Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհի Սյուզի Մելիքյան. «Որ սրտանց էլ ուզենամ` չեմ կարող քյարթու լինել »

Հունվար 26,2012 18:07

Երգչուհի Սյուզի Մելիքյանի լուսանկարը մի քանի օր առաջ հայտնվել էր Facebook սոցիալական կայքի anti-qyart-movement խմբում:

Aravot. am-ը երգչուհուց հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է դրա մասին ու ինչպես է դրան վերաբերում: «Եթե հարցը վերաբերում է իմ արտաքին տեսքին, ես միշտ հետեւել եմ համաշխարհային մոդային ու եթե սրտանց էլ ուզենամ, չի կարող նման բան լինել, որ ես լինեմ քյարթու կամ հայտնվեմ նմանատիպ խմբերում: Չեմ կարող ասել, այդ մարդը նորմալ հոգեվիճակու՞մ է եղել, որ նկարս դրել է այդ խմբում»,- ասաց երգչուհին:

Նրա խոսքերով, ինքը  չի խորանալու աննորմալ մարդկանց արարքների մեջ ու ոչինչ ոչ մեկից չի պարզելու. «Կարեւորը ես ու հանդիսատեսս գիտենք, որ ես քյարթու չեմ, իսկ տվյալ հոգեվիճակի մարդիկ, որոնք, չգիտես ինչու, չեն հարմարվում մեր առօրյային ու միշտ անիմաստ պայքարի մեջ են, բան չունեմ ասելու, թող պայքարեն: Բայց եթե իրենց համար համաշխարհային մոդային հետեւող մարդիկ կարող են անտի քյարթում հայտնվել, թող հայտնվեն: Չեմ  ուզում ասել, բայց բոլորի համար էլ ակնհայտ կարող է լինել, թե որ ոլորտից կարող են նման բան սարքել: Նախանձը եղել է, կա ու կլինի: Ես իհարկե չեմ տեսել, եթե տեսնեի, կասեի նկարահանեին ու հաստատ ինչ-որ բան կպահանջեի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031