Օրվա լրահոսը
«Գերդաստան ստվերացի» հայերեն տարբերակը՝ նաեւ ԱՄՆ-ում
«Ասպարեզը» հաղորդում է, որ Նյու Յորքի HarperCollins հրատարակչությունը հրատարակել է Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գիրքը: Նոր հրատարակությունը կարելի է ձեռքբերել Amazon.com-ում եւ գրախանութներում: Գիրքը դրական գրախոսականների է արժանացել New York Times-ում եւ Washington Post-ում: Հիշեցնենք, որ գիրքը հայերեն է թարգմանել Սամվել Մկրտչյանը:
Պարուհուն կիսամերկ վիճակում դուրս էին բերել ակումբից եւ ստիպել, որ պարի մայրուղում
Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նոյեմբերի 18-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատ-Երևան ավտոճանապարհի վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տարածքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները 2 օր առաջ Արտաշատ քաղաքից նշված արարքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկում Արտաշատի Աթարբեկյան
Պաշտոնանկ լինելով Բեռլուսկոնին գտավ «Իրական սեր»
Կառավարությունից հեռանալը չկասեցրեց Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ստեղծագործական ջիղը: Նրա բառերով գրված երգերի սկավառակը լույս է տեսել երեքշաբթի: CNN-ն այս մասին հաղորդման մեջ նշում է, որ «Իրական սեր» անվանյալ այդ սկավառակը պարունակում է 11 երգեր, որոնք գրվել են անցած երկու տարիներին: Երգերը կատարում է նեապոլիտանական կիթառահար եւ երգիչ Մարիանո Ապիչելլան, որն անցած շաբաթավերջն անցկացրել
Նա զոհվեց մեզ համար
Նոյեմբերի 20- ին Ղարաբաղում ադրբեջանցի սնայպերի գնդակից զոհված հայ զինծառայողներից մեկը` Միհրան Մարգարյանը, Հայաստանում Եվրոպական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներից էր: Այսօր առավոտյան ակադեմիայի և քոլեջի Երևանի մասնաճյուղերի ղեկավարությունը, մտնելով հերթով բոլոր լսարանները, հայտնեց դեպքի մասին և խնդրեց ուսանողներին մեկ րոպե լռությամբ ժամը 1.00-ին հարգել Միհրան Մարգարյանի հիշատակը, ով զոհվել էր խաղաղ պայմաններում: Ամբողջ շենքը ուղիղ
Սալեհը հանձնեց իշխանությունը
Նոյեմբերի 23-ի երեկոյան Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը ստորագրել է երկրի իշխանությունը ժամանակավոր կառավարությանը փոխանցելու մասին փաստաթղթերի փաթեթը: Այդ մասին հաղորդում է reuters-ը՝ վկայակոչելով տեղի պետական հեռուստաընկերությունը: Պարսից ծոցի արաբական երկրների առաջարկած այս ծրագիրը ենթադրում է իշխանության փոխանցում Եմենի փոխնախագահին, ինչպես նաեւ՝ ժամանակավոր անցումային կառավարության ձեւավորում ու ազատ ընտրությունների անցկացում: Իշխանությունից հրաժարվելու դիմաց Սալեհին խոստացվել
Իսրայելի հասարակական գործիչները ներողություն են խնդրել հույն հոգեւորականներից. հաջորդը հայերն են
Իսրայելի հասարակական գործիչների եւ մտավորականների մի խումբ անցած ուրբաթ այցելել է Երուսաղեմում Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքին՝ ներողություն խնդրելու հրեա ծայրահեղական երիտասարդների՝ հույն հոգեւորականների վրա հարձակումների համար: Այս մասին հաղորդելով՝ Haaretz.com-ը մեջբերում է պատվիրակության անդամներից մեկին՝ Րաբբի Արիկ Աչերմանին, որը «Րաբբիները հանուն մարդու իրավունքների» կազմակերպության գլխավոր քարտուղարն է, թե իր կազմակերպությունը դատապարտում է նման հարձակումները: Պատվիրակության
Կլունին եւ Ռոնալդուն Բերլուսկոնիի գործով վկայություն կտան
Իտալիայի դատարանը որոշում է ընդունել ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Կլունիին եւ Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին որպես՝ վկաներ դատակոչել Սիլվիո Բերլուսկոնիի դեմ անչափահասների մարմնավաճառությանն առնչություններ ունենալու կասկածով հարուցված գործով: Մարոկացի անչափահաս մարմնավաճառի, այսպես կոչված, «Ռուբիի գործը» մեկնարկել է այս տարվա ապրիլի 6-ին: Ըստ մեղադրողների, անչափահասը մասնակցել էր Բերլուսկոնիի առանձնատանը կազմակերպված մի քանի երեկույթների
Արամ Կարապետյան. «Ես դեմ եմ Սերժ Սարգսյանի լեգիտիմացմանը»
«Ես չեմ ասում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, ավելին, ես մեծ կողմնակիցն եմ, որ օր առաջ արտահերթ ընտրություններ լինեն, օր առաջ ամեն ինչ փոխվի: Բայց եթե դա պիտի վերածվի Սերժ Սարգսյանի լեգիտիմացման մի նոր սցենարի, ապա ես կատեգորիկ դեմ եմ նման սցենարին»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ վստահեցնելով,
Մեդվեդեւը հանձնարարել է քննարկել սերբերի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումները
Նախագահ Մեդվեդեւը Ռուսաստանի արտգործնախարարությանը հանձնարարել է քայլեր մշակել ավելի քան 20 հազար կոսովցի սերբերի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումներին պատասխանելու համար: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: Ավելի վաղ սերբական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վուկ Երմիչը հաստատել էր, թե մոտ 20 հազար կոսովցի սերբեր դիմել են Մոսկվային՝ իրենց ՌԴ քաղաքացիություն
ԱՄՆ դեսպան. Հայ-թուրքական արձանագրություններում որեւէ նախապայման չպետք է լինի. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեր մոտեցումը չի փոխվել: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել գործընթացին, երկու կողմերի հետ աշխատում ենք: Թուրքիայում ամենաբարձր մակարդակներում այս հարցը բարձրացրել ենք, եւ հուսով ենք, որ ստորագրված արձանագրությունները Թուրքիայի կողմից կիրականացվեն»,- քիչ առաջ Հրազդան հյուրանոցում հայ եւ թուրք գործարարների համաժողովի փակման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Դեսպանն ընդգծեց, որ արձանագրությունների ստորագրման
Թուրքիայի ԱԳՆ-ն չի ճանաչում Հայաստանում կնքված պայմանագիրը
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է նախօրեին Երեւանում Հայաստանի ու Թուրքիայի ձեռնարկատերերի միջեւ կնքված համագործակցության մասին պայմանագրին։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունից հայտարարել են, որ թուրք բիզնեսմենների այցը Հայաստան եւ փաստաթղթի ստորագրումը եղել է առանց թուրքական կառավարության գիտության: «Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Երեւանում կայացած գործարար ֆորումում Թուրքիայի ու Հայաստանի ձեռնարկատերերի միջեւ կնքված պայմանագիրը»,- ասված
Ֆեյսբուքյան «ամենաface» հարցերը
Ֆեյսբուքյան հարցեր կարդալը մեծ փորձություն է: Կարծում է սոցիալական ցանցից ակտիվ օգտվող Գուրգեն Ալեքյանը. «Մինչև կարդում եմ անգրագետ ձևակերպումներով հարցերը ու աչքի տակով անցկացնում պատասխանները, կյանքիս կեսը գնում է: Թող գրեն հետաքրքիր հարցեր, մեծ սիրով կպատասխանեմ, բայց դե մեկ -մեկ էլ հարց գրելուց առաջ մարդկանց մասինա էլի պետք մտածել: Մարդասեր եղեք և մի վտանգեք մեր
Մահացել է լեգենդար ամերիկահայ ջազմենը
80-ամյա ջազմեն Փոլ Մոթյանը, որը նվագակցել էր դաշնակահար Բիլ Էվանսին եւ այլ երաժիշտների՝ նոյեմբերի 22-ին մահացել է Նյու Յորքի մի հիվանդանոցում: Նրան նվիրված ընդարձակ հրապարակման մեջ Washingtonpost-ը հիշեցնում է, որ իր շուրջ 60-ամյա գործունեության ընթացքում պարոն Մոթյանն աշխատել է ջազային բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ, իսկ Բիլ Էվանսի հետ նրա կազմած խումբը կարեւորագույններից մեկն էր ջազի
Շոկոլադը երջանկացնում է
«Ընկերուհուս ծննդյան օրը երկու մեծ տուփ նվիրեցի `մեկում հարդարման պարագաներ, մյուսում` շոկոլադ: Հիշում եմ՝ ժամը 12-էր, փուչիկներով կանգնած էի իրենց շենքի բակում, եկավ ու բացեց տուփերը: Շոկոլադի համար անգամ համբուրեց ինձ, իսկ մյուս նվերիս ուշադրություն էլ չդարձրեց: Այդ օրվանից ես նրա համար նվեր ունեմ »,- պատմում է Մարտինը: Օրեցօր շոկոլադի գներն աճում են, չնայած դրան`մարդիկ
Կնոջ պատմելով` ամուսինն իրեն հարվածել է, ինչն այնքան է վախեցրել իրեն, որ վաղաժամ ծննդաբերել է մահացած երեխայի/ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Նոյեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Գեղարքունիքի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը` ժամը 03.00-ի սահմաններում, «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ-ից ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակչուհի, 26-ամյա Աննա Ադիլխանյանը: Վերջինս ծննդատանը հայտարարել է, որ վայր ընկնելու հետևանքով ինքը վաղաժամ` 8 ամսականում, ծննդաբերել է աղջիկ
