Օրվա լրահոսը
Սյունիքի Քաջարան գյուղի բնակիչներին սպառնում են ու վախեցնում
Սյունիքի մարզի Քաջարան գյուղում խիստ լարված իրավիճակ է: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի (լուսանկարում) փոխանցմամբ, Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ճնշումներ է գործադրում բնակիչների վրա, նույնիսկ սպառնում է գյուղ իրավապահ մարմիններ ուղարկել, տեխնիկա ուղարկել աշխատելու, եթե բնակիչները չստորագրեն պայմանագրերը: Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ` Քաջարան գյուղի 181,7 հա հողատարածքը, որի մեջ, ըստ գյուղապետի,
ՀՊՏՀ-ում «ուսանողական աշուն է»
09:50 րոպե: Հայկական պետական տնտեսագիտական համալսարան: Դրսում ուսանողները շատ քիչ են: Մի քանի տղա ներմուտքի մոտ ինչ-որ հարցեր են պարզում: Մի քանիսն էլ վազում են այս ու այն կողմ: Համալսարանի ներսում աշխույժություն չկար. բոլորը դասի էին: Մի լսարանի դուռ բացեցինք: Ուսանողները ուշադիր դասախոսին էին լսում: Դասախոսություն էր չոր ու ցամաք թվերի մասին: Ուսանողական խորհրդում ամեն
Մահացել է Հրանուշ Հակոբյանի հայրը
Այսօր 84 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ԳՊՀ խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանը:
Ավտովթար Երևանում. «Օպել»-ը գլխիվայր շրջվել է
Այսօր` նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը` ժամը 02.30-ի սահմաններում, Նոր Խարբերդի բնակիչ, 41-ամյա Վարդանիկ Պողոսյանը, վարելով «Օպել» մակնիշի 30 ԼՍ 135 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց-Բագրատունյաց փողոցների խաչմերուկում ընդհարվել է մայթեզրին կայանված մեկ այլ ավտոմեքենայի և գլխիվայր շրջվել: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են
Երկու վազորդներ մահացել են մրցման ժամանակ
Ֆիլադելֆիայում անցկացված մարաթոնյան վազքի ամենամյա ավանդական մրցման ժամանակ երկու վազորդ է մահացել, որոնցից մեկը` հենց եզրագծի վրա: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` եւս տասը վազորդ տարբեր վնասվածքների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Մարաթոնյան վազքին մեկնարկի ելել է 25 հազար մարդ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աֆրիկացի օլիմպիական չեմպիոնուհին սիրահարված է Անդրե Աղասիին
Եթովպացի ճանաչված մարաթոնյան վազորդուհի Դատարտու Տուլուն հարցազրույցներից մեկում խոստովանել է, թե իր ամենասիրած մարզաձեւը թենիսն է, եւ ինքը սիրահարված է Անդրե Աղասիին եւ Մարթինա Հինգիսին: Տուլուն աֆրիկացի առաջին կին մարզուհին է, որին հաջողվել է նվաճել օլիմպիական մեդալ: Ընդ որում, նա երկու «ոսկի» ունի Բարսելոնից եւ Սիդնեյից եւ մեկ «արծաթ» էլ` Աթենքից: Վազորդուհու նախասիրած մրցատարածությունը 10
Հարություն Առաքելյանի «բաց ֆաքսը» Տիգրան Սարգսյանին
Նախ ցանկանում եմ ասել, որ իմ նամակների առնչությամբ ՀՀ դատախազությանն ուղղված ձեր միջնորդությունը ողջունելի է: Այժմ բուն թեմայի մասին: Համոզված եմ, որ քննչական խմբի մոտ առաջանալու են մի շարք հարցեր, եւ ստորեւ ներկայացրած իմ հարցադրումները կօգնեն քննությանը: Իսկ եթե այնուամենայնիվ անակնկալ մատուցեք հայ հասարակությանն ու փորձեք ազնիվ պատասխաննել իմ հարցերին, ապա նախօրոք, նախապատրաստվելով, դուք հնարավորություն
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյան . Կոռուպցիոն ռիսկը միշտ էլ կա (տեսանյութ)
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը այսօր պաշտոնապես հայտարարեց, որ «Մաթեմատիկա» առարկայի Շտեմարանների առաջին մասը պատրաստ կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայինը՝ մինչեւ դեկտեմբերի վերջ: Նպատակն, ըստ նրա, կանխատեսելի քննություններ ունենալն է. «Վարչապետի մոտ ունեցած խորհրդակցության արդյունքում եկանք այն եզրակացության, որ ընդհանրապես ընդունելության քննությունները պետք է հեշտացնել, հնարավորինս կանխատեսելի ընթացք
« Մանկապարտեզի դայակներից մինչեւ դպրոցի տնօրեններ նախընտրական շտաբներում են»
«ՀՀ առաջին նախագահը կադրեր ընտրեց հին որսագողից լավ անտառապահներ դուրս կգան սկզբունքով, որը չգործեց: Երկրորդ նախագահի ժամանակ շատ կանոններ մշակվեցին՝ քաղծառայության, պետական ծառայության հետ կապված: Իսկ երրորդ նախագահի օրոք ընտրվեցին ոչ կուսակցական եւ պրոֆեսիոնալ կադրեր »,- այսօր Մամուլի ազգային ակումբում կադրային քաղաքականության մասին քննարկման ժամանակ պատմական էքսկուրս արեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: Ըստ նրա, կադրային
Որոտանն այլեւս չի «բուրում», գետը մաքրել են առանց մրցույթ հայտարարելու
Սիսիան այցելող անծանոթ հյուրերին քաղաքն այսուհետ չի դիմավորի գարշահոտությամբ ու տարատեսակ կենդանիներով՝ մլակներով ու մոծակներով: Պատճառը ձմեռն ու Սիսիանի ցուրտը չեն: Սիսիանի կենտրոնական հատվածով հոսող Որոտան գետը, որը տասնյակ տարիներ չէր մաքրվել տիղմից ու տարիներով կուտակված աղբից, այս տարի մաքրվել է կառավարության հատկացրած միջոցների հաշվին: Կառավարությունը Սյունիքի մարզին հատկացրել էր 720 միլիոն դրամ, որից 125
Քահանա. Անվտանգ սեքսի «քարոզը» երիտասարդությանը մղում է ամենաթողության
Շատ զարգացած երկրներում կրոնի մի տեսակ կա, որը կոչվում է մարդու իրավունք. դա հեթանոսական կրոնի տեսակ է, որտեղ մարդը վերածվում է պաշտամունքի առարկայի, եւ աբորտի կողմնակիցները համարում են, որ պտուղը կնոջ մարմնի մի մասն է, եւ ինչ ուզի՝ կարող է անել: Այսօր «Հենարան» ակումբում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ քննարկվող թեմայի շուրջ այս տեսակետները հայտնեց Կոտայքի
«Одноклассники»-ն բացում է իր օգտատերերի տվյալները
Ռուսական «Одноклассники» սոցիալական ցանցն այսօր հայտարարել է, որ բացում է իր օգտատերերի տվյալները որոնողական համակարգերի համար: «Ռիա Նովոստին» վկայակոչում է «Одноклассники» ոոցցանցի ղեկավար Իլյա Շիրոկովի հայտարարությունը, թե այժմ իրենց օգտատերերի էջերը մատչելի են որոնողական համակարգերին՝ ինդեքսացիայի համար: Ըստ նրա՝ դա կհեշտացնի ծանոթների որոնումը: Սոցիալական ցանցի ղեկավարությունը վստահեցնում է, որ բոլոր օգտատերերին կտեղեկացնեն փոփոխությունների մասին: Նրանց կառաջարկվեն գաղտնիության
Սմբատ Այվազյան. «Այդպիսի աղմուկ են բարձրացրել, որ բանակում տիրող իրավիճակը կոծկեն ու քողարկեն»
Երեկ Լուսակերտի զորամասում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի մասնակիցների թվում նշվում էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ազգականի անունը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Այվազյանը հաստատեց, որ ծեծկռտուքի անդամներից մեկն իսկապես իր «հեռավոր ազգականն» է. « Ես այդ մասին տեղեկացել եմ ուշ ժամի՝ երեկոյան, որ իմ հեռավոր ազգականներից մեկը գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Երբ գնացի
Անցումային փուլում գտնվող պետության փորձարկման ենթակա մկների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մանկությունից սկսած մինչ այսօր պարբերաբար լսել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը անցումային փուլում գտնվող պետեություն է: Այդ խոսքերը լսել եմ ՀՀ երեք նախագահներից, իրար հետեւից տեղերով փոխվելով քաղաքական գործիչներից, քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողներից: Տեսնես, երբ է գալու անցումային փուլի ավարտը. օրինակ ինձ այս հարցը շատ էր անհանգստացնում: Մանկությունիցս սկսած` անգիր եմ արել անցումային փուլի
Ինչպես ճիշտ նստել համակարգչի առջեւ
