Օրվա լրահոսը
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԷԼԻ ՑՈՒՅՑ ԿԱՆԵՆ
ԿԳ նախարարության եւ ուսանողների շահերը չեն համընկնում «Նախարարի քայլը գործարք էր ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների հետ»,- երեկ այսպես բնորոշեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Դանիել Իոաննիսյանը՝ ԿԳ նախարար Աշոտյանի եւ ապրիլի 22-ի կառավարության համապատասխան որոշումը, որով մագիստրատուրայի՝ բանակից տարկետմամբ տեղերը, բացառությամբ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի, կրկնակի կրճատվեցին: «Նախարարը ուսանողական ցույցի կազմակերպիչներին խոստացավ, որ բնագիտական մասնագիտություններից, մասնավորապես՝ ֆիզիկայից,
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՄԱՀԸ ՎՐԱ Է ՀԱՍԵԼ ՎՆԱՍՎԱԾՔԻՑ
ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից երեկ հայտնեցին, որ ապրիլի 19-ին, ժամը 12.40-ին, «Նուբարաշեն» հոգեբուժական դիսպանսերից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 11.15-ին, հատուկ տիպի հարկադիր բաժանմունքի հիվանդասենյակում հանկարծամահ է եղել դատապարտյալ՝ 59-ամյա Արտյոմ Պողոսյանը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել: Ապրիլի 20-ին դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել
ՍԴ-Ն ՈՐՈՇԵՑ
Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը պետք է շարունակեր ԱԺ ընտրությունների թիվ 10 ընտրատարածքի արդյունքների վիճարկման կապակցությամբ ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը: ՍԴ-ն նախորդ նիստում որոշել էր գրավոր ընթացակարգով անցկացնել գործի քննությունը եւ այդ կապակցությամբ, ինչպես մեկ նախադասությամբ տեղեկացրեց զեկուցող, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, ստացվել էին պատասխանողների՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացատրությունները:
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է
«Առավոտի» ապրիլի 21-ի «Մաքսայինը՝ բարեգործականի դեմ» հրապարակման մեջ անդրադարձել էինք «Երեխաների բարեգործական միջազգային հիմնադրամի» կողմից (տնօրեն՝ Բաբկեն Վարդանյան) 2009թ. հունվարի 16-ի թիվ 760 ԲՀԿ-ով ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով 365-օրյա ժամկետով հայտարարագրված 2մլն 48 8602 դրամ մաքսային արժեքով հումանիտար բեռի ճակատագրի մասին: Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ: Ըստ որի. «Մաքսային օրենսգրքի» 37-րդ հոդվածի համաձայն,
Փաստաբանը կեղծել էր դատարանի վճիռը
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արուսյակ Լալայանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մեղադրանքը դատարում պաշտպանում էր Երեւանի դատախազությունից՝ Գ. Հակոբյանը: Ամբաստանվող փաստաբանը միջնորդեց, որպեսզի դատաքննությունն անցկացվի արագացված ընթացակարգով, ինչին մեղադրողը չառարկեց: Նա հայտնեց, որ տուժողի վնասը հատուցել է, ունի երկու անչափահաս երեխա:
ՔԱՆԻ ԴԵՌ ՈՂՋ Է ՀՈՒՇԸ
«Այս ժողովրդի եղեռնը ինչու էր լինելու 1915-ին՝ երեկ… Ձեռքս, ախր, մեկնում եմ՝ հասնում է այդ երկու միլիոն ուխտավորին, որ Փրկության լեռն էին ելնում»: Երեկ երեկոյան փարիզաբնակ բարեկամիս՝ Խորեն Քեշիշյանի հետ խոսելուց հետո ակամա հիշեցի Հրանտ Մաթեւոսյանի այս տողերը: Խորենը վերջերս 102-ամյա հորն էր հողին հանձնել: Կյանք է: Թող բոլորիս ծնողներն էլ այդքան ապրեն: Բայց բարեկամիս
ՀԱՆՈՒՆ ՄՈՐ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ
Երեկ մեկնարկել է «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավը, որի կազմակերպիչները կոչ են անում պետական մարմիններին՝ առողջապահության ոլորտին հատկացվող գումարներն ավելացնել, մշակելով եւ կիրառելով նոր մեխանիզմներ: Այն նախաձեռնել են «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունն ու առողջապահության նախարարությունը: Ակցիան նպատակ ունի նաեւ հանրապետության բոլոր մարզերը ապահովել որակյալ մասնագետներով: Միջոցառմանը ներկա էին ԱԺ առողջապահության, մայրության ու մանկության
ԳՐԱՎ ԴՆԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆ
5-ամյա Հասմիկի ողնաշարը Մոսկվայում վիրահատել են: Բժիշկները քիչ հավանական են համարել, որ Հասմիկը վիրահատությունից հետո կքայլի, բայց, բարեբախտաբար, երեխան սկսել է քայլել: Որոշ ժամանակ անց երեխայի մոտ հետվիրահատական բարդություններ են առաջացել եւ 2-րդ վիրահատությունն անխուսափելի է: Այս անգամ էլ փոքրիկին պետք է վիրահատեն Մոսկվայում: Հասմիկի մոր պատմելով, առաջին անգամ երեխան վիրահատվել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան
«Եթե ծաղիկները չլինեին, ես վաղուց մահացել էի»
Ծաղկավաճառ տիկին Սիլվան իր բիզնեսով կյանքը երկարացնում է «16 տարեկան էի, որ ամուսնացա: Դույլը տվեցին ձեռքս, ասացին գնա ծաղիկ վաճառի»,- մեզ հետ զրույցում պատմեց 63-ամյա ծաղկավաճառ Սիլվա Գրիգորյանը: Երիտասարդ աղջիկը մեծ դժվարությամբ է համակերպվում իր առօրյային, բայց ժամանակի ընթացքում հասկանում է, որ ծաղիկների հետ մշտական շփումը մոռացնել է տալիս կենցաղային հոգսերը, ցրում բացասական լիցքերը: Տիկին
«ՄԱՐԶԵՐԻ ՇԱՏ ԾՆՆԴԱՏՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱ Է ՏԻՐՈՒՄ»
Այս եզրակացության են եկել Եվրամիության պատվերով մարզային հիվանդանոցներում մոնիտորինգ իրականացնողները Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Եվրամիության պատվերով Հայաստանի տարբեր մարզերում մարդու իրավունքների խախտումների հետ կապված մոնիտորինգ է իրականացրել, որի արդյունքները տխուր են հատկապես առողջապահության նախարարության համար: Արդեն քանի տարի է՝ պետբյուջեից հսկայական գումարներ են հատկացվում՝ Հայաստանում գոնե սոցիալական հատուկ խմբերի պետպատվերով բուժօգնություն եւ անվճար դեղորայք տրամադրելու համար:
ՄԻ ՏԱՐՈՒՄ՝ ՄՈՏ 4 ՄԼՆ ԼԻՏՐ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏ
Երեկ Երեւանի կոնյակի գործարանում տեղի է ունեցել ընկերության գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հանդիպումը Արարատի եւ Արմավիրի մարզպետների, ինչպես նաեւ այդ մարզերի գյուղական համայնքների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում է ԵԿԳ հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարվա խաղողի մթերման արդյունքները, ինչպես նաեւ գալիք խաղողի մթերմանն առնչվող հարցերը ու համագործակցության հեռանկարները: Անցյալ տարի Երեւանի
ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2010 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատությամբ, 14%-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 575 մլն խմ: «Արմինֆոն» տեղեկացնում է, որ համաձայն «ՀայՌուսգազարդի» տեղեկությունների՝ նշված ժամանակահատվածում իրացվել է շուրջ 536.5 մլն խմ գազ, ինչը 14,2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Նախորդ տարվա համեմատությամբ 20,1%-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝
ԹՌԻՉՔՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Tert.am-ից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին եռամսյակում «Զվարթնոց» օդանավակայանում կատարվել է 1843 թռիչք-վայրէջք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1608-ի փոխարեն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ նույն ժամանակահատվածում օդանավակայանով Հայաստան է ժամանել 116 808 (2009-ի առաջին եռամսյակում՝ 111 675), մեկնել՝ 137 283 մարդ (2009-ի առաջին եռամսյակում՝ 129 651): Առաջին եռամսյակում օդանավակայանից առաքված
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԻՐ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Մեկ տարի շարունակ իմ հասցեին քննադատություն եմ լսել: ՀԱԿ գործիչներն ասում էին, որ պաշտպանելով հայ-թուրքական Արձանագրությունները՝ ակամայից աջակցություն եմ հայտնում Սերժ Սարգսյանին: Այդ քննադատություններն անտեսում էի, որովհետեւ դիրքորոշումներս միշտ հայտնել եմ՝ ելնելով իմ արժեքային համակարգից, տուրք չտալով քաղաքական կոնյունկտուրային, պոպուլիզմին: Երբեք այն ընդդիմադիրներից չեմ եղել, որոնք հակադրվում են միայն այն բանի պատճառով, որ որեւէ մտքի,
ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ ՈՒ ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ
Մարդկության հայ տեսակը բնության առեղծվածներից է: Բազմադարյա պատմության ընթացքում որքան էլ հարեւան ցեղերն ու ժողովուրդները ջանացել են վերացնել, բազմապատիկ ուժեղացել է մեր գենը: Եվ հայը ոչ միայն գոյատեւել է, այլեւ՝ պայքարել, արարել ու հաղթել: Մարդկության մեծագույն նվաճումներից են Հին Հունաստանում դեռեւս Քրիստոսի ծնունդից շատ դարեր առաջ ծնունդ առած օլիմպիական խաղերը, որոնց հեղինակությունն այնքան մեծ է
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՀՊՃՀ-ՈՒՄ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը ամեն տարի Հայոց եղեռնի տարելիցի կապակցությամբ իրականացնում է բազմաբնույթ միջոցառումներ՝ հավուր պատշաճի հիշելու անմեղ զոհերի հիշատակը: Մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է երեկ՝ գիտավերլուծական զեկույցների ներկայացմամբ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՊՃՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, այնուհետեւ հետեւել են ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի թուրքագիտության բաժնի գիտաշխատող Ա. Հովհաննիսյանի, ՀՊՃՀ պատմության
ՆԱԵՎ HAYLAND.AM-Ը
Ավելի քան 90000 գրանցված այցելու ունեցող Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը ներկայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան նվիրված աննախադեպ նախաձեռնությամբ: Պաշտոնական տարեթվից մի քանի օր առաջ կայքի գլխավոր էջում հայտնվել է հավելում՝ Օսմանյան կայսրության քարտեզի տեսքով: Քարտեզի վրա նշված են 1915թ. հայերի կոտորածի, փախուստի եւ դիմադրության վայրերը: Հավելման մեջ ցանկացողները կարող են հիշատակել Հայոց
Զարյանն ու վատ տղան
Հանրապետության հրապարակում մի հսկա պաստառ կա՝ Կոստան Զարյանի ծննդյան 125-ամյակի մասին հիշեցնող: Քիչ այն կողմ էլ, հենց կառավարության շենքի «քթի» տակ, մեկ ուրիշ հիշեցում կա՝ «Բաղդասարյան Հայկը վատ տղա է»: Եթե ինչ-որ մեկի վատ տղա լինելու մասին «մակագրությունը» մինչ օրս ոչ մեկին չի անհանգստացնում, ուրեմն համապատասխան մարդիկ մտածում են, թե այն ինչ-որ աղերս ունի դասականի
«Գիտեմ հայերիդ»
Ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով Հայաստան են ժամանել այլազգի արվեստագետներ: Թեեւ Գերմանիայից ճանաչված դաշնակահարուհի Կատարինա Թրոյթլերը այս առիթով չէ Հայաստանում, սակայն քաջածանոթ է հայերի ողբերգությանը: «Առավոտի» հետ զրույցում երիտասարդ արվեստագետը փաստեց, որ Ցեղասպանությունը ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրների ու միջազգային կազմակերպություններ, նաեւ ասաց. «Մենահամերգս մաեստրո Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ ապրիլի 26-ին է:
Ժողովրդի օպերատոր եւ մշակույթի հովանավոր
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախաձեռնությունները «Մենք ապրում ենք փայփայելով մեր ինքնությունը եւ մեր սերն արտահայտում ենք՝ ծառայելով դրա պահպանմանը»,- ապրիլի 9-16-ը ԱՄՆ կատարած այցի ընթացքում նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ընկերությունն իր անցած դժվարին ուղին ներկայացրել է Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում եւ Լոս Անջելեսում: «Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կարգավիճակը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ուսերին զգալի պատասխանատվություն է դնում՝ ազգային
«ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ»
ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները երեկ երեկոյան Մատենադարանի մոտ հայտարարեցին, որ հավաքվել են ոչ թե սգո, այլ պայքարի տրամաբանությամբ: Մատենադարանի մոտ երեկ կրկին մարդաշատ էր. այս անգամ այստեղ էին հավաքվել ՀՅԴ երիտասարդական կառույցների ներկայացուցիչները, նաեւ հարյուրավոր անկուսակցականներ, տարիքով մարդիկ, երեխաներ, կանայք եւ աղջիկներ: Այստեղից սկսվեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը դեպի Մեծ եղեռնի հուշահամալիր: Մարդկանց ջահեր
ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
«Մենք այս երթն արդեն համարում ենք համախմբման նշան, որովհետեւ չկա մի քաղաքական ուժ, չկա մի շերտ մեր ժողովրդի մեջ, որ այս օրը իր պարտքը չհամարի այցելել Ծիծեռնակաբերդ: Մենք չունենք մի այսպիսի մեկ այլ հարց, որ այսպիսի լայն ընկալում, որ խորքային այսպիսի միավորման նշանակություն ունենա մեր ժողովրդի համար: Ցեղասպանությունը միայն սգո հարց չէ, սա մեր ազգային
ԳՆԴԱԿԸ ԴԱՐՁՅԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՇՏՈՒՄ Է
Իսկ Թուրքիան դեռ լռում է «Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակեցնում է, որ Հայաստանը չի դադարեցրել գործընթացը, այլ առկախել է այն՝ մինչեւ թուրքական կողմը պատրաստ լինի առաջ շարժվելու: Մենք բարձր ենք գնահատում նախագահ Սարգսյանի որոշումը՝ շարունակել ջանքերը հանուն խաղաղության հեռանկարի, հանուն կայունության եւ հաշտության: Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին էլ դռները բաց պահել հաշտեցմանն ու հարաբերությունների
ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵՑ
«Թուրքիան պետք է գիտակցի, որ հարեւան երկրի հետ չի կարելի խոսել նախապայմանների լեզվով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հստակ քաղաքականության արդյունքում միջազգային հանրությունը դա գիտակցել է, իսկ Թուրքիան, հավանաբար, հասկացավ նախագահի ուղերձից»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Լրագրողները հարցրին, թե ինչո՞ւ Հայաստանը որոշեց կասեցնել հայ-թուրքական գործընթացը հիմա, չէ՞
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ ԼԻՆԵԼՈԻ
Ըստ ոստիկանության ՀԿԼ վարչության, ապրիլի 24-ին, ժամը 06.30-ից մինչեւ 24.00-ն, փակվելու է դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից մինչեւ Իսակով-Աթենք փողոցների խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Բրազիլիայի հրապարակ տանող, ինչպես եւ Հրազդանի կիրճից դեպի Իսակով-Աթենք փողոցների խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները:
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԴԺԳՈՀ ՉԷ
Անկարան հուսով է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի այն կետից, որտեղ կանգ է առել: Այս մասին, ինչպես հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet թերթը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով ՀՀ իշխող կոալիցիայի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու վերաբերյալ որոշումը: «Դա Հայաստանի կողմից ընդունված միակողմանի
«Արտահերթ իրավիճակում ենք»
Կարծում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պահանջելով նոր ընտրություններ կամ երկխոսություն «Հայաստանը, մեր հանրապետությունը, մեր ժողովուրդը գտնվում է արտահերթ իրավիճակում: Այդ վիճակը մենք կարող ենք հաղթահարել առաջիկա ամիսների ընթացքում՝ կամ նոր ընտրություններով, կամ էլ շրջադարձային, համակարգային, բեկումնային նոր փոփոխություններով, որը ենթադրում է այն քաղաքական կամքը, որը մինչեւ հիմա չի երեւում ոչ իշխանության դաշտում, ոչ էլ ընդդիմադիր դաշտի
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՉԻ ՈՒՐԱԽԱՑԵԼ
Սակայն, Միացյալ Նահանգներում ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Համբիկ Սարաֆյանի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի հրամանագրից հետո իրենք պարզապես հանգստացած շունչ են քաշել: – Երեկ ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Ինչպե՞ս դա ընդունեց Միացյալ Նահանգներում ապրող հայկական սփյուռքը: – Թվում էր, թե հայկական համայնքը պետք է ուրախանար այդ ուղերձով, բայց մեզ դա ավելի
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր աշխարհի 21 երկրներ 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն: Այս 21 երկրները տարբեր ժամանակներում պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս քարտեզում մուգ գույնով ներկված երկրներն իրենց խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության իսկությունը ճանաչած պետություններն են: Իսկ բաց գույնով ներկված պետություններում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մասամբ: Որոշ նահանգներում այն ընդունվել է, սակայն
ԲՈՂՈՔԸ ԿՀԱՍՆԻ ԵԴ
Գազի սակագնի բողոքարկման հետ կապված որոշակի մանրամասներ հաղորդելու նպատակով երեկ ՀԱԿ-ի Գյումրու տարածքային գրասենյակում մամուլի ասուլիս էին հրավիրել ՀԱԿ-ի իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ու փաստաբան Վահե Հովսեփյանը: Նրանց ասելով, քանի որ ամենաշատ հայցվորները Գյումրիից են, իրենք առաջին հերթին հարկ են համարել հաշվետու լինել գյումրեցիներին: Նրանց ներկայացրած տվյալներով՝ վարչական դատարան դիմել է 7300 քաղաքացի,