Facebook-ը թողարկում է Windows-ի համար նախատեսված ծրագիր
Facebook սոցցանցը սկսել է փորձարկել Messenger ծրագիրը, որը նախատեսված է Windows-ի համար: Այն նման կլինի ICQ, Mail.ru Agent ու Yahoo! Messenger ծրագրերին, կունենա չաթ, տեղեկացումների համակարգ և իրական ժամանակում կցուցադրի ընկերների ակտիվությունը: Այսպիսով, օգտագործողները հնարավորություն կունենան առանց դիտարկիչ բացելու օգտվել սոցցանցից: Messenger-ի բետա-տարբերակն առայժմ հասանելի է սահմանափակ թվով օգտագործողների: Ծրագիրը համատեղելի է Windows 7 օպերացիոն
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստն է
Ըստ մեր տեղեկությունների, այսօր տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Վերջին մեկ ամսվա ավանդույթին հավատարիմ՝ դարձյալ ՀՀԿ շենքի մոտ կհավաքվեն լրագրողներ, րոպե առաջ իմանալու, թե ինչ հերթական հրաժարականներ եւ պաշտոնանկություններ կլինեն, ով ում կժպտա եւ ով ում ձեռքը կսեղմի, ով ում կշնորհավորի եւ ով ում կարհամարհի: Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
«Դասախոսները մեզ չեն բարեւում». Ասում է Հյուսիսային համալսարանի ուսանողներից
Հյուսիսային համալսարանի ուսանողները բողոքում են` ուրիշ համալսարանների տղաներ գալիս են, անընդհատ դռները բացում ու դասը խանգարում: «Բուֆետ էլ չենք կարողանում մտնել»,- ասում է Լուիզա Մկրտչյանը: Իսկ Տաթեւ Մկրտչյանը բողոքում է լսարաններից: Ասում է՝ դրանք փոքր են. «Կուրսում 27 հոգի ենք ու դժվարությամբ ենք տեղավորվում»: Մանկավարժության բաժնի ուսանողուհի Հերմինե Ուլիխանյանն էլ ցանկանում է, որ բուժկետում աշխատող
Սահակաշվիլին պարգեւատրել է ռուսների հետ բանակցած դիվանագետներին
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին տարբեր մասնագիտությունների, այդ թվում՝ դիվանագիտական կորպուսի, ներկայացուցիչներին պարգեւատրել է նախագահի կողմից սահմանված Վսեմափայլության շքանշանով: Պարգեւատրման արարողությունը նվիրված է եղել «վարդերի հեղափոխության» ութերորդ տարեդարձին եւ «Գիորգոբայի» տոնին: Trend-ի մատուցմամբ, Սահակաշվիլին շեշտել է մասնավորապես վրաց դիվանագետների հաջողությունները եւ պարգեւներ է հանձնել դիվանագետների այն խմբին, որն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության շուրջ այդ երկրի
«Էն ու՞մ ռոմանտիկ ախպերնա». Ասում են ընկերները Աշոտին, իսկ նա սպասում է եւ կարոտում
Մինչ Հարութը եւ իր ընկերը «դիրքավորվում են»՝ թաքուն նկարելու Մելինեին, Աշոտի սիրտը «կանգնում է» անհանգստությունից՝ աղջիկը հանկարծ վատ չզգա իրեն: Աշոտի միակ ցանկությունը Մելինեին գեղեցիկ անակնկալ պատրաստելն էր… «Մի քանի ամիս էր՝ նկատել էի Մելինեին, դուրս շատ էր եկել: Անընդհատ հանդիպում էինք տրանսպորտում, մի օր էլ չդիմացա, որոշեցի գնալ եւ հետը խոսել»,- պատմում է
Երեւանում տեղադրված 60 տեսախցիկներին հաջորդ տարի կգումարվեն եւս 60-ը
Երևան քաղաքի ավագանու հերթական նիստում ավագանին միաձայն հավանություն է տվել «Երևանտրանս» ընկերության հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին, ըստ որի մայրաքաղաքի փողոցներում տեղադրված տեսախցիկների աշխատանքը համակարգելու համար կստեղծվեն օպերատորների , ինչպես նաև նոր ներկրվող ավտոբուսներով պայմանավորված`վարորդների և տեխնիկական սպասարկողների հաստիքներ: Երևանի քաղաքապետը օրակարգի այս կետի առնչությամբ նշել է, որ 2011թ.-ին մայրաքաղաքում տեղադրված 60 տեսախցիկներին հաջորդ տարի
«Նրանք սպանել են ոչ միայն Արտակին, այլ նաեւ ականատեսներին»,- ասաց «ինքնասպան» եղած սպայի մայրը
Տավուշի մարզի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հենակետերից մեկում սպանված Արտակ Նազարյանի գործով դատարանում էին 5 ամբաստանյալները՝ կապիտան Հակոբ Մանուկյանը, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Միայն վերջինը կալանավորված չէ. եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: 1 ժամով ընդհատվել էր Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ
Մարտի 1-ի քննչական խմբի նոր ղեկավարի տունը կռի՞վ են գցել
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ստացած հաղորդագրությամբ ասվում է, որ որոշ լրատվամիջոցներում մարտի 1-ի քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ջանազյանի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.«Վաղինակ Ջանազյանի կինը երբևէ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի դուստրը չի եղել (պետք չէ ընտանիքներում կռիվ գցել): Նրա աները կենսաթոշակառու է և պետական պաշտոն երբեք չի զբաղեցրել: Ընտանիքի անդամները ոչ մի
Ադրբեջանում պահվող հայ գերիները նամակներ են փոխանցել իրենց ընտանիքներին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները երեկ հերթական այցն են կատարել Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ հոգանոց հայկական ընտանիքին։ Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին հայտնել են ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակից, ռազմագերիները կազմակերպության աշխատակիցների միջոցով նամակներ են փոխանցել իրենց ընտանիքներին։ Կարմիր Խաչի ներկայացուցիչները ծանոթացել են պայմաններին, որոնցում պահվում են հայ զինվորները եւ քաղաքացիական անձինք։
Քաղաքապետի թեկնածուն՝ ծառի վրա
Նկարի հեղինակը Իջեւանի Օրհուս կենտրոնն է: Նրանք քաղաքական գործիչներին առաջարկում են քարոզարշավի ընթացքում չվնասել բուսական աշխարհը: Կասկածից վեր է, որ որեւէ քաղաքում, այդ թվում Իջեւանում պաստառ փակցնելու տեղերի պակաս չկա: Ավելին, դրանց տեղը սահմանվում է քարոզարշավից առաջ ու էլի կասկածից վեր է, որ ծառը չէր կարող նախընտրական գովազդի հարթակ սահմանվել: Բայց Իջեւանի նոր ընտրված քաղաքապետը,
Պետրոս Մակեյան. Վարչապետից սկսած մինչեւ նախարարներ հավակնում են պոլի շորի պիտակին (Տեսանյութ)
Այսօր ՄԱԱ-ում կադրային քաղաքականության մասին քննարկման ժամանակ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը հիշեց Արշակ Սադոյանի ասածը, որն, ըստ նրա, թեւավոր խոսք է դարձել՝ ավելի լավ է ՀՀՇ-ից լինի, թեկուզ «պոլի փետ» լինի: Շարունակելով այդ միտքը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն էլ նշեց, որ «պոլի փետի» այդ կարգախոսը վերջին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10.00 – 24.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սեբաստիա փ. 60 և 62 համարների, Մալաթիա փ. 84 – 94 համարների, Արարատյան 2-րդ զանգվածի, Կուրղինյան փողոցի առանձնատների, Սեբաստիա փողոցի 78, 80, 82, 86, 141, 141/2, 141/3, 141/5 շենքերի և
Պտղի սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում կհանգեցնեն ժողովրդագրական խնդրի
Մեր օրենսդրությունը թույլ է տալիս հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 12 շաբաթական հղիության դեպքում: Սակայն նույն օրենքը նաեւ թույլ է տալիս 12 շաբաթականից էլ բարձր դեպքում աբորտ անել, եթե այդ հղիությունը բռնաբարության արդյունք է կամ առողջության համար վտանգավոր: Այսօր «Հենարան» ակումբում ասաց ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը: «Ճիշտ է, եկեղեցին այլ կարծիք ունի աբորտների մասին, բայց եթե դա
ՀՀԿ խոսնակը հակադարձում է Թուրքիայի նախագահին
«Եթե պարոն Գյուլն անդրադարձել է հայ-թուրքական գործընթացին, ապա լավ կաներ, որ խոսեր նաեւ հարցի շուրջ բուն Թուրքիայի գործելաոճի մասին, քանզի պաշտոնական Անկարայի կողմից իրականացվող քաղաքականությունը լրջորեն վնասում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Եթե Թուրքիան խոսում է այնպիսի քայլերի մասին, որոնք կարող են հանգեցնել երկու երկրների հարաբերությունների ջերմացմանը, ապա պետք է անհապաղ վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը


















