Ճիշտ կահավորված աշխատատեղը, նստելու ճիշտ դիրքն աշխատանքի ընթացքում թույլ են տալիս նվազագույնի հասցնել առողջության վրա համակարգչի բացասական ազդեցությունը: Ըստ doctor.ru-ի՝ համակարգիչ օգտագործողների մեծամասնությունը մեծ նշանակություն չի տալիս իր աշխատանքային տեղին. համակարգչի մոնիտորը ցածր է տեղադրվում, լույսի աղբյուրներն՝ անհաջող, ձեռքերն անհարմար են դրվում ստեղնաշարին: Այս ամենի հետեւանքով՝ ժամանակի ընթացքում առողջական խնդիրներ են առաջանում, գերհոգնածություն: Ինչպե՞ս կարելի
Երգիչը մեջտեղի մատ է ցույց տվել իր երկրպագուներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ջասթին Բիբերի երկրպագուները հիասթափված են: Օրեր առաջ երգիչը գրողի ծոցն է ուղարկել բոլորին: Ջասթինն ընկերների հետ միասին դուրս է եկել ռեստորանից, որտեղ նրան, ինչպես միշտ, սպասելիս է եղել երկրպագուների մեծ բանակը: Երգիչը, սակայն, այնքան անտրամադիր է եղել, որ իր ֆաներին ժպտալու փոխարեն՝ նրանց մեջտեղի մատ է ցույց տվել, գոռացել, հայհոյել. հաղորդում է plitkar.com.ua կայքը: Հայտնի
Հանրապետության նախկին նոտարը դիմում է գրել
Հանրապետության նախկին նոտար Մարիամ Գաբոյանը երեկ դիմում է գրել քաղաքացիական ծառայություն՝ իրեն ռեզերվի ցուցակից հանելու համար: Նա առայժմ չի աշխատում: Ռ. Մ.
Ո՞ւմ արյունն էր ժայռաբեկորին
Լեւոն Պետրոսյանը կդատակոչվի՞ բանակում սպանված Արտակ Նազարյանի գործով դատարան Արտակ Նազարյանի սպանության գործով այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանն արտագնա հերթական նիստն էր հրավիրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները՝ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն ու Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին: Դատավորը հրապարակեց
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 46-րդն է
2011 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հոկտեմբերի 19-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել իր տեղը և 612 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 46-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը պահապանեց Գերմանիայի ընտրանին: Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին: 1. Իսպանիա
Հայ-նորվեգական երաժշտական համագործակցություն
Երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը եւ Նորվեգիայի Ագդերիի համալսարանի գեղարվեստական ֆակուլտետի դեկան Ալֆ Կջեթիլ Իգլանդը կնքեցին փոխհամաձայնության հուշագիր եւ փոխհամագործակցության համաձայնագիր։ Շ. Շահինյանը «Առավոտին» նախ հայտնեց, որ համագործակցության առաջարկն իրենք ստացել են ուսումնական տարվա սկզբին, հետո էլ մանրամասնեց. «Մեր ուսանողների շրջանում անցկացված լսումների արդյունքում 2012-2014 ուստարում Ագդերիի համալսարանի մագիստրատուրայում կուսանի
300 մետրի եղածն ի՞նչ էր
Կուրթանի խնդիրներն ու լավատեսությամբ լցված գյուղացիները Վանաձոր-Կուրթան ավտոբուսում նստած պապիկները զրուցում էին: Թեման մարդկանց ապրելակերպի, գյուղի հոգսերի, աշխարհի դրվածքի մասին էր: «Երեք երեխաներիցս եւ ոչ մեկը այստեղ չի բնակվում, մեզ էլ են ասում՝ եկեք, բայց դե չենք կարող. կինս վատառողջ է»,- ասում է պապիկներից մեկը: Մյուսն է շարունակում. «4 զավակներիցս 3-ն են գնացած, մեկը գյուղում
Սերբիան, Ավստրիան եւ մենք
Վիեննայում կայացած հանդբոլի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի վիճակահանությունը որոշեց Հայաստանի հավաքականի ապագա մրցակիցներին: 10-րդ խմբում մեր ընտրանուն ուժեղ մրցակիցներ են բաժին ընկել՝ Սերբիան եւ Բելգիան, որոնց արգելքը հաղթահարելը շատ դժվար է լինելու: Սա արձանագրել է նաեւ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան: Խմբային հանդիպումները կայանալու են եկող տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ը: Չնայած համեմատաբար անհաջող
