Օրվա լրահոսը

Լրացուցիչ պարտիաներ

Շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնության կիսաեզրափակչում ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանի եւ գրոսմայստեր Քամիլա Բագինսկայտեի միջեւ հաշիվը հավասար է: Հիմնական հանդիպումների առաջին պարտիայում Տաթեւը պարտվել էր, իսկ երկրորդում վերականգնել հավասարակշռությունը: Երեկ շախմատիստուհիները պետք է լրացուցիչ պարտիաներ անցկացնեին:

Նախապատրաստվում են առաջնությանը

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամներ՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը ուսումնամարզական հավաք են սկսել Ծաղկաձորում: Նրանք նախապատրաստվում են մայիսի 6-ին Թբիլիսիում մեկնարկող կանանց Եվրոպայի 12-րդ անհատական առաջնությանը: Armchess.am-ի տեղեկացմամբ, նրանց այդ հավաքում օգնում է գրոսմայստեր Արա Մինասյանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վրաստանի մայրաքաղաքում մեր հանրապետությունից հանդես գալու են նաեւ ՖԻԴԵ-ի

Հյուրընկալվողներն ավելի հաջողակ գտնվեցին

Շաբաթ օրը կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վեցերորդ տուրում հաջողությունն ուղեկցեց հյուրընկալվող թիմերին: Չորս խաղից երկուսում դաշտի տերերը պարտություն կրեցին, երկու հանդիպում էլ ավարտվեց ոչ-ոքի: Հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» 4:1 խոշոր հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակի ետնապահ «Արարատին», առաջատար «Ուլիսը» համառ պայքարում երեք միավոր կորզեց «Միկայից», իսկ «Բանանց»-«Շիրակ» եւ «Իմպուլս»-«Գանձասար» հանդիպումներում կողմերը երկուական գոլ փոխանակեցին:

Անդրեասյանի նոր սկանդալը

News.am-ը տեղեկացնում է, որ Արկադի Անդրեասյանը «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանն իր համախոհների հետ ծեծի է ենթարկել Totalfootball.am կայքի ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանին: Մշտապես սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվող Անդրեասյանին եւ նրա շրջապատի մարդկանց դուր չի եկել, որ ֆոտոլրագրողն իր մասնագիտական պարտականություններն է կատարում:

Պայմանների դեպքում՝ ավելի խիստ գնահատական

Մարզային թատրոնները մեծամասնաբար անմխիթար վիճակում են ԹԳՄ-ն եւ ԱԹՍՄ-ն (Ազգային թատերական ստեղծագործական միավորումը) մշտապես մասնագիտական աջակցություն են հանդես բերում մարզային թատրոններին, օգնում բեմադրիչների գործուղմանը, ներկայացումների դիտումները մայրաքաղաքում կազմակերպելուն եւ այլն: Ուշադրության կենտրոնում է Արցախի՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Օրինակ, ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը մարտին հանդիպել է ԼՂՀ մշակույթի նախարար Նաիրա Աղաբալյանի հետ,

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿՆԵՐԸ

Ամերիկյան «Time» ամսագիրը հրապարակել է 2011թ. ամենաազդեցիկ մարդկանց անունները: Ցուցակում հայտնվել են նաեւ «Google»-ի համահիմնադիր՝ 38-ամյա Լարի Փեյջն ու «Facebook»-ի հիմնադիր՝ 26-ամյա Մարկ Ցուկերբերգը: Վերջինս, «Times» ամսագրի վարկածով՝  արժանացել էր 2010թ. «Տարվա մարդ» կոչմանը: Ցուցակում հայտնվել է նաեւ Ջուլիան Ասանժը՝ սկանդալային WikiLeaks-ի հիմնադիրը, սմարթոնային ամենահայտնի խաղի՝ Angry Birds-ի հեղինակ Պիտեր Վեստերվակին եւ այլք: :

Մեղադրանք՝ նկարները գողանալու համար

ԱՄՆ-ի բնակիչ Տիմոտի Պիտեր Նուրջինը մեղադրվում է «Facebook»-յան ըքաունթները կոտրելու, աղջիկների նկարներ գողանալու ու դրանք «մեծերի համար» կայքերում տեղադրելու մեջ: Մեղադրյալը  ծանոթացել է 17-24 տարեկան աղջիկների հետ ու իմացել նրանց մասին անձնական մանրամասներ: Հավաքած տեղեկություններով նա գտել է ըքաունթների ու էլ-փոստերի գաղտնի հարցերի պատասխաններն ու գաղտնաբառերը: Նուրջինը գողացել է էլ-փոստում պահպանվող նկարներն ու տեղադրել դրանք

