Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում տեղադրված 60 տեսախցիկներին հաջորդ տարի կգումարվեն եւս 60-ը

Նոյեմբեր 23,2011 18:25

Երևան քաղաքի ավագանու հերթական նիստում ավագանին միաձայն հավանություն է տվել «Երևանտրանս» ընկերության հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին, ըստ որի մայրաքաղաքի փողոցներում տեղադրված տեսախցիկների աշխատանքը համակարգելու համար կստեղծվեն օպերատորների , ինչպես նաև նոր ներկրվող ավտոբուսներով պայմանավորված`վարորդների և տեխնիկական սպասարկողների հաստիքներ: Երևանի քաղաքապետը օրակարգի այս կետի առնչությամբ նշել է, որ 2011թ.-ին մայրաքաղաքում տեղադրված 60 տեսախցիկներին հաջորդ տարի կգումարվեն ևս 60-ը, ինչը թույլ կտա տրանսպորտային տեղաշարժն ավելի արդյունավետ համակարգել:
Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 23 –ին:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել