Օրվա լրահոսը

Հայ ուսուցչուհին անգամ բուլղար հարսին է «հայացրել»

Հայաստանում է Պլովդիվի (Բուլղարիա) միակ հայկական՝ «Վիկտորյա եւ Գրիգոր Թյությունճյան» դպրոցի հայերենի բազմամյա ուսուցչուհի Էլիզաբեթ Վարդանյանը: «Առավոտը» անցյալ տարվա սեպտեմբերի 14-ի համարում «Արցախի հայերենը նախընտրելի է բուլղարերենից» հրապարակմամբ անդրադարձել է 177-ամյա դպրոցին: Ինչ վերաբերում է Էլիզաբեթ Վարդանյանին, նա օրերս ՀՀ սփյուռքի նախարարի կողմից արժանացել է մայրենիի լավագույն ուսուցչուհի կոչման: Տիկին Վարդանյանը վերջին անգամ Հայաստանում է

«SOS Ստեփանավան, Զորագետը սատկացնում են»

Սա «Կանաչների միություն» հ/կ նախագահ Արմենակ Դովլաթյանի կոչն է, որին արձագանքել են Ստեփանավանի «Էկո Լոռի» եւ «Օրհուս» հասարակական կազմակերպությունները: Ստեփանավանում Ձորագետի հետազոտության արդյունքում հաստատվել է, որ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը՝ Ձորագետը սակավաջուր է, որը խիստ աղտոտված է, ձկնորսներն էլ բողոքում են, թե այլեւս ձուկ չկա գետում: Բնապահպանները ահազանգում են՝ պատճառը Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքն է,

Փայտ չկա, աթար են վառում

Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը, վառելափայտ չունենալու պատճառով, աթարի միջոցով է տունը տաքացնում: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիները ապավինել են՝ այլ տարբերակ չունենալով: Գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է, բացի այդ, փայտ ձեռք բերելն այս տարի լուրջ խնդիր է գյուղաբնակների համար: Բնակիչների քիչ տոկոսն է ապահովված վառելափայտով, մյուսները դեռ փայտ չեն գնել՝

ՊՈԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնհինգերորդ ՊՈԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ Բանաստեղծություն գրող շատերին գիտեմ, որոնք իրենց ողջ գիտակցական կյանքում բանաստեղծություն գրելով՝ երբեւէ չեն առնչվել պոեզիային ու բանաստեղծությանը, եւ, ընդհակառակը, շատերին էլ գիտեմ, որ երբեւէ բանաստեղծություն չգրելով՝ երբեւէ չեն կտրվել ու չեն բացակայել պոեզիայից, եւ Մանսուրյան Տիգրանի օրինակն ամենաերեւելին ու ամենաերեւացողն է, եւ Հավատացյալ Խորենի օրինակն էլ էր

Շահեն Մեղրյանին այս անգամ էլ չհիշեցին

Հունվարի 2-ին Շահեն Մեղրյանը կդառնար 60 տարեկան: Նրա կյանքն ընդհատվեց 41 տարեկանում: 1993թ. ապրիլի 17-ին նա զոհվեց ռազմական ուղղաթիռով Շահումյանից  Հայաստան գալիս՝ ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպելու նպատակով: Զոհվեց հերոս պարտիզանների հետ, որոնց կողքին համերաշխորեն հանգչում է Եռաբլուր-Պանթեոնում: Քաղաքական գործչի, նախկին պատգամավորի, ինքնապաշտպանական ջոկատների ակտիվ կազմակերպչի  60-ամյակը չհիշեցին ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ նրա հարազատ կուսակցությունը, որին անդամագրվել

Վճռաբեկ դատարանից՝ փոխնախարար

Երեկ արդարադատության փոխնախարար է նշանակվել Ռուբեն Մելիքյանը: 30-ամյա Մելիքյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա): 2008թ. վեցամսյա ուսում է ստացել Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր): 2003թ. դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: 2010թ. ստացել է դոցենտի գիտական կոչում: 2007-2012թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես

Կալանքի որոշման դեմ. դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան

Ուրիշի գույքին տիրանալու նպատակով ավազակություն կատարելու մեջ մեղադրվող վանաձորցի Վարդան Դումանյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը (լուսանկարում) իր պաշտպանյալի նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: Նա պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումն ու իր պաշտպանյալին ազատ արձակել կալանքից: Համաձայն անձին որպես մեղադրյալ ներգրավելու

70-ամյա Մանդելին 5 տարի տվին

Առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակվել էին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Ա. Հակոբյանը  եւ Վ. Վարդանյանը 2007թ. մայիսից մինչեւ 2008թ. հունվար, «Շենգավիթ-Ա»  ՍՊ ընկերության հիմնադիրներից մեկի՝ ընկերության բաժնեմասի 50, 4 տոկոսի մասնակից եւ տնօրեն Ի. Մանդելի միջոցով հափշտակել են «Շենգավիթ-Ա»  ՍՊ ընկերության մյուս հիմնադիր մասնակիցներին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները  եւ դրանք օրինականացրել:

Մանկատան սաներին ստիպում են ապրել անտանիք շենքում

Հակառակ դեպքում նրանց բնակարանները ձեռքներից կառնեն Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող նորակառույց 7 հարկանի շենքը տանիք չունի: Վերջին հարկերի բնակիչները, որոնք հիմնականում ծնողազուրկ եւ մանկատանը մեծացած երիտասարդներ են, տարիներ ի վեր պայքարում են անձրեւների, քամու ու կարկուտի դեմ: Տեղումների ժամանակ անտանիք շենքում անձրեւաջրեր են լցվում, իսկ բնակարանների առաստաղն այնքան բարակ է, որ ամեն րոպե թվում

Ո՞վ է «փորում» վարչապետի տակը

Երեկ վերջին շրջանում հանրությանը բավականին հայտնի երբեմնի երիտասարդ հանրապետական Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող կայքերն անձնական վիրավորանքներով լի հոդվածներ էին հրապարակել վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին: Ինքն իրեն «մեդիամագնատ» հայտարարած Անդրանիկ Նիկողոսյանը վերջին շրջանում հանրությանը ներկայանում է տարբեր «գաստրոլներով»՝ Արարատի մարզպետ դառնալու անթաքույց ցանկությամբ եւ այլն: Այդ առիթով անգամ իրեն պատկանող կայքերից մեկում գրել էր, թե իր նկատմամբ

ՀՅԴ-ն որեւէ թեկնածուի չի պաշտպանում

Հակառակ տարածված տեղեկությունների, թե՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն պաշտպանելու է Սասուն Միքայելյանի թեկնածությունը, այդ կուսակցությունից հայտարարեցին, թե նման որոշում իրենք չեն կայացրել: «ՀՅԴ-ն ոչ թե հերքել է Սասուն Միքայելյանին պաշտպանելու փաստը, այլ հայտարարել, որ որեւէ թեկնածուի չեն պաշտպանում, եւ իրենց շարքերն ազատ են ընտրության հարցում: ԲՀԿ-ն էլ հայտարարել է, որ ամեն ինչ անելու է ազատ

Հրազդանում Սասունի առավելությունը մեծ է լինելու

Ասում է նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչ  Մեսրոպ Մեսրոպյանը Փետրվարի 12-ին Հրազդանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Այդ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել եւ արդեն գրանցվել են երեք թեկնածուներ՝ գործող հանրապետական քաղաքապետ Արամ Դանիելյանը, ընդդիմադիր գործիչ ու նախկին քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու գործող քաղաքապետի խորհրդական Հովհաննես Պրտավյանը: «Առավոտը» երեկ զրուցեց Սասուն

«Տառապանքս փորձ ունի»

«Ոչինչ բացառել չի կարելի, բայց ես քիչ հավանական եմ համարում: Տառապանքս փորձ ունի»,- այսպես արձագանքեց ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանն «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է «Ժառանգություն»-ՀՅԴ-ՀԱԿ նախընտրական դաշինք ստեղծվի, քանի որ երեք ուժերն էլ այսօր համախմբվել են 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ: Գ. Հարությունյանը նաեւ հավելեց. «Հաշվի առնելով դաշնակցական գործիչների՝ ժամանակին ՀԱԿ-ի հասցեին արած հայտարարությունները՝ դա

21.01.2012

ՀԱԿ-ում պատրաստ են հրաժարվել «հոգեբանական էքսցեսներից»

Հանուն ազատ եւ արդար ընտրությունների՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միջեւ առկա կոնսենսուսն առայժմ չի սպառնում նախընտրական դաշինք դառնալ: Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական դաշտի երեք հիմնական դերակատար ուժերի՝ Դաշնակցության, «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ համաձայնություն է ձեւավորվել՝ մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: Երեկ տեղի ունեցած համաժողովում էլ բոլորը փաստեցին, որ այդ

Լուծելի եւ անլուծելի հարցեր

Աշխարհում խնդիրների մի մասը սկզբունքորեն լուծելի է, իսկ մյուսը՝ անլուծելի: Օրինակ՝ հավերժական շարժիչ հնարավոր չէ հայտնագործել: Եթե հնարավոր լիներ, մարդիկ իրար այդքան չէին կոտորի գազի եւ նավթի համար: Կամ՝ անհնար է, որ աշխարհում որեւէ նախկին կամ ներկա նախագահ կամ պատգամավոր երբեւէ հրապարակավ խոստովանի՝ այո, ես անարդար եմ ընտրվել: Բայց արդար ընտրությունները սկզբունքորեն լուծելի խնդիր են.

Արոնյանի հաղթանակը Հաշիմովի նկատմամբ ճանաչվել է ամենագեղեցիկը

Վեյկ-ան-Զեեում ընթացող շախմատային փառատոնի վեցերորդ տուրը երեկ դեռ չէր ավարտվել, բայց կազմակերպիչներն ու մասնագետները Լեւոն Արոնյանի հաղթանակը ադրբեջանցի Վուղար Հաշիմովի նկատմամբ (այն 48-րդ քայլում ավարտվել էր առաջինը) արդեն ճանաչեցին ամենագեղեցիկը, իսկ պարտիան՝ լավագույնը: Այսօր կայանալիք յոթերորդ տուրից առաջ, որում հայ գրոսմայստերը հանդիպելու է ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, կազմակերպիչները Լեւոնին 500 եվրո դրամական մրցանակ կհանձնեն: Աշոտ

Էրզրումի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելյան մասում գտնվող Էրզրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: ԱԻՆ-ի փոխանցմամբ, ըստ Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնի` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 22 կմ խորության վրա: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ոչխարները գրոհում են օլիմպիական խաղերը

Նորզելանդացիները պատրաստվում են հեղափոխություն կատարել ամառային օլիմպիական խաղերում՝ պայքարելով ոչխարի խուզը որպես մարզաձեւ օլիմպիական մրցումների ծրագիր ընդգրկելու համար: Տեղի ֆերմերների ֆեդերացիայի նախագահ Ջանեթ Մաքսվելը հայտարարել է, որ իրենք դրա համար ունեն այնպիսի հիմնավորումներ, որոնք ՄՕԿ-ի անդամներին կստիպեն ընդառաջ գնալ իրենց: «Մեզ ոգեւորում են Այվեն Սքոթի (նա ութ ժամում խուզել է 749 ոչխար) եւ Քերի-Ջո Տե

«Բացարձակ» Արսենյանինը չէ

Ճանապարհատրանսպորտային խախտումներն արձանագրող տեսախցիկների եւ արագաչափերի շահավետ բիզնեսը` «Security dream» ընկերությունը, ըստ լուրերի, պատկանում է ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից հաղթող ճանաչված այս ընկերության սեփականատիրոջ գրպանն է գնալու իրենց կողմից արձանագրված ավտոճանապարհային խախտումների տուգանքների 70 տոկոսը: «Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Այդ ընկերությունը բացարձակ իմը չէ»,-երեկ մեր թղթակցի

ԱՄՆ սենատը դադարեցրել է SOPA օրինագծի քննարկումը

Օնլայն ծովահենության դեմ պայքարի Stop Online Piracy Act (SOPA) և Protect IP Act (PIPA) օրինագծերի քննարկումը հետաձգված է: Այսպիսի որոշում է կայացրել սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը և Լամար Սմիթը, որ փաստաթղթերից մի քանիսի հեղինակն է: PcNews.am-ի մատուցմամբ, հաղորդում է Reuters-ը: SOPA-ի քննարկումը սկսվել է դեռ անցած տարի: Մի քանի օր առաջ օրինագծի ընդունման դեմ ելույթ են ունեցել

Հրաժարականի մասին հարցեր տվողներից նեղանում է

Երեկ կրկին համառ լուրեր տարածվեցին, թե Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` Լոնդիկը, հրաժարական է տվել: Երբ զանգեցինք Բարսեղյանին, նա խիստ անտրամադիր էր, ասաց` հիվանդ է, իսկ երբ ասացինք, որ կրկին լուր է տարածվել, որ իրեն պաշտոնանկ են անում, նա պատասխանեց.«Ես նման բան չեմ լսել եւ խնդրում եմ, որ այդպիսի հարցեր չտաք: Ինչի՞ պիտի հրաժարական տամ, բացառվում

ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սյունիքի և Շիրակի ավտոճանապարհները:

ՖԻՖԱ-ն Բրազիլիայում կաշխատի $1,2 միլիարդ

ՖԻՖԱ-ի  գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել է, թե 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից միջազգային ֆեդերացիայի շահույթը մոտավոր հաշվարկներով կկազմի $ 1.2 մլրդ: Նրա խոսքերով մրցաշարից ստացվելիք ընդհանուր եկամուտը կլինի $3,5  հազար, իսկ ծախսերը` $2,3 հազար: Համեմատության համար ասենք, որ աշխարհի նախորդ առաջնությունում` ՀԱՀ-ում, ՖԻՖԱ-ի եկամուտը եղել է $ 4,1 միլիարդ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Գրկախառնվեք այսօր

Այսօր գրկախառնության համաշխարհային օրն է: Ըստ ամերիկացիների` տոնն առաջին անգամ նշվել է 1986 թվականի հունվարի 21-ին ու հենց իրենց մոտ, ապա տարածվել աշխարհով մեկ: Գրկախառնության տոնի «հիմքը» սակայն դրվել է 20-րդ դարի 70-ականներին` արեւմտաեվրոպական երկրների ուսանողության նախաձեռնությամբ: Ըստ տոնի կանոնների` այսօր կարելի է գրկախառնվել նաեւ անծանոթների հետ: Աշխարհի տարբեր երկրներում այսօր կազմակերպվում են գրկախառնությունների ակցիաներ,

Նոր խորագիր. Մտերմիկ զրույցներ

Այս խորագիրը ծնվեց բազմաթիվ ընթերցողների նամակները, մեր կայքում ու թերթում տպագրված տարբեր նյութերի՝ ընթերցողների արձագանքները ուսումնասիրելու արդյունքում: Մենք հասկացանք, որ ընթերցողների մեծ մասն անմիջական շփումների, մասնագիտական խորհուրդների եւ պարզ զրույցների կարիք ունի, ինչի հնարավորությունը կտրվի մեր նոր խորագրի շնորհիվ: Անկյունը վարում է հայտնի մասնագետներից մեկը, որի խնդրանքով, անունն առայժմ չենք հրապարակելու: Նամակներն ընթերցողները կարող են

Երգչուհի Սյուզի Մելիքյանը «քյարթո՞ւ» է

Երգչուհի Սյուզի Մելիքյանն այսօր հայտնվել է Anti-Qyart Movement of Armenia Facebook-յան խմբում: Anti-Qyart Movement of Armenia –ն  QYARTASHOWBIZ!  «տիտղոս» է  շնորհել երգչուհուն  ու նրա 16 լուսանկարները  հրապարակել խմբում, որոնք էլ տհաճ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել  Facebook-ցիների շրջանում: Նշեմ, որ խումբն իրեն թույլ է տալիս  տարածել բոլոր այն մարդկանց լուսանկարները, որոնց համարում է «քյարթու»: Հավելենք, որ

ԴԱՀԿ-ն հաստատում է՝ փաստաբանի գույքի վրա արգելանք է դրվել

Ի հավելումն հունվարի 19-ի Aravot.am-ում «ՀԱԿ-ում քաղբանտարկյալների փաստաբաններին չե՞ն վճարել» հրապարակման՝ այսօր ԴԱՀԿ լրատվական ծառայությունից մեզ է փոխանցվել պաշտոնական հետեւյալ պարզաբանումը. «ՀՀ վարչական դատարանի կողմից 25.07.2011թ. տրված թիվ ՎԴ/3731/05/11 կատարողական թերթի համաձայն հայցագնի՝ 630.743 դրամի չափով պետք է արգելանք դնել պատասխանող Ա/Ձ Վարդուհի Էլբակյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։ Վերոգրյալի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ:

Դավիթ Հարությունյանը շատ դիտորդների կողմնակից է

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները հայտարարել են, թե չեն կարող կատարել ՀԱԿ-ի պահանջը՝ առաջիկա ընտրություններին հետեւելու համար 2000 միջազգային դիտորդ ուղղարկել Հայաստան: Ի տարբերություն իշխանության մյուս ներկայացուցիչների՝ Դավիթ Հարությունյանը գտնում է, որքան շատ լինեն միջազգային դիտորդներն, այնքան լավ: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031