Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյանը նպաստելու է Ղրղզստանում խորհրդարանական ժողովրդավարությանը

Նոյեմբեր 21,2011 11:58

Նոյեմբերի 18-20 Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում գումարվեց «Ընդարձակ Եվրոպա» հերթական համաժողովը, որը նվիրված էր Ղրղզստանում խորհրդարանական ժողովրդավարության հաստատմանը։ Համաժողովը, որը կազմակերպել էր Շվեդիայի Ընկերվար-ժողովրդավար (սոցիալ-դեմոկրատական) կուսակցությունն այդ կուսակցության՝ Օլոֆ Փալմե միջազգային կենտրոնի հետ գործակցաբար հյուրընկալեց Ատա Մեկեն ընկերվարական (սոցիալիստական) կուսակցությունը։

Համաժողովին մասնակցեցին Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազաղստանի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Լիտվայի, Էստոնիայի եւ Շվեդիայի սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Ղրղզստանի խորհրդարանի անդամ մի շարք պատգամավորներ, ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայցուցիչներ։

Հայաստանի համաժողովին մասնակցեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որին ներկայացնում էր ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Համաժողովին ներկայացվեցին զեկուցումներ Ղրղզստանի քաղաքական, ընկերային (սոցիալական) եւ տնտեսական իրավիճակի մասին, կատարված եւ կատարվող բարեփոխումների մասին, ղրղզ մեծամասնության եւ ուզբեկ փոքրամասնության միջեւ ազգամիջյան հարաբերությունների վիճակի մասին։

Ըստ ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի մամուլի հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել