Օրվա լրահոսը

ՀԱՐՎԱՐԴՈՒՄ

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Հարվարդի համալսարանի ճարտարապետական դպրոցի «Հետքեր» ստուդիայի 12 օտարազգի ուսանողների այս տարվա դիպլոմային աշխատանքների թեման եղել է Հայոց ցեղասպանության թանգարան նախագծելը: «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ եւ Հարվարդի համալսարանի հետ «Լույս»-ի համագործակցության շրջանակներում վերոնշյալ ուսանողներն այս տարվա փետրվարին մեր մշակույթին եւ պատմությանը ծանոթանալու նպատակով ժամանեցին Հայաստան: Ապրիլի 30-ին Հարվարդում տեղի է ունեցել նրանց դիպլոմային աշխատանքների

ԿԱՐԾԻՔԸ ՉԵՆ ՀԱՐՑՐԵԼ

Երեկ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ վարչապետին՝ կապված ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ: Օմբուդսմենը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 42-րդ կետի, մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են

«Ձեզ կռվացնում ենք»

«Ժառանգությանն» անկեղծորեն խոստովանում է ՀՀԿ-ական պատգամավորը Հաշվի առնելով այն, որ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին տրվող պարտադիր զինծառայությունից տարկետմամբ տեղերի քանակի կրճատման կապակցությամբ բողոքի երթին մասնակցում էին նաեւ «Ժառանգության» անդամ ուսանողներ՝ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն «Առավոտին» փոխանցել էր. «Այստեղ են ասել՝ ասա, ով է կուսակցությանդ ղեկավարը՝ ասեմ, ով ես դու: Րաֆֆի Հովհաննիսյանի հայրենասիրությունն

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՐԱԴԱԴԱՐ ՉԻ ԼԻՆԻ

Սա փաստում են հայաստանցի եւ ադրբեջանցի լրագրողները Մայիսի 7-ին Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը կոչով դիմել էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին՝ 2010թ. մայիսի 12-ին, ժամը 00:01-ից սկսած դադարեցնել հակամարտության կողմերի միջեւ քարոզչական պատերազմը, «թշնամական գործողությունները»՝ «հրաժարվել այնպիսի հրապարակումներից, որոնք վիրավորում են ամբողջ ազգի ու նրա առանձին ներկայացուցիչների պատիվն

«ԵԹԵ ՀՈԳԻԴ, ԿԱՄՔԴ ՊԻՆԴ ԵՆ»

Հարցազրույց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ – ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց նախաձեռնելու կոչով դիմել է Սփյուռքի հայկական կազմակերպություններին. ինչպե՞ս եք վերաբերվում նման գործընթաց սկսելուն: – Ես, ընդհանրապես, ԼՂՀ-ն Հայաստանին միացման կողմնակից եմ, եւ 1988-ի պայքարն էլ «Միացում» կարգախոսով ենք սկսել:

ՀԱՐՍԱՆԻՔ՝ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՆՉԵՂՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի որդու՝ իրավաբան Երվանդ Դալլաքյանի եւ տնտեսագետ Տաթեւիկ Մուսայելյանի հարսանիքը: Հարսնացուի հայրը շինարար է՝ աշխղեկ, եւ նախկինում «Եղնիկներ» ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Շահումյանի շրջանի մարտերին: Այս պսակադրությանը, որի մինչ կայանալն ու դրանից հետո էլ բազմիցս քաղաքական մեկնաբանություններով անդրադարձան թերթերը՝ կատարեցին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Մարտիրոսյանը եւ Գուգարաց

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներորդ ԱԶՆՎԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ Եվ Նինան մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «բայց դո՞ւ Մեժիրովի հետ ինչ կապ ունես», եւ ես ասացի՝ «մոռանում ես, որ Մեժիրովը մեր խմբի ղեկավարն ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմա հիշեցի», եւ ես ասացի՝ «համ էլ՝ ինքն իմ բանաստեղծությունները հավանում ա», եւ Նինան ծիծաղելով հարցրեց՝

Մայիսի 8

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր մոռացեք աշխատանքի մասին եւ զբաղվեք միայն ձեզանով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին, դրանք կարող են լինել նախանձությունից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր անտեսեք տնային գործերն ու տրվեք վայելքներին: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ. ԴԵՐՍԻՄ

Հայոց պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Դերսիմը գտնվում է Վանա լճից հյուսիս-արեւմուտք, հյուսիսից՝ Երզնկան է, հարավից՝ Խարբերդը, արեւելքից՝ Բինգյոլ-Մուշը, եւ արեւմուտքից՝ Սեբաստիան: Երեք կողմից շրջապատված է Եփրատով: Հայկական բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ Դերսիմի հյուսիսում՝ պատմական Եկեղյաց գավառում էին գտնվում հայոց հեթանոսական աստվածների՝ Արամազդի, Անահիտի ու Միհրի մեհյանները: Շրջանը քեմալական իշխանության օրոք վերանվանվեց Թունչելի: Պատմական Դերսիմը բաժանված

Անհրաժեշտ պարզաբանում

Ամեն անգամ, երբ հիշատակվում են Սարդարապատի եւ Բաշապարանի հաղթանակները, բարձրացվում են հերոսական դրվագներ ու անուններ: Եվ այս իրադարձությունների հորիզոնում մեծարվում են Դրոն եւ Անդրանիկը, իհարկե, նաեւ այս երկուսին փառաբանող կուսակցություններն ու անհատները: Սակայն մենք՝ հասարակ հայերս, նույնպես հարգանքի տուրք մատուցելով վերոհիշյալ մեծերին, խոնարհվելով նրանց կատարած ազգանվեր ու անձնուրաց ծառայությունների առջեւ՝ ցանկանում ենք միեւնույն ժամանակ վերջիններիս

Տեղեկատվական հրադադարի կոչ

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը դիմել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի լրագրողական կազմակերպություններին՝ հետեւյալ կոչով. «Ղարաբաղյան ճակատում 1994 թվականին հաստատված հրադադարը կարեւոր դեր է խաղացել հակամարտող կողմերի միջեւ ռազմական դիմակայության դադարեցման եւ բանակցային գործընթացի աշխուժացման գործում: Սակայն դա բավարար չէր հակամարտության վերջնական կարգավորման համար: Ավելին՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը եւ միջպետական պաշտոնական

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՎԱՐԴԱԳՈՒՅՆԻ ՄԵՋ

Ժնեւում հենց այսպիսի գույնով են փորձել ներկայացնել Հայաստանում առկա իրավիճակը ՀՀ իշխանությունները, բայց քաջատեղյակ օտարերկրացիների ելույթները նրանց համար սառը ցնցուղ են դարձել: Մայիսի 6-ին Ժնեւում ՄԱԿ, Համընդհանուր պարբերական դիտարկում-Universal Periodic Review (UPR) Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն իր զեկույցում փորձել է մասնավորապես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար

Գեղեցիկ, բայց նաեւ՝ սարսափելի

Աշխարհում քանի՞ մարզաձեւ կա: Այս հարցին ոչ ոք չի կարող ճշգրիտ պատասխանել: Միակ բանը, որ արված է, մարզաձեւերի խմբավորումն է. մարզաձեւեր, որոնք ՄՕԿ-ը ճանաչել է եւ ընդգրկել օլիմպիական խաղերի ծրագիր, եւ մարզաձեւեր, որոնք ՄՕԿ-ը ճանաչել, բայց չի ընդգրկել օլիմպիական խաղերի ծրագիր, եւ մարզաձեւեր, որոնք ՄՕԿ-ը չի ճանաչել: Եթե առաջին երկու խմբերում մարզաձեւերի թիվը հստակ է,

Ո՞վ կմիանա Լեւոն Արոնյանին

Մայիսի 9-ին Աստրախանում կմեկնարկի ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Grand Prix»-ի այս մրցաշրջանի վերջին՝ վեցերորդ փուլը, որտեղ որոշվելու է 2010/11 թթ. հավակնորդների մրցաշարի երկրորդ մասնակիցը: Հիշեցնենք, որ այս մրցաշարի հաղթողը Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն է: Աստրախանում մեր հանրապետությունից հանդես է գալու միայն շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը (նկարում): Մրցաշարին մասնակցելու են 14 գրոսմայստերներ, որոնք

Անանդը հաղթանակը ձեռքից բաց թողեց

Սոֆիայում շարունակվող շախմատի աշխարհի թագի համար՝ գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ Վեսելին Տոպալովի միջեւ մրցամարտի իններորդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի: Մրցամարտը լուսաբանող շախմատի ճանաչված մասնագետների կարծիքով, հնդիկ գրոսմայստերը 56-րդ քայլում չի նկատել հաղթանակի տանող ճիշտ քայլը, ինչից էլ օգտվելով՝ բուլղարացին կարողացել է հասնել ոչ-ոքիի:

Կոսինցեւան ժամկետից շուտ դարձավ հաղթող

Երեկ Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը: Նախորդ օրը կայացած 10-րդ տուրում ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան, պարտության մատնելով Շվեդիայի ներկայացուցիչ Պիա Կրամլինգին, վաստակած միավորների պաշարը հասցրեց 8,0-ի եւ անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովելով հաղթողի կոչումը: Սկզբունքային հաղթանակ տոնեց Լիլիթ Մկրտչյանը: Նա սեւերով 34-րդ քայլում թրքուհի Բեթյուլ Յիլդիզին հարկադրեց

Մի բարձի ծերանաք

Անցած շաբաթ տեղի է ունեցել ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի նշանադրությունը: Հայաստանի անցած տարվա լավագույն մարզիկի սիրտը նվաճել է նույնպես ծանրորդ, վանաձորցի Էրիկ Կարապետյանը: «Առավոտը» շնորհավորում է նրանց եւ ասում՝ մի բարձի ծերանաք:

Խոնարհում վետերաններին

Ռուսաստանի հայերի միությունը երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Հոբելյանական երեկոն կրում էր «Հաղթանակն ապրում է յուրաքանչյուրիս սրտում» խորագիրը: Հարկ է նշել, որ բավական ինքնատիպ էր նաեւ հրավիրատոմս-բացիկը՝ այն արտաքին տեսքով հիշեցնում   էր «ֆրոնտից» ուղարկված եռածալ նամակ, որը բացելու դեպքում վետերանները կարող էին կարդալ ջերմ շնորհավորանքներ: «Դուք մեր

Սունդուկյանցիները՝ Արցախում

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո, մայիսի 16-22-ը, սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով, բարեգործական  ներկայացումներով հանդես կգա Արցախում: Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունիի եւ Ճարտարի թատերասերներին կներկայացվի Գ. Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» դրաման (բեմադրիչ՝ Արմեն Մեհրաբյան): Ինչո՞ւ հատկապես այս ներկայացումը՝ դժվար չէ կռահել. բեմադրությունը կամերային ժանրում է, ներգրավված է ընդամենը չորս դերասան՝ ՀՀ ժողովրդական արտիստ

Ֆիլմ՝ արագիլի մասին

Հայաստանի ամերիկյան համալսարանում երեկ կայացավ «Aragil, the White Stork» վավերագրական ֆիլմը: Նկարի հեղինակը ծնունդով իրաքցի, ներկայումս ամերիկաբնակ Շիրակ Խոջայանն է: Նա եղել է հոլիվուդյան այնպիսի ֆիլմերի պրոդյուսեր/մոնտաժող, ինչպիսիք են «The Norseman», «The Evictors», «The Legend of Boggy Creek II», «Sacred Ground» եւ այլն: Պաշտամունքային թռչնատեսակի` սպիտակ արագիլի «կերպարը» միջոց է մարդկանց ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների

Մրցանակ՝ դարը արտացոլելու համար

Երեկ «Տեսակետ» մամուլի ակումբում կայացավ բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանի ասուլիսը: Նա ապրիլի 19-26-ը Ստամբուլում մասնակցել է պոեզիայի փառատոնի: Ա. Հարությունյանի փոխանցմամբ, թուրքական «Պոետներն այստեղ են» փառատոնը գործում է 2006 թվականից: Փառատոնի մասնակիցը պարտադիր պետք է տիրապետի օտար լեզվի, որպեսզի կարողանա ներկայացնել իր բանաստեղծություններն ու ասելիքը: «Պոետներն այստեղ են» փառատոնին Հայաստանից նախորդ տարիներին մասնակցել է նաեւ

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ ՉԻ ԳԱԼՈՒ»

Ըստ ԵՊՀ-ի Հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզյանի, ժամանակն է հրաժարվել էպիկական մտածողությունից եւ պայքարել սեփական իրավունքների համար: Օրերս «Կենաց տուն» մշակութային կազմակերպությունը «Սարդարապատ» նախաձեռնության խմբի հետ համատեղ հանդիպում էր կազմակերպել արվեստագիտության դոկտոր, ԵՊՀ-ի Հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզյանի հետ: Քննարկումը ոչ միայն նախատեսված թեմայի՝ հայ վաճառականի կերպարի, այլեւ այսօրվա

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԴԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲԱՑԵԼ

Այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշի, Մարդինից ընտրված պատգամավոր Էմինե Այնայի եւ փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին ղեկավար Ահմեդ Թուրքի մասնակցությամբ Վաշինգտոնի Holiday Inn հյուրանոցում տեղի է ունեցել քրդական կուսակցության Վաշինգտոնյան ներկայացուցչության պաշտոնական բացումը: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Zaman»-ը: «Թուրքիայի ամենամեծ խնդիրը քրդական հարցն է: Մենք

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԶԵՆՔՈՎ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում՝ որպես թեկնածու առաջադրված Վրաստանի պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին (նկարում) նախորդ գիշեր զենքով սպառնացել էր երկրում իշխող՝ «Ազգային շարժում» կուսակցության ակտիվիստներին, որոնք իր տան պատերին իրենց կուսակցության քարոզչական պաստառներն են փակցրել: «Newsru»-ի մատուցմամբ, սկզբում վրդովված Ձիձիգուրին սահմանափակվել է միայն վիրավորանքներով, բայց հետո լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի եւ ավարտվել ատրճանակից օդ արձակված կրակոցներով:

ԲԱԿԻԵՎԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ԱՄՆ-ԻՆ

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ խնդրելով նպաստել երկրի պաշտոնանկ արված նախագահ Բակիեւի եւ նրա ընտանիքի արտասահմանյան բանկային հաշիվները գտնելու հարցում: Ժամանակավոր կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմիր Սարիեւը Բիշքեքում այդ խնդրի շուրջ բանակցել է Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Մակֆոլի (նկարում) հետ: Այդ նպատակով ղրղզական գործող կառավարությունը մտադիր էր արդեն երեկ համապատասխան

Ռուս 60 պաշտոնյաների մուտքն ԱՄՆ՝ կարգելվի

Hermitage Capital ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Ուիլյամ Ֆելիքս Բրաուդերը Միացյալ Նահանգների Կոնգրեսին կոչ է արել պաշտպանել ՌԴ-ից թվով 60 պաշտոնյաների մուտքն ԱՄՆ արգելելու նախաձեռնությանը: Բարձրաստիճան պաշտոնյաների այդ ցանկը, որում ընդգրկվածները կասկածվում են իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի (նկարում) մահվանն առնչություններ ունենալու մեջ, գլխավորում է Վլադիմիր Պուտինի համակուրսեցի, ՌԴ ՆԳՆ հետաքննչական կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Անիչինը: «Newsru»-ի մատուցմամբ, ցուցակում

ԼԵՅԲՈՐԻՍՏՆԵՐԸ ՊԱՐՏՎԵՑԻՆ 13 ՏԱՐԻ ԱՆՑ

Անցած 36 տարիների ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ խորհրդարանական ընտրություններին մասնակցած որեւէ կուսակցություն կառավարություն ձեւավորելու համար մեծամասնություն չունի: Պահպանողականները մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններում թեեւ հաղթել են, բայց բացարձակ մեծամասնություն խորհրդարանում չունեն: Դա հայտնի է դարձել գործող 650 ընտրատարածքներից 600-ից ստացված ընտրությունների արդյունքների հաշվարկից հետո: Լեյբորիստները, որոնք 1997թ.-ից երկրում իշխանության

Գիտաժողով՝ Ջերմուկում

Երեկ Ջերմուկում մեկնարկեց «Գիտության զարգացման հիմնահարցերը ՀՀ-ում» գիտաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը: Ըստ Panorama.am-ի, նիստերում անդրադարձ կլինի Գիտության պետական կոմիտեի երկամյա գործունեությանը՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի բարեփոխումների, գիտական եւ գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ:

Հանրաճանաչ գիտնականն ու մաստարացին

Այս տարի լրանում է մեծանուն գիտնական, ԵՊՀ երկարամյա դասախոս, հայագետ, լեզվաբան, դոկտոր, պրոֆեսոր, ջերմ հայրենասեր եւ պատերազմի մասնակից Հովհաննես Բարսեղյանի ծննդյան՝ 90, գիտամանկավարժական գործունեության՝ 65-ամյակները: Նա ծնվել է Թալինի շրջանի Մաստարա գյուղում: Նրան մեր գյուղացիները համարում են պատվավոր մարդ, որի անունով շատ տեղերում է հիշվել Մաստարան, ճիշտ այնպես, ինչպես Արքիմեդի անունով նրա հայրենի՝ Սիրակուզա քաղաքը:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ՄԻՋԱՄՏՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, թե իրենք մամուլից են ծանոթացել ուսանողական հանրահավաքի եւ բողոքի երթի կապակցությամբ ԿԳՆ-ի տարածած հաղորդագրությանը, որից ընթերցողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ միջոցառումների կազմակերպիչը «Ժառանգություն» կուսակցությունն էր: «Ժառանգություն» կուսակցությունը, հարգելով ուսանողների ցանկությունը՝ չկուսակցականացնել իրենց խնդիրները, մշտապես զերծ է մնացել նշված միջոցառումներին միջամտելուց: Ինչ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031