Օրվա լրահոսը

Սփյուռքահայերին քցելը Հայաստանի պետական քաղաքականությո՞ւն

 Այո, պնդում են սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամի նախաձեռնողները  Այսօր Երեւանում ՀՀ փաստաբանական պալատի անդամ փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Արթուր Ոսկանյանը, գերմանահայ փաստաբան Սամվել Ջաղինյանը, «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանն ու Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը հայտարարեցին, որ ստեղծում են սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամ: Ասուլիսին անպատրաստ էր եկել միայն Տիգրան Կարապետյանը: Ինքը

Մեդալներ ենք սպասում նաեւ Բրազիլիայից

Այսօր Հայաստանի չորս շախմատիստներ՝ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը,  միջազգային վարպետներ Ռոբերտ Աղասարյանը եւ Կարեն Գրիգորյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը, Բրազիլիայի Կալդաս Նովա քաղաքում պայքարը կսկսեն պատանիների աշխարհի չեմպիոնի կոչման համար: Մեր տղաները հանդես են գալիս բարձր տարիքային խմբերում. Սամվելն ու Ռոբերտը՝ 18 տարեկանների, Կարենն ու Հովհաննեսը՝ 16 տարեկանների մրցաշարում: Մրցաշրջան 2011-ում նշված բոլոր շախմատիստներն էլ

«Բոլորս ընտրություններ անցած մարդիկ ենք»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը համոզված է, որ չկա ոչ մի տարաձայնություն: – Դուք, որպես պատգամավոր, առանձնապես ակտիվ չեք, սակայն վերջերս բավականին ակտիվորեն եք դրսեւորվում Արեւմտյան Հայաստան Ձեր ուխտագնացություններով, Ձեր այցելությունները դեպի Վան բավականին հետաքրքիր արձագանքներ ունեցան, ի՞նչ նպատակով եք Դուք դրանով զբաղվում, ինչո՞ւ եք այդքան հաճախ մեկնում Արեւմտյան Հայաստան: – Մեկ տարի է,

Վաղը կամ գուցե՝ վաղը չէ մյուս օրը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գնահատմամբ՝ ներկա իշխանությունների խոսքն ու գործն անցած 3 տարիներին չեն համընկել: Իսկ ահա Դաշնակցությունը նման խնդիր չունի: – Պարոն Մարգարյան, խորհրդարանական ընտրություններին մի քանի ամիս է մնացել. ՀՀԿ-ն արդեն ձեւավորում է իր նախընտրական շտաբը, ՕԵԿ-ը գրասենյակներ է բացում, ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների մոդելով փորձարկում է իր առաջիկա ռազմավարությունը. ինչպե՞ս է պատրաստվում

18.11.2011

Քննչական խմբերի նոր ղեկավարներ

2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը  քննող քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության  ՀԿԳ ավագ քննիչ  Վահագն Հարությունյանը 2011թ. նոյեմբերի 16-ին անձնական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով  քննության վարչության պետի պաշտոնում: Քրեական գործի

Ճանապարհի ընտրություն

Պարզ օրինաչափություն է. երբ ընդդիմությունը ակտիվ չէ, բանավեճը տեղափոխվում է իշխանության դաշտ: ՀԱԿ-ը, ինչպես երեւում է, վերջին երկու ամիսներին ընտրել է պասիվ մարտավարություն. ըստ որոշ տեղեկությունների՝ սպասում է, մինչեւ խոպանչիները վերադառնան Հայաստան եւ սոցիալական բողոք բարձրացնեն: Կոնգրեսի այդ կրավորական կեցվածքի պատճառով հասարակության ուշադրությունը սեւեռվել է իշխանական ճամբարում հակասությունների վրա: Բայց եթե որեւէ մեկը հույս ունի,

Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանության մեջ կասկածվող մի հայի

