Օրվա լրահոսը
ԱՊՐՈՒՄ ԵՆ «ՌՈՒՄԲԻ ՎՐԱ»
Պտղնիի համայնքապետի սխալի պատճառով բնակիչն ու իր տունը մոխրացման վտանգի տակ են Պտղնի համայնքի բնակիչ Մելանյա Հայրապետյանի ընտանիքն ապրում է ահուդողի մեջ: Նրանց տունն ամեն րոպե կարող է մոխրանալ ու ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ճակատագրական լինել: Մի անզգուշություն, մի թեթեւ սխալ՝ եւ ակնթարթային արագությամբ տունն իր բնակիչներով կարող է օդ բարձրանալ: Բանն այն է, որ
1516 հոգու տրվեց արտոնյալ վարկ
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից՝ մարտի 25-ին ավարտվել է ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումներին աջակցելու նպատակով ՀՀ քաղաքացիներին բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման գործընթացը: Ծրագրի շրջանակում թվով 1516 քաղաքացիների տրամադրվել են բյուջետային վարկեր: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վարկային պայմանագրեր են կնքվել Երեւան քաղաքի 150 բնակիչների հետ:
«Արմավիան» ինքնաթիռի դեֆիցիտ ունի
Երեկ «Արմավիա» ավիաընկերությունը հետաձգել էր Երեւան-Հռոմ, Երեւան-Մյունխեն, Երեւան-Դելի եւ Երեւան-Ռոստով չվերթները: Ինչպես լրատվամիջոցներին տեղեկացրել է «Արմավիայի» մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան՝ պատճառը օդանավերի անբավարար քանակն է եղել. ընկերության օդանավերից մեկը անսարքություն է ունեցել, մյուսը յոթ օրով գործուղվել է Սեյշելյան կղզիներ, եւս երկուսը տեխզննման մեջ են եղել, արդյունքում՝ թռիչքներ են հետաձգվել: Սակայն Նանա Ավետիսովան երեկ ասել է,
Բյուջեն «մանրից» լցնում են
Ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակեց այս տարվա առաջին երկու ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը: Համաձայն տրամադրված նյութերի՝ 2011թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետբյուջեի եկամուտները կազմել են 114,4 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 109,5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 62,9%-ով եւ 52,4%-ով ապահովել են կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝
ՄԵՆԵՋԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ԲԱՎԱԿԱՆ ՉԷ
Մասնագետների կարծիքով, բիզնեսը կազմակերպելու համար պետք է մարդկային ռեսուրսների կառավարման կադր ունենալ: Հաճախ, երբ փոքր ու միջին ձեռնարկություններում գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, խնդիրը, հարկային խիստ վարչարարությունից բացի, նաեւ ներքին խոհանոցում է լինում: Որոշ մասնագետների կարծիքով, բիզնեսը կառուցելու եւ առավել եւս՝ ծաղկեցնելու համար շատ կարեւոր է ճիշտ կադրեր ընտրելը: «Առավոտի» հետ զրույցում «Ճեմարանականների միություն»
Այսպիսին են հաղթողների առաջարկները-12
«Հայ ԹիՎի»-ի մրցութային առաջարկում կա մի փաստի արձանագրում. «Այսօր Հայաստանում գործող գրեթե բոլոր հեռուստաընկերությունները հաղորդում են գրեթե նույն լրատվությունը»: Իր մրցութային առաջարկը «Շարկ» ՍՊԸ-ին պատկանող «Հայ ԹիՎի» հեռուստաընկերությունը ներկայացրել էր 2010 թվականի հոկտեմբերի 28-ին՝ «Ա1+»-ի եւ «Արմնյուզի» փաթեթների շնորհանդեսից եւ վերահեռարձակող 3 ընկերությունների առաջարկները ներկայացնելուց հետո: Այնպես որ՝ մինչ հերթը հասել էր մայրաքաղաքային սփռման վերջին՝
ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ՝ ԿԱՐՆԵԳԻԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Պարզվում է՝ ԵԱՀԿ համանախագահներից գոնե մեկը ժամանակին հասկացել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում ներքին պայմանավորվածություններ կան: Այս օրերին ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղում ու նաեւ Ադրբեջանում ուսումնասիրվում եւ քննարկվում է մարտի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Վիեննայում հրապարակած եւ 2010թ. հոկտեմբերին «Դաշտային գնահատման առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ
ԹԱՄԱՄՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԵՎՍ ՄԵԿՆ ԱԶԱՏՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Պողոսյանը: Տեղեկացնենք, որ մինչ այդ ՀՀ ոստիկանապետը աշխատանքից ազատել էր նրա անմիջական ղեկավար Վարազդատ Ադամյանին, որը երկամսյա կալանքի ենթարկված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին
ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Օրերս Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մեկնարկել է Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի (Euro-VO) կողմից կազմակերպած դպրոցը: Հայկական եւ եվրոպական վիրտուալ աստղադիտարանների համագործակցության շնորհիվ 30 այլ երիտասարդների հետ միասին այդ դպրոցին մասնակցեց նաեւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի եւ Հայկական վիրտուալ աստղադիտարանի նախագծի անդամ Գոհար Հարությունյանը: Մյուս մասնակիցները ներկայացնում էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Հունաստանը, Բուլղարիան,
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է «Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանին, որ կսպանի նրան եւ նրա որդուն: Այս մասին NEWS.am-ին ասաց տիկին Գործունյանը: «Ինքն ինձ քիչ առաջ զանգահարել է Մոսկվայից եւ սպառնացել, թե դու եւ քո տղա Սեւակը մինչեւ գիշեր ջիհադ կդառնաք»,- ասել է «Փարիզյան սուրճ»-ի սեփականատերը: Զոհրաբյանի այդ սպառնալիքի համար, ինչպես նշեց
ՆՐԱՆՑ ԲԱՐԵՓՈԽԻՉ ՏԱՏԵՐԸ
«Ես իմացել եմ, որ իմ տատն ուղղակի իմ տատն է՝ չեմ իմացել, որ ինքը մե՜ծ բարեփոխիչ է եղել ժամանակին, որովհետեւ տատս էլ որ կովը կթում էր՝ անպայման կուրծքը լվանում էր եւ մառլյայով էր անպայման կաթը անցկացնում՝ ձեւն է այդպես: Բայց պարզվում է, որ ողորմած տատս մեծ բարեփոխիչ է եղել»,- երեկ «Դուպլեքս» ակումբում հեգնեց «Ժառանգություն» խմբակցության
Կոչ Րաֆֆի Հովհաննիսյանին
Մեծարգո պարոն Հովհաննիսյան Արդեն 15-րդ օրն է՝ «Ծոմ Ազատության» հացադուլն եք անում՝ առանց մի կամ մի քանի կոնկրետ պահանջ ներկայացնելու, ինչը քաղաքական պայքարի մի նոր ձեւ է, եւ իմ պատկերացմամբ՝ նման ոչ ստանդարտ միջոցով (ստանդարտ միջոցներն ունեն ստանդարտ պատասխաններ) մարդկանց եւ հատկապես երկրի քաղաքական իշխանության ուշադրությունն եք սեւեռել մեր հասարակությանը քայքայող ու թուլացնող բոլոր այն
«ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ»
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի բացառում, որ ապրիլի 8-ին ընդդիմությունը սկսի շուրջօրյա հանրահավաքների փուլը: – Չե՞ք կարծում, որ հերթական ընտրությունների շեմին հայաստանյան ընդդիմադիր դաշտում ճգնաժամ է հասունանում, հանրահայտ առածի նման՝ սայլն ամեն մեկն իրեն է քաշում: Առանձին-առանձին բոլոր ուժերն էլ հասկանում եւ խոսում են միավորման մասին, սակայն շարունակում են հետեւողական ոչնչացնել մեկը մյուսին:
«ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՅՈ, ՍԱԿԱՅՆ՝ ՈՉ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ»
Համոզված է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը – Ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների ներկա փուլը: – Այդ իրավիճակը բնորոշ է հարաբերական անդորրին: Պարզ է, որ առկա է լարվածությունը պետք է թոթափվի, իսկ դա հնարավոր է բացառապես քաղաքական երկխոսության միջոցով: Երկխոսությունը ցանկացած իրավիճակում տարբեր քաղաքական ուժերի միջեւ կարեւոր եւ անհրաժեշտ է, որովհետեւ Հայաստանը պետք է կարողանա, պահելով
ՈՍՏԻԿԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է ԲԱՆԿ ԹԱԼԱՆԵԼ
Երեկ, ժ. 12.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետ, կապիտան Արթուր Հակոբյանն իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով դիմակավորված մտել է Նոր Նորքի Գայի պողոտայում գտնվող «Կոնվերսբանկի» տարածքային մասնաճյուղ եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար՝ 1մլն 724 000 ՀՀ դրամ, 6695 ԱՄՆ դոլար, 385 եվրո, 37 800 ՌԴ ռուբլի: Զենքը պահելով բանկի աշխատակցուհու վրա՝
Մարտի 29
ԽՈՅ (21.03-20.04)- Գնումներ կատարելիս զուսպ եղեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ մոտ նոր հետաքրքրություններ կառաջանան: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Անընդհատ պարապ նստելու փոխարեն ավելի լավ է նոր աշխատանք փնտրեք: ԿՇԵՌՔ
«Google»-Ի ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
«Google» ընկերությունը սկսել է «Google Music» երաժշտական ծառայության փորձարկումը, որը հնարավորություն կտա օգտագործողներին երաժշտություն լսել այն բոլոր սարքերով, որոնք միացված են ինտերնետին: Ծառայության գործարկման ուշացման պատճառը ձայնագրման ստուդիաների հետ պայմանավորվածություններն են, որոնք փոքր-ինչ ձգձգվում են: «Google Music»-ի թողարկումը սպասվում է ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին:
«ԼԵՎԻ ԳՆԱԼ» ՈՒ ՉՏԱՌԱՊԵԼ
Կամ իտալական պիեսը՝ հայկական մեկնաբանությամբ Օրերս «Թատրոն X» փառատոնի շրջանակում Համազգային թատրոնում ներկայացվեց իտալացի դրամատուրգ, բեմադրիչ, դերասան, Նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոյի «Ազատ զույգ» պիեսի բեմադրությունը: Ընդհանրապես, Դ. Ֆոյի բեմադրությունների գլխավոր դերակատարն է նրա կինը՝ բազմաթիվ թատերգությունների հեղինակ Ֆրանքհա Ռամեն: Իտալական պիեսը հայկական մեկնաբանությամբ ներկայացնում էր ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը: Վերջինս թատերական հիմնական գործունեությունը սկսել է
Սեռական հարցերի առումով ինֆորմացիոն քաղց կա
Հայաստանում սեռական կյանքի վերաբերյալ գերհետաքրքրություն է նկատվում Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով, այն, որ, «Google»-ի տվյալներով, «պոռնո» բառը որոնելու մեջ առաջին տեղում հայերս ենք, մեզ համար ամոթալի է, անտեղյակության արդյունք: Ամեն դեպքում նա կասկածի տակ դրեց «Google»-ի հետազոտությունը. «Հարց է, թե ինչպեսւ է անցկացվել հետազոտությունը, որովհետեւ Հայաստանին հաջորդում են մի շարք երկրներ: Եթե առաջին հորիզոնականը զբաղեցնում
ԲԱՇԽՎԵՑԻՆ 2010-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Մրցանակաբաշխությունն առանձնապես փոփոխությունների չէր ենթարկվել 2010 թվականի տարվա լավագույն երգչուհին Սոֆի Մխեյանն է, իսկ երգիչը՝ «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Սրանք Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2010-ի արդյունքներն են, որոնք օրերս ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ ամփոփվեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն իր ձեւաչափով այս տարի էլ
ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Ֆրանսիայի Էքս-լե-Բեն քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 12-րդ անհատական առաջնությունը: Երեկ կայանալիք յոթերորդ տուրից առաջ Հայաստանի ինը ներկայացուցիչներից վեցը վաստակել էին 4,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում դասավորվել էին 37-րդից 80-րդ հորիզոնականների հատվածում:
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՏԱՇՔԵՆԴՈՒՄ
Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Տաշքենդում անցկացված Ուզբեկստանի 1-ին գրոսմայստեր Գեորգի Աղզամովի միջազգային 5-րդ հուշամրցաշարում վաստակեց 7,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը:
ԿԵՆՏԻԿՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ WIBF ԳՈՏԻՆ
Մինչեւ 51 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը շաբաթ օրը Համբուրգում հերթական անգամ պաշտպանեց WIBF վարկածով չեմպիոնական գոտին: Մեքսիկուհի Անա Արազոլայի հետ մենամարտի ավարտին կողային մրցավարները միավորների 99:90, 98:92, 97:92 տարբերությամբ միաձայն հաղթանակը շնորհեցին «Մարդասպան թագուհուն»:
Ֆուտբոլասերները բողոքում են իրավապահների կամայականություններից
Մինչ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոն մուտք գործած երջանիկ մարզասերները վայելում էին Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային մրցավեճի հաճույքը, ստադիոնի մատույցներում նախապես տոմս գնած ֆուտբոլասերների մի մեծ բանակ ներս մտնելու իր իրավունքի համար անհույս պայքարում էր իրավապահ մարմինների անհասկանալի կամայականությունների դեմ: Բնական էր, որ ստադիոնում անվտանգության ապահովման եւ անցանկալի միջադեպերը բացառելու նկատառումներով խստացված միջոցառումներ էին իրականացվել: Բայց ոչ
ՈՉ-ՈՔԻ՝ ՀՕԳՈՒՏ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
Հայաստանում դժվար թե գտնվի մի մարդ, որը տեսած չլինի ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների խաղը: Լարված ու դիտարժան մրցապայքարում գրանցված ոչ-ոքին (0:0), չնայած խաղադաշտում հյուրերի որոշակի տարածքային առավելությանը, հանդիպման տրամաբանական արդյունքն էր, որից գոհ են մեր մարզիչներն ու ֆուտբոլասերները, իսկ ահա ռուսները՝ ոչ այնքան: Որ Ռուսաստանի ազգային հավաքականը կարգով բարձր
Էլի՞ «Հասմիկ տյոտյան»
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Թատերական գործիչների միությունն իր «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն էր կազմակերպել, որը, ինչպես միշտ, անցնում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ: Երբ ԱԺ նախագահը մտավ Կոմերցիայի թատրոն, զարմացած նկատեց, որ իրեն հատկացված տեղի կողքին բազմած են երկու օրիորդ: Արարողակարգի աշխատակիցների հարցին, թե ո՞վ է նրանց հրավիրատոմս տվել, աղջիկները պատասխանեցին՝ «Հասմիկ տյոտյան
«Սպեղանին» հովանավոր ունի
Հայ մշակույթին սատար կանգնելու իր ռազմավարությանը հավատարիմ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կհովանավորի «Սպեղանի» երգչախմբի 2011թ. համերգաշրջանը, որը երեկ մեկնարկեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգաշրջանը կընդգրկի նաեւ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ, որտեղ կհնչեն հայ եկեղեցական ազգային մշակութային մեծագույն գործիչներ Սահակ Պարթեւի, Մեսրոպ Մաշտոցի, Հովհաննես Մանդակունու, Խոսրով Անձեւացու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու շարականները, Բարսեղ Կանաչյանի եւ Կոմիտասի
Քասիմի «Կրակին մէջէն» վեպը՝ առանձին հատորով
Պոլսի «Ժամանակ» օրաթերթի առաջին խմբագրի գիրքն արդեն երեւանյան գրախանութներում է «Տիգրան Մեծ» հրատարակչությունը լույս է ընծայել Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր եւ առաջին խմբագիր, արեւմտահայ վիպագրության անվանի դեմքերից մեկի՝ Միսաք Գօչունեանի (Քասիմ) «Կրակին մէջէն» վեպը: Այն երկու հայ ընտանիքների պատմությունն է՝ Բանկ Օտոմանի գրավման, համիդյան բռնության տարիների արհավիրքների, անիրավ հալածանքների ու բանտարկությունների ֆոնի վրա: «Կրակին մէջէն»
«ԸՆԿՈՒԶԿՈՏՐՈՒԿԸ» ԴՈՒՐ ԵԿԱՎ
Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը՝ գրական-երաժշտական կոմպոզիցիայի տեսքով Չայկովսկու «Ընկուզկոտրուկը» («Շչելկունչիկ») բալետը համաշխարհային հռչակ վայելող այն ստեղծագործություններից է, որ դարձել է բոլոր ժամանակների մանուկների սիրելին: Իբրեւ խորհրդանիշ, ամեն տարի Սուրբ Ծննդյան տոներին այն ներկայացվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող այլ երկրների թատրոններում: Ֆրանսիացի հռչակավոր բալետմայստեր Մարիուս Պետիպան է եղել բալետի ստեղծման
ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ ԱՇՆԱՆԸ
Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա սեպտեմբերին: Այս մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, մարտի 28-ին Կահիրեում հայտարարել է այդ երկրի զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար Մամդուխ Շահինը: Դրանից առաջ, նրա խոսքով, երկրում կվերացվի 1981 թվականից գործող արտակարգ դրությունը: