Օրվա լրահոսը
«Լավ է, երբ դիզայները կարողանում է իր գործն անել հնարավորինս քիչ վնաս պատճառելով էկոլոգիային»
«Սիրում եմ ամեն ինչում զգալ իմ ոճը -, ասում է դիզայներ Գայանե Երկանյանը: Ինձ համար դիզայնը միայն աշխատանքային ժամեր կամ գործընթաց չէ, այլ նաև ապրելաոճ: Ես ոչ միայն գործի մեջ եմ դիզայներ այլ նաև առօրյայում»: Գայանեն դեռ մանկուց սիրում էր ձեռքի տակ ունեցած տարբեր իրերով հետաքրքիր առարկաներ, զարդեր, քանդակներ պատրաստել: 16 տարեկանում որոշեց դիմել Գեղարվեստի
Մայր թատրոնը նոր գլխավոր ռեժիսոր ունի
Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը կոլեկտիվին ներկայացրեց թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանին: Վերջինս, սկսած 1984 թվականից, Մայր թատրոնում իրականացրել է բեմադրություններ: Առաջին աշխատանքին՝ Բուլգակովի «Մոլիերի կյանքը», հաջորդել են Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ», Քամյուի «Կալիգուլա», Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» եւ այլ աշխատանքներ: Մինչ պաշտոնը ստանձնելը, Տիգրան Գասպարյանը 2011-ից սկսել է
eMedia.am-ն արձագանքում է կայքի վրա տեղի ունեցած հարձակմանը
eMedia.am-ը երեկ երեկոյան անհասանելի է եղել իր ընթերցողների համար` կայքի վրա DDoS տիպի հարձակման հետևանքով: eMedia.am-ի վրա հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կայքում բլոգերից արտատպած նյութ է տեղադրվել հայկական շոուբիզնեսի երիտասարդ աստղերից մեկի` Գարիկ Պապոյանի մասին, որում քննադատվում էր նշված անձի կրոնական և հոգևոր մոտեցումները: eMedia.am-ի` «Vitamin Club-ի Գարիկը և «Կյանքի Խոսք» աղանդը/ոշմիդոգմա»
ՄԻՊ. ահազանգումը կարող է կանխել ողբերգական հետևանքները
Տեղեկանալով ժամանակավոր զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում մահացած զինվորի հարազատներին և իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։ Հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, դեռևս չկա համապատասխան մարմնի կողմից առաջադրված հստակ վարկած և հայտնի չէ մահվան իրական պատճառը՝ Պաշտպանն առայժմ զերծ կմնա գնահատականներից։
Ճանաչված դարպասապահի հարսնացուի հայրը վտանգավոր հանցագործ է եղել
Երբ ֆուտբոլասեր հասարակայնությանը հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեեւի նոր ընկերուհին Կատյա Կոմյակովան է եւ նրանք ամուսնանալու լուրջ մտադրություն ունեն, լրագրողներն անմիջապես պարզել են, որ հարսնացուի ընտանիքում ամեն ինչ չէ, որ անամպ է: Կատյայի մայրը զոհվել է ավտովթարից: Իսկ որ ամենասենսացիոն բացահայտումն է, հայրը ժամանակին զինված հարձակման համար տասը տարի անցկացրել է
2011-ին ամենից շատ հարստացած մարզիկների տասնյակը
Ամերիկյան «Sports Illustrated» հայտնի հանդեսը կազմել է 2011 թվականին ամենից շատ գումար վաստակած տասը մարզիկների ցուցակը: Այն գլխավորում է գոլֆիստ Թայգեր Վուդսը, որը, չնայած ամուսնալուծության գործընթացին, անցած տարի վաստակել է $62,29 միլիոն (ներառված են նաեւ գովազդներից ու հովանավորներից ստացված գումարները): Ամենահարուստ մարզիկների տասնյակում են նաեւ. 2. Ֆիլ Միքելսոն, գոլֆ 61,19 3. Ռոժե Ֆեդերեր, թենիս 52,78
Կանանց առաջնությունն ուժեղացել է դրսի ռեսուրսների հաշվին
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը մեկնարկեցին շախմատի ՀՀ բարձրագույն խմբի տղամարդկանց 72-րդ եւ կանանց 67-րդ առաջնությունները: Խաղարկվում են ոչ միայն հանրապետության չեմպիոնների ու մրցանակակիրների տիտղոսները, այլեւ երկու հավաքականների մեկական թափուր տեղերը: Կանանց առաջնությունը նախորդներից տարբերվում է անհամեմատ ուժեղ կազմով, ինչը խոստանում է պայքարին լրացուցիչ սրություն հաղորդել: Հենց այդ պատճառով էլ «Առավոտը» զրուցեց կանանց
Դեռատի աղջիկներին գինեկոլոգներ են պետք
