Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության 666 որոշումն ու Հայաստանը` որպես պոչամբարից պոչամբար հանքաստան (Տեսանյութ)

«Եթե Սյունիքի մարզպետը մեր կողքին է, ուրեմն կառավարության 627 որոշումը պետք է անվավեր ճանաչվի, թե չէ, որ ասում է ձեզ հետ տրակտորի առաջ կկանգնեմ՝ կանգնել պետք չէ, տրակտորի առաջ ամբողջ գյուղն է կանգնած»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նրա խոսքերով, Նախիջեւանի սահմանից 3-4 կմ հեռավորության վրա գտնվող Քաջարանում 131 ընտանիք

Աստղեր, որոնց անունները Google-ում փնտրելու դեպքում համակարգիչը կարող է վարակվել վիրուսով

Հայտնի մարդկանց անուններն ու նկարները միշտ էլ գործիք են չարագործների ձեռքում: Բավական է հետաքրքրությունից դրդված սեղմել հղումն ու տեղափոխվում ես վնասակար բովանդակությամբ կայք: McAfee հակավիրուսային ու անվտանգության հարցերով մասնագիտացված ընկերությունը հրապարակել է «ամենավտանգավոր» աստղերի տասնյակը: Ցուցակում ներկայացված տոկոսային ցուցանիշը խոսում է վարակված կայքում հայտնվելու հավանականության մասին: 1. Heidi Klum — 9.17% 2. Cameron Diaz —

Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի «Տարվա մարդ», իսկ Ռոման Ամոյանը` «Տարվա լավագույն մարզիկ»

«Դե ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիրն անցնող տարվա Հայաստանի «Տարվա մարդ» ճանաչել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, իսկ «Տարվա լավագույն մարզիկ` հունահռոմեական ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանին: Ամսագրի ղեկավարությունը մարզական հերոսների համար սահմանված հատուկ մրցանակները հանձնեց «Էրեբունի» բիզնես կենտրոնում, որից հետո հրավիրվեց համատեղ մամուլի ասուլիս: Ռոման Ամոյանն անցնող մրցաշրջանն իր համար գնահատեց եւ լավ,

Ազատ Գասպարյան. Թատրոնի հետ շփումից է առաջանում «հոգեմաքրազարդում»

Այսօր «Հայելի» ակումբի հյուրերն էին Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, կինոյի եւ թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը եւ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, որոնք ամփոփեցին 2011թ.-ը: Լեւոն Անանյանի խոսքերով` 2011-ը բավական հագեցած էր, եւ մեծ աշխուժություն էր նկատվում գրական դաշտում. «Գրողների միության աշխատանքը ձեռք բերեց ավելի համակարգված ժամանակացույց: 2012-ի մեր ծրագրերն ուղղված են

ԱԱԾ-ն ձերբակալել է Արարատի սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային միավորման գլխավոր մասնագետին

դեկտեմբերի 28-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Արարատ քաղաքի սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային միավորման գլխավոր մասնագետ Արսեն Հովհաննեսյանը: Քաղաքացի «Ա»-ին օրենքով սահմանված կարգով ամենամսյա նպաստ հատկացնելու դիմաց` վերջինս պահանջել և ստացել է 50.000 դրամ գումար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Մարդու դերը համակարգում

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ        Համակարգերն անհրաժեշտ են, որպեսզի ավելի արդյունավետ լինեն բոլոր ոլորտների կառավարման գործընթացները: Աշխարհը վաղուց արդեն գնում է կառավարման համակարգերի ներդրման եվ օպտիմալացման ճանապարհով, հիմնականում` դրանց արդյունավետության բարձրացման` ավտոմատացման միջոցով: Զարգացած որեվէ երկրում դժվար է պատկերացնել բարձր արդյունավետությամբ գործող ավտոմատ կառավարման համակարգ, որտեղ մարդկային գործոնը հասցված չլինի  նվազագույնի: Թերեվս, հենց այս պատճառով էլ ծագում է

ՀՀ ԳԱԱ-ում ընտրվեցին 22 նոր արտասահմանյան անդամներ

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը ընտրեց ՀՀ ԳԱԱ-ի 22 նոր արտասահմանյան անդամներ: Հայագիտություն եւ հասարակական գիտությունների բաժանմունքում ընտրվեցին` Բարդակչյան Գևորգը` գրականագիտություն, ԱՄՆ, Միչիգան համալսարանի պրոֆեսոր Տոնապետյան Անահիտը`լեզվաբանություն, Ֆրանսիա, Փարիզիարևելյանլեզուներիև քաղա­քակրթություններիազգայինինստի­տուտի (INALCO) հայագիտությանբաժնիվարիչ, Փարիզիլեզվա­բաններիմիությաննախագահ Մարտիրոսյան Բորիսը` մանկավարժություն, Ռուսաստան, Ռուսաստանի կրթության ակա­դեմիայի նախագահի տեղակալ Պողոսյան Հրանտը` տնտեսագիտություն, Ռուսաստան, «Грант инвест­строй» միավորման գլխավոր տնօրեն Խաչատրյան Հայկը, փիլիսոփայություն,

ՃՈ նախկին պետին կդատեն մյուս տարի

Դատարանը ամենայն հավանականությամբ այսօր արդեն կնշանակի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատական նիստի օրը։ «Դատարանը գործը վարույթ է ընդունել դեկտեմբերի 12-ին եւ եթե դիմնումներ եւ միջնորդություններ չկան, 15 օրյա ժամկետում դատական նիստի օր պետք է նշանակվի»,- «Ա1+»-ին ասաց Մարգար Օհանյանի շահերի պաշտպան Մկրտիչ Վասակյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Հայփոստի» մասնաճյուղի նախկին տնօրենի գործն ուղարկվել է դատարան

«Հայփոստի» Դիլիջան քաղաքում գործող մասնաճյուղերից մեկի նախկին տնօրեն Աշոտ Մարկոսյանի դեմ քրեական գործի նախաքննությունն ավարտված է, գործն ուղարկված է դատարան: Համաձայն մեղադրական եզրակացության, նա մեղադրվում է Ռուսաստանում վաղուց բնակություն հաստատած կենսաթոշակառուների թոշակի գումարը յուրացնելու մեջ: Ըստ մեղադրանքի, Մարկոսյանը յուրացրել է 4,5 միլիոն դրամ: Նախաքննության ընթացքում Մարկոսյանը պետական բյուջե է վերադարձրել  շուրջ 900 հազար դրամ: 46-ամյա

Փոքերի ակումբի վրա հարձակված կողոպտիչները ձերբակալվել են

Երեք երիտասարդներ կեսգիշերից հետո հարձակվել են մասնավոր փոքեր ակումբներից մեկի վրա եւ զենքի սպառնալիքով սրահում գտնվող 12 խաղացողներից պահանջել՝ դատարկել գրպանները: Բայց ականատեսների վկայությամբ, խաղացողներից մեկը կամ չափից ավելի համարձակ է եղել, կամ բութ` նրանց հակադարձելով. «Կրակիր, ես չեմ վախենում»: Անակնկալի եկած կողոպտիչները դիմել են փախուստի, սակայն, օգտվելով նրանց խուճապային վիճակից, այդ մարդը դուրս է

Իջեւան համայնքի ավագանու անդամը ձերբակալվել է

Դեկտեմբերի 27-ին Իջեւանի ոստիկանությունը ձերբակալել է Իջեւան քաղաքի բնակիչներ, եղբայրներ Հովիկ, Շեկո Խեչյաններին եւ նրանց հորեղբոր որդի Վարդանին: 22-ամյա Հովիկ Խեչյանը Իջեւանի ավագանու անդամ է, 2011 թվականի մայիսի 29-ին կայացած Իջեւանի ավագանու ընտրություններում նա ամենաշատ ձայներն էր ստացել: Խեչյանները ձերբակալվել են այս տարվա հուլիսին Իջեւանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում, կերուխումի ժամանակ քեֆի

Արագածոտնում եկամուտները լավ չեն հավաքում, պարտքերը լավ չեն փակում

Արագածոտնի մարզպետարանը երեկ ամփոփել է 2011 թվականը ու արձանագրել, որ մարզի 114 համայնքները սեփական եկամուտները հավաքել են 79.1 տոկոսով: Մարզպետարանում վստահ են, որ մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կհասցվի 100 տոկոսի: Ինչպես այլ մարզերը, Արագածոտնը եւս էլիտա եւ առաջին վերարտադրության գարնանացան գարու եւ եգիպտացորենի սերմացուներ է ստացել՝ 320 տոննա: Մարզպետարանի տեղեկություններով, սրա դիմաց դեռ ոչ բոլորն

«Տոնածառ ջան, տոնածառ, ինչ չխմազ ես ու էլ չգիտեմ՝ի՞նչ…». «նեղվում է» տոնածառը

Հայտնվեցի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում՝ մի ցուրտ ու գորշ օր էր, շուրջս էլ՝ անշուք: Անհամեստ չեմ, խոստովանում եմ՝ ես էլ զարմացա, օրերս հաշված էին, պետք է հայտնվեի աղբամանում, բայց արիուտես բանավանի այգիներից  մեկի կենտրոնում եմ: Իմացա՝ ես պետք է դառնամ այստեղի Ամանորի խորհրդանիշը: Տեսքիցս ամաչեցի, ուզում էի համոզել, ախր ես ի՞նչ Նոր տարվա

«3D» danse-ը թյուրընկալումների տեղիք է տվել

Պարզաբանում է Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Առավոտը» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ հանդիպման երկու առիթ ուներ. վերջերս կայացած «3D» բալետի երեկոն, որի անվանումը մինչ օրս կուլիսային քննարկումների առիթ է դարձել եւ թատրոնի բալետային խմբի երկարաժամկետ հյուրախաղերը արեւմտյան երկրներ: Մենք «3D»-ին անդրադարձել ենք՝ թերթում զետեղելով հայտագիրը,

Ինչ կկախեի Նոր տարվա տոնածառից

Եթե փորձեինք Նոր տարվա տոնածառից կախել բոլոր հայկական բացասական հատկությունները, այն կճկվեր եւ կկոտրվեր: Դժվար թե այդ «զարդարուն» տոնածառից ավելի այլանդակ բան հնարավոր լիներ գտնել: Նախանձկոտություն, ցուցամոլություն, բամբասկոտություն եւ այլն: Սրանցից վերջինը՝ բամբասելը, կարելի է ասել, հայերի կողմից մշակված ԶԼՄ-ների միջոց է: Ով ինչ գնահատական ստացավ, ինչքան փող վաստակեց, երբ տուն եկավ եւ նման հարցերը

Բարերարս գրականությունն է

Հրատարակվել է ճանաչված արվեստագետ՝ դաշնակահարուհի, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, հրապարակագիր, նաեւ գրական անդաստանում ստեղծագործող (գրականագիտական հոդվածներ, էսսեներ, բանաստեղծություն, արձակ) Թամար Հովհաննիսյանի «Կյանքիս խճանկարը» գիրքը: Վերջինս ամփոփվում է «Խոսք հեղինակի մասին» բաժին-խճանկարով, որում զետեղված են դրվագներ Հայաստանի եւ Սփյուռքի մամուլից, ինչպես նաեւ հայ ու այլազգի անվանի արվեստագետների կարծիքներ, հուշագրումներ Թ. Հովհաննիսյանի մասին: «Առավոտի» դիտարկմանը, թե լավ է,

Լսո՞ւմ եք

Ես կես ժամով հրաշագործ եմ ու կես ժամով ամեն մի շշուկ, ամեն մի ձայն, ամեն մի բաբախյուն, ամեն մի չրըխկ-թրըխկոց լսելու հնարավորություն եմ տալիս: Հիշե՜ք, ընդամենը կես ժամով, որովհետեւ ես էլ կես ժամ ունեմ: Լսո՞ւմ եք եղջերուների վարգը: Ձմեռ պապն է գալիս, այո՜, այո՜, Ձմեռ պապը, բայց այս անգամ իրականը: Տեսնելու ենք Ձմեռ պապին, պատկերացնո՞ւմ

Պետք չէ՝ իմ ու քո անել դասական արվեստի շուկայում

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ Երիտասարդական նվագախմբի մասին եւ ոչ միայն «Առավոտը» Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին խնդրեց ամփոփել տարին եւ թվարկել ամենանշանակալի իրադարձությունները: Ս. Սմբատյանը կարեւորեց հատկապես իրենց ձայնասկավառակի թողարկումը Sony ֆիրմայի կողմից: «Դա համարում եմ մեծ հաջողություն, երաժշտությունը կենդանի ձայնագրվել է Բեռլինում, որն ավելի է արժեւորում այդ ձայնագրությունը: Կատարել

Իմ նամակը Ձմեռ պապին

Ասում են՝ Նոր տարուն բոլոր երազանքներն իրականանում են: Ասում են՝ Նոր տարուն բոլոր աստղերը ցած են իջնում. կարող ես աչուկներդ փակել ու անրջել, անրջել, անրջել: Ինձ ասել են՝ աստղեր չես իջեցնի եւ Ձմեռ պապիկին էլ չես հանդիպի: Ձմե՜ռ պապ, հայտնվի՜ր: Չէ՞ որ դու կաս, խնդրում եմ, հայտնվի՜ր: Ես ընդամենը մանդարիններ ու, եթե կարելի է, նարինջներ

Ինչ կկախեի իմ Նոր տարվա տոնածառից

 ԶԱՐՈՒՀԻ ՍԱՆԱՅԱՆ Իմ Նոր տարվա տոնածառից հայելի կկախեի: Այն կկախեի հատկապես այն կանանց համար, ովքեր, հաճախ ոտքից գլուխ կենցաղի մեջ թաղված, մոռանում են, թե ով էին իրենք մինչեւ ամուսնանալը: Իսկ հայելու մեջ իրենց տեսնելով (նույնիսկ պատահմամբ)՝ գուցե կվերհիշեն, թե ինչ գեղեցիկ են իրենք ու մի փոքր ավելի կհետեւեն իրենց: Մոռացա ասել, մի զույգ էլ սպորտային