Ալեքսեյ Շիրովը Իսպանիայից վերադառնում է Լատվիա
Մեր ժամանակների աշխարհի լավագույն գրոսմայստերներից մեկը՝ Ալեքսեյ Շիրովը, որ արդեն 15 տարի Իսպանիայի քաղաքացի է եւ ապրում ու հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո, որոշել է վերադառնալ Լատվիա եւ եկող տարվանից միջազգային մրցումներում ներկայացնել իր հայրենիքը: Վերջերս լրացավ Շիրովի 40 տարին՝ տղամարդու համար տարիք, երբ սկսում ես գնահատել-իմաստավորել ապրածդ կյանքն ու շտկումներ կատարել: 2000-2002
Թատրոնը՝ օպերային մշակի հոբելյանին
ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանը 40 տարի բեմական գործունեություն է ծավալել Վերջերս իր հարցազրույցում նշանավոր սոպրանո Հասմիկ Պապյանն ասաց. «Լավ է բեմը թողնել 5 տարի շուտ, քան 5 րոպե ուշ»՝ այս միտքը վերագրելով իր պրոֆեսորին՝ Տաթեւիկ Սազանդարյանին։ Աշխարհահռչակ Լուչիանո Պավարոտիին պատկանող հիշյալ պատգամը յուրովի է արտացոլվել օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ
Տիեզերական գիտությունը կարեւոր է, օրիգինալ գիտությունը՝ ավելի
Կամ ինչպես շահագրգռել երիտասարդ աստղագետներին Երեկ բացվեց ԱՊՀ երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կոնֆերանսը՝ «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին աստղագիտական նորագույն արդյունքներն ու տվյալները, վիրտուալ աստղադիտարանները: Կոնֆերանսը կազմակերպվել է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակներում: Կոնֆերանսին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի,
Հեռացնողն ու հեռացվածը չեն հանձնվի
Մինչ Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը մտերիմներին հավատացնում է, որ էլի տնօրեն կդառնա, նախարար Աշոտյանը պնդում է, որ իր օրոք նման բան չի լինի: Էջմիածնի թիվ 2 դպրոցի մասին «Առավոտը» գրել է մեկ տասնյակ հոդված. փետրվարի 19-ին՝ «Հրեշտակների դպրոցը». տնօրենը հայհոյում է եւ ծեծո՞ւմ: Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի կրթօջախներից մեկում, մեղմ ասած, անառողջ մթնոլորտ
Ինչպես բանկոմատներից քարտատերերի գումարները գողացան եւ ժամանակավոր հարստացան
Փողաբեր համակարգիչը հայտնաբերվեց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Մոսկվա քաղաքի բնակիչ Միքայել Թումասյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում, իսկ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության դատախազ Հովսեփ Սարգսյանն առաջիկայում հանդես կգա մեղադրական ճառով: «Զվարթնոց» օդանավայանում ԱԱԾ աշխատակիցների կողմից ուղեբեռի զննման արդյունքում բռնվեց Մոսկվայից Երեւան ժամանած Միքայել Թումասյանը: Նրա ուղեբեռում հայտնաբերվել
Գոգարանում հրդեհից մահացած 3 երեխաների հարազատներին կօգնեն
Գոգարանի գյուղապետ Արթուր Գալոյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջ գյուղն արդեն մի քանի օր է սգի մեջ է համագյուղացիների՝ Գասպարյան եղբայրների երեխաների մահվան պատճառով: Նրա խոսքերով, գյուղում շրջանառվում են լուրեր, թե երեխաները վառվել են քնած ժամանակ. «Բայց կարող է քնած չեն եղել, որովհետեւ երեխաները վառվել են շորերով: Ինչ իմանանք, կարող է երեխաներն ինչ-
ՀԱԷԿ-ի աշխատողներին չսփոփեցին
Նրանց կենսաթոշակները փոփոխության չեն ենթարկվի Օրերս «Առավոտն» իր 19.11.2011թ. «Մի հատ կոճակ են սեղմում ու սաղ ավերում» հրապարակմամբ անդրադարձել էր ՀԱԷԿ-ի մի խումբ աշխատակիցների այն դժգոհություններին, որ 2003 թվականին ընդունված օրենքով իրենք զրկվել են կենսաթոշակի արտոնյալ պայմաններից: Այսինքն՝ եթե մինչ 2003-ը առանձնապես վնասակար եւ ծանր վնասակար արտադրամասերի աշխատակիցների կենսաթոշակային ստաժը 1 տարվա համար հաշվարկվում էր


















































