Օրվա լրահոսը

Հայագիտությունը պետության հոգածության առարկա է

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հայագիտության զարգացման հայեցակարգին, ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին։ Փաստաթղթերի հիմնական նպատակն է պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի։ Ակնկալվում է, որ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում հայագիտությունը կխթանի անկախ պետականության ամրապնդումն ու կնպաստի ազգային ինքնագիտակցության ուժեղացմանը։

Հրաչ Քեշիշյանը նոր մեդիահոլդինգի գլխավոր պրոդյուսեր

«Սի էս» մեդիահոլդինիգը, որի մեջ գործում են «Արմենիա», «Արմնյուզ» եւ «ATV» հեռուստաընկերությունները, վերանվանվում է «Պանարմենիան», որի գլխավոր պրոդյուսեր է նշանակվելու ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հրաչ Քեշիշյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե իրեն «ATV»-ի տնօրենի պաշտոնից ազատել են եւ կնշանակեն «Արմենիա», «Արմնյուզ» եւ «ATV»-ի հեռուստաընկերությունների գլխավոր պրոդյուսեր:

2007-ին ՀՀԿ-ն «փափախը» աչքերին քաշա՞ծ է գնացել ընտրության

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե «այսօրվա Հանրապետականը առաջվանը չէ, մենք այսօր ընտրությունների ենք գնում բաց ճակատով»: «ՉԻ»- Փաստորեն՝ 2007-ին Հանրապետականը բաց ճակատով չի գնացել ընտրությունների: Փափախը քաշել է աչքերին, գլուխը կախել ու պատերի տակով թաքուն  մտել խորհրդարան: Այդ հիմա է, որ որոշել են թափանցիկ եւ արդար  ճանապարհով գնալ, որովհետեւ, ինչպես Ռազմիկ Զոհրաբյանն է

Տուժած սփյուռքահայերի հաշվապահությունը վարել է նույն ֆիրման

Հատված «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանի հետ հարցազրույցից: – Աշխեն, Դուք այս քաղաքականությունը սփյուռքահայերի դեմ միտումնավոր քաղաքականությո՞ւն եք համարում, ինչպես Նարեկ Հարթունյանի, Էդմոն Խուդոյանի եւ մյուս սփյուռքահայերի նկատմամբ եղավ, թե՞ իշխանության ներսում իրար հետ ինչ-որ բան կիսելու հարցեր կան։ – Հայաստանում համակարգն աշխատում է սփյուռքահայերի դեմ։ Մենք՝ սփյուռքահայերս, շատ ռոմանտիկ մոտեցում ունենք,

Արամ Մանուկյան. «Ամբողջ այս ընթացքում ՀԱԿ-ն է եղել ժողովրդին զսպողը»

Հատված ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի հետ հարցազրույցից – Հաշվի առնելով, որ այս ընտրություններն այդքան կենսական են իշխանությունների համար, հատկապես եթե նկատի ունենանք նաեւ ապագա նախագահական ընտրությունները, մտավախություն չկա՞, որ կարող են կոշտ մեթոդների դիմել կամ ատամները սրած պահել այն, ինչ ունեն։ – Ընտրությունն իրենցն Է։ Վերջին հաշվով, ժողովուրդը պետք Է որոշի դրա արձագանքը։ Եթե ամբողջ

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը՝ երիտասարդական մշակույթի կենտրոն

Դեռեւս 2010 թվականին սկսված եւ հանրության, այդ թվում ճարտարապետների միահամուռ պայքարի շնորհիվ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում այլ շինություն չկառուցվեց, սակայն ամառային դահլիճը հիմա էլ նույն անմխիթար վիճակում է: Բնականաբար պայքարի նպատակը ճարտարապետ Սպարտակ Կնդեղցյանի ստեղծած հետաքրքիր եւ ժամանակին ըմբոստ, ավանգարդիստական համարվող ստեղծագործությունը պարապ եւ կիսաքանդ թողնելը չէր, այլ այն երեւանցիներին որպես բաց կինոթատրոն վերադարձնելը:

Կանանց միջադիրների հարցը՝ ՀՀ կառավարության նիստում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստի օրակարգում ներառել Է մի դարակազմիկ հարց։ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կներկայացնի կառավարության 2003 թվականի որոշումներից մեկում կատարվելիք մի փոփոխության նախագիծ։ Ըստ այդ փոփոխության՝ նախատեսվում Է քրեակատարողական հիմնարկներում պահվող կանանց հատկացվող հիգիենիկ պարագաների թիվը ամսական 5 հատից հասցնել 10 հատի. «…կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող կին

Չորս մարզ թերանում է

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ երեկ երեկոյան տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մարզպետներն այս տարվա առաջին խորհրդակցությունն են անցկացրել եւ խոսել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրից, նաեւ սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի արդյունքներից: Երկրորդ ծրագիրը, ըստ նախարարության, ընդհանուր առմամբ հաջողությամբ է իրականացվում: Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում եւ Տավուշում, սերմացուի վերադարձելիության

Եվրոդատարանը չպե՞տք է քննության առներ Հայաստանից եւ Ադրբեջանից փախստականների դիմումները

Լեռնային Ղարաբաղի պատերազմից 18 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության է ընդունել երկու գանգատ, որոնցից երկուսի դեպքում էլ հայցվոր քաղաքացիները պնդում են, որ 1992 թվականին իրենց իսկ տներից վտարվել են պատերազմի պատճառով։ Նրանք այդպես էլ չեն կարողացել հետ վերադառնալ իրենց տները նույնիսկ 1994 թվականին կնքված հրադադարի պայմանագրից հետո։ Ընդդեմ Ադրբեջանի հայցը 2006 թվականին Եվրադատարան

Ճանապարհները բաց են, բայց կան սառցապատ հատվածներ

Այսօր առավոտ հանրապետության տարածքում բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են, տեղեկացանք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Սելիմի լեռնանցքում Սիսիանի եւ Ալավերդու տարածաշրջանների ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Առատ ձյուն է տեղում Վայքում, Ջերմուկում եւ Մեղրիում: Ճանապարհների մաքրման աշխատանքները, սակայն շարունակվում են ամբողջ օրը: Նախարարությունը հորդորում է

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ ՕԵԿ-ը հազիվ 2 տոկոս ձայն հավաքի

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ՝ 2012-ին ընտրական պայքարը կընթանա հիմնականում մի քանի ուժերի միջեւ։ Հովհաննիսյանը մրցակիցներին պայմանականորեն բաժանում է երկու խմբի՝ «ա» եւ «բ»: «Ա» խմբում, ըստ նրա, ընդգրկված են երեք հիմնական ուժերն ու մրցակիցները՝ «Բարգավաճ Հայաստան», Հանրապետական կուսակցություն եւ Հայ ազգային կոնգրես։ «Բ» խմբում Հ. Հովհաննիսյանն առանձնացնում է Դաշնակցությանը, «Ազատ դեմոկրատներին» եւ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում հանրապետության տարածքում

Արտակարգ Իրավիճակների Նախարարությունը հաղորդում  է , որ  հանրապետության տարածքում  hունվարի 12-13-ին առանձին շրջաններում հնարավոր է թույլ տեղումներ, 15-ին` երեկոյան ժամերին, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հարավային հովտային շրջաններում` թաց ձյուն: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-14-ին կնվազի 4-6, 15-16-ի գիշերը կբարձրանա 3-5, ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում

«Արայ»-ի տիրոջ ինքնասպանության վարկածը հաստատեցին

«Արայ» ընկերության սեփականատիրոջ մահվան գործով նշանակված բոլոր փորձաքննությունների եզրակացությունները պատրաստ են, ըստ որի՝ նախաքննական մարմինը հիմնավորված է համարել հնքնասպանության վարկածը։ Այդ մասին տեղեկացրին ոստիկանության լրատվական վարչությունից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Արմեն Պետրոսյանի դիակը՝ աջ քունքի հրազենային վնասվածքով, գտել էին իր «BMW X-5» մեքենայի մեջ, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին։ Նախնական վարկածով եւս նշվում

Կոմունիստներից Պարույր Հայրիկյանին՝ 40 հազար դրամ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 19-ին կայացրել է Պարույր Հայրիկյանն ընդդեմ կոմունիստներ Գեղամ Գալստյանի եւ Նորիկ Պետրոսյանի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջների վերաբերյալ գործով վճիռը։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ մեր թերթը տպագրել էր երկու բանավիճող կողմերի՝ կոմունիստներ  Գեղամ Գալստյանի եւ Նորիկ Պեւորոսյանի ու ԱԻՄ առաջնորդ

Մեսսիի առաջին պայմանագիրը ստորագրվել է անձեռոցիկի վրա

Այդ պատմական անձեռոցիկը որպես եզակի փաստաթուղթ «Բարսելոնայի» թանգարանի  տնօրենին հանձնել է «Ոսկե գնդակի» եռակի տիրակալի գործակալը: Սակայն դա  պահարանում փակված մնալու է մինչեւ Լիոնել Մեսսին չտա հրապարակավ ցուցադրելու  իր համաձայնությունը: 2000 թվականի վերջերին, երբ 13-ամյա Լեոն արդեն երեք ամիս մարզվել էր  «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայում, հայրը ցանկացել է որդուն հանել եւ  վերադառնալ Արգենտինա: Հենց այդ ժամանակ

Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ. «Իմ կյանքին վտանգ է սպառնում»

Հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով անցնող կասկածյալը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիայի Հանրապետությունն օգտագործել է իրեն, և իր կյանք այժմ վտանգի տակ է: «Հուրիեթ» պարբերական վկայությամբ, լրագրողի սպանության գործով դատական 24-րդ նիստի ընթացքում կասկածյալ Յասին Հայալն ասել է, թե բանտի պահակները սպառնացել են իրեն, և խնդրել, որ նրանք հարցաքննվեն: «Թուրքիայի Հանրապետությունն օգտագործել

Սկանդալային ֆուտբոլիստը՝ ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի

Ոչ վաղ անցյալում Ֆրանսիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, որ ֆուտբոլային աշխարհին քաջ հայտնի է որպես սկանդալային բազմաթիվ պատմությունների հեղինակ ու մասնակից, որոշել է ապրիլի վերջերին կայանալիք նախագահական ընտրություններում ձեռնոց նետել Նիկոլյա Սարկոզիին՝ առաջադրելով իր թեկնածությունը: Նա արդեն նամակներ է ուղարկել երկրի մի քանի տասնյակ քաղաքապետերի, ինչը ոչ այլ ինչ է, քան ստորագրահավաք:

«Ռենջ Ռովեր»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել «Նիսսան Պատֆայնդեր»-ին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր` հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցում, Մարզահամերգային համալիրի հարևանությամբ, «Ռենջ Ռովեր» մակնիշի 70 TT 707 համարանիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց գոտի, բախվել է «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 17 ՍԼ 609 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին

Գետափցի կրիմինալը ԲՀԿ-ականների կազինոյի հետ կապ չունի՞

Շիրակի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը Ամանորից ուղիղ 2 օր առաջ` Գյումրու կուսանոցում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ Aravot.am-ին  խոստացավ, որ Շիրակի մարզում այլևս կրակոցներ չեն հնչի, ու չնայած մարզպետ Աշոտ Գիզիրյանը նրան անմիջապես սաստեց` ասելով, որ  նման խոստում չի կարելի տալ , այդուհանդերձ ոստիկանապետն արդեն խոստացել էր: Խոստումից ուղիղ 11 օր անց`  Շիրակ մարզի Արթիկ քաղաքում

Թբիլիսի. Սուրբ Նշան եկեղեցում հրդեհի հետեւանքները (տեսանյութ)

Համացանցում, ըստ Badu.am-ի՝ հայտնվել է տեսանյութ, ուր ակնհայտ երեում է, որ Սուրբ Նշան եկեղեցում  հրդեհի պատճառով ավերածություններ կան:

Քաղաքապետի խորհրդականն ընդդեմ քաղաքապետի

Այսօր Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու է գրանցվել նաեւ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդականը՝ Հովհաննես Պրտավյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Սմբատ Այվազյան. Այս հանձնաժողովի միջոցով կստեղծվեն նոր կոմպրոմատներ

Նախկինում պետեկամուտների նախարար, նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, իսկ այսօր ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հունվարի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձեւավորման փաստը, ասաց, թե սույն  հանձնաժողովի որոշ գործառույթներ պատկանում են  ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեին, որը կարող էր  դրանք իրականացնել՝ առանց այս հանձնաժողովի ստեղծման

Առանց «Սփյուռի» խառնվել էին իրար

Այսօր գրեթե ամբողջ օրվա ընթացքում Հայաստանի կազմակերպությունների ռեգիստր «Սփյուռ» տեղեկատուի կայքն ու հեռախոսահամաներն անհասանելի էին: Կայքը բոլորովին չէր բացվում, իսկ երբ զանգահարում էիր ընկերություն, ինքնապատասխանիչը հայտնում էր, որ ընկերությունն աշխատում է գերծանրաբեռնված կամ պարզապես պետք է մի փոքր ուշ զանգել: «Սփյուռի» խափանման պատճառով շատ բնակիչներ տարբեր ընկերություններից հեռախոսահամարներ ճշտելու համար այլ միջոցների էին դիմել, օրինակ՝

Արթուր Դավթյանը կմասնակցի Լոնդոնի օլիմպիական խաղերին

Անգլիայի մայրաքաղաքում հունվարի 9-ին մեկնարկած միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 2010 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 19-ամյա սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բազմամարտում իր անվան դիմաց գրանցել է 84,2 միավոր եւ գրավել է 12-րդ տեղը: Այս արդյունքը ՀՀ վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի սանին Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է տվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Լինե՞լ, թե՞ չլինել Ֆեյսբուքում

Սոցիալական ցանցերը՝ Հայաստանում մասնավորապես «Ֆեյսբուքը», այսօր ոչ միայն տեղեկատվությունն առաջինը ստանալու միջոց են: Սոցիալական ցանցերն աշխարհում սկսել են ակտիվորեն օգտագործել քաղաքական գործիչները, վարչապետերն ու նախագահները: Հատկապես նախընտրական շրջանում էլ ավելի է մեծանում սոցցանցերի դերը : ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, նախաամանորյա եւ հետամանորյա օրերին էլ «Ֆեյսբուքի» իր էջում իրականացնում է 2012-ի նախագահական ընտրարշավ: Հայաստանում էլ պաշտոնյաների, քաղաքական

Ռաֆիկ Պետրոսյանը նշեց իր նման եւս 3 պատգամավորի անուն (Տեսանյութ)

100% համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ վերջին շրջանում բազմաթիվ քննարկումներ եղան: Ասուլիսների եւ քննարկումների ժամանակ, երբ խոսք էր գնում մեծամասնականով ընտրված իսկական, բանիմաց պատգամավորների մասին, որպես կանոն բոլորը նշում են 2 անուն` Ռաֆիկ Պետրոսյանի եւ Կորյուն Նահապետյանի: Այսօր Aravot.am-ը մեծամասնական ընտրակարգով անցած պատգամավորի խորհրդանշական կերպարներից մեկից` Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե բացի իրենցից հիշո՞ւմ է իր նման

Գործարարներն ափոսոսում են 2 կոպեկ ավելի ծախսել, որ հաշմանդամ մարդկանց համար հարմարեցված միջավայր ստեղծեն

Հաշմանդամ մարդիկ Հայաստանում չեն կարողանում իրենց համար աշխատանք գտնել, հաճախ ոչ այն պատճառով, որ նման աշխատանք չկա, այլ նրա համար, որ գործատուները չեն ցանկանում մի երկու կոպեկ ավելի ծախսել եւ այդ մարդկանց համար հարմարեցված միջավայր ստեղծել։ Կան բացառություններ, երբ հաշմանդամ անձն ինքն է հարմարվել եղած միջավայրին եւ գտել իր համար աշխատանք։ Մնացած դեպքերում նրանք ստիպված

Բրեգովիչը ջերմում է Երեւանում

«Ա1+»-ի տեղեկություններով, Գորան Բրեգովիչը, որը Հայաստան է եկել մեկ օրով, այժմ հիվանդ է՝ ջերմում է եւ նրա բարեգործական համերգը տապալման եզրին է։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ռաֆիկ Աթայան. «Իմ եղբայրը գողություն չի արել»

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ասաց, որ Քաջարանի գյուղապետի եղբայրը 2008թ.-ին մոլիբդենի գողության համար դատապարտվել է եւ հիմա ազատազրկված է: Այսօր Քաջարանի գյուղապետից փորձեցինք ճշտել լուրի իսկությունը. – Պարոն Աթայան, ճի՞շտ է, որ Ձեր եղբայրը 2008 թվականին մոլիբդենի գողության համար դատապարտվել է: – Իմ եղբայրը գողություն չի արել, իր մասնաբաժին

ՀՀ նախագահն էլ ցավակցեց Գ.Վարդանյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ականավոր հայ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ: Գևորգ Վարդանյանի կնոջը՝ Գոհար Վարդանյանին, ընտանիքի մյուս անդամներին, հարազատներին և ընկերներին ուղղված ցավակցական հեռագրում նախագահը նշել է, որ կյանքից հեռացել է մեծ հոգով մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքի անխոնջ ծառայությանն ու անձնազոհ պաշտպանությանը: Սերժ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031