Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա շարքայինն առանց անձնագրի, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ

Նոյեմբեր 29,2011 13:51 Share

Այս պահին ընդհատվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա երեւանյան նիստը: Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի սպանության գործով, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ, դատարան է բերվել շարքային Արման Մնացականյանը: Նա պետք է ցուցմունք տար: Սակայն թե տուժող կողմը, թե ամբաստանյալների պաշտպանները աղմուկ բարձրացրին այդ կապակցությամբ: Ի վերջո, պարզ չէր, թե ով էր վկան, քանի որ անձը հաստատող փաստաթուղթ էլ չկար:

Ժ. 14-ին կշարունակվի դատական նիստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել