Օրվա լրահոսը

Սմարթֆոնով նկարահանվել է առաջին լիամետրաժ ֆիլմը (ֆոտո, վիդեո)

Ամերիկացի ռեժիսոր Հուման Խալիլին թողարկել է սմարթֆոնով նկարահանված առաջին լիամետրաժ ֆիլմը, որի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 16-ին: Ֆիլմը կոչվում է «Օլիվ», այն նկարահանվել է Nokia N8 սմարթֆոնով, որն ունի 35 մմ-անոց օբյեկտիվ՝ հավելյալ հստակություն ապահովելու համար: «Սարերի հետևում չեն այն ժամանակները, երբ սմարթֆոնները կկարողանան անել ամեն ինչ»,-ասել է Խալիլին: Նրա նկարահանած ֆիլմը պատմում է մի աղջնակի

Եթե Սուրեն Խաչատրյանը խուլիգանություն աներ` Սիլվա Համբարձումյանի ներելը դեր չէր խաղա

Այսօր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ հարուցված քրգործը կարճվել է, եւ այդ առնչությամբ Aravot.am-ը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, թե աղմկահարույց միջադեպի նման ավարտը սպասելի՞ էր: Ըստ նրա, ընդհանրապես այս պատմությունը շատ մութ կողմեր ունի. «Սիլվա Համբարձումյանի բողոքը, իր արած հայտարարությունները տարօրինակ էին: Ի սկզբանե ես հասկացա, որ ինչ–որ բան այն չէ: Նրա բողոքներն ազնիվ

Լարիսա Ալավերդյան. «Երեխաների իրավունքները վտանգված են»

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված՝ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը փաստեց, որ այսօր մեր երկրում երեխաների աղքատությունը 41.4 % է կազմում, այն դեպքում, երբ ընդհանուր բնակչության աղքատությանը՝ 35.8 տոկոս է: Aravot.am-ը լսումներին ներկա Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանից

«Արտամետը» չի կարողանում վճարել 2 ամսվա աշխատավարձը

Այս տարեսկզբից Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ, Երեւանյան փողոցի 6-րդ շենքում սկսեց գործել դրոսելների արտադրություն: Նախաձեռնության հեղինակը՝ «Արտամետ» ընկերությունն է: Եթե «Արտամետն» աշխատի՝ աշխատանք ու եկամուտ կունենան Նոյեմբերյանի ու Բարեկամավան գյուղի մոտ երեսուն բնակիչ: Ընկերության ղեկավար Գագիկ Աբովյանը, սակայն, այսօր խնդիրներ ունի. չի կարողանում վճարել աշխատողների վերջին երկու ամսվա աշխատավարձը, չի կարողանում վարկ վերցնել՝ արտադրությունը նորացնելու համար:

Հարթունյանի գործը կապ չունի Երեւանի ժամացույցի գործարանի հետ

«Երևանի ժամացույցի գործարան» ԲԲ ընկերությունը հերքել է վերջին շրջանում ԶԼՄ-ներում տեղ գտած այն  տեղեկությունները, ըստ որոնց` Նարեգ Հարթունյանը հանդիսանում է «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲԸ բաժնետեր և այս քրեական գործը կապված է այդ կազմակերպության հետ: «Տեղեկացնում ենք, որ Նարեգ Հարթունյանը չի հանդիսանում «Երևանի ժամացույցի գործարան» ԲԲ ընկերության բաժնետեր, իսկ մամուլում ներկայացված քրեական գործը որևէ կապ չունի «Երևանի ժամացույցի

Եղնիկը քիչ էր մնացել մրցուղում տապալեր լեռնադահուկորդին (Տեսանյութ)

Շվեյցարացի ճանաչված լեռնադահուկորդ Մարկ Ժիզենը, որն անցած ամիս Կանադայի Նակիսկա լեռնադահուկային բազայում նախապատրաստվում էր նոր մրցաշրջանին, մարզումային հերթական մեկնարկին էր ելել, երբ մրցուղում նրա ճանապարհն անակնկալ հատեց եղնիկը: Եվ միայն վարպետության շնորհիվ դահուկորդին հաջողվեց խուսափել անկանխատեսելի հետեւանքներով բախումից: Հետո Ժիզենը պատմել է, որ բախտն ինչ-որ տեղ բերել է, քանի որ մրցուղու թեքությունը Նակիսկայում այնքան էլ

«Դասական» մասնագետներ՝ պարարվեստի միությանը

Մասնագետների համոզմամբ, Հայաստանը կարիք ունի պարարվեստի ակադեմիայի 2000թ. Մոսկվայից հայրենիք տեղափոխված ճանաչված խորեոգրաֆ, ՌԴ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը նախաձեռնեց պարարվեստի միության ստեղծումը՝ իր շուրջը համախմբելով հայ պարարվեստի անվանի գործիչների, այդ թվում՝ Թերեզա Գրիգորյանին, Աննա Մարիկյանին, Նադեժդա Դավթյանին, Վիլեն Գալստյանին, Հովհաննես Դիվանյանին եւ այլոց:  Ինչ-ինչ պատճառներով այդ միության կյանքը կարճ տեւեց: Սա իսկապես պրոֆեսիոնալների միություն էր,

Արգամ Այվազյանի նոր գիրքը

«Ագուլիսի բարբառի մասունքներ» ստվարածավալ հատորը մասնագետների եւ ընթերցողի սեղանին է Հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հումանիտար գիտությունների գծով ՀՀ նախագահի 2010թ. մրցանակակիր Արգամ Այվազյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Ագուլիսի բարբառի մասունքներ» ստվարածավալ հատորը: – Պարոն Այվազյան, Դուք սովորաբար զբաղվում եք մեր ժողովրդի նյութական մշակույթի խնդիրներով եւ այդ ուղղությամբ հրատարակել եք բազմաթիվ աշխատություններ: Այս հատորը բանասիրական

Սաթենը

Ֆիզիկայի դասագիրքը բաց դրված էր սեղանին, բայց Սաթենի ուշքն ու միտքը դրսում էր: Կատվի աչքերով Արթուր անունով երիտասարդն ասում էր. – Փախչենք: Սաթենը լուռ էր, բայց մտքում ինքն էլ էր ասում՝ փախչենք: Փախան: Սաթենը հարս է, հետո՝ մայր, հետո՝ երկու զավակների մայր, հետո՝ երեք: Դժվար է ամեն ինչ: Դպրոցում ֆիզիկա առարկան էլ էր դժվար, բայց

Տուրիզմը՝ որպես ուղիղ ճանապարհ

Օրերս մեկնարկեց «Բուհ-գործատու համագործակցություն. կրթության արդիականացումը որակյալ մասնագետների պատրաստման նպատակով» կլոր սեղանների շարքը: Ծրագիրը նախաձեռնել են Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կարիերայի կենտրոնը եւ «Միջազգային տուրիզմ» գիտաուսումնական կենտրոնը: Կլոր սեղաններին ներկա էին տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ, Հայաստանի տուրօպերատորների միության անդամներ եւ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Կլոր սեղանների նպատակն է միասնական ջանքերով զարկ տալ

Աշխատանք գտնելու փորձ կամ ինչպես խաբել ուսանողներին

Շատ ուսանողներ ցանկանում են սովորելուց բացի՝ նաեւ աշխատել եւ անկախ լինել, որպեսզի օգնեն իրենց ծնողներին: «Հերիք չէ, Աստված գիտի, տարեկան ինչքան վարձ են տալիս, մյուս մանր ծախսերս էլ գոնե թող ես հոգամ»,- մտածում են շատ ուսանողներ: Ես էլ՝ ապագա լրագրողս, այս մտքին էի, երբ գնացի թերթերից մեկի խմբագրություն աշխատանք գտնելու հույսով: Խմբագրությունում ինձ ողջունեց մոտ

Երեք զինվոր՝ մեկ մայր

20-ամյաԳեղամ Երիցյանը օրերս է զորացրվել բանակից եւ մեզ հետ զրույցում ասաց. «Ծառայությանս վերջին օրերը շատ դժվար անցան, օրերն էի հաշվում, գիտեի, թե մայրս ինչ անհամբերությամբ է ինձ սպասում»: Իսկ մայրը՝ տիկին Էլմիրան, գոհ է եւ երջանիկ, երեք որդի է ճանապարհել հայոց բանակ, եւ բոլորն էլ ողջ ու առողջ տուն են վերադարձել: «Արդեն լիովին հանգիստ եմ, որդիներս բոլորն

«Առավոտը» «Կարապի» տնօրենից «Դատական ծանուցագիր» է ստանում

Դեկտեմբերի 9-ին Վանաձորից «Առավոտը» ստացել էր մի նամակ, որը ստորագրել էր «Կարապ» ՍՊԸ տնօրեն Սամվել Հարությունյանը: Նամակագիր-տնօրենը տեղեկացնում էր, որ դեկտեմբերի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենալու Լեռնապատ գյուղի բնակիչների մասնակցությամբ դատավարություն: Լեռնապատի գյուղաբնակները, որոնք աշխատում են «Քարաբերդ» ՍՊԸ-ում, ներգրավված են որպես վկա: Ըստ տնօրենի, «Քարաբերդն» էլ պատկանում է ԱԺ նախկին փոխխոսնակ