Չորեքշաբթի Բելգիայից Սակրամենտո է փոխանցվել Դանիել Կարապետյանը, որը երրորդն է այն չորս անձանցից, որոնք կասկածվում են 2003-ին Սակրամենտոյում կատարված սպանության առնչությամբ: Այս մասին հաղորդում է News10.net-ը, որը հղում անելով  Սակրամենտոյի ոստիկանության լրատվական ծառայությանը՝ նշում է, որ քննիչները պնդում են, թե վկայություններ կան, որ Կարապետյանը, Գագիկ Կարապետյանը, Արարատ Մանուկյանը եւ Եղիազար Կարապետյանը առնչություն ունեն 2003-ի սեպտեմբերին

Էլի փորձում են բացել ռուսական գիմնազիա

«Հայաստանում բացվելու են Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը եւ ռուսական գիմնազիա». այսպես է վերնագրել այսօր տարածած իր հաղորդագրությունը «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, թե Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական  Վիկտոր Կրիվոպուսկովի նոյեմբերի 16-ի հանդիպման ժամանակ քննարկվել են «գործնական քայլեր՝ Հայաստանում բացելու Մոսկվայի Լոմոնոսովի անվան

ԱԺ դահլիճում մնացած մինուճարը

Երեկ՝ ժամը 14:30-ից ԱԺ դահլիճում վերջին հինգ տարվա ընթացքում ստեղծված ամենաանհեթեթ իրավիճակն է արձանագրվել։ Նիստը նախագահել է Սամվել Բալասանյանը, ՀՀ կառավարության անունից զեկուցել է Տիգրան Դավիթյանը, իսկ դահլիճում նստած է եղել մեկ-մինուճար պատգամավոր՝ ԲՀԿ նորընտիր անդամ Մուշեղ Պետոյանը: Անգամ նախարար Դավիթյանը չի կարողացել զսպել ծիծաղը, երբ հարցը ներկայացնելուց առաջ դիմել է մինուճար Պետոյանին ու ասել՝

Ուսուցիչը կախվել էր 1,5 մլն. դրամ պարտքի պատճառո՞վ

Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ գիշեր իր տան 2-րդ հարկ տանող միջանցքի աստիճաններում կախվել էր Ջրառատ գյուղի դպրոցի 62-ամյա ուսուցիչ Անուշավան Դարբինյանը: Շիրակի մարզի Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ Մամիկոն Մկոյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նա գրություն է թողել` հորդորելով իր ինքնասպան լինելու մեջ չմեղադրել ոչ մեկին: Կան վարկածներ, որ ուսուցիչը եղել է հոգեկան դեպրեսիայի

Ստեղծվում է սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության հիմնադրամ

Ստեղծվում է սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության հիմնադրամ: Նպատակն է, որպեսզի սփյուռքահայերը վստահ լինեն, որ Հայաստանում իրենց իրավունքները պաշտպանվում են: Մանրամասն՝ քիչ անց  

«Փորձված աղվեսը զույգ ոտքով է «Մարիոթն» ընկնում

Աստղագուշակ Սուրեն Խաչատրյան – Կենդանակերպի նշանը՝ նույնը։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։ Երկուշաբթի օրը՝ անսպասելի աշխատանքային հանդիպում «Մարիոթ» հյուրանոցում։ Երեքշաբթի օրը կհամոզվեք, որ ժողովրդական առածը ճիշտ է. փորձված աղվեսը զույգ ոտքով է «Մարիոթն» ընկնում։ Չորեթշաբթի օրը՝ անսպասելի առաջարկ Լոնդոնից։ Ձեզ կհրավիրեն Նորին Գերազանցության ջենթլմենական քոլեջ՝ դասախոսություն կարդալու։ Հինգշաբթի օրը՝ աշխատանքային

Տարոն Մարգարյանը երդվեց

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ այլ բարձրաստիճաններ:

Բախվել է ՀՀ նախագահի նստավայրի դարպասին

Նոյեմբերի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, նախագահական նստավայրի դարպասին է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա: Անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են մեքենայի ընթացքը ու բռնել վարորդին: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 1972 թ. ծնված Վաչագան Իսոյանն է, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հանգամանքները պարզվում են: Վաչագան Իսոյանը ձերբակալված է: Կատարվում է

Իրավապաշտպանը՝ «Ժառանգության» նախաձեռնության մասին

Նախկին խորհրդային ճամբարի շատ երկրներում է գաղտնազերծման մասին օրենք ընդունվել՝ Լիտվա, Լատվիա, էստոնիա, Լեհաստան, Չեխիա, Սլովենիա, Գերմանիա, Ռումինիա, Ալբանիա, Հունգարիա, Վրաստան, Բուլղարիա, եւ այդ երկրներից ոչ մեկը ոչ միայն չի կործանվել, այլեւ իրենց զարգացմամբ շատ ավելի առաջ են Հայաստանից։ Սա գալիս է ապացուցելու, որ մտացածին է այն միտքը, թե գաղտնազերծման մասին օրենքը կարող է վտանգել

«Մեր իմացած երկրաչափությունը սկսվում ու վերջանում է մի հարթության վրա՝ մու-տի-լով-կա-յի»

Հայաստանում ծավալվում են ամենակարեւոր իրադարձությունները. մի անհայտ մարզպետ մի անմեղ կնոջ է խփել (այդպես էլ անհասկանալի մնաց՝ ոտքո՞վ, ձեռքո՞վ, մտքո՞վ), վարչապետն էլ մի երեկո հարբած ելույթ է ունեցել։ Եվ այս դարակազմիկ դեպքերի վերաբերյալ բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորն ամեն ինչ հասկանում են, ու բոլորն իրենց պարտավորված են համարում մեկնաբանել, իսկ հայկական մենթալիտետը մեկնաբանելը միայն մի

Մերն ուրիշ է

Եզակի երկիր Է Հայաստանը։ Միայն մեր երկրում Է հնարավոր արժեքների ու չափանիշների այսպիսի խճողում, այսքան ձեւախեղված քաղաքական դաշտ եւ այսքան հանդուրժող հասարակություն։ Միայն մեր երկրում Է հնարավոր, որ երկրի տնտեսությունը տապալելն ու տնտեսական խայտառակ իրավիճակ ստեղծելը ներվեն երկրիդ վարչապետին, սակայն մի քանի բաժակ խմիչքը դառնա մատի փաթաթան։ Միայն մեզանում Է հնարավոր, որ, ասենք, հանքարդյունահանման ոլորտում

Մենք դատապարտված ենք խոսել։ Բայց մեզ լսող չկա։

Սահմանադրական դատարանի նոյեմբերի 15-ի վճիռը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի վերաբերյալ (հիշեցնենք, որ շատերի կարծիքով այն սահմանափակում է խոսքի եւ արտահայտվելու ազատությունը) դժգոհության նոր ալիք բարձրացրեց։ Հայտարարություններ հնչեցին, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն, լրատվամիջոցներին խեղդում են, լրագրողները վախենում են ազատ արտահայտվել եւ այլն։ Ճիշտ չէ, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն։ Հակառակը, գուցե երբեք հայրենի պատմության մեջ

Սպանություն «Անահիտ» հանգստյան տանը. 58-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 29-ամյա աղջկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի  17-ին, սպանություն է տեղի ունենցել Լոռու մարզում: Ինչպես Aravot.am-ին Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը  22.40-ի սահմաններում Ստեփանավան բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ գլխուղեղային փակ տրավմա, գլխի մասում ստացած սալջարդ, ուղեղային կոմա ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ մի աղջիկ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է,

Փողը տվել է հիմնադրամը, տոմսերը բաժանել ՀՀԿ-ն

Հանրապետական կուսակցությունը չի գաղտնազերծում, թե ինչ գումարներ է ծախսում Մարզահամերգային համալիրում անվճար համերգներ կազմակերպելու համար։ Որքան մեզ հայտնի է՝ Մարզահամերգային համալիրի միայն մեծ դահլիճը մեկ անգամ վարձակալելը 8 մլն դրամ արժե։ Երեկ խորհրդարանում ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցին, երբ վերջինս ասել է, թե մեր ընթերցողներն ուզում են իմանալ՝ որքա՞ն

Թողնելու են նոր տարին եւ լծվելու Սերժի հեռացման գործընթացին

Հատված «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի հարցազրույցից – Ինչպե՞ս եք գնահատում այն վարկածը, որ ինչ-որ մի պահի իշխանությունն ինքը կուզենա գնալ արտահերթ ընտրությունների՝ Սահակաշվիլիի տարբերակով։ – Նման ինֆորմացիա չունեմ, բայց կարծում եմ, որ այս պահին իրենք նստած հաշվում են։ Եթե գոնե մտածեն, որ մի 40-45 տոկոսի շանս կունենան վերարտադրվելու, անպայման դրան կգնան։ Դա իրենց համար

Թալանի կասկածանքով կալանավորելը կուսակցական խաղե՞ր են

«Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր, գործարար, ԲՀԿ անդամ Սուրիկ Հակոբյանը, որի ավագ որդին՝ Արտուշը, կրտսեր որդին՝ Անդրանիկը կալանավորված են մի շարք բարձրաստիճան անձանց տները թալանած բանդայի գործով՝ թերթին հարցազրույց է տվել: Ներկայացնում ենք հատվածներ: – Էս ամեն ինչը կուսակցական խաղեր են։ Ես Գագիկ Ծառուկյանից չեմ հրաժարվելու, Բարգավաճ կուսակցության անդամ եմ մնալու։ Սրանք էդ կուսակցության խաղերն

Արոնյանը խաղաղ տրամադրություն ունի

Շախմատի աշխարհի ութերորդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը երեկ ուշ երեկոյան միավորը բաժանեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Սվիդլեր-Անանդ, Կարյակին-Նակամուրա,Նեպոմնյաշչի-Իվանչուկ պարտիաներում: Օրվա միակ հաղթանակը տոնեց Մագնուս Կարլսենը` պարտության մատնելով աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Բորիս Գելֆանդին: Երկու տուրից հետո Իվանչուկը, Կարլսենը եւ Նեպոմնյաշչին վաստակել են 1,5-ական միավոր: 4-7-րդ տեղերը 1,0-ական միավորով բաժանում

Թագուհին առաջ անցավ

Ալբանիայում շախմատի աշխարհի թագուհու կոչման համար մրցամարտի երրորդ պարտիայում աշխարհի գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանը սեւ խաղաքարերով 38-րդ քայլում հաղթեց հնդիկ հավակնորդուհի Համփի Կոներուին: Հաշիվը դարձավ 2:1 : Այսօր չինացին խաղում է սպիտակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էդուարդ Շարմազանով. «Արմեն Մովսիսյանը շատ պրոֆեսիոնալ, բարեխիղճ նախարար է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի աշխատանքային նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Երկու ժամից ավելի տեւած նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր: ՀՀԿ խորհրդի անդամ, Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկվել են նաեւ կիրակի օրը տեղի ունեցած Իջեւանի

Հումորը ռիթմի զգացողություն է

Երբ երեխաներս նայում են «Վիտամինը» եւ ուշքները գնում է ծիծաղից, իսկ ինձ դա առանձնապես ծիծաղելի չի թվում, բնականաբար, մոտս հարց է առաջանում՝ ինչով է պայմանավորված մեր ընկալումների այդ տարբերությունը: Մի կողմ թողնենք տարիքային տարբերությունը եւ այն, որ «Վիտամինի» հումորը հիմնված է ոչ այնքան իրավիճակների՝ ծիծաղ առաջացնող բնույթից, որքան ժարգոնային բառերի առատ կիրառումից: Այդ բառերն էլ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031