Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում խորհրդակցություն է լինելու

Այսօր  երեկոյան  ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա աշխատանքային խորհրդակցություն, Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ  ավելի ուշ տեղեկություններ կփոխանցի  խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերի  մասին:

Փաստաբան Արթուր Գրիգորյանի դեմ կարգապահական վարույթը կարճվել է

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանի մասնագիտական գործունեության հետ կապված՝ «Հրապարակ» թերթում մի քանի քաղաքացի իրենց կարծիքն էին հայտնել: Փաստաբանը դատի է տվել «Հրապարակին», գտնելով, որ իր պատիվը, մասնագիտական արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորվել է: Քաղաքացիների, որոնց «տարածք» էր հատկացրել լրատվամիջոցը, հրապարակումների հիման վրա ՀՀ փաստաբանական պալատի կարգապահական խորհուրդը, կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ էր

Գողություն՝ ազգային գրադարանից

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում  քննվում է Հայաստան ազգային գրադարանի եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011 թ.թ. ընթացքում  առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն  դրամ արժողության  գրքերի գողություն եւ յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝  Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան  Ե.Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի 

Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգված է Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման առնչությամբ

«Ցավով տեղեկացանք, որ հուվարի 9-ին փլուզվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Սբ. Նշան հայկական եկեղեցու հյուսիսարևելյան հատվածը: Մեծապես անհանգստացած սույն փաստով և նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր Ավետարան և Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցիների փլուզման նախադեպերը` Գերագույն հոգևոր խորհուրդն արտահայտում է իր խորը մտահոգությունը: Դեռևս 2011թ. հունիս ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան 

Ալեքսանդր Արզումանյան. «Ազատ դեմոկրատները» կգան խորհրդարան եւ հանրաքվեի կդնեն խորհրդարանական կառավարման անցնելու հարցը (տեսանյութ)

«Քաղաքականությունը միայն ցուցակ կազմելը չէ, մենք ցուցակի խնդիր չենք դնում: Ես դեռ չգիտեմ, թե ի՞նչ ձեւով կմասնակցենք ընտրությունների, ո՞վ կլինի ցուցակում… դա մեզ համար էական չի, մեզ համար էականը մեր գաղափարախոսությունը տեղ հասցնելն է: Մենք ունենք թիմ, իսկ թե թիմի ո՞ր անդամը կներկայացնի գաղափարախոսությունը՝ էական չէ: Դաշտում այն ուժերը, որոնք գործում են նույն գաղափարախոսությամբ՝ ազատական-ժողովրդավարական,

Վրաց պաշտոնյան հերքել է լուրը Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հրդեհի մասին

Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն այսօր «իրականությանը չհամապատասխանող» է անվանել տեղեկատվությունը Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցած հրդեհի մասին: Ինչպես հաղորդում է GHN գործակալությունը, Թեմուր Գիորգաձեն ասել է, որ եկեղեցում հրդեհի բռնկման մասին լուրեր էին ստացվում երկու օր շարունակ: Իր խոսքերով, առաջին դեպքում հրդեհը եկեղեցուն կից ներքնահարկում էր, իսկ երկրորդ դեպքում` եկեղեցու

Կադրային փոփոխություններ ԴԱՀԿ-ում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության  գնդապետ Միհրան Պողոսյանի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ: Մասնավորապես, ծառայության  Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի  պետ, արդարադատության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը փոխադրման կարգով նշանակվել է Վայոց Ձորի մարզային բաժնի պետի պաշտոնում: Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ է նշանակվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն  բաժնի

«Ես գեյ չեմ, պարզապես սիրում եմ տղամարդկանց մարմիններին նկարել»

«Ես այլասերված չեմ, բայց սիրում եմ դաջվածքներ անել մարմնի ամենաինտիմ հատվածներում, նույնիսկ այն մասերում, որը հայերի գիտակցութան մեջ չի տեղավորվում»- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Ալեքսը, որը սիրում է նկարել տղամարդկանց մարմինների վրա: Գեյշաներ, վիշապներ, հրեշտակներ, էրոտիկ տեսարաններ, Կամասուտրա. այս ամենը նկարիչ Ալեքսի ձեռքով պատկերվում է մարդկային մարմինների վրա: «Tattoo-ն, ինչպես եւ ստրիպտիզը՝ արվեստ է,

Խաղողը 2011-ին, փողը` 2012-ին

Տավուշի մարզպետարանի տվյալով, 2011 թվականին մարզի գինու եւ կոնյակի գործարանները ընդհանուր առմամբ մթերել են 8011 տոննա խաղող: Դրանից 1500 տոննան ընդունել է «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան» ՓԲԸ-ն: Խաղողը մի քանի ամիս առաջ են ընդունել, սակայն այս գործարանում ընդունված բերքի դիմաց դեռեւս չեն վճարել գյուղացիների մի մասին: Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանի տնօրեն Ատոմ Եգորյանը

Մանվել Սարգսյան. Ամեն ինչ ավելի լուրջ կլինի, եթե պաշտոնապես հաստատվի այդ լուրը եւ օրակարգը հրապարակվի

Օրերս «Ռեգնում» գործակալությունը` հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, տեղեկատվություն տարածեց, որ Սոչիում, հունվարի 23-24-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կհյուրընկալի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Պաշտոնական աղբյուրները դեռեւս չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում սույն տեղեկատվությունը: Aravot.am-ի հարցին` եթե այնուհանդերձ նախագահների հանդիպումը կայանա, դրանից ինչ-որ սպասելիքներ կա՞ն, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն ասաց.

ՀՀԿ-ն դա՞ս է առել Իջեւանի պարտությունից

Փետրվարի 12-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում կկայանան համայնքի ղեկավարի  ընտրություններ: Հունվարի 8-13-ը թեկնածուները պետք է գրանցման համար  փաստաթղթեր ներկայացնեն Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (կենտրոնը` Նոյեմբերյան): Հունվարի 11-ի դրությամբ, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել էր միայն 2008 թվականից համայնքը ղեկավարող, հանրապետական Հայկ Քամալյանը: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ Իջեւանի շրջանային կազմակերպությունը: 55-ամյա Հայկ

Ստեփան Սաֆարյանը իր մասին . Ցանկանում էր դառնալ սեյսմոլոգ, ծնողները՝ իրավաբան, բայց դարձավ երկրաֆիզիկ

Այսօր մեր ժամադրությունը ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ էր: «Առավոտ երիտասարդականը» նրա  հետ պայմանավորվածություն չուներ: Զրույցը կայացավ  լրագրողների հետ հանդիպումից հետո: Խոսեցինք իր երիտասարդության տարիներից, նաեւ իմացանք նրա կարծիքը այսօրվա երիտասարդության մասին:   Ծնվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: Այսօր մեծ հաճույքով է հիշում իր երիտասարդական  տարիները: Դրանք անցել են բուռն ու

Եվգենյա Դոլուխանովա. «Նպատակս գեղեցիկ քայլեր անելն է»

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 72-րդ եւ կանանց 67-րդ առաջնությունները: Ժամացույցները գործի դնելուց րոպեներ առաջ «Aravot.am»-ը զրուցեց վերջերս Ուկրաինայից Հայաստանի շախմատային ֆեդերացիա տեղափոխված կանանց միջազգային գրոսմայստեր, մեր հայրենակից Եվգենյա Դոլուխանովայի հետ: – Շնորհավորում ենք ՀՇՖ-ին անդամագրվելու առիթով: Բայց ամեն ինչ, կարծես, շատ արագ ու հայաստանցի մարզասերի համար անակնկալ ստացվեց: –

«Առավոտը» հրաժարվում է մասնակցել Լոռու մարզի դատարանի նիստերին

Այսօր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին ուղարկվեց հայտարարության տեքստ: Ըստ այդ հայտարարության, «Առավոտը» հրաժարվում է մասնակցել ստորեւ ներկայացվող դատական գործընթացներին, հիմնավորելով իր նման որոշումը: Այն առնչվում է Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցով դատական գործընթացներին որպես երրորդ անձ ներգրավված «Առավոտին»: 2011թ. սեպտեմբերի 6-ից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում

Սամվել Բաբայանի գտնվելու վայրը չգիտե՞ն

«Առավոտը» վերջին մեկ ամսում փորձեր է արել գտնել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Նրա անձի հետ կապված կան լուրեր, որ հետախուզում է հայտարարվել առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի ապօրինի ձեռքբերման համար, կան տեղեկություններեր, թե նրա «գործով» տուժողները 10-ն են, որոնց նա պարտք է հսկայական գումարներ: Բաբայանի հեռախոսն անվերջ անհասանելի է, եւ նրա մերձավորագույն

Շնորհակալություն են հայտնում Խորեն Լեւոնյանը, Ռուբեն Հախվերդյանը, Նունե Եսայանը, Հրաչ Մուրադյանը, Հրանտ Թոխատյանը եւ Ալլա Լեւոնյանը

  Այսօր ջերմ ժպիտների, բարության օր է, բոլորս երախտագիտության եւ շնորհակալության խոսք պետք է հայտնենք իրար: Աշխարհն  է այդպես որոշել,  Շնորհակալության օրը միջազգային տոն է: Դերասան, հեռուստահաղորդավար Խորեն Լեւոնյանը շնորհակալություն է հայտնում ծնողներին, որ նրանք կան: Ասում է՝ շատ ուրախ է, որ հենց նրանք են իր ծնողները: Երգչուհի Նունե Եսայանը զարմացավ, երբ մենք ցանկացանք իմանալ՝

ԲՀԿ-ական պատգամավորը պնդում է, թե իրեն փորձում են սեւացնել

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ կրակոցներ են հնչել Արթիկի սրճարաններից մեկում: Գետափ գյուղի բնակիչ Անուշավան Բաղդասարյանը, վիճաբանելով արթիկցի ոստիկան Լուկաշ Մինասյանի հետ, նրան խաբեությամբ մեքենա է նստեցրել, տարել իր ծանոթի սրճարան, որտեղ էլ սպառնալիքների ու հայհոյանքների տարափի ներքո, ոստիկանից պահանջել է վերադարձնել իր եղբոր պարտքը; Բանն այն է, որ Ռուսաստանում գտնվող ոստիկանի եղբայրը խոպան է տարել

Լոռու մարզում պաշտոնանկություններ կլինե՞ն

Անցած տարվա հուլիսի 28-ին Լոռու մարզպետ նշանակված Արթուր Նալբանդյանը պաշտոնավարման առաջին օրվանից մի քանի անգամ ու տարբեր առիթներով ասել է. «Կադրային ջարդ չեմ անելու, բայց աշխատանքի մեջ թերացողներին չենք խնայի»: 2012-ի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետն իր դժգոհությունն արտահայտեց վարչությունների աշխատելաոճից, նշելով, որ նրանց աշխատանքը ձեւական բնույթ է կրում: «Վարչական եւ ֆինանսական ստուգումները լրիվ ձեւական են,

Հակաքրիստոնեական է բարեգործությամբ ստորացնելը (Տեսանյութ)

ՍԱՍ գրուպի նախագահ Արտակ Սարգսյանի մեծադիր նկարը հունվարի 4-ին եւ 5-ին մանկական տոնական ներկայացման ժամանակ զարդարում էր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը: Ամենուրեք՝ նույնիսկ տոմսերի եւ ծրարների վրա նշված է եղել, որ այդ ներկայացումների հովանավորը, բարեգործը հենց ինքն է: Այս մասին մեր հրապարակման առնչությամբ այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանից մեկնաբանություն խնդրեց, թե

Քիմ Քարդաշյանն էլ կարող է մեծամասնականով ընտրվել (Տեսանյութ)

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, խոսելով մեծամասնական ընտրակարգը վերացնելու մասին, ասաց, որ «Մեծամասնականով ուզում է Շառլ Ազնավուրին բերեն, ուզում է` Քիմ Քարդաշյանին, միեւնույն է, ով փող տա` իրեն են ընտրելու»: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանը նշեց, որ այդ փոխաբերությունն այն առումով էր արված, որ ըստ էության որեւէ արժանիք այնքան բարձր չի

Սյունիքի մարզպետի նամակը՝ մեկնաբանությամբ

«Առավոտը» ստացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեկտեմբերի 26-ի թվագրությամբ նամակը՝ ուղղված մեր գլխավոր խմբագրին: Հրապարակում ենք այն՝ մեր մեկնաբանությամբ: Նամակը. «Տարիներ շարունակ Ձեր խմբագրած թերթը լուսաբանել է (եւ շարունակում Է լուսաբանել) իմ գործունեությունը, անհայտ (երբեմն գոյություն չունեցող) հեղինակների ստորագրությամբ նյութեր հրապարակում իմ մասին։ Դրանք, որպես կանոն, միտված են եղել եւ են իրականության աղավաղմանը, իմ

«Արամեի համար մի տղայի եմ ծեծել»

Հոգեբանները պնդում են, որ ֆանատիզմը  հիվանդություն է, սակայն շատերն են, որ չեն համաձայնում նման դիտարկման հետ: Անահիտը նրանցից մեկն է, ինչպես ինքն է ասում, պաշտում է Ժասթին Բիբերին. «Ի՞նչ կա հիվանդության, եթե դու մեկին անկեղծ սիրում ես: Հիմա, որ դուք սիրում եք ձեր եղբորը, մամային էդ ֆանատիզմա՞: Ջասթինն իմ համար ամեն ինչ ա, օրս սկսվում

Փետրվարին ՀՀԿ-ն կորոշի` ով է գործարար, ով` ոչ

Վերջին շրջանում պարբերաբար խոսվում է գործարարներին իշխանությունից կտրելու մասին: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը վստահեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է անել դա, իսկ նա ինչ խոստանում` անում է. «Փետրվարի վերջին տեղի կունենա մեր համագումարը, եւ ղեկավար մարմինը կորոշի` ով է գործարար, ով` ոչ` նրանց ցուցակներում ընդգրկելու համար: Էսօր ում

Գնաճի պատճառը միրգն ու բանջարեղե՞նն են

Նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատությամբ, պարենային ապրանքների գները 4.8%-ով աճել են: Այսօր «Հենարան» ակումբում նման տվյալներ հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2011-ի գնագոյացման եւ գնաճի ցուցանիշները: Պարոն Մարտիրոսյանը գնաճը պայմանավորեց մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացմամբ: Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Գեւորգ Վարդանյանը «եղել է փայլուն հատուկ գործողությունների մասնակից»

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր հայտարարել է, որ նախօրեին կյանքից հեռացած Գեւորգ Վարդանյանը «եղել է հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ մտած փայլուն հատուկ գործողությունների մասնակից»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՌԴ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գեւորգ Վարդանյանի տիկնոջը` Գոհար Վարդանյանին:  «Անկեղծորեն կիսում եմ Ձեր ընտանիքի մեծ վիշտը: Կյանքից հեռացավ Գեւորգ Վարդանյանը` լեգենդար հետախույզ, իր երկրի

Կանգնի՛ր, մի արա՛

  «Մի շնացի՛ր, մի գողացի՛ր, մի սպանի՛ր»,- սրանք Աստծո պատվիրանների մի մասն են: Սպանությունը, թերեւս հանցագործություններից ամենածանրն ու ամենադատապարտելին է: Ի՞նչ եք կարծում, ինքնասպանությունն էլ է համարվում հանցագործություն ու նույնքան դատապարտելի է, որքան սպանությունը: Մինչեւ այս հարցին պատասխանելը, հիշեք, որ ինքնասպանությունը չի ընդունվում ոչ եկեղեցում և ոչ էլ Աստծո կողմից: Ինքնասպանության ու դրա հետևանքների մասին

Քաջարանցի զույգն ինքնասպանության փորձ է արել ֆինանսական ծանր դրությունից ելնելով

Տեղեկացրել ենք, որ երկուշաբթի ուշ երեկոյան` ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզկենտրոն Կապանի «Լեռնագործ» հյուրանոցից Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի աշխատակիցները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել Քաջարան քաղաքի 23-ամյա երկու բնակչի, որոնք մարմնի տարբեր հատվածներում ունեին կտրտված վնասվածքներ: Բժիշկները փրկել են երիտասարդների կյանքը: Երիտասարդներն արյունակիցներ չեն, ենթադրվում է, որ սիրահար զույգ են: Տղան Քաջարանի կոմբինատի

Ստյոպա Սաֆարյան` «Հարություն Փամբուկյանին 4.5 տարի է` չեմ տեսել»

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը 100% համամասնական ընտրակարգին անցնելու թեմայով բանավիճում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ: Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ` «Խորհրդարանի պրակտիկան ցույց է տալիս, որ մեծամասնական տեղերի ճնշող մեծամասնությունը տվյալ իշխող կուսակցության գրպանում դրված տեղեր են: Անկախ պատգամավորները քվեարկում են իշխանության դիրքորոշման համապատասխան, եւ պետք է որոշենք` առաջիկա խորհրդարանում

Միասեռականների միջեւ էլ անկեղծ սեր կա

Չնայած՝ նրանք շատ կոմպլեքսներ ու վախեր ունեն Երեւանաբնակ Բաբկեն Գրիգորյանը, որը 27 տարեկան է, միասեռական է, չի թաքցնում իր ոչ ավանդական կողմնորոշումը, չի ամաչում դրանից, չի վախենում ոչնչից: Նա մշտապես իր անուն-ազգանունով մեկնաբանություններ է թողնում «Առավոտի» այն նյութերի տակ, որոնք վերաբերում են ԼԳԲՏ համայնքին: «Առավոտի» հետ ունեցած զրույցում, թե ի՞նչ խնդիրներ են ծառացած Հայաստանում ԼԳԲՏ

Նվագախումբը կբարձրացնենք «փոսից»

Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը երկխոսության կողմնակից է: Վերջին շրջանում հայաստանյան նվագախմբային արվեստում էքսպերիմենտները հաճախակիացել են՝ մեր առաջատար դիրիժորներին հնարավորություն տալով դիմելու տարբեր ձեւերի: Այսպես՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացնում է օպերային բեմադրություններ, «Հովեր» երգչախումբը՝ բեմականացումներ, Ազգային օպերային թատրոնի նվագախումբը՝ սիմֆոնիկ երաժշտության համերգներ եւ այլն: Այսպիսով կոլեկտիվները կարծես լրացնում են մեկմեկու՝ ձեւավորելով բազմազանություն: Երբեմն կուլիսային

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031