Բիլանը՝ տուժող

Հայտնի ռուս երգիչ Դիմա Բիլանը իր նոր՝ «ԾպփՑՈՑպսՌ» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ վամպիրի դեր է կատարում: Տեսահոլովակում կան մութ, խավար, արյունոտ տեսարաններ եւ իսկական սարսափ- ֆիլմ է հիշեցնում: Դիման արյուն է խմում, թռչում է եւ սիրավեպ է սկսում երկրային աղջկա հետ: Տեսահոլովակում երգչին այնպես էին շպարել, որ նմանվել է «հցՎպՐՍՌ» ֆիլմի Ռոբերտ Պատինսոնին: Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Լուի Վիտոնի նոր դեմքը

Գեղեցկուհի դերասանուհի, բազմաթիվ տղամարդկանց խելքահան անող Անջելինա Ջոլին դարձել է «Լուի Վիտոն» հայտնի ֆիրմայի նոր դեմքը: Նրա մասնակցությամբ գովազդային հոլովակ չի պատրաստվել, սահմանափակվել են միայն ֆոտոշարքով: Դերասանուհու համաձայությամբ նրան 10 միլիոն դոլար են վճարել: Ի դեպ ֆրանսիական հռչակավոր բրենդը գովազդել են նաեւ Մադոննան եւ Ջենիֆեր Լոպեսը:

Ռիհաննան ու Աշերը

Ռիհաննայի գրեթե բոլոր սիրավեպերը՝ հայտնի տղամարդկանց հետ, լրագրողների աչքից չեն վրիպում: Պապարացցիները վերջին անգամ հրապարակել էին նրա ու Կոլին Ֆարելոմի ռոմանտիկ հարաբերությունների մասին: Հիմա եթե հավատանք շրջանառվող լուրերին, երգչուհին սիրային հարաբերությունների մեջ է երգիչ Աշերի հետ: «Coachella» երաժշտական փառատոնի ժամանակ երգչուհին Աշերի հետ ուրախ ժամանակ էր անցկացնում: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ «նրանք միմյանց ձեռք

«Նախապատմական ժառանգությունը»՝ աշխարհի ժողովուրդների 90%-ի մոտ

Համբուրվելու արվեստի, մոգական ուժի ու հետեւանքների մասին Սոցիոլոգների կարծիքով՝ միջին տարիքի եվրոպացին ամեն օր, միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները՝ 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ՝ մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված տարբեր տարիքի տղամարդկանց եւ կանանց մոտ 12 %-ը ընդհանրապես չի կարողացել մտաբերել, թե երբ է վերջին անգամ համբուրվել: Համբուրվելը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԽԱԽՏԵՑ ՕՐԵՆՔԸ

Համալսարանի ղեկավարությունը սովորական, ուսումնական նպատակներով արված հարցման մեջ մութ դավադրություն տեսավ: «Սպասեք մտնեմ ռեկտորի մոտ, հարցնեմ՝ կարելի՞ է ստորագրել, թե՝ ոչ»,- ինձ ասաց Հյուսիսային համալսարանի ռեկտորի ընդունարանի աշխատակցուհին, երբ նրան մեկնեցի ստորագրելու իրեն հանձնած նամակի իմ կրկնօրինակը: Ես էլ ընդունարանների մշտական այցելուի դեմքով համոզեցի, որ սա ընդունված կարգ է, բոլոր ընդունարաններում նամակները ստորագրվում են: Աղջիկն

Աֆղանական բանտից ավելի քան 400 բանտարկյալ է փախել

Աֆղանստանի Քանդահար քաղաքի բանտից փախել է 476 բանտարկյալ, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով France-Presse-ը: Փախուստը կազմակերպելու համար դատապարտյալները մի քանի հարյուր մետրանոց թունել են փորել, որով էլ լքել են բանտի տարածքը: Աֆղանստանի իշխանությունները չեն բացահայտում փախուստի մանրամասները: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Յուսուֆ Ահմադին իր հերթին հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե բանտից բոլոր փախածները եղել են

Անդրեասյանի նոր սկանդալը

News.am-ը տեղեկացնում է, որ Արկադի Անդրեասյանը «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանն իր համախոհների հետ ծեծի է ենթարկել Totalfootball.am կայքի ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանին: Մշտապես սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվող Անդրեասյանին եւ նրա շրջապատի մարդկանց դուր չի եկել, որ ֆոտոլրագրողն իր մասնագիտական պարտականություններն է կատարում: Հյուրընկալվողներն ավելի հաջողակ գտնվեցին Շաբաթ օրը կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վեցերորդ տուրում հաջողությունն

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

Ապրիլի 24-ի առավոտը բարի լուրով բացվեց հայ մարզասերների համար: Երկրորդ թեթեւագույն քաշային կարգում IBF/WBC/WBA վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը թեթեւագույն քաշայինների կարգում աշխարհի չորս ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված մրցաշարում երրորդ տեղի համար պայքարում, որ կայացավ Լոս Անջելեսում, 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն կոլումբիացի Իոննի Պերեսին եւ տիրեց IBO-ի չեմպիոնական գոտուն: Վանաձորցի

Դեղատոմս՝ կրթօջախներին

Բուհական ուսուցման հոգեբանական հիմնախնդիրները օրերս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հարկի տակ էին համախմբել հանրապետության մի շարք բուհերի եւ հոգեբանական ծառայությունների կենտրոնների մասնագետների: Գիտաժողովի կազմակերպիչները նշում են, որ հոդվածները կիրառական մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Դրանց մեծ մասը հետազոտությունների արդյունք են: Որո՞նք են մանկավարժների ազդեցիկության եւ իրավասության սահմանները, կամ ի՞նչ դեր ունի անձնային ճկունությունը բուհում ուսանողների հոգեբանական

Պայմանների դեպքում՝ ավելի խիստ գնահատական

Մարզային թատրոնները մեծամասնաբար անմխիթար վիճակում են ԹԳՄ-ն եւ ԱԹՍՄ-ն (Ազգային թատերական ստեղծագործական միավորումը) մշտապես մասնագիտական աջակցություն են հանդես բերում մարզային թատրոններին, օգնում բեմադրիչների գործուղմանը, ներկայացումների դիտումները մայրաքաղաքում կազմակերպելուն եւ այլն: Ուշադրության կենտրոնում է Արցախի՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Օրինակ, ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը մարտին հանդիպել է ԼՂՀ մշակույթի նախարար Նաիրա Աղաբալյանի հետ,

«ՍՏԱՄԲՈՒԼԸ՝ ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»

Ցուցահանդես՝ Ստամբուլի Սուրբ Երրորդություն եկեղեցում «Առավոտի» շաբաթ օրվա՝ «Ստամբուլը՝ հայ լուսանկարիչների աչքերով» լուրում տեղեկացրել էինք, որ Ստամբուլի Բեյօղլիի առաքելական Սուրբ Երրորդություն եկեղեցու սրահներից մեկում ապրիլի 15-ից բացվել է «Քեզ գի սիրեմ, Իստանբուլ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ստամբուլում գործող «Իստանբուլահայ» կազմակերպության եւ Թուրքիայի հայոց պատրիարքարանի կողմից եւ կգործի մինչեւ մայիսի 8-ը: Ներկայացված են տասնիններորդ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ

Ադրբեջանում որոշում է ընդունվել դեռահասների համար դեսանտային դասընթացներ կազմակերպել: Այդ մասին հաղորդում է Trend-ը: Ադրբեջանի ռազմա-սպորտային-հայրենասիրական կամավորականների ընկերակցության խորհրդի ղեկավար, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջեւը հայտարարել է, թե դասընթացների ժամանակ դեսահասները կսովորեն թռչել օդապարիկներով, ձեռնամարտ վարել եւ կրակել: Հատուկ նշանակություն է տրվելու օդապարիկով թռիչքներին, քանի որ, Օրուջեւի կարծիքով, հոգեբանական այդ արգելքը հաղթահարելով, մարդը չի վախենում ո՛չ ռազմական,

ՂԱԶԱԽ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՓՈՐՁԵԼ Է ՓԱԽՑՆԵԼ ԻՏԱԼԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԸ

Alitalia ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի անդամները կասեցրել են Փարիզ-Հռոմ չվերթի ինքնաթիռը զավթելու փորձը: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Հաղորդվում է, որ ինքնաթիռի չհաջողված «փախցնողը», որը Ղազախստանի քաղաքացի է, պահանջել է օդանավի ուղղությունը փոխել դեպի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի: Ականատեսների ասելով, հանցագործը բորտուղեկցորդուհուն թիկունքից բռնել, կոկորդին դեմ է տվել մի փոքրիկ դանակ կամ եղունգի խարտոց եւ մի քանի

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՍՊԱՍՈՒՄ

Ռուսաստանն ակնկալում է, որ Վրաստանն անվերապահորեն կյանքի կկոչի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի նկատմամբ ուժ չկիրառելու մասին հայտարարությունները: Ըստ tert.am-ի, Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ բանակցություններից հետո այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք սպասում ենք, որ Վրաստանի ղեկավարությունն անվերապահորեն կհաստատի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի դեմ ուժ չկիրառելու մասին իր պարտավորությունները: Մենք այդ

Ֆրանսիան կօգնի Ղազախստանին

Ֆրանսիայի ատոմային էներգիայի հանձնախումբը (ԱԷՀ) կօգնի Ղազախստանի  այլընտրանքային էներգետիկայի տեխնոլոգիական զարգացմանը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ղազախական «Ղազատոմպրոմ» ատոմային պետական ընկերությունը: Ավելի վաղ ընկերությունը, որն աշխարհում ուրան արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկն է, հաղորդել էր, թե մարտին սկսելու է 33-34 մլրդ տենգե ընդհանուր արժողությամբ արեւային մարտկոցների արտադրության գործարան կառուցել: Էներգիայի վերականգնվող աղբյուրների տարբեր տեսակների համար

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏԺԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ

Սիրիայի զինված ուժերը գործողություններ են սկսել երկրի հարավում գտնվող Դարաա քաղաքում, ուր մեկ ամիս առաջ սկսվեցին հակակառավարական բողոքի ակցիաները: Reuters գործակալության փոխանցմամբ, քաղաք են մտցվել տանկեր եւ զրահամեքենաներ եւ նրանց ուղեկցությամբ նաեւ «հատուկ ծառայության հարյուրավոր ստորաբաժանումներ»: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, Դարաա մտցված շուրջ 3000 զինծառայողները գրավել են քաղաքի կենտրոնը, շենքերի տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել, ովքեր կրակ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ

Երեկ լրացավ աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանի ծննդյան 60-ամյակը: Վերջին տարիներին Հ. Հարությունյանը մեծ դեր է խաղացել աստղադիտարանի կոլեկտիվի համախմբման, միջազգային ծրագրերի եւ համագործակցությունների հաստատման եւ գիտական միջոցառումների անցկացման գործում: Նա Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) տնօրենների խորհրդի անդամ է, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), «Աստղագիտության դասավանդում» հանձնաժողովի լիազոր

ԴԻԼԻՋԱՆԻ ԴՊՐՈՑԸ՝ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ

Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան նկարչական դպրոցի սաները գրադարանի համալրման կարիք ունեն: Այս մասին, ըստ Նոյյան տապանի, հայտնում է «Ծիրանի» մշակութային հ/կ-ն, որը վերջերս հյուրընկալվել էր այդ դպրոցում: Ըստ «Ծիրանիի», դպրոցի սաները` ունենալով շատ սահմանափակ հնարավորություններ, ամեն տարի մասնակցում են մի շարք տեղային եւ միջազգային մրցույթների եւ շատ դեպքերում զգալի հաջողությունների են հասնում:

«Արժանի հակահարված չենք տալիս»

Թուրքական քարոզչամեքենայի մասին նման կարծիք ունեն երիտասարդները Երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պրակտիկ ժուռնալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայ-թուրքական փոխհարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա եւ դրանց արտացոլումը մամուլում» թեմայով միջազգային համաժողով: ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները ազդել են տարածաշրջանային զարգացումների վրա եւ շարունակում են ազդել: «Երբ նույնիսկ հպանցիկ

ՀԵՇՏ ԹԵՍՏԵՐ ԵՎ ՔԻՉ ԱՂՄՈՒԿ

Ըստ ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, ժամանակն է, որ Հայաստանում էլ քննությունների շուրջ աժիոտաժը վերանա 2010-ին դիմորդների ընդհանուր թիվը՝ ներառյալ ԼՂՀ-ն, 17 655 էր, ինչը 2009-ի դիմորդների թվից պակաս էր 1510-ով: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց, որ ինչպես եւ ակնկալվում էր, այս տարի դիմորդները սակավաթիվ են՝ հայտագրման առաջին փուլում՝

«Զատիկին մնացել էր մեկ շաբաթ»

Սա Եղեռնից փրկվածների առաջին նախադասությունն է: Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներն են ուսումնասիրել ոճրագործության ականատեսների հուշագրություններն ու պարզել այս իրողությունը: Հուշագրություններից տեղեկանում ենք նաեւ, որ Զատկից առաջ երեխաները ձու էին դրել աղի մեջ, իսկ մեծերը հետեւում էին պահքին ու առատության խորհրդանիշ ցորենն էին աճեցնում, չկասկածելով անգամ, որ Հիսուսի նման պետք է դաժան ու տանջալից մահ

ԴԵՖԻՑԻՏ ՉԵՂԱՎ՝ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԵՂԱՎ

«Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի համասեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը սպառողներին խոստացել էր, որ Զատիկի տոներին ձվի դեֆիցիտ չի լինի, քանի որ ձու են ներկրել նաեւ Ուկրաինայից: Գործարարը, ինչպես որ խոստացել էր, ձվի պակաս չեղավ, սակայն սպառողներն այս անգամ էլ խաբվածի կարգավիճակում հայտնվեցին. տոն օրերին Լուսակերտի թարմ ձվերի հետ սպառողների վրա «սաղացվեցին» նաեւ ուկրաինական ժամկետանց ձվերը: Սուրբ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031