Մանկական գինեկոլոգիան արդեն դարձել է ավանդապաշտ հայերի միջավայրում ընդունված երեւույթ ու նույնիսկ գործում են նորածիններից մինչեւ 18 տարեկան աղջիկների համար հարմարեցված հատուկ գինեկոլոգիական կաբինետներ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կամասուտրան՝ մարդկանց մարմիններին
Մարդիկ տարբեր են, տարբեր են նաեւ նրանց նախասիրությունները, ապրելակերպը, զբաղմունքը, ցանկությունները: Ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչպես ապրել, հագնվել եւ այլն: Եվ յուրաքանչյուրն իր ձեւով է կյանքից հաճույք ստանում. մեկը՝ երգելով, մյուսը՝ պարելով, մեկ այլ մարդ էլ՝ նկարելով: Մեկին դուր է գալիս նկարել կտավի վրա, մյուսին՝ պատերի, իսկ, օրինակ, «Առավոտի» զրուցակցին՝ մարդկանց մարմինների: «Ես այլասերված
Հայաստանցի ցեղասպանագետները որեւէ ներդրում չունե՞ն
ARMACAD գիտական ցանցի հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ցեղասպանագիտական հարցերին նվիրված՝ աշխարհում գոյություն ունի 2 ինդեքսավորվող եւ գրախոսվող միջազգային պարբերական: Դրանք են՝ Journal of Genocide Research եւ Holocaust and Genocide Studies-ը: «Հավանաբար քչերի մտքով կանցնի, որ բազմաթիվ ցեղասպանագետներ ունեցող Հայաստանի եւ ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի: Սա
Էլիտարը, կամերայինը եւ մենք
Ա. Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն առանց պետական կարգավիճակի անում է ավելին: Արեւմուտքում թագավորական պալատներում եւ նախագահական ընդունելությունների ժամանակ ամենաերաժշտական ֆորմաները (տրիո, կվարտետ, կվինտետից մինչեւ նվագախումբ) կամերային կազմերն են: «Առավոտի» հետ զրուցած աշխարհահռչակ երաժիշտներն առանց բացառության կարծես իրենց պարտադիր մասնակցությունն են ունենում կամերային որեւէ կազմում: Մինչդեռ մեզանում կամերային երաժշտության հանդեպ նման լուրջ վերաբերմունք է դրսեւորվում
Գեներալների թեման՝ արցախյան «սոուսով»
Իսկ նրանց աղջիկներն ընդամենը պատրվակ են «Հայրի՜կ, գրի՜ր, որ դու նրա եղբայրն ես…» …Գեներալը շոյեց աղջկա մազերը, խորհեց եւ կարճատեւ լռությունից հետո ասաց. «Ոչ, Մարգարիտ, այդպիսի կնոջը չի կարելի խաբել, գրենք նրան ճշմարտությունը»։ Այս տողերը ոչ թե «Հ1»-ով ցուցադրվող «Գեներալի աղջիկը» նոր հեռուստասերիալից են, այլ Հրաչյա Քոչարի «Գեներալի քույրը» ստեղծագործությունից, որը ժամանակին մեծ ժողովրդականություն էր
Բժիշկներն առողջացնում են Մեծ Շենը
Նրանք ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղ ժամանակ են գյուղի կողքին Նոր տարին սովորաբար նույնացվում է նոր սպասումների, ակնկալիքների ու նվիրական ցանկությունների իրականացման հետ: Իսկ եթե տարին սկսվում է լավ նորություններով, ապա հույսերը կրկնապատկվում են՝ տարին լավ է լինելու: Այս օրերին նման մթնոլորտ էր տիրում Մարտակերտի Մեծ Շեն գյուղում, որի փոքրիկ անկյունի բնակիչները սեւ վիշապի տարին
Լուսաձորում ներդրված մեծ փողերն անարդյունավետ են ծախսվել
Ջրագիծը վթարվել է, մշակույթի տան առաստաղն էլ՝ ճաքճքել Լուսաձոր համայնքի բնակիչներն «Առավոտին» բողոքել էին, որ իրենց համայնքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ այլ կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերն ու կատարված մեծ ներդրումներն անարդյունավետ են եղել: Լուսաձոր այցելության ժամանակ զրուցեցինք համայնքապետ Սուրեն Քոչարյանի, համայնքապետարանի աշխատողների եւ գյուղի բնակիչների հետ: Ըստ Ս. Քոչարյանի, Լուսաձորում 2008-2009թթ. ՄԱԿ-ի զարգացման ծրագրով 83
ՀՀ ոստիկանապետը ԲՀԿ-ականների մասին. «Կապ չունի, թե ինչ կուսակցությունից են ու ինչ հաստությամբ» (Տեսանյութ)