Կապանի վերելակները վտանգավոր են

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը դժգոհ է համատիրություններից, համատիրությունները՝ բնակիչներից, բնակիչները՝ բոլորից Կապանի վերելակների հիմնական մասը վաղուց ապրել է իր դարը, հին սարքավորումներով շարունակում են աշխատել մինչեւ օրս՝ առանց համապատասխան թույլտվության: Պատասխանատուները ահազանգում են, որ շահագործվող վերելակները անվտանգ չեն մարդկանց կյանքի համար, փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանք ենթակա չեն շահագործման եւ խիստ անթույլատրելի է

Մայրը պնդում է, որ դատախազությունը ճնշում է գործադրել դատավորի վրա

«Եթե նախագահի՝ վերջերս արած ուղերձը ճիշտ է, նրա խոսքերն ու գործերը իրար համընկնում են, խնդրում եմ այս գործին ընթացք տալ»: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, 1 տարի 8 ամիս տեւած դատաքննությունից հետո, համապատասխանաբար՝ 8 եւ 7 տարվա ազատազրկման է դատապարտել Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 20-ամյա Ռուբեն Գեւորգյանին ու 19-ամյա Սերգո Հարությունյանին: Ըստ

Շենգավիթը վերջից 2-րդն է

«Առավոտի»՝ 24.12.11-ի «Նոր աշխատողներին պարգեւավճար, հներին՝ ազատման դիմում» հրապարակմամբ անդրադարձել էինք Շենգավիթ վարչական շրջանում սպասվող կադրային փոփոխություններին եւ պարգեւավճարներին: Մեզ հետ զրույցում  աշխատակազմի աշխատակիցներից մեկը նշել էր՝ «Ամեն տարվա վերջին քաղաքապետարանի կողմից գնահատվում են աշխատանքները, այս պահին Շենգավիթը 12 շրջանների մեջ վերջից  2-րդն է»: Հոդվածում տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ՝ Շենգավիթը 12 շրջանների մեջ ոչ

Հերմինե Նաղդալյանի հետ խոսում են փաստերով

Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրի առաջ ընդդեմ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի բողոքի ցույցի դուրս եկած «Նորաշեն-2007» կոոպերատիվի խաբված բնակիչներին պարզապես հունից հանել էր տիկին Նաղդալյանի՝ այդ օրվա ելույթը՝ մամուլով: Հ. Նաղդալյանի այն պարզաբանմանը, թե որեւէ հաստատող փաստարկ գոյություն չունի, որը կապացուցի իր ամուսնու՝ տոկոսով գումար տալու փաստը, եւ որ ցույցի դուրս եկած մարդիկ իր հետ կապ

Նրանք միշտ երեխա են

Քանի որ մշտապես խնամքի ու հոգատարության կարիք ունեն «Մտավոր արատով երեխան միջավայր չունի՝ նա կամ փողոցում է հայտնվում, կամ մանկատանը: Իսկ մտավոր խնդիրներ ունեցողները նրանք են, ովքեր ճակատագրի բերումով ամբողջ կյանքի ընթացքում երեխա են մնում, քանի որ մշտապես խնամքի կարիք ունեն»,- երեկ «Հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնում» կազմակերպված նախաամանորյա միջոցառման ժամանակ այսպես բնութագրեց իրենց սաներին

Մարտահրավերնե՞ր, սպառնալիքնե՞ր. դրանք ոչինչ չեն նշանակում

«Մենք գտնվում ենք պայթյունավտանգ տարածաշրջանում, եւ այսօր հայտնվել են նոր մարտահրավերներ եւ նոր սպառնալիքներ, դրանք գումարվել են այն սպառնալիքներին եւ մարտահրավերներին, որոնք գոյություն ունեն այստեղ ավանդաբար, բոլոր վերջին քսան տարիների ընթացքում: Այսօր, այո, նոր վտանգների թիվը մեծացել է, բայց դա ոչ մի բան չի նշանակում, որովհետեւ գոյություն ունեն մնայուն արժեքներ: Այսօր ետ գցելով մեր խնդիրների

«Ահաբեկումներ հնչեցնող տեսակը հայտնի է»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը հիշեցնում է, թե ինչպես «կերան Հրանտ Դինքի գլուխը»: Արդեն հայտնի է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի եւ իր ընտանիքի հանդեպ թուրքական կողմից որոշ սպառնալիքներ են հնչում, ինչի մասին հայտարարել է տիկին Բուայեն: Վալերի Բուայեն երկուշաբթի օրը բողոք էր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031