Դասախոսություն՝ Տավուշի զորամասում

Օրերս Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում, որին մասնակցեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, 2011թ. սկզբին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն էր թարգմանվել Զինված ուժերի ժողովրդական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի կողմից պատրաստված «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկը: Այդ ձեռնարկի հիման վրա էլ ՀՀ զինված ուժերի ուսումնական

Լեռնապատ համայնքի բնակիչը հաղթեց գյուղապետին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, անցյալ ուրբաթ մերժեց Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ նույն գյուղի բնակիչ Կամսար Թամարյանի: Համայնքի ղեկավարը համագյուղացուն մեղադրում էր իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու եւ իրեն զրպարտելու մեջ: Դիմելով դատարան՝ Լեռնապատի համայնքապետը հայցադիմումում հայտնել էր, որ 2011թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումի

Մարզպետական ընդունելություններ-2

«Առավոտի» տեխնիկական վրիպումը աղմուկի, անհանգստության եւ թյուրիմացության առիթ է դարձել, սակայն բարձրացրած հարցերի սրությունն ու ցավալիությունը մնում են: «Առավոտի» դեկտեմբերի 9-ի համարում տպագրված «Մարզպետական ընդունելություններ» հրապարակման մեջ գրել էինք, որ ՀՀ մարզպետներին դիմող քաղաքացիների մեծամասնությունը դրամական օգնություն է խնդրում ու ստանում, եւ պետական բյուջեի գումարներով քաղաքացիներին օգնող մարզպետները նույն պետբյուջեի մանրամասներից անտեղյակ քաղաքացու աչքին լավամարդ են երեւում պետության

«Գողացված» գումարի չափը որքան է

Դեկտեմբերի 22-ին կշարունակվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնի 5 մլն 80 000 դրամ գողանալու համար: Նախորդ դատական նիստում Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը միջնորդել էր կատարել կինոթատրոնի գանձապահի ձեռագրի դատաձեռագրաբանական փորձաքննություն: Կինոթատրոնի ղեկավարությունը հայտնել

Համագործակցության հուշագիր՝ հաշմանդամների հիմնախնդիրների լուծման նպատակով

Շուրջ մեկ ամիս առաջ «Ծրագրային առաջարկներ» քաղաքացիական նախաձեռնությունը սկսել էր հանդիպումների շարք Հայաստանում գործող տարբեր ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ: Նախաձեռնության նպատակն էր՝ նախ քննարկման սեղանին դնել, վերհանել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա խնդիրները, որից հետո արդեն հանդես գալ հայեցակարգային ու ծրագրային առաջարկներով: Նախաձեռնությանն առաջինը արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Համագործակցության եզրերն արդեն տեսանելի են, կոնկրետ

«Հին Էրիվանին» «շրջափակել» են

Ընկերության տնօրինությունը ոչ աշխատակիցների աշխատավարձերն է կարողանում վճարել, ոչ էլ՝ պետական հարկուտուրքերը: 6-րդ վարչություն, հարկային ստուգումներ, գույքի եւ բանկային հաշիվների արգելափակում: Երկու տնտեսվարողների՝ «Հին Էրիվան հոլդինգի» եւ «Յունիբանկի» միջեւ ամիսներ առաջ ծագած եւ ներկայումս դատարանում գտնվող տնտեսական վեճը հասել է նրան, որ այսօր «Հին Էրիվանը» չի կարողանում Ամանորի այս նախաշեմին ո՛չ աշխատողների աշխատավարձերը, ո՛չ էլ պետության

Տուրիստական քաղաքը կորցնում է իր հրապույրը

Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնը ներկայում թափուր է: Քաղծառայության խորհուրդը այդ պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարել: Իսկ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում սանիտարական խայտառակ վիճակ է: Աղստեւ գետը դարձել է աղբատար հոսանք: Առափնյա կրպակների տերերը իրենց աղբը թափում են գետը: Տուրիստական քաղաք հռչակված Իջեւանն այդպես կորցնում է իր հրապույրը: Մի տեսչության պետը

Արդարադատության նախարարը մի քար էլ փաստաբանների կողմը նետեց

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Առավոտի» հետ զրույցում գնահատելով նախարարի իր մեկամյա գործունեությունը՝ ասաց, թե դատական իշխանության համակարգի խնդիրները շարունակում են մնալ ամենաբարդ խնդիրներից մեկը: «Մեր հասարակության 82 տոկոսից ավելին անվստահություն ունի դատական իշխանության նկատմամբ, ինչը ես կրիտիկական եմ համարում: Այստեղ ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ կողմ կա, եւ ամեն ինչ բարդել դատական իշխանության վրա՝ չի