«Մենք չեն ընկնում կուսակցությունների, այլ՝ հանցագործների հետեւից»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ թմրամոլ կուսակցականների ձերբակալություններին՝ ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. «Կապ չունի, թե հանցագործները որ կուսակցությունից են ու ինչ հաստությամբ, եթե հանցանք են կատարել՝ օրենքի առաջ պետք է պատասխան տան»: Հարցին, թե ՀՀԿ-ում հանցագործներ չկա՞ն, ինչո՞ւ միայն ԲՀԿ-ականներն էին թիրախում, ոստիկանապետը բացատրեց. «Դե հիմա դա
Կինը տաք հագուստ, վառելիք ու սնունդ է ուզում
Որպեսզի կարողանա ձմռան այս ցրտերին դիմանալ Տիկին Գոհարն ամեն անգամ տուն մտնելիս ու դուրս գալիս Աստծուն փառք է տալիս, որ բարեհաջող իջավ-բարձրացավ: Փայտյա աստիճաններն այնքան փտած են, որ ամեն վայրկյան կարող են փլվել: Գոհար Գեւորգյանի պատմելով՝ մի կերպ կարողանում է հոգալ օրվա հացի խնդիրը եւ ոչ մի կոպեկ լրացուցիչ երբեք չի ունենում, որպեսզի կարողանա աստիճաններն
ՀՌԱՀ-ն էլ է լավ բան, Վերահսկիչ պալատն էլ, բայց՝ եթե աշխատեն
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը գնահատելով հունվարի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման փաստը՝ ասաց, թե դա ընդհանուր առմամբ նորմալ բան է, եթե իրականում աշխատի իր գործառույթների շրջանակներում. «Ասենք, իրականում ՀՌԱՀ-ը լա՞վ բան է, թե՞ վատ. իհարկե՝ նորմալ բան է, եթե աշխատի: Վերահսկիչ պալատը լա՞վ բան է, թե՞
ՀՔԾ-ի որոշման դեմ կին գործարարի առաջին բողոքը մերժվել է
Գործարար Սիլվա Համբարձումյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործը կարճելու` Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)որոշման դեմ կին գործարարի առաջին բողոքը մերժվել է: Մարզպետը անցած տարվա նոյեմբերի 14-ին հյուրանոցի նախասրահում հարվածել էր Սիլվա Համբարձումյանին, սակայն «ծեծի» հատկանիշներով հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը մեկ ամիս անց կարճեց` հիմնավորելով, որ Սուրիկ Խաչատրյանը
«Հայաստանը հարմարեցված չէ հաշմանդամի համար»
Տեսողական խնդիրներ ունեցող Նաիրան, թեեւ մեծ դժվարությամբ, բայց աշխատում է, երեխային խնամում եւ սեմինարների մասնակցում: Հաշմանդամ մարդիկ Հայաստանում չեն կարողանում իրենց համար հարմար աշխատանք գտնել, հաճախ ոչ այն պատճառով, որ նման աշխատանք չկա, այլ նրա համար, որ գործատուները չեն ցանկանում մի երկու կոպեկ ավելի ծախսել եւ այդ մարդկանց համար հարմարեցված միջավայր ստեղծել։ Կան բացառություններ, երբ
Սասուն, Արամ, մարզպետ, ՀԱԿ եւ իշխանություն
Ի՞նչ ընտրություններ են սպասվում Հրազդանում Փետրվարի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն: Գործող քաղաքապետը արդեն չորրորդ անգամն է փորձելու վերընտրվել, իսկ այլընտրանքը ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն է: Իհարկե, երեկ ավելի ուշ հայտնվեց եւս մեկ թեկնածու՝ գործող քաղաքապետի խորհրդականը, բայց դա հենց այն այլընտրանքը չէ, որը պետք է լիներ: Ընտրության հնարավորությունները, ինչպես ասում
ՀՀ-ում անկախ մարմին կա՞, որ էթիկայի հանձնաժողովը անկախ լինի
Ընդդիմադիր գործիչների դիտարկմամբ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման գաղափարը ետին նպատակներ ունի: Հունվարի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին՝ հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը: Օրենքը ՀՀ խորհրդարանում ընդունվել էր դեռեւս անցյալ տարվա կեսերին, բայց դրա եզրափակիչ եւ անցումային դրույթների համաձայն՝
«Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ»
Այսպես արձագանքեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի՝ երեկ մեր թերթում արտահայտած այն մտքին, որ մեծամասնական կարգով առաջադրվողների կարիքը մեր ժողովուրդը ունի, քանի որ վերջիններս տարբեր կարգի օգնություններ են տալիս մարդկանց: Արամ Գասպարիչը զավեշտ է համարում, որ իշխող՝ պետական ծրագիր իրականացնող կուսակցության ներկայացուցիչը նման մտքեր է արտահայտում: «Այսինքն՝ մենք առաջարկելով 100
Բարեգործական պրոցես
Հատված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցից «Առավոտ» թերթին. «Տեսեք, մեծամասնականով առաջադրվում են, այսպես ասած, օլիգարխները կամ գործարարները, եւ մարդիկ նրանց ընտրում են: Քանի դեռ ժողովուրդը իր ձայնը տալիս է այդ անձանց, մեծամասնականը պետք է լինի: Բնականաբար, մտավորականը կամ ինտելիգենտ մարդը չի կարող տանիք վերանորոգել, ծախսեր անել, գործարարը կարող է, այսինքն՝ մեր հասարակությունը դեռեւս դրա կարիքը
Արշավորդը ղեկին քնել է ու ենթարկվել սարսափելի վթարի
«Դաքար 2012»-ի 9-րդ փուլում բեռնատարների պայքարի երկրորդ հորիզոնականում ընթացող չեխական «Տատրա» ավտոմեքենայի անձնակազմը սարսափելի վթարի է ենթարկվել: Ընթացքի ժամանակ ղեկին նստած արշավորդը քնով է անցել, ինչի պատճառով մեծ արագությամբ ընթացող բեռնատարը մի քանի անգամ շրջվել է: Օգնության հասած մրցակիցները անձնակազմի անդամներին գանգի եւ ողնաշարի կոտրվածքներով հանել են մեքենայից: Բարեբախտաբար, զոհ չի եղել, բայց երկու հոգի
ՀՀ ոստիկանապետ. «Ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների ու քյոխվաների համակարգի»
Արդեն 20 տարի է ՝ոստիկանները կորցրել են իրենց հեղինակությունը, ինքնասիրությունը: Այսօր կառավարության նիստից հետո նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա խոսքերով, ոստիկաններին այսօր արդարացիորեն ծաղրում են՝ «Միլիցա-պեպելնիցա» որակումներով. «Որովհետեւ կորցրել ենք վստահությունը: Մենք ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների, անշարժ գույքերի, վաշխառուների, ես չգիտեմ, քյոխվաների ապարատի: Էդպես չի կարելի ապրել:Մեր երեխաների մասին մտածեք, մեր երեխաները
Աղոթիր կամ վճարիր. Վեսթմինսթրյան տաճար մտնելու գինը դա է
Լոնդոնում շատ թանգարանների եւ ցուցասրահների մուտքն ազատ է բոլոր այցելուների համար. բրիտանական կառավարությունը հոգում է այդ մշակութային օջախների խնդիրներն այնպես, որ այցելուներից վարձավճար վերցնելու կարիք դրանք չեն ունենում: Փոխարենը ազատ չի, ասենք, Վեսթմինսթրյան աբբայության, կամ ավելի ճիշտ` Վեսթմինսթրում գտնվող սուրբ Պետրոսի գոթական տաճարի մուտքը: Այս տաճարում են թագադրվել եւ հետագայում` նաեւ թաղվել բրիտանական գրեթե բոլոր
Զինծառայողի մահվան փաստով գործ է հարուցվել
Դեկտեմբերի 30-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությամբ վարակված 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով գործ է հարուցվել: ՀՀ Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ գործը հարուցվել է Քրօր. 376 հոդվածի 2-րդ մասով: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ԱՄՆ-ն շարունակում է պնդել ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը Կովկասում, ասել է Ֆիլիպ Գորդոնը
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են պնդել Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների եւ ազատությունների լիակատար հարգանքի անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է հունվարի 11-ին Բեռլինի Կորբեր հիմնադրամում`անդրատլանտյան կապերի մասին ելույթում: Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ այլ միջազգային գործընկերների միասնական
Կընդլայնվի պայմանագրային ծառայությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է զինված ուժերում պայմանագրային սերժանտական համակարգի ընդլայնումը, ռազմակրթական համակարգի զարգացումը, զինծառայողներին պաշտոնի նշանակելու և ազատելու ժամանակ թափանցիկության ապահովումը, ծառայողական առաջխաղացման հնարավորությունների հստակեցումը, կարգապահության ամրապնդումը։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության


















































