Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյան պատճառով՝ շուրջօրյա աշխատանքային ժամանակացույց

Նոյեմբեր 24,2011 18:12 Share

Մայրաքաղաքում տեղացող ձյան հետ պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների և համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է անցնել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցի և, մոբիլիզացնելով առկա տեխնիկական միջոցները,  ձյան առատ տեղումների  դեպքում ապահովել մայրաքաղաքի փողոցների անցանելիությունը։

Նշենք, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, նոյեմբերի 18–ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձյան մաքրման աշխատանքների համար պատրաստ է ընդհանուր թվով 287 հատուկ մեքենամեխանիզմ, կուտակվել է 747տ տեխնիկական աղ, 1789խմ ավազ։

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930