Օրվա լրահոսը
Պարտություններ՝ խոշոր հաշիվներով
Հանդբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի նորամուտը Ռումինիայի Յասի քաղաքում անցկացված Եվրոպայի աղջիկների առաջնության ընտրական մրցաշարում անհաջող ստացվեց: Վեցերորդ խմբում մեր աղջիկները երեք հանդիպում անցկացրին եւ երեքում էլ պարտություն կրեցին խոշոր հաշիվներով: Մեկնարկային խաղում նրանք 9:54 հաշվով զիջեցին Հոլանդիային, այնուհետեւ պարտվեցին տանտիրուհիներին՝ 13:57 եւ վերջին խաղը տանուլ տվեցին իսրայելուհիներին՝ 7:26: Մեր թիմին չօգնեցին նաեւ մրցավայրում
Յոթ մասնակից
«Armchess. am»-ը տեղեկացնում է, որ վերջնականապես ճշգրտվել են մայիսի 6-19-ը Թբիլիսիում կայանալիք շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությանը մասնակցող հայ շախմատիստուհիների անունները: Վրաստանի մայրաքաղաքում հանդես կգան գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Աննա Հայրապետյանը, Լիա Մարտիրոսյանը եւ Անահիտ Խառատյանը: Շախմատասերներին, գուցե, հետաքրքրի, թե ինչո՞ւ է բացակայում Հայաստանի չեմպիոն Սիրանուշ Անդրիասյանի
«Այս ներկան լավ բան չի խոստանում»
Ըստ Աղասի Այվազյանի այրի Գրետա Վերդիյանի, այսօր փողոցների ասֆալտապատումն ավելի կարեւոր է, քան սերունդների դաստիարակությունը: – Տիկին Գրետա, լինելով ո՛չ միայն Աղասի Այվազյանի կինը, այլեւ նրա անվամբ դպրոցի տնօրեն, ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ ներկայումս Աղասի Այվազյանը ընդգրկված չէ դպրոցական ուսումնական ծրագրում: – Ափսոսում եմ, որ ես չինովնիկ չեմ, որից կախված է այս հարցը:
«ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂԸ ԴՆՈՒՄ»
Երգչուհի Սոնա Շահգելդյանին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում մոռացե՞լ էին Ամենամյա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից հետո մեզանում «ավանդաբար» սկիզբ են առնում տարակուսանքներն ու դժգոհությունները, որոնք սովորաբար լինում են եւ՛ հիմնավոր, ե՛ւ անհիմն: Օրերս կայացած մրցանակաբաշխությունից հետո էլ նման «երեւույթներ» արձանագրվեցին: Նախ, կազմակերպական առումով հանդիսատեսի որոշ մասը, պարզվում է, արդեն հոգնել է նույն հաղորդավարներից, նույն դեմքերից՝ հասկանալի պատճառով. նրանք
ՂՐՂԶԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՆ ՄԱՀԱՑԵԼ
Ղրղըզստանում հացադուլ հայտարարած կալանավորներից երկուսը մահացել են թոքախտից: Այս մասին հաղորդում է news.am-ը՝ Ղրղըզստանի ՆԳՆ վարչության պետ Թաալայբեկ Ակբաեւը։ «Երկու մահվան դեպքերն էլ գրանցվել են թիվ 27 գաղութում տեղի ունեցող հացադուլի հետեւանքով։ Մահացած կալանավորները հիվադ են եղել թոքախտով։ Թիվ 27 քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժն են կրում տարբեր հիվանդություններով՝ հատկապես թոքախտով տառապող հանցագործներ»,- ասել է Թաալայբեկը։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՀԱԳՆԵ՞Ն
Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Ելենա Բաբիչը, առաջարկել է օրենսդիրներին պարտադրել խորհրդարանի նիստերին գալ համազգեստով: Lenta.ru-ի փոխանցմամբ, նա պարզաբանել է, որ էթիկայի կոդեքսը, որը դեռեւս մշակման փուլում է, տարածվելու է ոչ միայն խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցների, այլեւ պատգամավորների վրա: «Այդ ժամանակ բոլորը կսկսեն մտածել աշխատանքի մասին: Ինչպիսի հագուստ կրում ենք, այնպես էլ մեզ պահում ենք»,- ասել
ՊԵՆՏԱԳՈՆՆ ԷԼԻ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ
Միացյալ Նահանգների զինվորական հրամանատարությունը ներողություն է խնդրել հրապարակված նոր լուսանկարների առնչությամբ, որտեղ ամերիկացի զինվորականները ֆոտոխցիկի առաջ «դիրքավորվել» են խաղաղ աֆղանցիների դիերի կողքին: Այդ առնչությամբ Պենտագոնի տարածած հայտարարության մեջ ասված է, թե ամերկյան Rolling Stone ամսագրում հրապարակված լուսանկարները միայն սարսափ են առաջացնում եւ հակասում են ԱՄՆ բանակի արժեքներին: Հրապարակված լուսանկարներից մեկում ամերիկացի զինվորը միջնամատ է ցույց
ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐՎԵՑ
Երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդունել է երկրի կառավարության հրաժարականը: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով սիրիական հեռուստաընկերությունը: Սպասվում է, որ կառավարության հրաժարականից հետո 24 ժամվա ընթացքում կձեւավորվի նոր գործադիր իշխանություն: Panarmenian.net-ը հիշեցնում է, որ նախօրեին Սիրիայի փոխնախագահ Ֆարուք Շարան հայտարարել էր, թե նախագահ Բաշար Ասադը մոտակա երկու օրերի ընթացքում մտադիր է հայտարարել «կարեւոր որոշումների»
ԵՄ-ն կվերանայի իր քաղաքականությունը «հարեւանության» շրջանակներում
Եվրամիությունը պատրաստվում է լուրջ բարեփոխումների ենթարկել քաղաքականությունը նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ եւ այժմ արդեն առավել խիստ պահանջներ սահմանել տրամադրվող օգնության դիմաց։ «Ազատություն» ռ/կ մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Եվրամիության՝ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որի ասելով, պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է մայիսին արդեն շրջանառության մեջ դնել Եվրոպական հարեւանության ծրագրի վերանայված տարբերակը: «Այս վերանայման գործընթացի արդյունքում
ՀԱՆՈՒՆ ԵՐԿՐԻ՝ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԶԻՋԵԼ ԲԻԶՆԵՍ-ՇԱՀԵՐԸ
Ճապոնիան չի բացառում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո երկիրը վերականգնելու նպատակով որեւէ աղբյուրից ֆինանսական միջոցներ օգտագործելու հնարավորությունը՝ ներառյալ հարկերի բարձրացումը կամ կորպորատիվ հարկերի կրճատման ծրագրերից հրաժարվելը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին երեքշաբթի օրն ասել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը: Կիրակի օրը հրապարակված սոցհարցումը ցույց է տվել, որ հարցվածների ավելի քան երկու երրորդը պաշտպանում է երկրի
ԴԵՍՊԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
Երեկ Կանանց պատմության միամսյակի շրջանակում ԱՄՆ դեսպանի նստավայրում թեյելու էին հրավիրվել «Ես ինքս եմ կերտում իմ ապագան» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլ անցած ավագ դպրոցի 10 աշակերտուհիները եւ Հայաստանի մի խումբ առաջադեմ կին գործիչներ, ովքեր եկել էին երիտասարդների հետ կիսելու իրենց կյանքի հետաքրքրական դրվագները: Դեսպանը հաղթողներին հանձնեց հավաստագրեր եւ ժամանակակից անգլերենի բառարաններ: Ավագ դպրոցի
ԲՈՒՀԻ ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ
«Եվրասիա» միջազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ օրերս կայացավ «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագրով եռօրյա համաժողովը, որի նպատակը աշխատաշուկայում երիտասարդ սերնդին հանդիպող խնդիրների վերհանումն ու դրանք լուծելու հնարավոր ուղիների բացահայտումն էր: Համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին մի շարք հանդիպումներ, շուկայի ընթացիկ պահանջների վերաբերյալ բաց քննարկումներ, որոնց անմիջական մասնակիցներն էին ԵՄՀ ուսանողները, ինչպես նաեւ հրավիրված բազմաթիվ հյուրեր, ովքեր միտված
ԿԳ նախարարը՝ խոսնակի դերում
Արմեն Աշոտյանն ուզում է ընկալելի լինել Կրթության եւ գիտության նախարարությունը, ՄԱԿ-ի հետ համատեղ, 2011-2015 թվականների համար մշակել է Հաղորդակցության ռազմավարություն, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ ԿԳՆ-ում: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի փոխանցմամբ, այս ծրագրով փորձել են ընդգրկել հաղորդակցման բոլոր հնարավոր միջոցները՝ հստակ շեշտադրում կատարելով նորագույն տեխնոլոգիաների, վիրտուալ տարածքի վրա. «Նախարարության նպատակն է եղել տարիների ընթացքում հնարավորինս թափանցիկ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԱՐ ՄԻՍ ԵՆ ՈՒՏՈՒՄ
Ռոտացիոն համակարգը բացահայտում է նաեւ ընդունելության քննությունների անցկացման օբյեկտիվության աստիճանը 2005-ից ՀՀ բուհերում ներդրվեց ռոտացիոն սկզբունքը, համաձայն որի՝ վճարովի համակարգում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն են ստանում տեղափոխվել անվճար համակարգ եւ ընդհակառակը: Այս համակարգի իրականացման դեպքում բուհերն ունեն բավարար անկախություն եւ ազատություն: Սակայն ռոտացիոն համակարգը, իր դրական հետեւանքներով հանդերձ, բուհերում առաջացրեց մի շարք բացասական
Ճշմարտությունները նենգափոխվո՞ւմ են
Աշոտ Նավասարդյանի զինակից արմավիրցիների պատասխանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին «Առավոտի» փետրվարի 23-ի համարում հատվածներ էին հրապարակվել ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի երեք անդամների՝ ՀՀ նախագահ եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ուղղված, բայց ինչ-ինչ պատճառներով հասցեատիրոջը չհասած «բաց նամակից»: Նամակագիրները դժգոհ էին, որ Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրված չի եղել «Աշոտ Նավասարդյանին ազգային քաղաքական ասպարեզ ներգրաված
«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ» ՌԵԺԻՍՈՐԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ
«Սայաթ-Նովա» օպերայի նոր վերադարձը Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան դարձյալ մեր Ազգային ակադեմիական թատրոնի բեմում է: Կոմպոզիտորը, հենվելով Ալեքսանդր Սպենդիարյանի հիմնավորած ավանդույթին եւ գեղագիտական հայեցադրույթին, այս օպերայում աշուղական երգը միավորել է սիմֆոնիզմի տարրերին՝ ձեւավորելով անհատի ու ժամանակի, միջավայրի ու կենցաղի կերպարը: Օպերայի հիմքում կոմպոզիտորը դրել է Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս», «Բլբուլի հիդ», «Քանի վուր
ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԹԱԳԻ ԶԱՐԴ
Մարտի 23-ից ապրիլի 1-ը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուր եւ Ավստրալիա ուղեւորված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սինգապուրում մասնակցել է երկրի առաջին քրիստոնեական կառույցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու 175-ամյակին նվիրված միջոցառումներին: Բացի այս եկեղեցուց, Սինգապուրում կա նաեւ Հայկական փողոց, «Ռաֆլզ Հոթել» հյուրանոց եւ դրա հիմնադիր Սարգսյան եղբայրների անվամբ փողոց: Հենց «Ռաֆլզ Հոթել»
ԷԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ
Կիրակի՝ մարտի 27-ին Շիրակի մարզի Սարակապ, Հառիճ, Անուշավան, Կարմրավան, Արփենի գյուղերը գյուղապետ էին ընտրում: Սարակապում գյուղապետի աթոռի համար պայքարում էին համայնքի գործող ղեկավար, ԲՀԿ-ական Արծրունի Խաչատրյանն ու անկուսակցական Վահրամ Մկոյանը: Հաղթել է գործողը: Հառիճում միակ թեկնածուն գործող գյուղապետ, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանն էր, ով վերընտրվեց: Անուշավան գյուղում համայնքի գործող ղեկավար՝ ՕԵԿ-ական Երվանդ Հակոբյանն ու անկուսակցական Վաչագան
ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔՈՒՄ
Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել խորհրդային տարիներից եկող կանանց տոնից՝ մարտի ութից մինչեւ անկախ Հայաստանում ընդունված կանանց տոն՝ ապրիլի 7, գեղեցիկ սեռին նվիրված ելույթներ ունենալ, ուղերձներ հղել, գեղեցիկ խոսքեր ասել: Դրանից, սակայն, կանանց խնդիրները չեն լուծվում: Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ՝ 44-ամյա Լաուրա Բաղդասարյանը 7 երեխայի մայր է: Նա տուն չունի, եւ ընտանիքով պատսպարվել
Հիմնադրամը՝ ընդդեմ նախարարության
Անցած շաբաթվանից մինչ օրս մամուլում լայնորեն քննարկվում է մի հարց, որը կարող է սկանդալ դառնալ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը դիմել է ՀՀ նախագահին եւ ՀՀ դատախազություն՝ վիճարկելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2010թ. դեկտեմբերի 28-ի նիստի որոշումները՝ կապված հիմնադրամի 2011թ. ծրագրերի եւ բյուջեի հաստատման հետ: 2009թ.-ից հիմնադրամի հոգաբարձուների
ՀԱՂԹԵՑ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀԸ
Մեկ ամսում երկու անգամ կարգապահական տույժի ենթարկված, պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով անցնող հանրապետական տնօրենը կշարունակի դպրոց ղեկավարել: Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի անառողջ մթնոլորտի մասին «Առավոտը» վերջին մեկ ամսում գրել է հինգ անգամ՝ փետրվարի 19-ին, 23-ին, 25-ին, մարտի 1-ին եւ 25-ին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրենը հայհոյում է եւ ծեծում
ԻՆԸ ՎԻՐԱՎՈՐ՝ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Երեկ Երեւանում, ժամը 18:30-ի սահմաններում, Հերացի փողոցի նորակառույց թունելի սկզբնամասում, որը տանում է դեպի Խանջյան փողոց, միմյանց են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի 11 ՏՕ 747 համարանիշի եւ «ՎԱԶ-21012» մակնիշի 03 ՏԼ 433 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես news.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրից Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ
ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի 3-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչը վատառողջ լինելու պատճառով չի կարող բացել բնակարանի դուռը: Փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը եւ 90-ամյա Օֆելյա Պետրոսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հանձնվել հարազատներին:
ՇՐՋՎԵԼ Է ՏԻՏԻԿԻ ԱՎՏՈՑԻՍՏԵՌՆԸ
Մարտի 28-ի ստացված տեղեկության համաձայն, Վայոց ձորում՝ Եղեգնաձոր-Երեւան ավտոճանապարհին շրջվել է «Մերսեդես» մակնիշի 22 Ա 58110 պետհամարանիշի ավտոցիստեռնը: Դեռեւս չպարզված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հաբիթ Տիտիկին պատկանող 22 տ հեղուկ գազով լիցքավորված ավտոցիստեռնը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Զոհեր եւ վիրավորներ չկան, գազի արտահոսք չկա: Գազը նախատեսված է «DD» ընկերության համար, որի
ՑԱՆԿԱՑԵԼ Է ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԵԼ
Ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 35-ամյա Լուսինե Ա.-ն եւ հայտնել, որ ս/թ հունվարի 21-ին ամուսնու քրոջ որդին՝ 36-ամյա Արտյոմ Ա.-ն, իրենց շենքի բակում վիճաբանելով իր հետ, ցանկացել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել իրեն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Արտյոմ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 35-ամյա Համլետ Զ.-ն եւ հայտնել, որ գիշերն իր ավտոտնակից գողացել են էլեկտրական 10 շարժիչ, էլեկտրական սղոց, 200 մ պղնձյա մալուխ եւ տնտեսական ապրանքներ՝ պատճառելով 500 000 դրամի նյութական վնաս: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 27-ամյա Ռոմիկ Ս.-ն, 25-ամյա Պետիկ Ս.-ն եւ 34-ամյա Մարատ Գ.-ն, որոնք գողոնը
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 36-ամյա Անահիտ Հ.-ն «Նիսսան-Մուրանո» մակնիշի ավտոմեքենայով Թոթովենցի փողոցի թիվ 81 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա Էդիտա Կ.-ին: Վթարի հետեւանքով Էդիտա Կ.-ն եւ նրա հետ գտնվող 2-ամյա երեխան վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՕՐԸ ՉԵՆ ԱՍՈՒՄ
Երեկ «Առավոտին» դիմած ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալները տեղեկացրին, որ վարչակազմը վաղաժամկետ ազատման հարցերով նիստի օրն իրենց չի ասում: Դատապարտյալները խնդրում էին լրատվամիջոցներին նիստի օրը գտնվել քրեակատարողական հիմնարկում՝ իրենց կողքին:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
Մարտի 28-ին ոստիկանության «Երեւան» կայարանի գծային բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Գրիգոր Խ.-ին եւ նախկինում դատապարտված՝ 34-ամյա Վահան Հ.-ին: Պարզվել է, որ նրանք «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի գծահատվածից կտրել եւ գողացել են միջռելսային պղնձյա 65 միացուցիչ:
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ԳՏՆՎԵՑ
Մարտի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքից բերման են ենթարկել 26-ամյա Արմեն Մ.-ին, որը հունվարի 26-ից հետախուզվում էր մարդու առեւանգելու մեղադրանքով: