Օրվա լրահոսը
Ոտքն անդամահատվել է
Ապրիլի 21-ին հայ-ադրբեջանական սահմանային տարածքի չեզոք գոտում մարմնական վնասվածքներ է ստացել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ՝ 39-ամյա Արամայիս Հովակիմյանը: Նա գնացել է սահմանամերձ հայկական տարածքում բանջար (ծնեբեկ) քաղելու, սակայն պայթել է հակահետեւակային ականի վրա: Արամայիս Հովակիմյանին տեղափոխել են Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալ: Հոսպիտալի գլխավոր բժիշկ Էդուարդ Գրիգորյանը հայտնեց, որ Հովակիմյանին վիրահատել
ՆՈՐ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ «ՄԱՐՏԻ 1-ի» ԳՈՐԾՈՒՄ
Նախագահի հայտարարությունը՝ մարտի մեկն անձնապես կարեւոր հարց է իր համար, բոլորին իրար է խառնել Ստացվեց, որ մարտի մեկի դեպքերի բացահայտման գործում առավել շահախնդիր է ոչ այլ ոք, քան հանրապետության նախագահը, եւ հենց նա է որոշել հարցը ոչ թե քնեցնել, այլ հրապարակային հայտարարություններ արեց այն մասին, որ դեպքերը պետք է բացահայտվեն, եւ մեղավորները պետք է պատասխանատվության
ՔՆՆԻՉՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ԱՆՄԵՂ Է
Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով երկամսյա կալանքի էր ենթարկվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարեւոր գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վահան Խանզադյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առավոտը», Խանզադյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ
ՄԻՊ-ը լիազորությունների ընդարձակում է ուզում
Որպեսզի պաշտպանի մարդկանց՝ դատարաններից «Դատարանները կոչված են պաշտպանել մարդկանց իրավունքները պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից եւ այլ մարդկանցից, մինչդեռ հաճախ մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից»,- ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի անդրադարձում, որը տարածել է Պաշտպանի գրասենյակի մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: Ըստ Պաշտպանի՝ 2010 թվականին արդար դատաքննության իրավունքի պաշտպանության խնդրանքով հասցեագրված դիմումները կազմել են
Ո՞ՒՄ Է ԸՆԴԱՌԱՋ ԳՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքական ուժերը վստահ չեն, որ կկայանա իշխանություն-ընդդիմություն՝ ՀԱԿ, երկխոսություն Դատաիրավական համակարգին ցուցում տալով՝ վերանայել մարտիմեկյան գործերը, ցանկություն հայտնելով նոր բացահայտումներ եւ առաջընթաց տեսնել այդ գործերում, հնարավոր բացահայտումներն իր պատվի ու արժանապատվության հարթությունում դիտարկելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թերեւս որոշեց խաղը շարունակել «բաց քարտերով», ինչը շատ ձեռնտու է նաեւ ՀԱԿ-ին՝ ապրիլքսանության հանրահավաքից առաջ, որին «ջրբաժան» անվանումը
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍԻՐԵՆՔ, ԹԵ ՉՍԻՐԵՆՔ՝ ԱՅՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Ըստ Ֆերհաթ Բորաթավի, իրական քաղաքականության մեջ մեծ դեր են խաղում նավթն ու գազը, եւ Թուրքիայի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը կարեւոր է: Վաղը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ի թիվս աշխարհի տարբեր երկրների, թուրքական մի քանի քաղաքներում եւս հիշատակի միջոցառումներ կանցկացվեն: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այն այս տարի զանգվածային բնույթ կկրի: Այս հանգամանքն, ըստ մի շարք թուրք մտավորականների,
ՔՆՆԻՉՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ Վերաքննիչ դատարանի բակում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության քննիչներ, ովքեր վստահություն էին հայտնում, որ իրենց գործընկեր, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարեւոր գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վահան Խանզադյանն անհիմն է կալանավորվել, եւ այդ ամենի դիրիժորը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է: Նրանք ակնարկում էին, որ եթե դատարանը շարունակի պարել դատախազության նվագի տակ,
Վիկը խոստացել է ոչնչացնել Պերեսին
Վաղը Լոս Անջելեսում Վախթանգ Դարչինյանը թեթեւագույն քաշային կարգում հանդիպելու է կոլումբիացի Իոննի Պերեսի հետ: Այդ մենամարտի արդյունքով որոշվելու է, թե այդ քաշային կարգում աշխարհի չորս ուժեղագույնների միջեւ կազմակերպված մրցաշարում ով կզբաղեցնի երրորդ տեղը: Չնայած բուքմեյքերներն աննշան առավելություն տալիս են մրցակցին, դա ամենեւին էլ չի անհանգստացնում Վիկին: Նա լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ հաղթանակն իրենն է
«Միկան» սպասում է մրցակցին
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միկան», 1:0 հաշվով հաղթելով «Բանանցին» (թիմերի առաջին հանդիպումում գրանցվել էր ոչ-ոքի՝ 3:3), առաջինը պատվավոր մրցանակի համար վճռորոշ խաղում պայքարելու իրավունք նվաճեց: Նրա մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 27-ին: Այդ օրը երկրորդ ուղեգիրը վիճարկելու են «Ուլիսն» ու «Շիրակը», որոնց առաջին դիմակայությունում գյումրեցիները տանուլ էին տվել 0:1 հաշվով: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը
ԾԱՆՐԱՄԱՐՏԸ ՆԱԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց նաեւ մրցահարթակից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին: – Պարոն Խաչատրյան, Կազանում երկամարտի արդյունքով ոսկե մեդալների բացակայության առումով հայ մարզասերի ակնկալիքները, կարծես, չարդարացան Եվրոպայի առաջնությունից: – Դա, հավանաբար, ՀԱՕԿ-ի ու ֆեդերացիայի ընտրած ռազմավարության մասին ամբողջական տեղեկատվություն չունենալու արդյունք է: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեդերացիայի առջեւ խնդիր
Խաչը եւ մատանին՝ համացանցային աճուրդում
Երբեւէ Հռոմի Պողոս VI պապին, իսկ մինչ այդ՝ Պիոս XII պապին պատկանած ադամանդներով զարդարված լանջախաչը եւ մատանին վաճառվելու են համացանցային աճուրդում: 1965թ. Նյու Յորք այցի ընթացքում Պողոս VI պապը նվիրել է թանկարժեք խաչը եւ մատանին ՄԱԿ-ին՝ պայմանով, որ այդ իրերը վաճառվեն աճուրդում, իսկ գումարը տրամադրվի բարեգործության: 2 տարի անց իրերը 64000 դոլարով վաճառվել են նյույորքցի
Պետք է հետեւել
Պետությունները պետք է հետեւեն, որ դպրոցներում կրոնի դասավանդումը չվիրավորի աշակերտների ծնողների համոզմունքները: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ-ի հանձնարարականների մասին նախագծում: «Պետության չեզոքության սկզբունքը կիրառելի է դպրոցում կրոնական կրթության դեպքում, եւ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի՝ պետական իշխանության մարմինների խնդիրն է խստորեն հետեւել, որպեսզի չվիրավորվեն կրոնասեր կամ ոչ կրոնասեր ծնողների համոզմունքները»,- ասվում է նախագծում:
Որքա՞ն ամուր են ձեր ոսկորները
Թեստ-ախտորոշում Յուրաքանչյուր դրական պատասխանի դեպքում հաշվեք 1 միավոր: 1. Ձեր տարիքը 45-ից ա՞նց է: 2. Ձեր հասակը բա՞րձր է 165 սմ-ից: 3. Դուք չե՞ք «ցածրացել» վերջին տարիներին: 4. Ձեր քաշը 65 կգ-ից պակաս է: 5. Տառապո՞ւմ եք երիկամների, լյարդի, ստամոքսի, ներզատիչ (էնդոկրին) համակարգի, հոդերի խրոնիկ հիվանդություններով: 6. Դուք երբեւիցե ունեցե՞լ եք ոսկրերի կոտրվածքներ: 7. Ձեր
Սուրճն օգտակա՞ր է, թե՞ վնասակար
Այս մասին արդեն բազմաթիվ հետազոտություններ կան Սուրճը մեր առօրյայում բավականին մեծ տեղ է զբաղեցնում։ Գրեթե բոլոր աշխատող մարդիկ օրը 1-2 բաժակ այս ըմպելիքից խմում են, եթե ոչ հաճույք ստանալու, ապա գոնե՝ թարմանալու, աշխատանքային ժամերին առույգանալու համար։ Շատերն անգամ առավոտյան նախաճաշի փոխարեն նախընտրում են միայն սուրճ ըմպել։ Իսկ տնային տնտեսուհիների մեծ մասի համար սուրճն իրենց ընկերուհիների,
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ՕԾԱՆԵԼԻՔ՝ ԳՐՔԵՐԻ ԲՈՒՅՐՈՎ
Կարլ Լագերֆելդը գրքի սիրահարների, գրքի էջերի ու տպագրական ներկի բույրին «կարոտողների» համար աներեւակայելի անակնկալ է պատրաստել՝ օծանելիք՝ գրքի բույրով։ Գրքերի նկատմամբ մեծ սեր տածող Լագերֆելդը, որն ունի ավելի քան 300 հազարից ավելի գրքից բաղկացած գրադարան, ակտիվորեն աշխատում է այդ բույրի ստեղծման ուղղությամբ։ Օծանելիքը կվաճառվի գրքի տեսքով սրվակով, հիմնական տեսակները կլինեն գրքի, գրապահարանի բույրերը։
«ԱՅՆ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ, ՊԱՐԶԱՊԵՍ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԳԻՐԿԸ»
Հավաստիացնում է պլաստիկ վիրաբույժը Որոշ մարդիկ, լսելով պլաստիկ վիրաբուժության մասին, միանգամից պատկերացնում են «ֆոտոշոփի» նման մի բան, որը մի հարվածով փոփոխելու է նրանց տեսքը՝ դարձնելու իրենց երազանքների աղջիկը կամ տղան: Այսօր, եթե որեւէ մեկին դուր չի գալիս իր տեսքը, դեմքի կամ մարմնի որեւէ հատված, ապա կարծում է, թե բժիշկների միջամտությամբ հեշտությամբ կարող է «ձեւափոխել» այն,
ԱՐԾԱԹԱԳՈՐԾԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Երեկ ժողարվեստի թանգարանում կայացավ ժողովրդական վարպետ, արծաթագործ Կառլեն Քոսայանի «Վերակերպումներ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ներկայացված էր վարպետի ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում կատարած աշխատանքների մեծ մասը, որոնք բերվել էին Ֆրեզնո քաղաքից, որտեղ հեղինակը բնակվել էր երկար տարիներ: Կառլեն Քոսայանն իր գործերն անվանակոչել է հին հայկական գավառների ու մայրաքաղաքների անուններով, որի միջոցով ցանկացել է աշխարհին պատմել
ԿԱՊԱԼԱՌՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է
Արդեն մեկ ամիս է՝ ինչ մեկնարկել են Սուրբ Աննա եկեղեցու շինարարական աշխատանքները՝ Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, որտեղ, ինչպես բոլորիս քաջ հայտնի է, գտնվում է Կաթողիկե եկեղեցին: Ընդամենը 2 տարի անց այստեղ, Երեւանի սրտում վեր կխոյանա մի ամբողջ եկեղեցական համալիր, որտեղ գտնվելու է նաեւ կաթողիկոսի երեւանյան նստավայրը: Շատերը մտավախություն էին հայտնում, որ նոր եկեղեցական համալիրի կառուցումը
Հիշատակի միջոցառում
Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Երեւանի տարբեր հաստատություններում միջոցառումներ են կազմակերպվում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուսիսային համալսարանը բացառություն չէր: Մեծ եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա էին ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Է. Շարմազանովը, բանաստեղծուհի Անահիտ Սարգսյանը եւ այլք: Է. Շարմազանովը շեշտեց, որ աշխարհասփյուռ հայերի պարտականությունն է՝ քայլեր ձեռնարկել,
Ապրիլյան արտասուք
Մի դրվագ 1987 թվականից Ապրիլի 24-ի առավոտը շատ տխուր էր։ Յոթանասուներկու տարի առաջ այդ օրը աշխարհում իրագործվել էր մարդկության պատմության ծանրագույն ոճիրը՝ ցեղասպանությունը։ Բնությունը, կարծես, նշելով հանցագործության տարելիցը, երկինքը լցրել էր գորշ ամպերով։ Սեւ օրվա թախիծը մենակ էի կրելու, քանզի հույս չունեի, որ հայրենիքից հեռու այդ վիթխարի քաղաքում որեւէ մեկն ինձ հետ կիսելու էր այն։
ԵՐՐՈՐԴ ՀԱՅԸ՝ BBC-ՈՒՄ
Գերմանաբնակ բաս Վազգեն Ղազարյանը Հայաստանը կներկայացնի հեղինակավոր մրցույթում Հեղինակավոր «BBC Cardiff singer of the world» միջազգային մրցույթում Հայաստանն այս տարվա հունիսին կներկայացնի Էրֆուրտի (Գերմանիա) օպերային թատրոնի մեներգիչ, բաս Վազգեն Ղազարյանը, ով 2010-ին Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացված հանրահայտ Վիոտտիի մրցույթում արժանացավ «Լավագույն բաս» մրցանակին: Տեղեկացնենք, որ 1983թ. հիմնված հիշյալ մրցույթին մեր երկիրը 1997թ. ներկայացրել է Հարություն
Արդյունավետացնել ռազմավարությունը
Քաղաքապետարանի կողմից ՀԱԿ-ի դիմումների պարբերական մերժումները, ինչպես եւ կարելի էր սպասել, իրենց հանգուցալուծումը գտան Ինչ խոսք, որ Ազատության հրապարակը սիմվոլիկ է հանրահավաքների իրականացման տեսակետից: Սակայն հանրահավաքների արժեքն ու արդյունավետությունը ոչ միայն նրանց անցկացման վայրով է որոշվում: Մարդաշատ հանրահավաքներ քիչ չեն անցկացվել նաեւ Մատենադարանի տարածքում: Կարեւորն այն է, որ պարբերաբար առավել սուր, ալեկոծիչ ու ընդդիմադիրների մարտունակությունը
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ՏԵՂԵՐ ՈՒՆԻ
Արցախում հ/կ-ների ֆինանսավորումը լուրջ հարց է Արցախում քաղաքացիական հասարակության ձեւավորումը սկսում է 1980-ական թվականների վերջերից՝ ազգային զարթոնքի փուլում: Ստեփանակերտի մանկավարժական համալսարանում ձեւավորվում է «Մաֆիա» անունը կրող ակումբը, որը շուտով գրանցվում է որպես «Մունք» հասարակական կազմակերպություն: Խորհրդային «պուտչից» հետո, երբ ԽՍՀՄ-ում արգելվում են բոլոր հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները, բացի Կոմունիստական կուսակցությունից եւ կոմսոմոլից՝ «Մունքի» ակտիվը գրավում
Օրրանցիներն ու Զատիկը
Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում «Օրրան» բարեգործական հիմնադրամի սաները նշում էին Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: «Օրրանի» սաները տոնական հագուստներով ներկեցին թղթե զատկական ձվերը, ապա խաշածը, ինչի համար նվերներ ստացան հյուրանոցի տնօրինության կողմից: Հյուրանոցի այգում երեխաները «Հավկիթի որս» խաղը խաղացին՝ այգու տարբեր անկյուններից պետք է գտնեին շոկոլադե ձվիկներ: Ըստ «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի, ամեն ինչ արված է
Տոնին ընդառաջ
Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում տեղի ունեցավ զատկական ցուցահանդես-տոնավաճառի պաշտոնական բացումը: Այն խորհրդանշական էր նրանով, որ անմիջականորեն կապված էր կենտրոնի աշխատանքների վերսկսման հետ: Ցուցասրահում ներկայացված նկարները, բացիկները, քանդակները, մետաղալարից պատրաստված կոմպոզիցիաները երեխաների ստեղծագործ մտքի ու ձեռքի աշխատանքներն են: Կրթահամալիրն իր հագեցած տեխնիկական հնարավորություններով նպաստում է սովորելու ցանկություն ունեցող երեխաների բազմակողմանի զարգացմանը: Նա իր դռներն է
ԱՇՈՏՅԱՆՆ ՈՒ ՌՈՒՄԻՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակում երեկ հանդիպում է ունեցել Ռումինիայի ԿԳ նախարար Դանիել Ֆուներիուի հետ, որից հետո երկու նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Ասուլիսի ընթացքում ռումինացի լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս նա կմեկնաբանի Ռումինիայի նախագահի՝ Բաքվում կատարած հայտարարությունը եւ ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քաչարյանի պատասխանը, եւ արդյո՞ք
Թուրքիան լուրջ խնդիրներ ունի խոսքի ազատության հետ
Ըստ «Սաբահ» օրաթերթի օմբուդսման Յավուզ Բայդարի, թուրքական կառավարությունը պետք է արագ քայլեր ձեռնարկի Տասը տարուց ավելի է, ինչ թուրքական մամուլում գործում է օմբուդսմանի կառույցը, որի նախաձեռնողներից մեկը թուրքական «Սաբահ» օրաթերթի օմբուդսման Յավուզ Բայդարն է: Երեկ Ստամբուլի Մշակույթի համալսարանում «Ինտերնյուս» հ/կ-ի եւ թուրքական «GPOT» կենտրոնի նախաձեռնությամբ մի քանի հայ լրագրողներս հանդիպեցինք Յ. Բայդարի հետ: Վերջինս կարեւոր
$6000՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Այբ» ավագ դպրոցը «գերազանցիկների» համար չէ Այս ուսումնական տարեսկզբից ՀՀ կրթական համակարգում կգործի «Այբ» ավագ դպրոցը: Վերջինիս գաղափարը որքան հետաքրքրել, այնքան էլ վախեցրել է շատ ծնողների եւ աշակերտների: Պատճառն այն է, որ այս դպրոցում սովորելու համար տարեկան վարձավճարը կազում է 2 250 000 դրամ, որը կազմում է շուրջ $6000: Ներկայումս ՀՀ-ում չկա մի ուսումնական հաստատություն,
ԹՐՔՈՒՀԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ
«Միկա Լիմիթեդ» եւ «Պարադիզ» ընկերությունները՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, ապրիլի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնեն ռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Այս ֆիլմում ցեղասպանության թեման դիտարկվում է գաղթականների մի քանի սերունդների վրա՝ դրա ունեցած ազդեցության տեսանկյունից, եւ առաջին անգամ հայկական ֆիլմում նկարահանվել է թուրք դերասանուհի՝ Գյունըշը Զանը: Իրադարձությունները


















































