Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյան . Կոռուպցիոն ռիսկը միշտ էլ կա (տեսանյութ)

Նոյեմբեր 23,2011 15:45

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը այսօր պաշտոնապես հայտարարեց, որ «Մաթեմատիկա» առարկայի Շտեմարանների առաջին մասը պատրաստ կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայինը՝ մինչեւ դեկտեմբերի վերջ: Նպատակն, ըստ նրա, կանխատեսելի քննություններ ունենալն է. «Վարչապետի մոտ ունեցած խորհրդակցության արդյունքում եկանք այն եզրակացության, որ ընդհանրապես ընդունելության քննությունները պետք է հեշտացնել, հնարավորինս կանխատեսելի ընթացք տալ: Արդյունքում որոշվեց, որ այս տարի պետք է սկսենք Շտեմարաններ հրատարակել, որոնց հիման վրա էլ կկազմվեն քննական թեստերը»:

Բոլոր առարկաների գծով ուղեցույցները նույնպես պատրաստ են եւ առաջիկայում անվճար կտրամադրվեն դպրոցներին, իսկ Շտեմարանները կվաճառվեն որոշ գրախանութներում, մնում է՝  կառավարությունը սահմանի համապատասխան գին:

Շտեմարանում ընդգրկված առաջադրանքների քանակը նվազագույնը  5000 է, Գ. Խաչատրյանի հավաստմամբ, ամեն տարի առաջադրանքները կթարմացվեն 10 %-ով: Ինչպես հայտնեց ԳԹԿ տնօրենը, քննական թեսթերն այս տարի էլ կտպագրվեն Լոնդոնում, որովհետեւ. «Կոռուպցիոն ռիսկը միշտ էլ կա, պետք չէ շտապել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը՝ շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930