Ինչի՞ կարող է հասցնել դոպինգը

Այս պատմությունը սպորտի հետ կապ չունի: Բայց մարզիկներին, հատկապես` գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, չէր խանգարի իմանալ, թե դոպինգի եւ խթանիչների օգտագործումը ինչ հետեւանքներ կարող է ունենալ իրենց համար: Անգլիայի սնունդ արտադրող ընկերություններից մեկի մենեջեր Դելվեր Սինգխն ընտանեկան հնարավոր անհավատարմությունը կանխարգելելու եւ հասարակության առջեւ «կոտոշավոր» ամուսնու անուն չվաստակելու նպատակով երկար ժամանակ կնոջ` Ջասպիր Սինգխ Ջիլի սննդին թաքուն

Արդարադատության նախարարը հաշվետվության է պատրաստվում

Հրայր Թովմասյանը ԱՆ առանձին ոլորտներում՝ ներքին կառուցվածքի, մենեջմենտի, ԶԱԳՍ-երի ու նոտարիատի ոլորտներում իրականացված բարեփոխումների առաջին փուլը 5 բալանոց համակարգի դեպքում 4 է գնահատում: Դեկտեմբերի 17-ին ՀՀ արդարադատության նախարարը հանդես է գալու տարեկան հաշվետվությամբ: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ինքը՝ նախարար Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք, որ նա ճիշտ մեկ տարի առաջ այդ օրն է ՀՀ նախագահի հրամանագրով նախարար նշանակվել:

«Միայն աշխատասենյակն է փոխվել»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունում է, որ փոխվել է պատասխանատվության չափը – Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) որոշումը՝ իրեն դիմած հայաստանյան չորս կուսակցություններից երեքին ընդգրկել դիտորդի կարգավիճակում, մի փոքր զարմանալի է, քանի որ նաեւ ԲՀԿ-ն էր դիմել եւ պակաս վատ ծրագիր չէր ներկայացրել, ինչո՞ւ ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին եւ «Ժառանգությանը» միայն ընտրեցին: – Քաղաքական պրակտիկայում ես

Բրանդտը եւ Բաղըշը

Մի քանի օր առաջ Մարսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիայի մասին, կարծիք էր հայտնել, որ երբեւէ այդ երկրի ղեկավարությունը կապաշխարի հայերի նկատմամբ գործած Ցեղասպանության համար: Նախագահը օրինակ բերեց Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտին, որը գիտակցելով իր երկրի կատարած ոճրագործությունները՝ ծնկի իջավ Վարշավայի գետտոյում: Հիշեցնեմ, որ հրեաների գետտոն Վարշավայում 1940 թվականին կազմակերպել

13.12.2011

Ինչպես «սկումբրիևիչները» գրպանեցին 60 միլիոն դոլար

Հատված ՀՀ վարչապետին Հարություն Առաքելյանի ուղղած «բաց ֆաքս-4»-ից «Եվ այսպես, ինչպես խոստացել էի` այսօր հատելու ենք 100 միլիոն դոլարի «սահմանը» և որքան էլ ՀՀ Կառավարության ներկայացուցիչները մամուլին ներկայացնում էին, թե «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունն իր արտադրած կաուչուկը Հայաստանից արտահանել է մեկ տոննայի դիմաց առավելագույնը 2500-2700 դոլար արժեքով և հարկերը վճարվում էր այդ գումարի

Դանիական կովերից հետո գերմանական ու բելգիական ճագարներ

Այս տարվա մարտի 19-ին «Օ Դը Սենը կօգնի Տավուշին»՝   եւ դեկտեմբերի 2-ին ՝ «Դանիացի հղի կովերը արդեն Տավուշում են»՝  հրապարակումներով տեղեկացրել ենք,  որ հայկական Տավուշն ու ֆրանսիական Օ Դը Սենը ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են կնքել, ըստ որի՝ ֆրանսիացիների օգնությամբ Տավուշի Լուսաձոր գյուղում կզարգանա անասնապահությունը: Ֆրանսիացիների օգնությամբ լուսաձորցիներին ու Լուսաձորի ֆերմային է հատկացվել 130 դանիական

Արմեն Աշոտյան. «Առաջ գնալու միակ ճանապարհը սեփական գլխուղեղի գորշ նյութն Է»

Հատված ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցից – Ինչպե՞ս եք վերաբերվում ուսանողի կուսակցական լինելուն, և արդյոք պարտադի՞ր է իշխանական կուսակցության անդամ լինել՝ մասնագիտական առաջխաղացում ունենալու համար։   – Ուսանողի համար առաջ գնալու միակ ճանապարհը սեփական գլխուղեղի գորշ նյութն Է։ – Իրականությունը, սակայն, այլ բան է ցուցանում։ ֊ – Կա՞ մի անխելք, անկիրթ, տգետ երիտասարդ, որ

Սյունիքի մարզպետի քրգործով վարույթը կարճվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի  սրճարանում իր եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ  Ս.Խաչատրյանի եւ Ս.Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ 14.11.2011թ. ծագած վեճի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031