, Պուտին ակումբը եւ գյումրեցի Սարկոզին (Տեսանյութ)

«Ամբողջ ազգը Մոնթե Մելքոնյան ակումբ է…»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, երբ հարցրինք, թե ինչպես է վերաբերում փետրվարի 2-ին Հայաստանում բացվելիք «Պուտին» ակումբին եւ չի՞ կարծում, որ ավելի լավ կլիներ դրա փոխարեն օրինակ «Մոնթե Մելքոնյան» ակումբ բացել: «Չեմ կարծում, որ դա ինչ-որ բանի վնաս է տալիս եւ դրանով ինչ-որ քաղաքական կամ ներքին

ՀՅԴ բյուրոն կոչ է անում Թուրքիային՝ «առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ»

ՀՅԴ Բիւրոն, ս.թ. հունվարի 24-ին ավարտված լիագումար նիստում, անդրադառնալով վերջին շաբաթներին Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող գործընթացին, ողջունեց Ֆրանսիայի քաղաքական ազդեցիկ ուժերի համախոհ վճռականությունը՝ պահպանելու Ֆրանսիայի իբրեւ մարդու իրավունքների պատշպան պետության վարկն ու առաքելությունը։ Միաժամանակ, ՀՅԴ Բյուրոն կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ Ֆրանսիայում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացներին

Կարեն Ավագյանը մեղադրանքները վարչապետի վրա «գցեց»

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ կասկած էր հայտնել դրանց արդար լինելու վերաբերյալ, ընդգծելով, որ ընտրությունների մոտենալուն պես քաղաքական համակարգի արատներն էլ ավելի են դրսեւորվում: Տիկին Հակոբյանը, մասնավորապես, բերել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օրինակը եւ նկատել՝ ի՞նչ ազատ ընտրությունների մասին կարող են խոսել իշխանությունները, եթե երիտասարդական հիմնադրամի նախագահը ՀՀԿ-ի

Տավուշում սպորտը «կորել» է

Տավուշի մարզկենտրոն Իջեւանում գտնվող այս շենքի վերանորոգման համար, մեր տվյալով, 2007-2008 թվականներին ծախսվել է մոտ 15 միլիոն դրամ: Ցուցանակին գրված է. երիտասարդության հարցերի նախարարություն, երիտասարդական միջոցառումների կազմակերպման Տավուշի կենտրոն: Բայց ՀՀ-ում նման նախարարություն գոյություն չունի, կա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Ոսկան ՍԱՐԳՍՅՅԱՆ

Խորհրդակցություն ՀՀ վարչապետի մոտ` Հովհ. Թումանյանի տան հետագա ճակատագրի վերաբերյալ

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և  բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը: Խորհրդակցության ընթացքում Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել է, որ Հովհաննես Թումանյանի բնակարանն ունի արդեն գնորդ, ով

ՀԱԿ առաջնորդը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղարին

Հունվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար (Deputy Assistant Secretary) Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Այնուհետեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. մասնավորապես, ընտրությունների օրինականության եւ

Տիգրան Կարապետյան. «Այս անգամ իմ կողմից նվերներ չեն լինելու»

Aravot.am-ը զրուցելով «Ժողովրդական կուսակցության» ղեկավար, նախկին ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հետ, փորձեց նրանից պարզել, ինչպես է իրեն զգում առանց TV -ի, անսովոր չէ՞ արդյոք առանց սեփական հաղորդումների, մանավանդ առաջիկայում ընտրություններ են: Պատասխանելով հարցին Կարապետիչը նշեց. «Ես ինձ վատ չեմ զգում, ամեն ինչ նորմալ է: Բացի այդ TV-ին ինձանից խլել են, ես չեմ պարտվել: ԱԼՄ-ն

Տիգրան Դավթյան. «Մոսկվայի հետ նույն ժամային գոտում կգտնվենք»

Կառավարության որոշմամբ փոփոխություններ կկատարվեն Հայաստանի ժամանակի հաշվարկման կարգում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է GMT3 ժամային գոտում, իսկ Խորհրդային Միության երկրները GMT4 ժամանակային գոտում են: Նրա խոսքերով, սեզոնի փոփոխությամբ պայմանավորված ժամային փոփոխությունների արդյունքում, Հայաստանն ամառային ժամանակաշրջանում հայտնվում է GMT5 գոտում. «Որն, ըստ էության, 2 ժամով տարբերվում

Մի «Մերսեդեսի» պատմություն

Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համար «Մերսեդես» մակնիշի մեքենա են գնել: Խնդիրն, իհարկե, մեքենա գնելու մեջ չէ, այլ գնելու ձեւի: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մեքենան բերել են Վրաստանից, իսկ Վրաստանից Հայաստան մեքենան տեղափոխելու համար ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանի մտերիմներից մեկին 500 հազար դրամ է հատկացվել: Ասում են, որ նման ծառայության դիմաց դա բավականին մեծ գումար է:

Հարցում. Ընտրակաշառք կվերցնե՞ք

«Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության հերթական ուսումնասիրության թեմաներ են դարձել ընտրություններն ու ընտրակեղծիքները: Հարցումն անց է կացվել Երևանի 4 համայնքներում և հանրապետության 5 մարզերում: Ներկայացնում ենք հարցման հետեւյալ տվյալը: Եթե Ձեզ ընտրակաշառք առաջարկեն, կվերցնե՞ք. 1. Կվերցնեմ, սակայն կքվեարկեմ իմ նախընտրած կուսակցության օգտին` 28 տոկոս 2. Կվերցնեմ ու կքվեարկեմ ում օգտին ասեն` 7 տոկոս 3. Չեմ վերցնի`

Իջեւանը բյուջե չունի, ունի պարտքեր

Երեկ «Իջեւանում լարվածությունը շարունակվում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանը մարզի միակ համայնքն է, որի այս տարվա բյուջեն դեռ չի հաստատել ավագանին: Պարզվում է, որ «անբյուջե» քաղաքն ունի բազմաթիվ պարտքեր: Իջեւանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Վարազդատ Գեւորգյանը  հայտնեց, որ 2011 թվականի վերջին քաղաքապետարանի աշխատավարձի եւ այլ պարտքերը կազմել են 5,368 միլիոն դրամ: 624

Քանաքեռ-Զեյթունի մի մասում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մյասնիկյան պողոտայի, Գոգոլի 3, 5, 5/1, 7, 9, Ռայնիսի 1, 3, 5, 7, 9, 11, 11/1, 13, 15, 17, 19, Դ.Անհաղթի 10, 12, 14, 16, 18, 23/1, Ռուբինյանց 2, 3, 4, 4/1,

Ալեքսանդր Արզումանյան. «Այն, որ մեզ պիտակավորում են, ցույց է տալիս, որ մեզնից վախենում են»

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը քննարկում էր կազմակերպել նախկին ՀՀՇ-ական, այժմ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ: «Ես ՀԱԿ-ի անդամ չեմ եղել,- քննարկման ընթացքում պարզաբանեց նա:- Երբ  ՀԱԿ-ը ստեղծվում էր, ես եղել եմ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, ես ողջունել եմ: Ես, որպես քաղբանտարկյալ, ողջունել եմ ՀԱԿ-ի ստեղծումը: Անշուշտ, դա նոր էտապ էր շարժման համար: Ես եղել  եմ Լեւոն

Ի գիտություն վարորդների

ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամարեգային համալիրում տեղի ունենալիք տոնահանդեսի հետ կապված՝  հունվարի 27-ին, ժամը 17.00-ից մինչև 19.00-ն, ծանրաբեռնված կլինի երթեւեկությունը Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից մինչեւ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում, որտեղ հնարավոր է նաեւ երթեւեկության դադարեցում: Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: ՀՀ ոստիկանության հաղորդագրություն

Դիլիջանի գրադարանի ոդիսականը

1988 թվականի երկրաշարժից Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ղազարոս Աղայանի անվան քաղաքային գրադարանի շենքը դարձավ վթարային: 1990-ին գրադարանը տեղափոխվեց քաղաքի մշակույթի պալատի երկրորդ հարկ: Այստեղ գրադարանի զբաղեցրած 6 սենյակներից մեկը, որ գտնվում է շենքի անկյունային մասում՝ տեղացող անձրեւների եւ ձյան պատճառով տուժում է, ջուրը լցվում է ներս: Գրադարանի աշխատակիցները գրքերը խոնավությունից պաշտպանելու համար դրանք ծածկում են

Չմրսելու հարցը մի կերպ լուծվել է, ճանապարհի հարցը՝ դեռ ոչ

 Սյունիքի մարզի Սիսիանի Տոլորս գյուղը, մարզի շատ գյուղերի պես, ջեռուցվում է փայտով եւ աթարով: Բնական գազի բացակայության պատճառով բնակչության մի մասն այգու չորացած պտղատու ծառերն է կտրում կամ գոմաղբով տաքացնում տունը: Գյուղապետ Մարատ Առաքելյանի ասելով, տոլորսցիները հնարավորություն չունեն անտառի թափուկներից օգտվելու եւ ստիպված մեկ խմ-ն 18-20 հազար դրամով են փայտ ձեռքբերում, իսկ ձմեռն անցկացնելու համար

Հայ տղամարդիկ ամաչում են պահպանակ գնել, ովքեր էլ չեն ամաչում՝ գերադասում են էժանագինն ու ավանդականը

Հայ տղամարդկանցից շատերը գերադասում են օգտագործել էժանագին պահպանակներ: Այս համոզմանն են դեղատան աշխատակիցները, որոնք  Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ հայ տղամարդիկ ոչ միայն ամաչում են կին դեղագործից պահպանակ գնել, այլեւ 500 դրամից ավելի գումար չեն վճարել պահպանակի համար: Դեղատներից մեկի աշխատակցի պատմելով, երբ տղամարդ հաճախորդներից մեկին առաջարկել է մոտ 1000 դրամանոց՝ ավելի որակյալ պահպանակ, վերջինս

Հրայր Կարապետյան. Բանակը գործել է ոչ թե օրենքներով, այլ ԽՍՀՄ-ից ժառանգված ավանդույթներով

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը` ներկայացնելով ՀՀ զինված ուժերի ձեռքբերումներն ու իրականացվող օրենսդրական կարգավորումները: Նա արձանագրեց. «Շնորհիվ հայոց բանակի ` տվել ենք հաղթանակ Արցախյան գոյամարտում, ինչը եղել է հայոց նորագույն պատմության ամենամեծ ձեռքբերումը: Այսօր բանակը հանդիսանում է ամենակայացած կառույցն այն իմաստով, որ կարողանում

«Մեռա ասելով մեռնում եմ, բայց ոչ ոք չմոտեցավ»

       Հայերի անտարբերության մասին   «Հայերն աշխարհի ամենաանտարբեր մարդիկ են» , -պնդում է 22-ամյա Լուսինեն:Նա պատմում է, որ ինքն անձամբ է ականատես եղել դրան: «Իմ անզգուշության պատճառ ով փողոցում ընկա ու ոտքս դուրս ընկավ, ցավից ուղղակի գոռում էի ու ոչ մի արձագանք: Մեռա ասելով մեռնում եմ, բայց ոչ ոք չմոտեցավ: Ես ինքս շտապ

Համմարբերգը քննադատեց Դինքի գործով դատավճիռը

ԵԽԽՎ-ում անցած տարվա իր գործունեության հաշվետվությունը քիչ առաջ ներկայացրեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Ելույթից հետո նա պատասխանեց պատվիրակների հարցերին, ու մասնավորապես պատասխանեց Հայաստանի պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Զարուհի Փոստանջյանի հարցերին, որոնք վերաբերում էին Հրանտ Դինքին: Մասնավորապես Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Օրերս Թուրքիայում ավարտված Հրանտ Դինքի սպանության գործով դատաքննությունն այդ խայտառակ սպանությունը չորակեց որպես

Արմեն Խաչատրյանն «Առավոտին» մեկնաբանություններ չի տալիս

Նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանը երեկ Հայ ազգային կոնգրեսին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որում տարակուսանք էր արտահայտել այն առիթով, որ ՀԱԿ-ում դադարում են քաղբանտարկյալ համարել այն մարդկանց, ովքեր հետ են վերցնում ՄԻԵԴ-ից դիմումները: Նա նաեւ տարակուսել էր, թե ովքեր այդպես էլ չդիմեցին ՄԻԵԴ՝ արդյոք ի սկզբանե քաղբանտարկյալներ չե՞ն համարվել: Սամվել Աբովյանը նաեւ ՀԱԿ-ականներին սթափության կոչ

Գունավոր շաբաթաթերթ` Գյումրիում

Մի քանի օր է` Գյումրու «Շրջապատ» շաբաթաթերթը սկսել է լույս տեսնել գունավոր: Ըստ գործադիր տնօրեն Եպրաքսյա Մեխակյանի, այն թեեւ ծախսատար է, բայց անհրաժեշտ է դարից հետ չմնալ. ընթերցողներին հրամցնել ակնահաճո ապրանք: «Գյումրիում սա առաջինն է, որքանով հիշում եմ, երեւի շատերն էլ կասեն, որ մեր քաղաքի պատմության մեջ գունավոր տպագրությամբ թերթ երբեք չի եղել»,- ասում է

Երևանը դեռ լռում է, Բաքուն` խոսում. «Եվրատեսիլի» մասին

Արդեն հայտնի է, որ  Ադրբեջանի մայրաքաղաք Բաքում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթում  Հայաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում: Հայտնի են նաև այն երկրները, որոնք կներկայանան Հայաստանի հետ միասին. Սերբիա, Շվեդիա, Վրաստան, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սլովենիա, Մակեդոնիա, Էստոնիա, Բելառուս, Թուրքիա, Մալթա, Սլովակիա, Խորվաթիա, Նորվեգիա, Ուկրայինա, Լիտվա, Բուլղարիա և Բոսնիա Հերցոգովինա: «Առավոտ երիտասարդական»-ի հետ զրույցում «Եվրատեսիլի 2012»-ի հայկական

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728