Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսսիի առաջին պայմանագիրը ստորագրվել է անձեռոցիկի վրա

Հունվար 12,2012 10:14 Share

Այդ պատմական անձեռոցիկը որպես եզակի փաստաթուղթ «Բարսելոնայի» թանգարանի  տնօրենին հանձնել է «Ոսկե գնդակի» եռակի տիրակալի գործակալը: Սակայն դա  պահարանում փակված մնալու է մինչեւ Լիոնել Մեսսին չտա հրապարակավ ցուցադրելու  իր համաձայնությունը:
2000 թվականի վերջերին, երբ 13-ամյա Լեոն արդեն երեք ամիս մարզվել էր  «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայում, հայրը ցանկացել է որդուն հանել եւ  վերադառնալ Արգենտինա: Հենց այդ ժամանակ «Բարսելոնայի» մարզական տնօրեն  Կառլես Ռեսկաչը Կատալոնիայի ռեստորաններից մեկում համոզել է նրան այդպիսի բան  չանել: Ու բանավոր համաձայնությունն ստանալով եւ մատուցողից անձեռոցիկ  խնդրելով՝ անմիջապես գրել է պայմանագրի տեքստը, որն էլ վավերացվել է երկկողմ  ստորագրություններով:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել